Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Ինչ-որ կիսատություն կա, լիարժեքության պակաս. Փաշինյանը շնորհավորել է Սահմանադրության օրը

540
(Թարմացված է 13:38 05.07.2020)
Վարչապետը շեշտում է՝ իր դիրքորոշումը եղել է այն, որ Սահմանադրության հաճախակի փոփոխություններն անհարկի սթրեսի են ենթարկում պետական համակարգը, բերում են անորոշությունների։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Որքան էլ բոլորս հասկանում ենք Սահմանադրության կարևորությունը պետության կայացման, հանրային և պետական հարաբերությունների կարգավորման գործում, բայց պետականորեն նշվող այս օրվա մեջ ինչ-որ կիսատություն կա, լիարժեքության պակաս: Նման տեսակետ է այսօր հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ ժողովուրդը հանրաքվեով երեք անգամ Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ է ընդունել:

«Բայց այդ հանրաքվեներից ոչ մեկի արդյունքները վստահելի չեն համարվել հանրության կողմից: Հայաստանի քաղաքացիները իրենցը չեն համարել Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու որոշումը, իրենցը չեն համարել նաև այդ որոշումների արդյունքում ընդունված Սահմանադրությունը: Սա մեր պետական կառույցի ամենամեծ համակարգային թերությունն է, որովհետև Սահմանադրությունը, ըստ էության, քաղաքացիների պայմանավորվածություն պիտի լինի քաղաքացի-քաղաքացի, պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին: Եվ, ըստ այդմ, պետական կարգը պետք է բխի քաղաքացիների կամքից, պետական կարգի հիմքում պետք է քաղաքացիների կամարտահայտությունը դրված լինի, ինչը պետության անսասանությունը երաշխավորող գործոն պիտի դառնա, պետության ճակատագրի համար քաղաքացիների ստանձնած պատասխանատվության արգասիք, պետություն ունենալու քաղաքացիների կամքի արտահայտություն»,- Facebook–ի իր էջում գրել է վարչապետ Փաշինյանը։

Եթե Սահմանադրության նորմերը չհարգենք, քաոս կունենանք. Արա Ղազարյանը`մայր օրենքի մասին

Նա ընդգծել է, որ հատկապես վերջին շրջանի մի շարք իրադարձությունների վերլուծությունն իրեն հանգեցրել է այն մտքին, որ Հայաստանի քաղաքացիները երկրի պետական կարգը հաճախ իրենցը չեն համարում, չեն տեսնում այդ կարգի օրգանական կապը իրենց կամքի հետ: Վարչապետը շեշտում է՝ իր դիրքորոշումը եղել է այն, որ Սահմանադրության հաճախակի փոփոխությունները անհարկի սթրեսի են ենթարկում պետական համակարգը, բերում են անորոշությունների, բայց մյուս կողից էլ եկել է այն եզրակացությանը, որ մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը «քաղաքացիների կամքի վրա հենված, քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի Հայաստանում»:

«Նոր Սահմանադրությունը, ըստ այդմ, պետք ստեղծվի ոչ թե կոնկրետ անձի, անձանց, քաղաքական ուժի կամ խմբի ճաշակով ու «հագով», ոչ թե որևէ իշխանության վերարտադրությունն ապահովելու նպատակ պետք է ունենա, այլ ժողովրդի իշխանությունը ամրացնելու, ժողովդրի կամքից բխող պետական կարգ ունենալու և պետություն ունենալու քաղաքացիների կամքը արտահայտելու ռազմավարական հարցը պետք է լուծի»,- հավելել է վարչապետ Փաշինյանը։

Ամփոփելով շնորհավորական իր ուղերձը՝ նա նշել է, որ գործընթացն արդեն մեկնարկել է։ Նա հույս ունի, որ նոր Սահմանադրության նախագծի ձևավորումը կանցնի հնարավորինս լայն հանրային քննարկում և 2021 թվականին կայանալիք հանրաքվեով կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ:

Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։

Սահմանադրության առաջին փոփոխություններն արվել են 2005 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Փոփոխության անհրաժեշտությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ 2001 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհուրդ մտավ։

Եթե 2005 թվականին տեղի ունեցածը կարելի է սահմանադրական փոփոխություններ անվանել, ապա 2015 թվականի դեկտեմբերի 6-ին` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանն արդեն փաստացի նոր փաստաթուղթ ընդունեց։

2015 թվականի Սահմանադրության ընդունումը նշանակում էր, որ երկիրը կիսանախագահական կառավարման ձևից անցնում է խորհրդարանականի։

Հայտնի է` երբ ուժի մեջ կմտնեն Հրայր Թովմասյանին առնչվող սահմանադրական փոփոխությունները

Իսկ այս տարի առաջին անգամ սահմանադրական փոփոխություններն արվեցին ոչ թե հանրաքվեի միջոցով (այն պաշտոնապես չեղարկվեց կորոնավիրուսի ու արտակարգ դրության պատճառով), այլ Ազգային ժողովի քվեարկությամբ։

