Արմեն Սարգսյան

Սարգսյանի ստորագրել-չստորագրելն օրենքի համար գրեթե նշանակություն չունի. սահմանադրագետ

340
(Թարմացված է 21:37 30.06.2020)
Մասնագետի խոսքով՝ իր այս քայլով նախագահը՝ որպես ինստիտուտ, հրաժարվում է համաձայնություն տալ նախագծին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. ՀՀ նախագահի ստորագրել-չստորագրելն, ըստ էության, օրենքի համար գրեթե նշանակություն չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով։

Մելոյանը նշեց, որ ըստ Սահմանադրության 129–րդ հոդվածի՝ ՀՀ նախագահն ունի 21-օրյա ժամկետ օրենքը ստորագրելու համար։ Եթե նա այդ ժամկետում չի ստորագրում օրենքը, ԱԺ նախագահը հայտարարում է դրա մասին, և օրենքը մտնում է ուժի մեջ։

«Այսինքն` ՀՀ նախագահն իր այս քայլով հրաժարվում է որպես ինստիտուտ իր համաձայնությունը տալ նախագծին։ Նրա դիրքորոշումը դեռ պարզ չէ, հուսամ՝ ապագայում կհրապարակվի, թե ինչու է այդպես որոշել։ Ես սա բնութագրում եմ որպես հերթական հարված, ինչով ավելի է խորանում երկրում սահմանադրական ճգնաժամը»,- ասաց Մելոյանը՝ հավելելով, որ օրենքը հակաիրավական է և մի շարք կազուսների տեղիք է տալիս։

Սահմանադրության 129–րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի ընդունած օրենքը երկրի նախագահը ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: Եթե նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

Հիշեցնենք՝ հունիսի 22-ին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրությունում փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ մտավ հունիսի 26-ին։

Դրանով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

Նույն օրը խորհրդարանն ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն: ՀՀ նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, ինչը նա արեց հունիսի 24-ին կեսգիշերն անց։

Այս ամենը նշանակում է, որ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարի չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:

Հունիսի 26-ի կեսգիշերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում ազդարարեց, որ այդ պահից սկսած Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Նա նաև նշեց, որ ՍԴ երեք նոր դատավորները պետք է ընտրվեն 2 ամսվա ընթացքում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՍԴ նախագահի լիազորությունները պետք է ստանձնի Աշոտ Խաչատրյանը, որը տարիքով ամենամեծն է, սակայն նա հայտարարեց, որ չի կարող ՍԴ նախագահի պարտականությունները կատարող համարվել, որովհետև ՍԴ դատավորի լիազորությունների դադարման համար անհրաժեշտ է ընդունել համապատասխան անհատական իրավական ակտեր։

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ` 80 կողմ, 1 դեմ ձայների հարաբերությամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու` ՀՀ օրենքի նախագիծը։

Քվեարկությանը ներկա չէին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։

340
թեգերը:
Գոհար Մելոյան, Օրենք, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ենթարկվող» Սահմանադրություն․ քանի անգամ ու ինչպես է փոխվել Հայաստանի մայր օրենքը
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» հաղորդում կներկայացնեն Դատախազություն
Էդմոն Մարուքյանը նամակ է գրել Արմեն Սարգսյանին
Արխիվային լուսանկար

Բռնել են «Բարեկամության» գետնանցումից հագուստ գողացած տղամարդուն

5
(Թարմացված է 22:41 13.04.2021)
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Հայտնաբերվել է Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի հագուստ գողացած տղամարդը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գողություն կատարելու կասկածանքով «Բարեկամություն» կայարանի կառամատույցից բաժին բերման է ենթարկվել 43-ամյա մի տղամարդ։

Նա տվել է խոստովանական բացատրություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվում է քննություն։

Երևանի 18-ամյա բնակիչներ են բռնվել երկաթուղու մալուխի գողության փորձի ժամանակ. ՀԿԵ–ի կոչը

