00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ ներկայացուցիչը դիմել է ՍԴ` Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը հետաձգելու համար

© Sputnik / Andranik GhazaryanРоберт Кочарян беседует с адвокатами Айком Алумяном и Ованнесом Худояном по окончанию судебного заседания по делу 1 марта (23 июня 2020). Еревaн
Роберт Кочарян беседует с адвокатами Айком Алумяном и Ованнесом Худояном по окончанию судебного заседания по делу 1 марта (23 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ ներկայացուցիչը ՍԴ–ին տված միջնորդության մեջ նշել է, որ ողջամիտ ժամկետ է պետք Քոչարյանի գործով միջազգային կառույցների կարծիքներին ծանոթանալու համար։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը։ Լուրը Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Роберт Кочарян на заседании суда по вопросу частичного снятия ареста с его имущества (24 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Դատախազությունը Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոք է ներկայացրել

«ՍԴ–ում ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել  հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը։ ՍԴ–ում ԱԺ ներկայացուցիչը խնդրել է ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները»,–գրել է Միրզոյանը։

ՍԴ–ում ԱԺ ներկայացուցիչն իր միջնորդության մեջ նշել է նաև, որ ողջամիտ ժամկետ է պետք այդ կարծիքներին ծանոթանալու համար։

Հիշեցնենք՝ հունիսի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում ներկայացրին ՍԴ, որով հայտնում էին, որ հրաժարվում են Քոչարյանի գործով Սահմանադրական դատարան ուղղված 2 դիմումներից, քանի որ այն քաղաքական շահարկումների առարկա է դարձել:

Հարցն այն է, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր` ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագծի համար ՍԴ կդիմեն միայն հուլիսի 7-ից հետո, երբ կայանա Քոչարյանի` ՍԴ ներկայացրած և հենց այդ օրը նախատեսված հայցի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմում

Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։

Бывший начальник генштаба ВС РА Юрий Хачатуров и Роберт Кочарян (л-п) на судебном заседании по делу 1-го марта (11 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Վստահ չեմ, որ վարակակիր չեմ». Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստն ընդմիջվեց

Վենետիկի հանձնաժողովն օրերս հայտնել էր իր կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։ Քանի որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստացել էին, ուստի ՍԴ–ն հայտնել էր` Քոչարյանի գործի քննությունը հուլիսի 7-ին կվերսկսի։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:
2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Քոչարյանի փաստաբանները սխալ են արել. Մարուքյան

Լրահոս
0