Թեստ. արխիվային լուսանկար

Հայաստանում արտադրված կորոնավիրուսի թեստերը շուտով կհայտնվեն հիվանդանոցներում

129
(Թարմացված է 13:17 01.07.2020)
Մեկ թեստի արժեքը կազմում է 2,5 դոլար (1200 դրամ), աշխարհում նման թեստերի միջին արժեքը 10 դոլար է (4800 դրամ)։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Հայաստանում արտադրված կորոնավիրուսի ՊՇՌ թեստերը շուտով կհայտնվեն հիվանդանոցներում։ Տեղեկությունը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

«Մոտ օրերս մենք կստանանք ՀՀ առողջապահության նախարարությունից պաշտոնական գրություն, որն ունենալուց անմիջապես հետո կսկսենք թեստերի տրամադրումը: Մենք նշել էինք, որ օրական 2 հազար թեստ կարող ենք արտադրել, սակայն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի ավելացնել ծավալները։ Այժմ պատրաստ է արդեն 6 հազար թեստ»,- ասաց Արսեն Առաքելյանը:

Հայկական արտադրության ՊՇՌ թեսթերը 98-100 տոկոս ճշգրտություն ունեն։

Մեկ թեստի արժեքը կազմում է 2,5 դոլար (1200 դրամ), աշխարհում նման թեստերի միջին արժեքը 10 դոլար է (4800 դրամ)։

Թեստերի արտադրության ընթացքում ինստիտուտը սերտորեն համագործակցել է արտասահմանյան գործընկերների հետ Շվեյցարիայից և Չինաստանից:

Հիշեցնենք, որ հայկական թեստերի արտադրանքի մասին խոսակցությունները սկսել էին մարտից, իսկ անմիջապես արտադրությունը՝ մարտի 14-ից։

Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26 065 դեպք, որոնցից 14 563-ը` առողջացած, 453-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդության դեմ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 900 պացիենտ:

Նոր հետազոտություն Հայաստանում. Covid 19–ը կբացահայտվի ևս մեկ թեստով

129
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, թեստ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1326)
Ըստ թեմայի
Ռոսպոտրեբնադզորի ղեկավարն ասել է` ինչ հաճախականությամբ է պետք կորոնավիրուսի թեստ հանձնել
Բացի բուժաշխատողներից, Լիտվան Հայաստան կուղարկի թեստեր և բժշկական պարագաներ
Ո՞ր լաբորատորիաներում են թեստավորում իրականացնում. նախարարությունը ցանկ է հրապարակել
«Հայփոստ»

Ավազակային հարձակում «Հայփոստում». տղամարդը սպառնացել է զենքով ու գումար պահանջել

34
(Թարմացված է 14:47 04.08.2020)
Զինված ավազակային հարձակում իրագործած տղամարդը, ըստ տեղեկությունների, Երևանի բնակիչ է, 33 տարեկան։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Մի տղամարդ՝ ատրճանակով զինված, մտել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի 83 շենքում գործող «Հայփոստի» գրասենյակ և զենքի սպառնալիքի տակ գումար պահանջել աշխատակիցներից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` այդ պահին նշված վայրում են եղել ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության և «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները, որոնք կարողացել են հետապնդել ու վնասազերծել զինված քաղաքացուն։ Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք ատրճանակը։

Ավազակային հարձակում Սյունիքում. դանակի սպառնալիքով կնոջից զարդեր ու հեռախոս են գողացել

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակում կատարելու հատկանշներով։

Կայքի տեղեկություններով՝ վնասազերծված քաղաքացին Երևանի բնակիչ 33-ամյա Հովհաննես Կարապետյանն է։

Ավազակային հարձակում է կատարվել Երևանի հանրախանութներից մեկում. տեսանյութ

34
թեգերը:
ավազակային հարձակում, ՀայՓոստ, Երևան, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Ավազակային հարձակում Գավառում. 25-ամյա աղջիկը խլել է ատրճանակն ու դիմել ինքնապաշտպանության
Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված անձինք ներխուժել են մթերային խանութ
Ավազակային հարձակում Գյումրիում. դիմակավորված անձինք ծեծել են թոշակառու կնոջը
Գորդոնը կնոջ հետ

Հանրահայտ հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը բաժանվել է երիտասարդ կնոջից

11
(Թարմացված է 14:22 04.08.2020)
Չորրորդ ամուսնությունը նույնպես երջանկություն չբերեց հայտնի հեռուստահաղորդավարին: Հայտնի է, որ ամուսնալուծության դիմումը ներկայացրել է կինը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ռուսական Առաջին ալիքի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը և նրա երիտասարդ կինը՝ Նոզանին Աբդուլվասիևան, գաղտնի խզել են ամուսնությունը։ Տեղեկությունը հայտնում է Starhit–ը։

Ըստ կայքի` Աբդուլվասիևան ամուսնալուծության դիմում է ներկայացրել հունիսին, դատարանը մեկ ամիս անց պաշտոնապես խզել է նրանց ամուսնությունը:

«Ամուսինների միջև ոչ մի վեճ չի եղել, ալիմենտի և գույքի վերաբերյալ բոլոր հարցերը լուծվել են մինչդատական կարգով», — հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք` նրանք ամուսնացել էին 2014-ին, երբ Աբդուլվասիևան 20 տարեկան էր, Գորդոնը` 50։ Սա հայտնի հաղորդավարի չորրորդ ամուսնությունն էր, որի արդյունքում լույս աշխարհ եկան Ալեքսանդրն ու Ֆյոդորը ( մեկը 6 տարեկան է, մյուսը` երեք)։

Երբ կորոնավիրուսի տարածման պատճառով ինքնամեկուսացման ռեժիմ էր հայտարարվել, Աբդուլվասիևան գրել էր, որ հոգնել է երեխաների հետ ինտենսիվ ժամանակ անցկացնելուց: Նա նաև նշել էր, որ պարբերաբար խտրականության է ենթարկվում ազգային պատկանելության պատճառով (Աբդուլվասիևան տաջիկ է, բայց ծնվել է Մոսկվայում)։

Հաղորդավար, լրագրող և դերասան Ալեքսանդր Գորդոնը հիմա 56 տարեկան է։ Աշխատել է NTV–ում: 1989-ին կնոջ և դստեր հետ արտագաղթել էր ԱՄՆ, 1997-ին` վերադարձել Ռուսաստան։

Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար

11
թեգերը:
Ալեքսանդր Գորդոն, ամուսնալուծություն
Ըստ թեմայի
«Տիեզերքի լավագույն տղամարդը». Աննա Սեդոկովան 3-րդ անգամ է ամուսնանում
Վալերիայի կրտսեր որդին ամուսնանում է Լիանա Վոլկովայի հետ. կրեատիվ առաջարկության տեսանյութը
«Եթե ամուսնության առաջարկ անի, կհամաձայնեմ». Լոլիտան պատմել է նոր հարաբերությունների մասին