Արամ Վարդևանյան. արխիվային լուսանկար

Առաջինը ո՞ր դիմումը կքննի ՍԴ–ն. Քոչարյանի պաշտպանը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը

229
(Թարմացված է 18:52 03.07.2020)
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կարծում է, որ Քոչարյանի գործի քննության հետաձգման պահանջով ՍԴ ներկայացված միջնորդությունն անհիմն է։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Չի բացառվում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն առարկություն ներկայացնեն Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցչի` ՍԴ ներկայացրած միջնորդության առնչությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման խորհրդատվական կարծիքը

Հայտնել էինք, որ Ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել Քոչարյանի` հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը։ Մինչ այդ` հունիսի 25-ին, Քոչարյանի պաշտպանները դիմում ներկայացրին ՍԴ, որով հայտնում էին, որ հրաժարվում են Քոչարյանի գործով ՍԴ ուղղված 2 դիմումներից:

«Ազգային ժողովի ներկայացուցչի` ՍԴ ներկայացրած միջնորդությունն իրավական առումով ակնհայտորեն անհիմն է։ ՍԴ մասին օրենքը նույնիսկ նման գործիքակազմ չի նախատեսում առհասարակ։ Այսինքն` ՍԴ մասին օրենքը նման կարգավորում չի նախատեսում դատավարության կողմերի համար»,–ասաց Վարդևանյանը։

Դեռ հունիսի 22-ին էր հայտնի դարձել, որ Քոչարյանի գործի քննությունը հուլիսի 7-ին է նշանակված։ Վարդևանյանը տարակուսում է` այդ ինչպե՞ս ստացվեց, որ միայն այսօր է ԱԺ ներկայացուցիչը նման միջնորդություն ներկայացնում։

Պաշտպանի դիտարկմամբ` եթե ՍԴ–ում ԱԺ ներկայացուցիչը հիմա է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի կարծիքներն ուզում, որ ծանոթանա դրանց հետ, ուրեմն մինչ այս ծանոթ չէին, և ստացվում է, որ ՄԻԵԴ–ի և Վենետիկի հանձնաժողովի կարծիքների մասին պատգամավորներն ու Դատախազությունն այս օրերին ներկայացնում էին մեկնաբանություններ` առանց դրանց մասին պատշաճ պատկերացում ունենալու։

Վարդևանյանը հայտնում է, որ ՍԴ կողմից ԱԺ ներկայացուցչի միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ եթե միջազգային կառույցների կարծիքներին ծանոթանալու խնդիր կար, ապա դա պետք է անհապաղ արվեր։

Բացի դրանից, Վարդևանյանի խոսքով, խորհրդատվական կարծիքների հասցեատերը ՍԴ–ն է, այլ ոչ թե ՍԴ–ում դատավարության կողմերը։

«Ստիպված եմ հիասթափեցնել». ԼՀԿ–ական պատգամավորը` ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների

Հարցին` որևէ կերպ կանոնակարգվո՞ւմ է, թե ՍԴ–ն նախ որ միջնորդությունը պետք է քննի` Քոչարյանի պաշտպանների՞, թե՞ ՍԴ–ում ԱԺ ներկայացուցչի, Քոչարյանի պաշտպանը պատասխանեց, որ բարդ հարց է, քանի որ մինչ այժմ ինքը նման իրավիճակի չի հանդիպել։

Նա հիշեցրեց, որ Քոչարյանի գործի վարույթից հեռացվել է ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, այսինքն` այժմ քվորում ապահովելու խնդիրն ավելի է բարդացել։

Նշենք, որ Վահե Գրիգորյանը Մարտի 1-ի գործով տուժածների իրավահաջորդն է, ինչից ելնելով էլ ՍԴ–ն որոշում էր կայացրել, որ նա չի մասնակցի Քոչարյանի գործի քննությանը։ Բացի այդ, սահմանադրական բարեփոխումների հետևանքով հունիսի 26-ին դադարեցվեց ՍԴ երեք դատավորների` Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները ՍԴ ներկայացրած դիմումներից հրաժարվում էին, քանի որ, նրանց մեկնաբանմամբ, դրանք քաղաքական շահարկման տեղիք են տվել։ Հարցն այն է, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր` ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագծի համար ՍԴ կդիմեն միայն հուլիսի 7-ից հետո, երբ կայանա Քոչարյանի` ՍԴ ներկայացրած և հենց այդ օրը նախատեսված հայցի քննությունը։

Քոչարյանի գործով ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։

«Լուսավոր Հայաստանը» ՍԴ կդիմի Քոչարյանի գործի քննությունից հետո. ԲՀԿ կոչին չեն միանա

Վենետիկի հանձնաժողովն օրերս հայտնել էր իր կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։

Քանի որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստացել էին, ուստի ՍԴ–ն հայտնել էր` Քոչարյանի գործի քննությունը հուլիսի 7-ին կվերսկսվի։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:

2019–ի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Այժմ նա ազատության մեջ է 2 մլրդ դրամ գրավի դիմաց։

Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Չորս հայտնի գործարար. ովքեր են վճարել Քոչարյանի ազատության համար անհրաժեշտ գրավը

229
թեգերը:
պաշտպան, դիմում, Սահմանադրական դատարան, Արամ Վարդևանյան, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան (449)
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի` ՍԴ ներկայացրած դիմումները հետ կվերցվեն. Արամ Օրբելյան
Քոչարյանի փաստաբանները սխալ են արել. Մարուքյան
Դատախազությունը Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոք է ներկայացրել
«Զվարթնոց» օդանավակայան

Հայաստանից Ռուսաստան հինգ չվերթ կիրականացվի․ դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել

6
(Թարմացված է 19:24 03.08.2020)
Ի տարբերություն նախորդ չվերթերի, որոնց կարող էին մասնակցել միայն Ռուսաստանի կոնկրետ շրջանների բնակիչները, այս թռիչքները նախատեսված են ՌԴ բոլոր քաղաքացիների համար։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՌԴ քաղաքացիները, որոնք ցանկանում են Հայաստանից Ռուսաստան վերադառնալ, կարող են օգտվել օգոստոսին կայանալիք հինգ ավիաչվերթից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 5-ին` տեղական ժամանակով 15:50-ին, տեղի կունենա Գյումրի-Մոսկվա չվերթը։ Օգոստոսի 8-ին Երևանից Սոչի և Դոնի Ռոստով մեկական չվերթեր կկազմակերպվեն։ Իսկ օգոստոսի 10-ին Երևանի «Զվարթնոցից» օդանավեր կթռչեն դեպի Կալուգա և Սանկտ Պետերբուրգ։

Չվերթի համար պետք է գրանցվել հետևյալ հղումով։ Տեղերը սահմանափակ են։ Ցուցակները ձևավորվելու են գրանցումների հիման վրա։

Այս չվերթները նախատեսված են ՌԴ բոլոր քաղաքացիների համար։

Հիշեցնենք` Ռուսաստանը մարտի 27-ից կորոնավիրուսի պատճառով դադարեցրել էր այլ երկրների հետ պարբերական և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում տարհանման, ինչպես նաև բեռնափոխադրող, փոստային, սանիտարական և մարդասիրական չվերթերը, դատարկ ինքնաթիռների տեղափոխումը՝ տեխսպասարկման համար, տրանզիտային թռիչքները երկրի տարածքում՝ վերալիցքավորման կամ անձնակազմի փոփոխության վայրէջքով, որոնք իրականացվում են ՌԴ կառավարության առանձին որոշումներով։ Ռուսաստանն օգոստոսի 1-ից ավիահաղորդակցությունը վերսկսել է երեք երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի (Անկարա և Ստամբուլ) և Տանզանիայի հետ:

6
թեգերը:
թռիչք, չվերթ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել
Երևան–Մոսկվա չվերթ. Հայաստանից Ռուսաստան են վերադարձել ևս 112 քաղաքացի
Առաջիկա օրերին ՌԴ-ից միանգամից 3 չարտերային չվերթ կիրականացվի
Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ-ն ամփոփել է 2019-ը և միջոցառումների կատարողականը ներկայացրել Փաշինյանին

3
(Թարմացված է 19:04 03.08.2020)
2019-ին Հայաստանում տպվել է 38%-ով շատ ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, ինչի հետևանքով 2018-ի համեմատ արձանագրվել է 21.9%-ով շատ առևտրաշրջանառություն։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել 2019 թվականին կատարված ՊԵԿ-ի միջոցառումների կատարողականը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Համաձայն Հովհաննիսյանի ներկայացված զեկույցի՝ 2019-ին Հայաստանում տպվել է ավելի շատ ՀԴՄ կտրոն, ՊԵԿ-ում կատարվել են ավելի շատ գանձումներ և հարուցվել են քրեական գործեր, քան 2018-ին և մնացած նախորդ տարիներին։ Օրինակ՝ 2019-ին Հայաստանում տպվել է 120 մլն կամ 38%-ով շատ ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, ինչի հետևանքով 2018-ի համեմատ արձանագրվել է 345 մլրդ դրամի կամ 21.9%-ով շատ առևտրաշրջանառություն։

ՊԵԿ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019-ի ընթացքում պետական բյուջե է գանձվել 63,6 մլրդ դրամ, 2018-ին՝ 30,6 մլրդ դրամ, 2017-ին՝ 26,8 մլրդ դրամ։ 2019-ի ընթացքում հարուցվել են 454 քրեական գործեր: Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է 11,9 մլրդ դրամ գումար, 55 քրեական գործով ավարտվել է նախաքննությունը, գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:

Ռեկորդային ցուցանիշ. պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտներին նվազել է

Նվազել են ՊԵԿ-ի ստուգումները։ 2019-ին հարկային մարմնի իրականացրած համալիր հարկային ստուգումների քանակը 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6%-ով: Իրականացված համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81.2%-ով, միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը 92.0%-ով: 2019-ին 2018թ-ի համեմատ էականորեն նվազել են ՀՀ սահմանով ներմուծվող բեռների նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող բեռների ֆիզիկական զննման դեպքերը։ Դրանց տեսակակար կշիռը ներմուծման հայտարարագրերի ընդհանուր թվի մեջ 2018թ-ի 22%-ի փոխարեն 2019թ. կազմել է շուրջ 12%։ Էականորեն պարզեցվել է ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված անձնական տրանսպորտային միջոցների ՀՀ սահմանահատման գործընթացը։

Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ներդրվել են երրորդ անձանց վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ին տեղեկատվություն փոխանցելու երկու նորարար վեբ-ծառայություններ:

Հովհաննիսյանը խոսել է նաև Գյումրու արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինաշխատանքների մասին։ Նա հայտնել է, որ շինարարության առաջին փուլը կավարտվի առաջիկա ամսվա ընթացքում, իսկ երկրորդի աշխատանքները կմեկնարկեն 2021-ին ու կավարտվի 2022-ի վերջին:

Փաշինյանը սրան ի պատասխան հանձնարարել է կենտրոնի շինաշխատանքների ուղղությամբ իրականացնել խիստ վերահսկողություն: Նա նաև հավելել է, որ պատրաստվում է առաջիկայում այցելել սահմանային անցակետեր՝ գնահատելու նախորդ այցից հետո իրականացված աշխատանքները:

Խորհրդակցության վերջում ՊԵԿ նախագահը վարչապետին ներկայացրել է ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:

3
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում տուրիզմի ոլորտը կոլապսի մեջ է. փրկության 2 ճանապարհ կա
Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»
Միջպետական ճանապարհները հիմնանորոգվում են. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Գևորգ Պետրոսյանը խոստացել է ավլել Հանրապետության հրապարակը, եթե...