5
թեգերը:
տղամարդ, գողություն, մետրո, Ոստիկանություն
Ըստ թեմայի
Տրանսպորտում կատարված գողությունները բացահայտվել են, գողերը բռնվել՝ քաղաքացիների շնորհիվ
Դիմակավորված ու զինված գողություն Գյումրիում. կողոպտիչը հափշտակել է ամբողջ գումարը
Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը
Նաիրա Գրիգորյանը

Ադրբեջանից տեղահանված հայերն Ալիևին հակադարձում են 32 տարի առաջ ստորագրած պայմանագրերով

106
(Թարմացված է 22:31 13.04.2021)
1989 թվականին Հայաստանը 110 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք փոխհատուցում է վճարել ադրբեջանցի 14,5 հազար ընտանիքների։ Ադրբեջանից տեղահանված ավելի քան 400 հազար հայերը մինչ օրս Ադրբեջանից որևէ փոխհատուցում չեն տացել։

Գանձակում (Կիրովաբադում) ծնված Նաիրա Գրիգորյանը 1989թ–ին ուսանում էր Երևանում, երբ իմացավ, որ ծնողները ստիպված են փոխանակել Կիրովաբադի կենտրոնական հայաբնակ Ջափարիձե փողոցում գտնվող սեփական տունը Հայաստանի այն ժամանակվա Շորժայի շրջանում գտնվող ադրբեջանցիներով բնակեցված Շիշկայա գյուղում գտնվող մեղմ ասած ոչ այնքան բարեկեցիկ տան հետ։

Նաիրա Գրիգորյանի հիշողություններից բացի այս ամենի մասին այսօր վկայում է 32-ամյա վաղեմությամբ, դեղնված էջերով փոխանակման պայմանագիրը։

Трасса в село Гегамасар
© Sputnik / Aram Nersesyan
Գեղամասար գյուղը

«Քաղաքի տունը փոխել ենք գյուղի տան հետ, որովհետև ամեն ինչ այնքան խառն էր, ուրիշ տարբերակ էլ չկար»,– պայմանագիրը ցույց տալով` պատմում է նախկին Շիշկայա, այսօր Գեղամասար գյուղում բնակվող ու գյուղի դպրոցում դասավանդող Նաիրա Գրիգորյանը։

1989թ.-ի մարտի 22–ին Կիրովաբադում կնքված պայմանագրում Գրիգորյանների հայրական տան միակ նկարագրությունը հասցեն է, մակերեսն ու սենյակների քանակը։ Տան հետ ադրբեջանցուն փոխանցված գույքի և ունեցվածքի մասին ոչ մի խոսք չկա։

Документы по соглашению об обмене домами (1989 г.) в селе Гегамасар
© Sputnik / Aram Nersesyan
Գրիգորյանների կնքած պայմանագիրը

Ադրբեջանի Շամխորի շրջանի Ջագիր գյուղից Գեղամասար տեղափոխված Առաքելյանների պայմանագրում նույնիսկ տան հասցեն չկա, միայն գյուղերի անունները։ Պայմանագիրն էլ գրված է տետրի թերթիկի վրա, ադրբեջաներենով։

Жительница села Гегамасар Аревик Манукян
© Sputnik / Aram Nersesyan
Արևիկ Առաքելյանը

Գեղամասար համայնքի ղեկավարի խորհրդական Դավիթ Շահնազարյանը նույնպես Հայաստան է եկել 1989թ.–ին, Շամխորի շրջանի Լեռնային Ջագիր գյուղից։ Ի տարբերություն իր համագյուղացիների, նա ադրբեջանցու հետ կնքված պայմանագիրը չի պահել, սեփականության վկայական ստանալիս հանձնել է Կադաստրի կոմիտեին։

Житель села Гегамасар Давид Шахназарян
© Sputnik / Aram Nersesyan
Դավիթ Շահնազարյանը

«Այն ժամանակ պետական հստակ մոտեցում չկար, մարդկանց չեն ուղղորդել, չեն ասել, որ փաստաթղթեր կազմեն, որ դրանք կարող են մի օր պետք գալ։ Ես իմ անունից ասեմ. այն ինչ ես թողել եմ այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող մեր գյուղում խորհրդային ռուբլով գնահատած բազմահազարանոց արժեքով գույք է։ Եթե ես փաստաթղթերը պահեի, այսօր կարող էի գույքային պահանջ ներկայացնել միջազգային դատարանում ու շահել գործը։ Ես համոզված ասում եմ, որ հայերն Ադրբեջանում թողել են շատ ավելի մեծ արժեքով գույք, քան ադրբեջանցիները Հայաստանում։ Եվ այս առումով մենք շահեկան դիրքում կարող էինք լինել»,–ասում է Շահնազարյանը։

Документы по соглашению об обмене домами (1989 г.) в селе Гегамасар
© Sputnik / Aram Nersesyan
Առկա փաստաթղթերը

Գեղարքունիքի մարզի ներկայիս Գեղամասար խոշորացված համայնքի մեջ գտնվող գյուղերից շատերում խորհրդային տարիներին ադրբեջանցիներ էին բնակվում։ 1988թ–ին` արցախյան շարժման ընթացքում, ադրբեջանցիներով բնակեցված գյուղերի տները որոշվեց փոխանակել Ադրբեջանի Շամխորի, Խանլարի, Կիրովաբադի շրջանների հայկական գյուղերի տների հետ։

Խորհրդային իշխանությունն այդ կերպ փորձում էր լուծել տեղահանության  խնդիրը` կանխելով ադրբեջանաբնակ հայերի նկատմամբ Ադրբեջանի այլ բնակավայրերում արդեն սկսված ջարդերն ու տեղահանությունները։

Բայց ստորագրված թղթերը դեռևս երաշխիք չէին հայերի կյանքի ու իրավունքների պաշտպանության։

Գեղամասարի բնակչուհի Արևիկ Մանուկյանը տեղաբնակ է ու ականատեսն է եղել գյուղերի փոխանակման խորհրդային ծրագրի իրականացման։

«Այդ ժամանակվա մեր կառավարությունը, տեղի մեր պաշտոնյաները` ոստիկանության ուղեկցությամբ, մեքենաներ են տրամադրել, նույնիսկ օգնել են, որ այստեղի բնակիչներն իրենց գույքն անվտանգ տեղափոխեն մինչև Ադրբեջան։ Իրենք ոչ մի գույք չեն թողել։ Նույնիսկ հավերին ջուր տալու ամաններն են իրենց հետո տարել։ Իրենցից ոչ մի բան չի պակասել, իրենք անվտանգ գնացել են մինչև վերջ»,– պատմում է Արևիկն ու հավելում, որ երբ Հայաստան են հասել Ադրբեջանից տեղահանված հայերը, իրենք ուղղակի սարսռել են այդ տեսարանից։

«Մարդիկ ուղղակի մազապուրծ փախել էին, պատմում էին, թե ինչեր են թողել, ինչպես են փախել, շատերը չէին հասցրել անգամ իրենց անձնագրերը վերցնեն։ Մի կերպ հասել էին այստեղ։ Մենք դպրոցում հագուստ ու սնունդ էինք հավաքում, որ կարողանանք այդ մարդկանց օգնել»,–պատմում է նա։

Ադրբեջանի այսօրվա իշխանությունը, սակայն, գյուղերի փոխանակման ծրագիրն անտեսելով, Հայաստանից առոք–փառոք Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիներին փորձում է ներկայացնել իբրև տեղահանվածների` ի թիվս այլ պահանջների ներկայացնելով նաև նրանց Հայաստան վերադառնալու պահանջը։

«Ալիևը շատ բան կարող է ասել։ Ասելը քիչ է, կան փաստեր։ Մենք էլ կարող ենք ասել` մենք էլ Ադրբեջանում ենք ապրել, ուրեմն մենք էլ մեր ծննդավայրը պիտի վերադառնանք»,– Ալիևի հոխորտանքներին այսպես են պատասխանում իրենց ունեցվածքը կորցրած հայերը։

Документы по соглашению об обмене домами (1989 г.) в селе Гегамасар
© Sputnik / Aram Nersesyan
Документы по соглашению об обмене домами (1989 г.) в селе Гегамасар

Ի դեպ, ավելորդ չէ արձանագրել, որ 1989 թվականին Հայաստանը` խորհրդային իշխանության պարտադրանքով ու Հայկական ԽՍՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի տարածքում թողած գույքի համար 110 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք փոխհատուցում է վճարել ադրբեջանցի 14,5 հազար ընտանիքների։ Մինչդեռ Ադրբեջանից տեղահանված ավելի քան 400 հազար հայերը մինչ օրս Ադրբեջանից որևէ փոխհատուցում չեն ստացել։

Տեղահանություն վերապրած փախստականներն ու նրանց զավակները 30 տարի անց էլ իրենց կորստի մասին դժվարությամբ ու հուզմունքով են խոսում ու չեն թաքցնում, որ Արցախյան նոր պատերազմի օրերին Արցախից պարտադրված հեռացած ամեն նոր փախստականի հետ նորից են վերապրել իրենց այդքան ծանոթ ցավը։

Дети села Гегамасар
© Sputnik / Aram Nersesyan
Գեղամասարի երեխաները

Հատկանշական է, որ Ադրբեջանից տեղահանված հայերի երրորդ, չորրորդ սերունդը, անկախ Հայաստանում ծնված փոքրիկները ինչ–որ անբացատրելի բնազդով շարունակում են կրել իրենց պատմական հայրենիքի հետ կապը։

Երբ արդեն պատրաստվում էինք հեռանալ գյուղից, դպրոցի բակում հավաքված երեխաներին հարցրեցի.

–Երեխաներ, դուք որտեղի՞ց եք։

-Ես Ջագիրից։

–Չարդախլուից։

–Ես Խանլարեցի եմ։

–Ես Կիրովաբադից։

Տարօրինակ է, բայց իմ հարցին պատասխանող ևս 5-6 երեխաներից ոչ ոք չտվեց իրենց ներկա բնակավայր Գեղամասար գյուղի անունը։  

  • Գեղամասարի բնակիչները
    Գեղամասարի բնակիչները
    © Sputnik / Aram Nersesyan
  • Գեղամասարի փոքրիկ բնակիչները
    Գեղամասարի փոքրիկ բնակիչները
    © Sputnik / Aram Nersesyan
  • Գեղամասարի փոքրիկ բնակիչները
    Գեղամասարի փոքրիկ բնակիչները
    © Sputnik / Aram Nersesyan
  • Գեղամասարի փոքրիկ բնակիչը
    Գեղամասարի փոքրիկ բնակիչը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Գեղամասարի փոքրիկ բնակիչները
    Գեղամասարի փոքրիկ բնակիչները
    © Sputnik / Aram Nersesyan
  • Առկա փաստաթղթերը
    Առկա փաստաթղթերը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Գեղամասարը
    Գեղամասարը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Գեղամասարի փոքրիկ բնակիչները
    Գեղամասարի փոքրիկ բնակիչները
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 8
© Sputnik / Aram Nersesyan
Գեղամասարի բնակիչները
106
թեգերը:
Գանձակ (Գյանջա), Իլհամ Ալիև, Փախստական, Գեղամասար, Գեղարքունիքի մարզ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանը պիտի պատժվի Մարաղայում իրականացրած ցեղասպան գործողությունների համար. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի ուղղությամբ
Ադրբեջանական կողմը գնդացիր է կիրառել. մանրամասներ և լուսանկարներ Սարուշենի դեպքից