Հունիսի 26-ի կեսգիշերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում ազդարարեց, որ այդ պահից սկսած Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Նա նաև նշեց, որ ՍԴ երեք նոր դատավորները պետք է ընտրվեն 2 ամսվա ընթացքում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՍԴ նախագահի լիազորությունները պետք է ստանձնի Աշոտ Խաչատրյանը, որը տարիքով ամենամեծն է, սակայն նա հայտարարեց, որ չի կարող ՍԴ նախագահի պարտականությունները կատարող համարվել, որովհետև ՍԴ դատավորի լիազորությունների դադարման համար անհրաժեշտ է ընդունել համապատասխան անհատական իրավական ակտեր։

ՀՀ Սահմանադրական դատարանի 7 դատավորներ հայտարարություն են տարածել

Հունիսի 30-ին Ազգային ժողովն ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու` ՀՀ օրենքի նախագիծը։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն հայտարարեց, որ Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքը չի ստորագրի։

540
թեգերը:
Սահմանադրություն, ուղերձ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1159)
Ըստ թեմայի
«Սահմանադրական փոփոխությունների օրենքն ընդունվել է ոչ սահմանադրական ճանապարհով». Խաչիկյան 
Սահմանադրությունը փոփոխվեց «Իմ քայլը» +1 բանաձևով
Մեր Սահմանադրությունը նախագահի համար գործադիր իշխանության լծակներ չի ենթադրում. ՀՀ նախագահ
ՀՀ ԱԱԾ

Սյունիքում ադրբեջանցիների` ավտոմեքենայից կատարված նկարահանումը հին է. ԱԱԾ-ի պարզաբանումը

140
(Թարմացված է 17:05 07.03.2021)
Տեղեկացվում է, որ հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է, որ տվյալ տեսանկարահանումը կատարել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առա: Այն կատարել են մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում:

Նշենք, որ ավելի վաղ որոշ ԶԼՄ–ներ և Տելեգրամ–ալիքներ տեսանյութ էին տարածել և տեղեկացրել, որ Կապանում ադրբեջանցիներ են շրջում։

«Անհրաժեշտ է  կրկին ընդգծել, որ ինչպես նշված, այնպես էլ հարակից այլ հատվածներում ներկայումս շարունակաբար իրականացվում են համապատասխան ընթացիկ աշխատանքներ և յուրաքանչյուր առանձին դեպքով հանրային լարվածություններ ձևավորելուն միտված հրապարակումներն ու ոչ պաշտոնական վերլուծությունները անտեղի են և անթույլատրելի»,–ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

ԱԱԾ–ն, իր խոսքով` հերթական տարաբնույթ շահարկումներից խուսափելու նպատակով և ի հավելումն 2020 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված հայտարարության տեղեկացնում է նաև, որ հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից (իրենց տեղակայման վայրերում), ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում:

«Այս հատվածի վերաբերյալ ևս լրատվամիջոցներում և սոցիալական տարբեր ցանցերում վերջին օրերին տեղ գտած և հանրության շրջանում անհարկի անհանգստություններ ձևավորող լուրերը դարձյալ իրականությանը չեն համապատասխանում»,–ասված է հայտարարության մեջ:

ՊՆ հերքում է․ Տավուշում ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ չեն անում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից վստահեցնում են, որ սահմանապահ զորքերի կողմից հիշյալ բոլոր տարածքներում իրավիճակը լիովին վերահսկվում է և ազգաբնակչությանը կրկին հորդորում են տուրք չտալ ստահոդ աղբյուրների կողմից փոխանցվող տեղեկություններին՝ զերծ մնալով նաև վերջիններիս տարածումից:

140
թեգերը:
ադրբեջանցի, Ադրբեջան, Կապան, Սյունիք, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ դարձած 39 բնակավայրում կօգտվեն աջակցության ծրագրերից
Դրանից կրակոցների վտանգը չի մեղմվում. Արման Թաթոյանը` Սյունիքի սահմանային գյուղերի մասին
Սյունիքում պետք է ստեղծվի 5-7 կմ տարածությամբ ապառազմականացված անվտանգության գոտի. Թաթոյան
Տավուշ. արխիվային լուսանկար

ՊՆ հերքում է․ Տավուշում ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ չեն անում

176
(Թարմացված է 17:10 07.03.2021)
Սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր գրում էին, որ Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բարխուդարլու տեղանքում ադրբեջանցիները չափագրումներ են կատարում։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող լուրերն այն մասին, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում»։

«Տեղեկությունը բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր հերթին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սահմանազատման խնդրին։

«Սիրելի հայրենակիցներ, հանցագործ, կեղծ և անբարոյական մարդիկ նորից շահարկում են մեր սահմանների անվտանգությունը, փոթորկում են սահմանին ապրող մարդկանց հանգստությունը։

