ՀՀ քննչական կոմիտե

Ինչ մութ գործեր են արվել «Մարաթուկի» անվան տակ. կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

88
(Թարմացված է 16:31 02.07.2020)
Քննչական կոմիտեն չի նշում տնօրենի անունը, բայց նրա ու այդ կենտրոնի մասին որոշ տվյալներ կարելի է գտնել պաշտոնական աղբյուրում։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Մարաթուկ մշակութային կենտրոնի» տնօրենի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում ու վատնում կատարելու մեղադրանքով:

Քննությամբ պարզվել է, որ տնօրենը, 2013թ. հունվարի 14-ին ստանձնելով պաշտոնը, իր ղեկավարած կազմակերպության տարբեր հաստիքներում աշխատանքի է գրանցել իր ազգականներին:

Նրանք տարիներով աշխատանքի չեն հաճախել, բայց տնօրենը գլխավոր հաշվապահին կարգադրել է ամեն ամիս սահմանված աշխատավարձի չափով գումար փոխանցել նրանց բանկային հաշվեհամարներին:

Արդյունքում, նախաքննության հաշվարկով, Երևան համայնքին պատճառվել է 6.531.934 դրամի վնաս։

Մշակութային կենտրոնի տնօրենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Օգնել է ծանոթի որդուն. ոստիկանության փորձագետի դեմ քրգործ է հարուցվել

Քննչական կոմիտեն հաղորդագրության մեջ չի նշում տնօրենի ով լինելը, փոխարենը նրա ու այդ կենտրոնի մասին որոշ տվյալներ կարելի է գտնել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Ըստ այդ տեղեկատվության` կենտրոնի տնօրենը Հասմիկ Բաղդասարյանն է:

Մշակութային կենտրոնը ձևավորվել է հայկական ազգագրական երգի և պարի «Մարաթուկ» համույթի հիմքի վրա:

1993 թ.-ից համույթի հիմնադիր Մգրո Սարգսյանի մահից հետո համույթի, գեղարվեստական ղեկավար է դարձել Երվանդ Թորոսյանը, իսկ 2009 թ.-ից համույթի տնօրեն է դարձել Հասմիկ Բաղդասարյանը:

2012 թ. դեկտեմբերին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ստեղծվել է «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ը, և կենտրոնի տնօրեն է նշանակվել Հասմիկ Բաղդասարյանը, որը պաշտոնավարում է մինչ օրս:

ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է

 

88
թեգերը:
Մարաթուկ մշակութային կենտրոն, Մեղադրանք, ՀՀ քննչական կոմիտե, Հայաստան
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանի ընտանիքի մասին Փաշինյանի հրապարակած փաստերով իրավապահներն արդեն զբաղվում են
Նոր քրգործ «Մուլտի Գրուպի» մասնակցությամբ. համայնքին մոտ 4 մլրդի վնաս է հասցվել
«Narek Sargsyan» օգտատերը հայհոյել է ուղիղ եթերում. քրգործն ուղարկվել է դատարան
Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

9
(Թարմացված է 18:42 03.08.2020)
Գեներալ-լեյտենանտը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Շրջայցի ընթացքում ստուգվել են զորամիավորումների զորամասերի պատրաստության և պատրաստականության աստիճանը, իրականացված միջոցառումները, տարբեր իրադրություններում հրամանատարների գործելու և ստորաբաժանումների գործողությունները ղեկավարելու կարողությունները։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է թուրքական կործանիչների մասին լուրերը

Զորամիավորումների հրամանատարները ԶՈւ գլխավոր շտաբի պետին զեկուցել են սահմանագոտում տիրող իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին:

Ինչպես է անցել գիշերը Տավուշի սահմանին. ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկություններ է հայտնել

9
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Խոցված դրոնների ուժեղ և թույլ կողմերը. արժե՞ վախենալ թուրքական ԱԹՍ-ներից
ՀՀ զինված ուժերում հանկարծակի ստուգումներ են անցկացվել. ՊՆ
«Քանի դեռ ուշ չէ»–ն ե՞րբ է. Տոնոյանը պատասխանել է Ալիևին. տեսանյութ
Ինքնաթիռ, արխիվային լուսանկար

Առաջիկա օրերին ՌԴ-ից միանգամից 3 չարտերային չվերթ կիրականացվի

17
(Թարմացված է 18:08 03.08.2020)
Չարտերային չվերթներից երկուսը նախատեսված է Մոսկվա-Երևան, մեկը՝ Կալուգա - Երևան ուղղություններով:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ «Aircompany Armenia» ավիաընկերությունն առաջիկա օրերին կիրականացնի 3 չարտերային չվերթ՝ Մոսկվա-Երևան և Կալուգա - Երևան ուղղություններով:

Հայաստանից հայրենիք է վերադարձել ևս 158 ռուսաստանցի

«Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել ընկերության կայքից (armeniafly.com), կամ ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10)։ Մոսկվա-Երևան չվերթների տոմսերի արժեքը՝ սկսած 14 հազ․ 500 ռուբլի, իսկ Կալուգա-Երևան չվերթի տոմսի արժեքը՝ սկսած 10 հազ․ 700 ռուբլի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մոսկվա-Երևան առաջին չվերթը նախատեսված է օգոստոսի 7-ին՝ ժամը 12։30-ին՝ «Վնուկովո» օդանավակայանից, Կալուգա - Երևան չվերթը՝ օգոստոսի 10-ին՝ ժամը 10։30-ին՝ «Կալուգա» միջազգային օդանավակայանից: Մոսկվայից դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է օգոստոսի 11-ին՝ ժամը 12։30-ին՝ դարձյալ «Վնուկովո» օդանավակայանից:

4 չվերթ՝ 2 օրում. օդային փոխադրումներն աստիճանաբար աշխուժանում են

17
թեգերը:
ուղևոր, տոմս, չվերթ, Կալուգա, Մոսկվա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Մոսկվայից դեպի Երևան ու Գյումրի չարտերային չվերթեր կլինեն
Երևան–Մոսկվա չվերթ. Հայաստանից Ռուսաստան են վերադարձել ևս 112 քաղաքացի
Երևան-Մոսկվա երկու չվերթ․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել
Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել