Հսկիչ անցակետ. արխիվային լուսանկար

Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին

869
(Թարմացված է 12:06 06.07.2020)
Երկու երիտասարդ վիճաբանել են ոստիկանության ծառայողների հետ, հարվածել նրանց։ Հարուցվել է քրեական գործ։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով մեկ անձ է ձերբակալվել։

«Հուլիսի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում ծառայություն իրականացնող ոստիկաններին է մոտեցել «Օպել Աստրա» մակնիշի տաքսու տարբերանշանով ավտոմեքենա։ Դրա սրահից վերջիններիս հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանության ծառայողները նկատել են, որ ավտոմեքենայում գտնվող ուղևորները դիմակ չեն կրում` պարեկային ավտոմեքենայով հետապնդել են նշված ավտոմեքենան` այնտեղ գտնվող անձանց նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու համար:

Կանգնեցնելով վերոնշյալ ավտոմեքենան՝ ոստիկանության ծառայողներից մեկը մոտեցել է ավտոմեքենայից իջած երիտասարդներին:

Նրանցից մեկը՝ Գյումրի քաղաքի 20-ամյա բնակիչը, բռունցքով հարվածել է ոստիկանության լեյտենանտի դեմքին, որից հետո վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել։ Դեպքին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողները:

Իրանն անցնում է «դիմակային ռեժիմի». կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է

Վիճաբանության ընթացքում նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղևոր՝ Երևան քաղաքի 17-ամյա բնակիչը, բռունցքով հարված է հասցրել ոստիկանության կրտսեր սերժանտի ականջին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է, իսկ Երևան քաղաքի անչափահաս բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողության հանձնելը:

Նախաքննությունը շարունակվում է:

Դնե՞լ, թե՞ չդնել. վարչապետը բացահայտեց բժշկական դիմակների շուրջ ստեղծված առեղծվածը

869
թեգերը:
կորոնավիրուս, ՀՀ Ոստիկանություն, ոստիկան, Բռնություն, ՀՀ քննչական կոմիտե, դիմակ
Ըստ թեմայի
«Հետևելու ենք պիկնիկներին»․ ոստիկանությունը հանգստյան օրերին ավելի խիստ է լինելու
Ոստիկանության ծառայողներն այցելել են «Արմնյուզ». վարչական վարույթ է հարուցվել
«Պատվով, կարգով ընդունեցինք...». ոստիկանները հիմա էլ «5-րդ ալիք» են այցելել
3000-ից ավելի իրավախախտում՝ 1 օրում. ոստիկանությունը հետևում է արտակարգ ռեժիմի կանոններին
Ինքնաթիռ, արխիվային լուսանկար

Առաջիկա օրերին ՌԴ-ից միանգամից 3 չարտերային չվերթ կիրականացվի

5
(Թարմացված է 18:08 03.08.2020)
Չարտերային չվերթներից երկուսը նախատեսված է Մոսկվա-Երևան, մեկը՝ Կալուգա - Երևան ուղղություններով:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ «Aircompany Armenia» ավիաընկերությունն առաջիկա օրերին կիրականացնի 3 չարտերային չվերթ՝ Մոսկվա-Երևան և Կալուգա - Երևան ուղղություններով:

Հայաստանից հայրենիք է վերադարձել ևս 158 ռուսաստանցի

«Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել ընկերության կայքից (armeniafly.com), կամ ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10)։ Մոսկվա-Երևան չվերթների տոմսերի արժեքը՝ սկսած 14 հազ․ 500 ռուբլի, իսկ Կալուգա-Երևան չվերթի տոմսի արժեքը՝ սկսած 10 հազ․ 700 ռուբլի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մոսկվա-Երևան առաջին չվերթը նախատեսված է օգոստոսի 7-ին՝ ժամը 12։30-ին՝ «Վնուկովո» օդանավակայանից, Կալուգա - Երևան չվերթը՝ օգոստոսի 10-ին՝ ժամը 10։30-ին՝ «Կալուգա» միջազգային օդանավակայանից: Մոսկվայից դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է օգոստոսի 11-ին՝ ժամը 12։30-ին՝ դարձյալ «Վնուկովո» օդանավակայանից:

4 չվերթ՝ 2 օրում. օդային փոխադրումներն աստիճանաբար աշխուժանում են

5
թեգերը:
ուղևոր, տոմս, չվերթ, Կալուգա, Մոսկվա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Մոսկվայից դեպի Երևան ու Գյումրի չարտերային չվերթեր կլինեն
Երևան–Մոսկվա չվերթ. Հայաստանից Ռուսաստան են վերադարձել ևս 112 քաղաքացի
Երևան-Մոսկվա երկու չվերթ․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել
Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել
ֆուտբոլիստներ

2019/20 մրցաշրջան. հայտնի է` ով է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը

7
(Թարմացված է 17:58 03.08.2020)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է քվեարկության արդյունքներն ու հրապարակել լավագույն ֆուտբոլիստի անունը։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Գյումրու «Շիրակ» ակումբի հարձակվող Մորի Կոնեն Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«Քվեարկության արդյունքում Մորի Կոնեն հավաքել է 137 միավոր»,– գրված է հաղորդագրության մեջ։

Եվրոպայի լիգային ընդառաջ. Հենրիխ Մխիթարյանը մարզումներից լուսանկար է հրապարակել

Լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար կազմակերպված քվեարկության արդյունքում 31 միավորով երկրորդ հորիզոնականում է «Նոայի» կիսապաշտպան Մաքսիմ Մայրովիչը, 22 միավորով երրորդ տեղում է «Լոռի» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ջոնել Դեսիրեն:

Ալեքսանդր Կարապետյանը մարզական կարիերան կշարունակի ռուսական «Տամբովում»

7
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
«Ջորդանը նրան չի հասնի». Գալուստյանը սպորտում «ռեկորդներ» է սահմանում. տեսանյութ
«Նոան» նոր մրցաշրջանում կհանդիպի Արարատի հետ ու կիրագործի հեռուն գնացող նպատակները
Արագ, ուժեղ, բարձր. Ծաղկաձորն օլիմպիական ոսկու պայքարի գլխավոր «հենակետն» էր
Մարզիկները ո՛չ իրենց «քաշեցին», ո՛չ էլ թիմին. Հայաստանը լավագույններին էր Մոսկվա ուղարկում
Լաբորատորիա, արխիվային լուսանկար

Ռուսաստանի ՊՆ-ում ներկայացրել են COVID-19-ի  դեմ պատվաստանյութի փորձարկման արդյունքները

0
Կամավորների շրջանում կատարված ուսումնասիրությունները վկայում են պատվաստանյութի անվտանգության ու առանց կողմնակի ազդեցության մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Բուրդենկոյի հոսպիտալում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկմանը մասնակցող կամավորների զննման արդյունքում իմունային պատասխան է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Կլինիկական փորձարկումների մասնակիցների ամփոփիչ զննումն իրականացվել է օգոստոսի 3-ին։

«Հետազոտության արդյունքը հստակ ցույց է տվել, որ կամավորների մոտ պատվաստումից հետո ակնհայտ իմունային պատասխան կա։ Որևէ կողմնակի ազդեցություն կամ շեղումներ նրանց օրգանիզմում չի բացահայտվել», - նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանում զանգվածային պատվաստումը կմեկնարկի հոկտեմբերին. նախարարն ասել է` ումից կսկսեն

Հետազոտության տվյալները թույլ են տալիս ասել, որ պատվաստանյութն անվտանգ է, մարդիկ այն լավ են տանում։

Փորձն անցկացվել է հունիսի 3-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում, կամավորները գտնվել են Բուրդենկոյի անվան հոսպիտալի բժիշկների մշտական հսկողության տակ։

Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը պատրաստ է․ ՌԴ պաշտպանության փոխնախարար

0
թեգերը:
պատվաստանյութ, կամավոր, Ռուսաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Ռուսաստանում հայտնել են COVID-19-ի պատվաստանյութի փորձարկման 3–րդ փուլի կամավորների թիվը
ՌԴ–ում Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկում անցած կամավորները տուն գնացին. տեսանյութ
Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը
Նուբար Աֆեյանի ընկերությունը սկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը