Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը հայտնել է, որ Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքը չի ստորագրի

1734
(Թարմացված է 21:15 30.06.2020)
Նախագահ Արմեն Սարգսյանն իր որոշման մասին արդեն հայտնել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքը չի ստորագրի։ Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Սարգսյանի ստորագրել-չստորագրելն օրենքի համար գրեթե նշանակություն չունի. սահմանադրագետ

Հիշեցնենք՝ հունիսի 22-ին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրությունում փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ մտավ հունիսի 26-ին։

Դրանով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

Նույն օրը խորհրդարանն ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն: ՀՀ նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, ինչը նա արեց հունիսի 24-ին կեսգիշերն անց։

Այս ամենը նշանակում է, որ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարի չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:

Արարատ Միրզոյանն ու Հրայր Թովմասյանին փոխարինող դատավորը հանդիպել են

Հունիսի 26-ի կեսգիշերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում ազդարարեց, որ այդ պահից սկսած Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Նա նաև նշեց, որ ՍԴ երեք նոր դատավորները պետք է ընտրվեն 2 ամսվա ընթացքում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՍԴ նախագահի լիազորությունները պետք է ստանձնի Աշոտ Խաչատրյանը, որը տարիքով ամենամեծն է, սակայն նա հայտարարեց, որ չի կարող ՍԴ նախագահի պարտականությունները կատարող համարվել, որովհետև ՍԴ դատավորի լիազորությունների դադարման համար անհրաժեշտ է ընդունել համապատասխան անհատական իրավական ակտեր։

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ` 80 կողմ, 1 դեմ ձայների հարաբերությամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու` ՀՀ օրենքի նախագիծը։

Քվեարկությանը ներկա չէին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոն պատասխանել է Հրայր Թովմասյանի նամակին

1734
թեգերը:
Սահմանադրական դատարան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ռուստամ Բադասյանը պատասխանել է ՍԴ 4 դատավորների` պաշտոնից ազատվելու մասին հայտարարությանը
Չի համապատասխանում հորդորներին․ ԵԺԿ-ն ցավում է ՀՀ ԱԺ–ի` ՍԴ-ի վերաբերյալ որոշման համար
Նիկոլ Փաշինյանը իմաստնություն է մաղթել ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնած դատավորին
Երևան

Լույս չի լինի Երևանի և 2 մարզի որոշ հատվածներում

7
(Թարմացված է 09:48 13.08.2020)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումները կատարվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանում՝

10:00-16:00 Գարեգին Նժդեհ փ․27/2 շենք, 11:00-17:00 Աբովյան փ 41, Հերացու փ. 10-16 շենքերը, Այգեստան 7փ. 1-18; 11փ. 11-61 սեփական տներ, Վարդանանց փ. 93-127 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 10, 15, 15ա, 17 շենքեր, Հ․ Շահինյան 1փ. 2, 11, 12 սեփական տներ, Մաշտոցի պող. 42, 42ա շենքեր, Թումանյան փ. 25, 27ա, 29 շենքեր, Կողբացի փ. 83, Սարյան փ. 29, 31, 40 շենքեր, Վարդանանց փ. 10 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քոչար փ. 16, Ռայնիսի փ. 88, 90, Բաբայան փ. 36, 38 շենքեր, Կիևյան փ. 2բ, Բաղրամյան պող. 23, 66 շենքեր,Ա.Ավետիսյան փ. 25 շենք, Սունդուկյան փ. 7 շենք 1 մուտք, Արղության փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ 9, 10 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանթաշյան փ․4/2, 6, 8, 10, 10ա, 12 շենքեր, Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Արշակունյաց պող․30, 32 շենքեր, Լազոյի փ․6 շենք, Լազոյի փողոցի և նրբանցքի սեփական տներ,

«Արգո» ՍՊԸ, Ձիասպորտի կենտրոն, «Ծատուրյան» ԱՁ, «Հայր և որդի Կարապետյաններ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարգարյան փ. 12 շենք, Դավթաշեն 2 թաղ. 46/4 շենք; 3 թաղ. 7Ա շենք, Շիրազի փ. 36 շենք, Նազարբեկյան փ. 3/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Արեշ 1փ. 69-183; 2փ. 1-14; 7փ. 1-10; 24փ. 1-40 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 14, Ն․ Ստեփանյան փ. 13 շենքեր, Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Բաղյան 2-րդ նրբ․ 3 շենք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան շենք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկայի շենք, Գյուրջյան փ. 8՝ «Նորք» ՇՇ շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ․ 1 շենք, Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ․ 4, 12 շենքեր, Նոր-Նորքի 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 18 շենք, Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 5 շենք, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 87 շենք, Ավան՝ Թումանյան թաղ․ 13/3 շենք, Ավան Առինջ 1-ին միկրո.՝ 3/9 շենք, Ավան Առինջ 2-րդ միկրո.՝ Տաշքենդի փ. 26 (2/8) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզում՝

10:00-14:00 Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամաս,

Կոտայքի մարզում՝

11։00-14։00 Պռոշյան համայնքի հարավարևելյան թաղամաս, «ՍԼԼ գազ», «ԱԻՍԱ», «Հ․ Բալյան» ՍՊԸ-ներ և Զին-մաս, 11։00-16։00 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ և Կալեր թաղամաս, 11։00–17։00 Աբովյան քաղաք՝ 4-րդ միկրոշրջան 4 շենք; 3-րդ միկրոշրջան 10 շենք, Գեղաշեն և Կամարիս գյուղեր՝ մասնակի:

Ատոմակայանին հարվածելն այնքան էլ հեշտ չէ, Հայաստանի երկինքը պաշտպանված է. Պապիկյան

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

7
թեգերը:
Արագածոտնի մարզ, Կոտայք, էլեկտրաէներգիա, Լույս, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտին մտահոգել է Ադրբեջանի` ԱԷԿ–ի հետ կապված հայտարարությունը
Պապիկյանն ԱԷԿ–ին հարվածելու թեմայով խոսել է Ատոմային էներգիայի գործակալության տնօրենի հետ
Ալիևի խորհրդականը վստահեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հարց օրակարգում չի եղել
Կանգառ, Երևան, արխիվային լուսանկար

Կարճատև անձրևները վերադառնում են. եղանակի տեսություն

21
(Թարմացված է 16:26 12.08.2020)
Հանրապետության առանձին շրջաններում կարճատև անձրևները կգրանցվեն հատկապես կեսօրից հետո և գիշերային ժամերին:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 13-17-ը Հայաստանի առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Օգոստոսի 13-17-ը մայրաքաղաքի առանձին հատվածներում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երևանում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի +31-ից +33, երեկոյան՝ +27-ից +29 աստիճան տաքություն:

Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու ծրագրերով 144 մլրդ դրամ է տրամադրվել

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 12-ին, Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ Facebook-ի իր էջում հայտնել էր, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-17-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

 

21
թեգերը:
Անձրև, եղանակ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), օդի ջերմաստիճան, Երևան, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Դպրոցների բացվելը կարող է համաճարակի 2-րդ ալիքի պատճառ դառնալ. ի՞նչ կանի կառավարությունը
Բնության գրկում ու սեփական ավտոմեքենայում դիմակ դնելու արգելքը կվերանա
Հայաստանի ցամաքային սահմանը կշարունակի փակ մնալ. Իրանի ու Վրաստանի հետ թեման չի քննարկվում
Քաղաքացին խառնարային լճից ջրառ է անում. նախարարությունը գնացել է ահազանգի հետքերով