Արսեն Թորոսյան. արխիվային լուսանկար

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը պայթյունավտանգ չէ. Արսեն Թորոսյան

430
(Թարմացված է 16:55 03.07.2020)
Բոլոր կանխատեսումներով` կորոնավիրուսի հաստատված դեպքերն այսօր կարող էին 30 000-ից ավելին լինել, բայց 27 320 են:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. ՀՀ-ում կորոնավիրուսային իրավիճակը պայթյունավտանգ չէ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բոլոր կանխատեսումներով, մենք այսօր կարող էինք ունենալ 30 000-ից ավելի հաստատված դեպք, բայց չունենք: Այսինքն, այնուամենայնիվ, կարողանում ենք զսպել տարածումը: Կարծես թե ուղիղ գծի վրա ենք հունիսի կեսերից սկսած»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում բոլոր հիվանդները պատշաճ բուժօգնություն են ստանում, ինչը շատ զարգացած երկրներում տեղի չի ունեցել:

«Հիվանդներին պետք է օգնության հասնի առողջապահության համակարգը: Եվ մենք միշտ պետք է հիշենք, որ գտնվում ենք համաճարակի մեջ, որը կրկնակի, եռակի բեռ է առողջապահության համակարգի համար»,- ասաց նա:

Իրավիճակն, ըստ Թորոսյանի, ամեն օր փոխվում է. եթե այսօր առավոտյան տանը հոսպիտալացման սպասող ընդամենը երկու հիվանդ է եղել, ապա մեկ օր առաջ նրանց թիվը 20 էր:

Վրաստանը պատրաստվում է բացել սահմանները, բայց ոչ բոլորի համար. Հայաստանից մարդ կընդունե՞ն

Այն հիվանդները, որոնց կորոնավիրուսային թեստերի պատասխանները դեռ չեն ստացվել, բայց նրանց մոտ առկա է շնչահեղձություն, Արսեն Փորոսյանի հավաստմամբ, մինչ հիվանդության հաստատումը համապատասխան բուժօգնություն է տրամադրվում այլ բուժհիմնարկներում:

Հիշեցնենք՝ հուլիսի 3-ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 27 320 է։ Վերջին մեկ օրում 662 նոր դեպք է հաստատվել։ 

430
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, կորոնավիրուս, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, հիվանդանոց, հիվանդ, Արսեն Թորոսյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1599)
Ըստ թեմայի
«Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա. պարզապես չկա». Թորոսյանը գրառում է արել
Թորոսյանն այցելել է Վեդու և Արտաշատի ԲԿ-ներում բուժվող կորոնավիրուսով վարակվածներին
Դուք «մահացած» ԲՀԿ-ով զբաղվեք․ Արսեն Թորոսյանը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին
Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը խոստանում է՝ Հիքմեթ Հաջիևին անակնկալներ են սպասում

2
Հստակ ապացույցներ կան ոչ միայն ահաբեկիչների ներկայության, այլև նրանց՝ որպես «расходный материал» օգտագործելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևին հետաքրքիր անակնկալներ են սպասում։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ խոստացավ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հաջիևի այն հայտարարությանը, թե Հայաստանում ձերբակալված ահաբեկիչն իրականում է հայ, և այդ ամենն էլ թատրոն է։

«Նրան հետաքրքիր անակնկալներ են սպասում ոչ միայն այս ահաբեկչի կապակցությամբ։ Ապացույցներ թե՛ այս ահաբեկչի, թե՛ այլ ահաբեկիչների առկայության, որպես «расходный материал» նրանց օգտագործելու առնչությամբ, և մարտավարությունը, թե ինչպես են ահաբեկիչներին կիրառում, որտեղ են կիրառում, ինչ խնդիր են լուծում, ինչպես են եկել, Ադրբեջան հասել. այդ ամենի առնչությամբ բավականին հետաքրքիր անակնկալներ են սպասում պարոն Հաջիևին և ադրբեջանցիներին ընդհանրապես»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս ահաբեկիչը ձերբակալված է, քրեական գործը հարուցված է, և փաստերը բավարար են հետագա գործընթացների համար։

2
Ցուցահանդես

Ռազմական կոմունիզմ, կամ ինչպես են Հայաստանի ինժեներներն ամրապնդում պաշտպանությունը

36
Մրցակցություն, անձնական հավակնություններ, անգամ ֆինանսական հաշվարկներ՝ ամեն ինչ մի կողմ է դրվել։ Ցանկացած խնդրանքին իսկույն արձագանքում են թե՛ բիզնես-գործընկերները, թե՛ պետությունը, ընդ որում՝ ոչ միայն ուժային գերատեսչությունները։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Թե ինչպիսի պաշտպանական տեխնոլոգիաներ են մշակում Հայաստանում, մենք արդեն բազմիցս ենք պատմել։ Թե դրանցից որոնք են կիրառվում, բնականաբար, բարձրաձայնել չարժե (համենայն դեպս՝ հիմա)։ Բայց մի բան կարելի է հաստատ ասել` ինժեներական ոլորտի ձեռնարկություններն ինքնակազմակերպվել են և բանակին օգնում են այնպես, ինչպես երբևէ չեն օգնել։

Ընկերությունները, որոնք նախկինում մոլի մրցակիցներ էին, հիմա գծագրեր և ծրագրային կոդեր են փոխանակում: Եթե նյութեր կամ մասեր են անհրաժեշտ, տալիս են անվճար կամ ինքնարժեքով:

«Ընդ որում՝ նույնիսկ չեն ճշտում, թե ինչի համար է պետք։ Բավական է որևէ բան խնդրել, չեն հարցնում` ինչո՞ւ կամ ինչքա՞ն կտաս, ասում են՝ արի, վերցրու»։ Մենք էլ, բնականաբար, այդպես ենք անում»,- Sputnik Արմենիային ասաց «Լոկատոր» ընկերության տնօրեն Արման Խաչատրյանը։

Հայերն Ադրբեջանի պետական փաստաթղթերի հասանելիություն են ստացել. տեսանյութ

Ոլորտի ձեռնարկությունները հայտարարությունների ներքին հարթակ են ստեղծել, որտեղ հայտնում են, թե ինչ ռեսուրսներ կարող են առաջարկել։ Ինչ-որ մեկը շարժիչներ ունի, ուրիշը՝ միկրոսխեմաներ, երրորդի ծրագրավորողները կարող են մի քանի օր անվճար աշխատել, կամ ինժեներները կարող են էլեկտրոնային սխեմա հավաքել։ Ինչ-որ ընկերություն գրել էր, որ հաշվարկների և փորձարկումների համար ֆիզիկոսներ են պետք։ Մի քանի ժամ անց նրանց դուռը թակեց միանգամայն անծանոթ մարդ՝ ինստիտուտներից մեկի գիտաշխատող, և հարցրեց, թե ինչով կարող է օգնել։

Ձևավորվել են նաև ծրագրող-կամավորականների շարժական բրիգադներ, որոնցում շատ երիտասարդ տղաներ ու աղջիկներ կան։ Երբ որևէ ձեռնարկության համար շտապ պետք է որևէ բան գրել, նրանք իսկույն գալիս են` չհարցնելով, թե որքան են վճարելու։

Կես խոսքից փոխըմբռնում է ձևավորվել նաև պաշտպանության նախարարության հետ։ Եթե ուսումնասիրությունների համար ինչ-որ նյութեր են պետք, տրամադրում են առաջին իսկ խնդրանքով` իմանալով, թե որ ընկերությունն ինչով է զբաղվում և հասկանալով, թե ինչի համար է խնդրում այս կամ այն բանը։

«Ընդ որում՝ նույնպիսի անվերապահ աջակցություն կա նաև պաշտպանության հետ կապ չունեցող գերատեսչություններից, եթե պետք է լինում նրանց հետ որևէ բան կարգավորել»,-ընդգծեց Խաչատրյանը։

Ինժեներներին օգնում է նաև սփյուռքահայությունը։ Մեկը՝ որպես ծրագրավորող, երկրորդը՝ որպես առաքիչ, եթե պետք է արագ ինչ-որ բան գնել և ուղարկել, ինչ-որ մեկն էլ ուղղակի նյութապես է օգնում, եթե ինչ-որ նյութեր կամ տեխնիկա շտապ գնելու կարիք կա։

Այլ կերպ ասած՝ տարերայնորեն, առանց կազմակերպման և վերևից եկած հրահանգի յուրատեսակ կոմունիզմ է ձևավորվել մեկ ընդհանուր նպատակի համար։

«Այս ամենի շնորհիվ մենք նոր, կարևոր տեխնոլոգիա ենք կազմել։ Սովորական պայմաներում մեզնից կես տարի կպահանջվեր, հիմա գլուխ հանեցինք մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում։ Տղաները մի քանի օր չեն քնել, աշխատել են երեք հերթափոխով, բայց ամեն ինչ արել են․․․ մի խոսքով, լավ ենք աշխատում»,-ավելացրեց Խաչատրյանը։

Այս և այլ տեխնոլոգիաները փորձարկվում և կատարելագործվում են պատերազմական պայմաններում։

ՊԲ–ն ԱԹՍ է ոչնչացրել Ստեփանակերտի երկնքում

36
թեգերը:
ինժեներ, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես ունենալ ԱԹՍ-ների մեր բանակը. Կարեն Վարդանյանի ընտանիքի առաջարկն ու առաջին ներդրումը
Կորուստներ են պատճառել թշնամուն ու հետ շպրտել․ նոր հերոսներ ունենք
Հայկ Պետրոսյանը նույնպես կմեկնի Արցախ. ճակատագիրը չի ների, եթե արժանի չլինենք մեր տղաներին