Արայիկ հարությունյան. արխիվային լուսանկար

Լավագույն տարբերակը կլինի, եթե դպրոցները բացվեն. նախարարը դիմել է ուսուցիչների օգնությանը

1574
(Թարմացված է 16:29 28.06.2020)
Արայիկ Հարությունյանը հույս ունի, որ ծնողներին ու կառավարությանը չլսող երեխաները գոնե ուսուցիչներին կլսեն:

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի –Sputnik. ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրառում է արել՝ երեխաներին տանը պահելու ու հակահամաճարակային կանոնները պահմանելու հարցում դիմելով ուսուցիչների օգնությանը:

«Խնդրում եմ այս կոչով դիմել ձեր աշակերտներին, համատեղ մտածել ամառային հետաքրքիր առաջադրանքներ, որոնք նրանց կպահեն տանը՝ միաժամանակ նպաստելով երեխաների զարգացմանն ու ճանաչողական հետաքրքությունների ընդլայնմանը։ Առաջարկեք հետաքրքիր ֆիլմեր դիտել ու հետո ընկերներով քննարկել հեռավար, առաջարկեք կարդալ ու գրքերի հեռավար ամառային քննարկումներ կազմակերպել, առաջարկեք օգնել ծնողներին, մի համեղ բան պատրաստել, մասնակցել կենցաղային գործերին, փորձել մի լրացուցիչ բան ինքնուրույն սովորել»,- գրում է նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ աշակերտները կլսեն իրենց ուսուցիչներին, որովհետև ուսուցչի հեղինակությունը մեր հասարակությունում եղել է ու պետք է մնա շատ բարձր։

«Առանց դիմակ, իրար վրա...». Սուրբ Հովհաննես մատուռում դարձյալ կուտակումներ են

Նա ուսուցիչներին կոչ է անում ևս մեկ անգամ ներդնել համատեղ ջանքեր՝ հորդորելու երեխաներին՝ սահմանափակել բակային շփումներն ու խաղերը, պահպանել հակահամաճարակային կարևոր կանոնները, կրել դիմակ, ձեռքերը պարբերաբար ախտահանել, պահել հեռավորություն։

«Չնայած այն հսկայական համատեղ ջանքերին, որ ներդրեցինք գարնան ամիսներին ձեր հետ միասին՝ հեռավար եղանակով կրթության շարունակականությունը ապահովելու համար, վստահ եմ՝ յուրաքանչյուրս կարծում է, որ լավագույն տարբերակը կլինի, եթե սեպտեմբերին դպրոցները բացվեն և երեխաները դպրոց գնան սովորականի պես՝ դասարանում դասի հետ միասին ընկերների հետ շփվելու, իրարից ու ձեզնից կարոտը առնելու, կյանքը նորմալ հուն տանելու»,- նշում է Հարութունյանը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված` մարտի 12-ի երեկոյան որոշվեց, որ հաջորդ օրվանից հետաձգվում են ուսումնական հաստատություններում դասերը։ Բոլորն անցան առցանց ուսուցման։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 736–ով՝ հասնելով 24 645-ի։

Վերջին մեկ օրում մահացածների թիվը 6 է: Մահացած ամենաերիտասարդ պացիենտը 33 տարեկան տղամարդ է եղել:

Համավարակի ընթացքում Հայաստանում մահերի ընդհանուր թիվը ներկա պահին 139 է:

736 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 24 645

1574
թեգերը:
համավարակ, Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Հեռավար ուսուցում, Առցանց ուսուցում, Ուսուցիչ, դպրոց
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1324)
Ըստ թեմայի
Հեռավար կրթությունը ձևակա՞ն էր, կամ ինչու են աշակերտները դժգոհ նախարարության որոշումից
Հեռավար կրթությունը Հայաստանում կարող է շարունակվել նաև աշնանը
Հեռավար ուսուցումը կարո՞ղ է փոխարինել դեմ առ դեմ ուսուցմանը. փորձագետի կարծիք
Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

12
(Թարմացված է 18:42 03.08.2020)
Գեներալ-լեյտենանտը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Շրջայցի ընթացքում ստուգվել են զորամիավորումների զորամասերի պատրաստության և պատրաստականության աստիճանը, իրականացված միջոցառումները, տարբեր իրադրություններում հրամանատարների գործելու և ստորաբաժանումների գործողությունները ղեկավարելու կարողությունները։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է թուրքական կործանիչների մասին լուրերը

Զորամիավորումների հրամանատարները ԶՈւ գլխավոր շտաբի պետին զեկուցել են սահմանագոտում տիրող իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին:

Ինչպես է անցել գիշերը Տավուշի սահմանին. ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկություններ է հայտնել

12
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Խոցված դրոնների ուժեղ և թույլ կողմերը. արժե՞ վախենալ թուրքական ԱԹՍ-ներից
ՀՀ զինված ուժերում հանկարծակի ստուգումներ են անցկացվել. ՊՆ
«Քանի դեռ ուշ չէ»–ն ե՞րբ է. Տոնոյանը պատասխանել է Ալիևին. տեսանյութ
Ինքնաթիռ, արխիվային լուսանկար

Առաջիկա օրերին ՌԴ-ից միանգամից 3 չարտերային չվերթ կիրականացվի

25
(Թարմացված է 18:08 03.08.2020)
Չարտերային չվերթներից երկուսը նախատեսված է Մոսկվա-Երևան, մեկը՝ Կալուգա - Երևան ուղղություններով:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ «Aircompany Armenia» ավիաընկերությունն առաջիկա օրերին կիրականացնի 3 չարտերային չվերթ՝ Մոսկվա-Երևան և Կալուգա - Երևան ուղղություններով:

Հայաստանից հայրենիք է վերադարձել ևս 158 ռուսաստանցի

«Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել ընկերության կայքից (armeniafly.com), կամ ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10)։ Մոսկվա-Երևան չվերթների տոմսերի արժեքը՝ սկսած 14 հազ․ 500 ռուբլի, իսկ Կալուգա-Երևան չվերթի տոմսի արժեքը՝ սկսած 10 հազ․ 700 ռուբլի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մոսկվա-Երևան առաջին չվերթը նախատեսված է օգոստոսի 7-ին՝ ժամը 12։30-ին՝ «Վնուկովո» օդանավակայանից, Կալուգա - Երևան չվերթը՝ օգոստոսի 10-ին՝ ժամը 10։30-ին՝ «Կալուգա» միջազգային օդանավակայանից: Մոսկվայից դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է օգոստոսի 11-ին՝ ժամը 12։30-ին՝ դարձյալ «Վնուկովո» օդանավակայանից:

4 չվերթ՝ 2 օրում. օդային փոխադրումներն աստիճանաբար աշխուժանում են

25
թեգերը:
ուղևոր, տոմս, չվերթ, Կալուգա, Մոսկվա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Մոսկվայից դեպի Երևան ու Գյումրի չարտերային չվերթեր կլինեն
Երևան–Մոսկվա չվերթ. Հայաստանից Ռուսաստան են վերադարձել ևս 112 քաղաքացի
Երևան-Մոսկվա երկու չվերթ․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել
Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել