Տրակտոր. արխիվային լուսանկար

Ողբերգական վթար Տավուշում. եղբայրներից մեկին դուրս են բերել տրակտորի տակից, մյուսին՝ միջից

1479
(Թարմացված է 18:34 28.06.2020)
Տավուշի մարզի Բերդ համայնքում տեղի ունեցած դեպքից մահացած ու վիրավորված երիտասարդները, նախնական տեղեկություններով, հարազատ եղբայրներ են:

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի «Թագավորանց» կոչվող թաղամասում տրակտոր է շրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը, քաղաքացիները «DT-75» մակնիշի թրթուրավոր տրակտորի տակից դուրս են բերել ուղևոր, 37-ամյա Կարեն Բաբասյանին, իսկ տրակտորի միջից դուրս են բերել վարորդ, 30-ամյա Հակոբ Բաբասյանին: Երկու տուժածներն էլ տեսաղփոխվել ենԲերդի բժշկական կենտրոն, որտեղ Հակոբ Բադասյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են:

1479
թեգերը:
Վիրավոր, Զոհ, Մահ, տրակտոր, ավտովթար, Տավուշ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2534)
Ըստ թեմայի
«Ձյունիկի» այրվող շենքում պատուհաններ չկան. հրշեջներն աշխատում են բարդ պայմաններում
Հրշեջներին հաջողվել է մարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկված հրդեհը. տեսանյութ
Գագիկ Սուրենյան. արխիվային լուսանկար

Սև ծովից ցիկլոն է գալիս. Սուրենյանն ասել է` ինչպես պաշտպանվել

3
(Թարմացված է 14:19 08.07.2020)
Հանրապետությունում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը շարունակում է նորմայից բարձր մնալ։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 9-13-ին` հատկապես երեկոյան ժամերին, Հայաստանի հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները` մինչև 25-30մ/վրկ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով»,–գրել է Սուրենյանը:

Նա հիշեցրել է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր և խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

3
Արարատ Միրզոյան. արխիվային լուսանկար

Մենք հիմա քաղաքական հարցեր ենք քննարկում, իսկ մարդիկ մահանում են վարակից. ԱԺ նախագահ

13
(Թարմացված է 13:54 08.07.2020)
Արարատ Միրզոյանի դիտարկմամբ` գործող օրենքներն ակնհայտորեն բավարար չեն քաղաքացիներին ստիպելու դիմակ դնել, հետևաբար, իշխանությունն ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկի:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Դիմակ չդնելու համար նախատեսված տուգանքներն ավելացնելու հարցի քննարկումը շարունակվում է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չբացառեց, որ որոշ շտկումներից հետո այն դարձյալ կդրվի ԱԺ քննարկման։ 

«Սա ոչ թե քմահաճույք է, սա ոչ թե տուգանելու ցանկությունից դրդված քայլ է, ոչ թե բյուջեի եկամուտները ավելացնելու քայլ է, այլ որպեսզի այն մարդիկ, որոնք գիտակցության բարձր աստիճան չունեն՝ հասկանալու, որ դիմակով փրկում են իրենց, իրենց սիրելիների, իրենց դիմացինների կյանքը, կանխում են վարակի տարածումը, գոնե այս գումարից դրդված` դիմակը կրեն»,- ասաց նա:

Միրզոյանը հայտարարեց, որ գործող օրենքներն ակնհայտորեն բավարար չեն քաղաքացիներին ստիպելու դիմակ դնել, հետևաբար, իշխանությունն ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկի:

«Մենք հիմա քաղաքական հարցեր ենք քննարկում, իսկ մարդիկ մահանում են վարակից»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը։

Առաջարկվող փոփոխություններով հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու դեպքում սահմանվում է տուգանք 20.000 ՀՀ դրամի չափով, իսկ բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաև՝ տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում` 50.000 ՀՀ դրամ։

Մեծ հաճույքով կստորագրեմ. ԱԺ նախագահը սպասում է օրենքով նախատեսված ժամկետը լրանալուն

Նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով։
Հուլիսի 7-ին «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառությունից հանեց դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացման մասին նախագիծը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ 535–ով և հասավ 29 820–ի

13
թեգերը:
կորոնավիրուս, ԱԺ, քաղաքականություն, Արարատ Միրզոյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Իմ քայլը» չի բացառում, որ դիմակ չդնելու տուգանքների բարձրացման նախագիծը կարող է հասնել ԱԺ
Պարետը նոր որոշում է ստորագրել. ոմանք կարող են դիմակ չդնել
Ֆրանսիայում ուղևորները ծեծելով սպանել են ավտոբուսի վարորդին, որը պահանջել է դիմակ դնել