Հայաստանի սահմանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է, իսկ անմենաչնչին վտանգի դեպքում բոլորս մեկ մարդու նման լինելու ենք սահմանին»,–գրել է նա։

Նա այս «անպատասխանատու գործողությունները» համարում է անձնական վիրավորանք իր և Տավուշի ժողովրդի հասցեին և խոստանում անձնապես հետամուտ լինել, որպեսզի բոլորը առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն։

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Արթուր Բեգինյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ  համայնքում սահմանազատման աշխատանքներ տեղի չեն ունեցել։

 «Ժողովրդի շրջանում լուրեր է տարածվել, թե ադրբեջանցիները եկել են դրոշ են դրել, մարդկանց ասել են անասնագոմերն ազատեք, իբրև հանդիպել են բնակիչների, համայնքի ղեկավարի հետ։ Նման բան չկա։ Ոչ ոք իմ կամ բնակիչների չի հանդիպել, դրանք կեղծ տեղեկություններ են։ Ինձ փոխանցել են, որ համայնք ռուս զինվորականներ են եկել, բայց ես նրանց անձամբ չեմ հանդիպել»,-ասաց նա։

Մարզպետարանը հերքում է` Սյունիքի Նոր Առաջաձորի ջրատարը ադրբեջանցիները չեն քանդում

Հավելենք, որ սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր տարածում էին այն տեղեկությունը, որ Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բարխուդարլու տեղանքում արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում։ Նրանք վրդովվել էին, որ լրատվականները չեն անդրադառմում խնդրին ։

176
թեգերը:
խաղաղապահ, Հայկ Չոբանյան, Սահման, Տավուշ
Ըստ թեմայի
«Մենք էլ ենք զարմացել». նախկինում սահմանամերձ Շինուհայրն այժմ չկա որևէ ցանկում. ինչո՞ւ
Դիլիջանի արդեն նախկին քաղաքապետը դիմել է Սահմանադրական դատարան. «Հրապարակ»
Գուցե մինչև վաղը ուղարկո՞ւմ է ՍԴ. սահմանադրագետը` ԳՇ պետի ազատման միջնորդության մասին
Պուտինը Իվանովայում. արխիվային լուսանկար

«Ցավոք, նա ինձ չի զանգել»․ Պուտինին առաջարկություն արած աղջիկը դեռ չի ամուսնացել

12
(Թարմացված է 18:34 07.03.2021)
Աղջիկը խոստովանել է, որ ՌԴ նախագահին ամուսնության առաջարկ անելուց հետո շատ երկրպագուներ է ունեցել, սակայն տղամարդկանցից ոչ մեկը չի կարողացել գրավել իր սիրտը։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. ՌԴ Իվանովո քաղաքի բնակչուհի Յուլիա Շիլովան, որն անցյալ տարի ամուսնության առաջարկություն էր արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այդպես էլ չի ամուսնացել: Այս մասին նա այսօր ասել է «Ռոսիա 1»հեռուստաալիքի եթերում։

Աղջիկը Պուտինին ամուսնության առաջարկ էր արել մարտի 6-ին, երբ ՌԴ նախագահն այցելել էր Իվանովո և շփվել տեղի բնակիչների հետ:

«Նա, ցավոք, ինձ չի զանգահարել», - ասել է Շիլովան մեկ տարի անց:

Նրա խոսքով՝ նախագահին ամուսնության առաջարկ անելուց հետո նա շատ երկրպագուներ է ունեցել, սակայն նրանցից ոչ ոք չի կարողացել նվաճել իր սիրտը։

Նշենք, որ աղջիկը բազմության միջից դիմել էր Պուտինի ու բղավել․«Ամուսնացե՛ք ինձ հետ, խնդրում եմ»: Պուտինը շփոթվել էր, բայց մի քանի բառ փոխանակել էր աղջկա հետ։

Նա փոխանցել էր Վլադիմիր Պուտինին իր երկու լուսանկարները, որոնցում նշել էր իր հեռախոսահամարն ու պատմել իր մասին:

«Ամուսնացե՛ք ինձ հետ, խնդրում եմ: Ես ունեմ բարձրագույն կրթություն, 28 տարեկան եմ, երեխաներ և նյութական խնդիրներ չունեմ»,- նկարներից մեկի հետևում գրել էր Շիլովան։

Պուտինը պատմել է օտարերկրացի ընկերոջ հետ Կրեմլում հանդիպելու մասին

Շիլովան պատմել էր, որ դերասանուհի է մանկական թատրոնում: Նա իր խոսքում նշել էր, որ կկարողանա դառնալ Պուտինին արժանի առաջին տիկին:

12
թեգերը:
ամուսնություն, աղջիկ, Ռուսաստան, Նախագահ, Վլադիմիր Պուտին