Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել գյուղատնտեսության, սննդի արտադրության, վերամշակող և սպասարկման ոլորտների մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ

«Աշխարհը փոխել է մեր խնդիրները». նախագահը գյուղատնտեսներին առաջարկել է օգտվել իր կապերից

67
(Թարմացված է 18:41 02.07.2020)
Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է շատ խորը և ամենայն լրջությամբ մտածի պարենի անվտանգության մասին։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել գյուղատնտեսության, սննդի արտադրության, վերամշակող և սպասարկման ոլորտների մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, նախագահ Սարգսյանն ասել է, որ հաճախ ամենադժվար իրավիճակները նաև նոր հնարավորություններ են բացում:

Ստեղծված իրավիճակում Արմեն Սարգսյանը կարևորել է համատեղ ջանքերի գործադրումը, առկա խնդիրների հստակ արձանագրումն ու առավել օպտիմալ լուծումներ գտնելը մի իրավիճակում, երբ համաշխարհային տնտեսական անկման պայմաններում անհրաժեշտ է կարգավորել ինչպես բիզնեսի, այնպես էլ աշխատատեղերի խնդիրները: «Համաշխարհային ամբողջ տնտեսության մեջ կան ոլորտներ, որ պետք է վերակառուցվեն։ Միջին և ավելի երկարաժամկետ առումով մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնելու առողջապահության ոլորտին։ Բնական է, որ այդ ոլորտում ներդրումներն ավելի մեծ ծավալների են լինելու։ Ձեր ոլորտն առավելագույնս զգայուն է։ Դուք այս երկրի ողնաշարն եք», -իր խոսքում նշել է նախագահը։

Նրա խոսքով` կորոնավիրուսի դժվարություններին զուգահեռ՝ լինելու են տնտեսական մեծ դժվարություններ, այդ թվում՝ պարենի անվտանգության ոլորտում։ Դա համաշխարհային միտում է: «Աշխարհը փոխել է մեր առաջնահերթ խնդիրները, և եթե մենք դրանք ճշգրիտ ու ժամանակին վեր չհանենք, ապա հետ կմնանք տնտեսության տարբեր ոլորտներում՝ լինի ՏՏ, արհեստական բանականություն, կենսաբանություն և ամենակարևորներից մեկը՝ պարենի անվտանգություն»,–ասել է Սարգսյանը։

ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պետք է շատ խորը և ամենայն լրջությամբ մտածի պարենի անվտանգության մասին։ Դրա ճանապարհներից մեկը, ըստ նրա, գուցե հետևյալն է՝ վերագնահատել այն, ինչ ունենք, վերագտնել նոր շուկաներ։ «Հոյակապ է, որ մենք, օրինակ, ռուսական շուկայում որոշակի տեղ ունենք, բայց մեկ շուկան բավարար չէ հավասարակշռությունը պահելու համար։ Պարենի անվտանգությունը պարենի հավասարակշռված արտադրությունն է և առևտուրը։ Մեր դեպքում լավագույն ճանապարհը պետք է լինի Հայաստանը դարձնել գյուղատնտեսական մթերքների և սննդի միջազգային առևտրի կենտրոն։ Մենք պետք է արտահանենք ամենաբարձր որակի ապրանքներ, որովհետև քանակով չենք կարողանալու մրցել։ Մրցունակության ձևակերպումը պետք է ավելի շատ ուղղված լինի որակին: Այսինքն, եթե հայկական ծիրան է, ուրեմն պետք է լինի լավագույնը, հայկական կոնյակը՝ լավագույնը, հայկական ջուրը կամ մնացած բոլոր ապրանքները՝ լավագույնը»,–ասել է Արմեն Սարգսյանը։

Նա նշել է, որ Հայաստանն ունի գյուղատնտեսական ապրանքների արտադրության մեծ ներուժ։ Սարգսյանն առաջարկել է այցելել գյուղեր և տեսնել, թե մեր տարածքների ո՞ր մասն է մշակված։ Բավական է գնալ Արցախ և տեսնել, թե ինչ հսկայական ներուժ կա, որ չի օգտագործվում։ Սարգսյանի խոսքով` նախընտրելի է, որ բլուրները, գեղեցիկ դաշտերը ոչ թե հանքավայր դառնան, այլ մնան արոտավայրեր։ Հանքարդյունաբերությունը հեռանկարային չէ և վնասում է բնությունը։ Նախագահը կարծում է, որ եթե Հայաստանը, օրինակ, տարեկան մեկ միլիոն գլուխ ոչխար արտահանի, դա մեծ եկամուտ է։ Կա հսկայական շուկա մեր հարևանությամբ՝ Իրանից սկսած մինչև Ծոցի բոլոր երկրներ։

Արմեն Սարգսյանը ժամանակավրեպ է համարում գույքահարկի մասին օրենքը, բայց ստորագրել է

«Իմ եզրակացությունը հետևյալն է՝ դժվար է լինելու, պետությունը պետք է իր դերը ստանձնի: Իմ առաջարկությունը հետևյալն է՝ եթե դուք ցանկանում եք օգտագործել նախագահի ինստիտուտն, օգտագործեք այն՝ որպես ձեր ներկայացուցիչ կամ դեսպան: Ես կարծում եմ՝ դեպի Ծոցի երկրներ մենք ունենք շուկա, և այնպես է ստացվել, որ այդ երկրների ղեկավարներն իմ երկար տարիների բարեկամներն են:

Օգտագործեք նախագահական ինստիտուտն՝ ի շահ ձեզ և պետության: Փորձեք օգտագործել այս ինստիտուտի փոքր, բայց, գուցե, արժեքավոր հնարավորությունը»,–առաջարկել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանն ու ԿԲ նախագահը քննարկել են համավարակի տնտեսական հետևանքները. տեսանյութ

Գործարարներն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի ազդեցությանն իրենց գործունեության ոլորտների վրա և խոսել այդ ուղղությունների զարգացման հեռանկարների մասին: Հանրապետության նախագահի առաջարկով նրանք ներկայացրել են նաև ներկայումս իրենց գործունեության ընթացքում հանդիպող խնդիրները, հնարավոր ռիսկերը: Անդրադարձ է եղել մասնավորապես հողատարածքների արդյունավետ կառավարման, արտահանման շուկաների ընդլայնման հարցերին, ինչպես նաև՝ հարկային արտոնությունների, աշխատատեղերի պահպանման և մի շարք այլ խնդիրների:

 

67
թեգերը:
աշխարհ, Գյուղ, գյուղմթերք, Հայաստան, Արմեն Սարգսյան
թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (127)
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը ժամանակավրեպ է համարում գույքահարկի մասին օրենքը, բայց ստորագրել է
«Դինամիկ ու մշտապես զարգացող». ՀՀ նախագահը շնորհավորել է Sputnik Արմենիայի 5–ամյակը
Սարգսյանն իր գաղափարը քննարկել է Թարխանյանի հետ. ճարտարապետը խոսել է վտանգի մասին
Բեյրութ

Լիբանանում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել՝ Բեյրութի պայթյունից հայեր տուժել են, թե ոչ

14
(Թարմացված է 21:46 04.08.2020)
Համացանցը ողողվել է հզոր պայթյունի ահասարսուռ կադրերով։ Լիբանանում ՀՀ դեսպանության աշխատակիցներն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն շրջում է հայկական թաղամասերում։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. Լիբանանում ՀՀ դեսպանությունն անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների հայտնաբերման ուղղությամբ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Համացանցում արդեն հայտնվել են կադրեր, որտեղ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն շրջում է հայկական թաղամասերում և փորձում պարզել, արդյոք տուժածներ կան, թե ոչ ։ Կաթողիկոսի կողքով անցնող մարդիկ կանգ են առնում և օրհնություն խնդրում նրանից։ Կադրերում երևում է, որ տների ապակիները կոտրվել են, իսկ բեկորները թափվել գետնին, իսկ շտապօգնության մեքենաները՝ ազդանշանները միացրած երթևեկում։

Նշենք, որ "Management MIX" ընկերության տնօրեն Րաֆֆի Սեմերջյանն Էլ Facebook-ի իր էջում հայտնել է, որ պայթյունը որոտացել է իր տնից 10 կմ հեռավորության վրա, սակայն ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել: Նա տեսանյութ և լուսանկար է հրապարակել։

 

14
թեգերը:
Բեյրութ, Լիբանան, պայթյուն, դեսպանատուն, հայ
Արմեն Սուքիասյան

Ինչպես ապրում ենք, այնպես էլ կատակում ենք, կամ տոտալ լռություն ցունամիից առաջ

3
(Թարմացված է 21:13 04.08.2020)
Հայաստանում այս օրերին շատ է քննարկվում, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` շատ է տուժել նաև ժամանցային ոլորտը։ Ինչ ակնկալիքներ ունեն ոլորտի մասնագետները, ում են դիմել ու ինչ արձագանք են ստացել, Sputnik Արմենիան փորձել է պարզել պրոդյուսեր Արմեն Սուքիասյանից։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Հայաստանում ժամանցային ոլորտը սարսափելի վիճակում է։ Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` տնտեսությունը մեծ վնասներ է կրում, որի աղետալի հետևանքները կտեսնենք կես տարի անց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ճանաչված պրոդյուսեր, մի շարք մեգանախագծերի համահիմնադիր Արմեն Սուքիասյանը։

Продюсер Армен Сукиасян
Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը

Խնդիրը կարգավորելու, փոփոխություններ անելու, ոլորտն առողջացնելու համար Սուքիասյանը դիմել է տարբեր գերատեսչությունների, ԱԺ պատգամավորների, բայց, ասում է` պատասխանատուներն այնքան էլ շահագրգռված չեն կամ ի զորու չեն խնդիրները լուծելու։

«Ցավոք, այսօր ՀՀ կառավարությունում ունենք կառավարման զրոյական փորձով գործիչներ, որոնք հասարակական սեկտորից դարձել են կառավարիչներ։ Ենթադրենք` մյուս ընտրություններում նրանք բավարար ձայներ չհավաքեն և չկազմեն մեծամասնություն, ինչո՞վ են զբաղվելու։ Շարունակելո՞ւ են քաղաքական կարիերան, թե՞ մտածում են` հայկական կամ միջազգային խոշոր ընկերությունները նստած սպասում են` այս կամ այն նախարարը երբ է թողնելու քաղաքականությունը, որ կանչեն մի կառավարիչի պաշտոն տան»,-ասաց պրոդյուսերը։

Արմենը վստահ է, որ բնության մեջ բացարձակ լռությունը տագնապալի է, պետք է անհանգստանալ, քանի որ տոտալ լռությունից հետո միշտ ցունամի է լինում։ Հիմա մենք այդ տոտալ լռության մեջ ենք ու այդ ցունամին, որը ավերիչ հետևանքներ կունենա՝ գալու է։

«Այժմ բոլորս մի նավի մեջ ենք։ Կան մարդիկ, որ այդ նավը ճոճում են։ Ես չեմ ուզում լինել նավը ճոճողներից մեկը, այլ ուզում եմ օգնել, որ նավապետն իր անձնակազմով մեզ տանի տեղ հասցնի, որովհետև խորտակվելու դեպքում բոլորս ենք խորտակվելու»,-շեշտեց նա։

Արմենը լիահույս է, որ օգոստոսի 12-ից արտակարգ դրության ձևաչափը կփոխվի ու պարետատունը շատ բաներ կթույլատրի, որովհետև ոստիկանությունը չի վերահսկում իրավիճակը ու կորոնավիրուսի դեմ հայկական պայքարը չի գործում։

Չնայած բարդ իրավիճակին` Արմենն իր թիմով ձեռքերը ծալած չի նստում։ Աշխատում են այն ծրագրերի վրա, որոնք պարետատունը թույլ է տալիս։

Продюсер Армен Сукиасян
Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը` հերթական նախագծի ժամանակ

«Հիմա ընտրել ենք ավելի փոքր նախագծեր, որոնք այս պահին հնարավոր է իրականացնել։ Մեր թիմով (FunnyMen փրոդաքշն) տասնյակ հաղորդումների վրա ենք աշխատում: Ունենք նոր երաժշտական նախագիծ, որը կոչվում է «Shazat»։ Այն բավականին սիրվեց հանդիսատեսի կողմից։ Ունենք նախագիծ, որը կոչվում է «Երկու գնդակների արանքում», դա ավելի աբսուրդ հումորի մասին է։ Վերջին օրերին ևս մեկ հաղորդում նկարահանեցինք, որը կոչվում է «10-ի Բ», որտեղ հայտնի մարդիկ փորձում են իրենց գիտելիքներն ու մրցում են դպրոցականների հետ։ Այս պահին աշխատում ենք նաև 2 սերիալների և մեծ ինտելեկտուալ հաղորդման վրա»,-մանրամասնեց Արմենը։

Продюсер Армен Сукиасян (в середине), Владимир Зеленский (справа) и соавтор проекта Лига Юмора Арам Меликян
© Photo : provided by Armen Suqiasyan
Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը` ընկերների հետ

Պրոդյուսերի խոսքով` համավարակից առաջ ունեցել են 2 մեծ TV նախագծեր, որոնք պետք է ցուցադրվեին հեռուստաընկերություններից մեկով։ Դրանք չեղարկել են, որովհետև նման ֆորմատի հաղորդումնեը խելամիտ չէր լինի նկարել 20 հանդիսատեսով։ Նա նշեց, որ դեռ բանակցությունների փուլում են և փորձում են ստեղծված իրավիճակից ելք գտնել։

Եթե ռեստորանները բացվել են, թատրոններն ինչո՞ւ են փակ. թատերական գործիչների առաջարկը

Պրոդյուսերի խոսքով ՝ այսօր հումորի նշաձողը Հայաստանում շատ ցածր է, որն էլ ավելի է բարդացնում ժամանցային և հումորային արտադրանք ստեղծելն ու մատուցելը։ Մարդիկ կարող են ինչ-որ հաղորդումից կտոր վերցնելով Tik-tok նկարել, ստեղծել անորակ մի բան, որն առցանց տիրույթում մեծ դիտումներ է հավաքում։ Իսկ երբ մարդն ունի թատերական կրթություն, աշխատել է իր վրա ու նստում, լուրջ սցենար է գրում և հումոր ստեղծում, որի վրա մարդիկ պետք է մտածեն, հասկանում է, որ նրանք այլևս չեն ուզում մտածել։

Продюсер Армен Сукиасян
© Photo : provided by Armen Suqiasyan
Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը

«Բայց մենք չենք հարմարվում ու անընդհատ փորձում ենք հասարակությանը ցույց տալ, որ հումորը պետք է ունենա կառուցվածք, ունենա պարադոքս, մարդկանց մտածելու տեղիք տա»,-ասաց նա։

Անդրադառնալով հումորի ուղվածություններին` Արմենը մեջբերում է ՈՒՀԱ–ի (КВН) հաղորդավար ու հիմնադիր Ալեքսանդր Մասլիկովի խոսքերը՝ «Как живем, так и шутим» (Ինչպես ապրում ենք, այնպես էլ կատակում ենք)։

Վստահ է՝ քանի դեռ Հայաստանում քաղաքական իրավիճակն է առաջին տեղում, գերիշխելու է քաղաքական հումորը, կլինի մշակույթը կամ սպորտը, ապա հումորն այդ ուղղվածության կլինի։

Արմենը շեշտում է՝ Հայաստանում հնարավոր է գրագետ քաղաքական հումոր անել, սոցիալական հարցեր բարձրացնել ՝ չվիրավորելով անձը, բայց կա քաղաքական որոշում, որ այս կամ այն TV-ին չի ցանկանում հարաբերությունները փչացնել տվյալ քաղաքական ուժի հետ, և այդ հումորների համար պարզապես տեղ չի գտնվում եթերում։

Փաշինյանն արձագանքել է, բայց ռեստորանային բիզնեսի ցավը միայն քաղաքապետը կարող է բուժել

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

3
թեգերը:
Արմեն Սուքիասյան, պրոդյուսեր, հումորներ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ծաղիկները կորոնավիրուսին չեն սպասում․ ի՞նչ վիճակում են ծաղկավաճառներն ու ջերմոցատերերը
«Մեր վարչապետն էլ է լրագրող»․ 10-ամյա Հակոբն ուզում է՝ մայրն այլևս չլացի, չոր բարձին քնեն
Եթե ես չանեմ, չեմ կարող ուրիշից ակնկալել․ կորոնավիրուսի դեմ պայքարող կամավորի պատմությունը
Дым после взрыва в Бейруте (4 августа 2020). Ливан

Պայթյունը Բեյրութի հայկական թաղամասի մոտ է եղել. Վարդինե Օհանյան

7
(Թարմացված է 21:55 04.08.2020)
Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարի խոսքով`կան բազմաթիվ վիրավորներ և հավանաբար նրանց թվում հայերն էլ քիչ չեն։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Բեյրութում որոտացած պայթյունը հայկական թաղամասին բավականին մոտ է եղել ։

«Կարող ենք ասել, որ պայթյունը Բեյրութի Բուրջհամուդ հայկական թաղամասին մոտ է եղել`վնասները շատ մեծ են։ Զոհերի մասով տեղեկություն չկա»,–ասաց նա։

Օհանյանի խոսքով`շատ վիրավորներ կան և հավանաբար նրանց թվում հայերն էլ քիչ չեն։

«Տեղեկությունը ամբողջական կլինի մի քանի ժամվա ընթացքում, առայժմ այսքանն է հայտնի։ Դեռ վաղ է խոսել պայթյունի պատճառների մասին, խորհուրդ եմ տալիս մի քանի ժամ սպասել»,–նշեց նա։

Հիշեցնենք` Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում` նավահանգստի շրջանում, ուժգին պայթյուն է որոտացել։

Սկզբում կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է բարձրացել երկինք։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։

Պայթյունի ալիքը կոտրել է մի քանի կիլոմետրի վրա գտնվող շինությունների ապակիներն ու դռները։

7