Արսեն Թորոսյան. արխիվային լուսանկար

«Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա. պարզապես չկա». Թորոսյանը գրառում է արել

786
(Թարմացված է 15:00 28.06.2020)
ՀՀ առողջապահության նախարարը քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել բոլոր այցերից, ուրախ ու տխուր միջոցառումներից, ռեստորանում սնվելուց ու բնության գրկում պիկնիկներից:

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի –Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում գրառում է արել, հորդորելով հրաժարվել ամառային զբոսանքներից, պիկնիկներից, ամեն տեսակի արարողությունների մասնակցելուց։

«Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն։ Բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։ Պետք է մնանք տանը, ինչքան հնարավոր է` շատ»,–գրել է նախարարը։

Թորոսյանը հատկապես շեշտել է, որ անհրաժեշտ է տանը մնալ շաբաթ-կիրակի օրերին՝ չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, բնության գրկում պիկնիկների, դադարեցնել այցերը տեսարժան վայրեր։

Նախարարը հորդորում է դադարեցնել նշել տարբեր ուրախ առիթներ՝ երեխայի ծնունդ, այլ ծննդյան արարողություններ, ամուսնության տարեդարձներ և այլն, այդ թվում՝ տանը։

Նրա խոսքով` պետք է սահմանափակել ու նույնիսկ դադարեցրել նաև սգո միջոցառումներին մասնակցությունը և բավարարվել հեռախոսով ասված ցավակցությամբ:

«Դադարեցրե՛ք սրճարան-ռեստորանային այցելությունները, դա միակ տեղն է, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։ Եթե սնունդ եք ուզում ընդունել հենց այդ ռեստորանից, պատվիրեք այն և միայնակ սնվեք։ Դուրս մի՛ եկեք երեկոյան զբոսանքների։ Պետք է կարողանանք դիմանալ այդ գայթակղությանը և կարևոր պահանջին մինչև իրավիճակի լավացումը»,- գրում է Արսեն Թորոսյանը։

Կորոնավիրուսը Հայաստանում ևս 6 մարդու կյանք է խլել, այդ թվում` 33 տարեկան երիտասարդի

Նա նաև հիշեցնում է, որ պետք է ճիշտ դնել դիմակ, պահպանել 1.5-2մ հեռավորություն, հաճախ ախտահանել ձեռքերը։

«Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա։ Պարզապես չկա»,- եզրափակել է նա:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 736–ով՝ հասնելով 24 645-ի։

Վերջին մեկ օրում մահացածների թիվը 6 է: Մահացած ամենաերիտասարդ պացիենտը 33 տարեկան տղամարդ է եղել:

Համավարակի ընթացքում Հայաստանում մահերի ընդհանուր թիվը ներկա պահին 139 է:

Ինչո՞ւ դիմակով չեք․ ճապոնացին ոտքով հասել է Հայաստան ու համավարակի պատճառով մնացել այստեղ

786
թեգերը:
Հայաստան, Արսեն Թորոսյան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1491)
Ըստ թեմայի
Երկիրը «պատերազմի» մեջ է, բուժաշխատողներն` առաջնագծում. Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյանը գիտի՝ կորոնավիրուսից հետո ինչպիսին կլինի ՀՀ–ի առողջապահական համակարգը
Արսեն Թորոսյանը լավ լուր ունի` հայկական արտադրության թեստերը պատրաստ են
Երևանը դառնում է կորոնավիրուսի տարածման մեծ օջախ. Թորոսյան
Ալեն Սիմոնյան

«Հո չենք գողանալու, բերենք». Ալեն Սիմոնյանը գիտի Միքայել Մինասյանի տեղը

16
(Թարմացված է 22:07 24.09.2020)
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը խոսեց Միքայել Մինասյանին Հայաստան վերադարձնելու ճանապարհների մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Իշխանությունները լավ գիտեն Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեղը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` դուրս գալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փակ նիստից։

«Հա, հասցեն գիտենք, բայց հո չենք գնալու, գողանանք ու բերենք։ Երկիրը պետք է արտահանձնի, իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան», – ասաց Սիմոնյանը։

Նա հաստատեց լրագրողների այն տեղեկությունը, որ Մինասյանը Ռուսաստանում է, Սոչի քաղաքի հյուրանոցներից մեկում։

«Ինչպես գիտեք` վերջերս Ռուսաստանը արտահանձնեց մեզ մեկ քաղաքացու։ Խոսքը «Ալրաղացի Լյովիկի» մասին է։ Այնպես որ, գործընթացները տեղի են ունենում», – նշեց ԱԺ փոխխոսնակը։

Մինասյանը հետախուզման մեջ է 2020-ի մարտի 23-ից։ Սեպտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չորրորդ անգամ բավարարեց Մինասյանի` կալանավորման մասին միջնորդությունը։

Միքայել Մինասյանը նոր մեղադրանք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին

Նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ–ի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ։

16
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Ալեն Սիմոնյան, Միքայել Մինասյան

Թշնամին պարտված է. «Կովկաս-2020»–ում հայ–ռուսական զորաշարժերի ամենատպավորիչ կադրերը

11
(Թարմացված է 21:25 24.09.2020)
  • Զինծառայողը ազդանշանային հրթիռ է արձակում
  • Հայ և ռուս զինծառայողները մարտական մարտավարական գործողություններ են փորձարկում «Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020»  ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում
  • «Կալաշնիկով» ինքնաձիգի փոշոտ փողը զորավարժությունների գործնական փուլից հետո
  • Տեխնիկան կրակ է բացել գրոհող պայմանական հակառակորդի ուղղությամբ
  • Վարժանքներին մասնակցել են  ռազմական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ
  • ՀՀ ԶՈւ զրահատեխնիկան դիմում է հակագրոհի
  • Հայ–ռուսական խմբավորման «թիկունքը» զորավարժությունների ընթացքում
  • Զորավարժություններին մասնակցել է շուրջ 300 միավոր տեխնիկա, այդ թվում տանկեր և հետևակի մարտական մեքենաներ
  • Հրամանատարական կազմը հետևում է զորավարժություններին
  • Զորավարժություններին մասնակցում են 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները
  • Պայմանական հակառակորդի դիրքերի ուղղությամբ կրակ են բացել, այդ թվում «Գրադից»
  • Հայ տանկիստները
  • Տարբերակող գրություն՝ հրետանավորի սաղավարտի վրա
  • Ռազմատրանսպորտային ուղղաթիռները զորավարժարանի երկնքում
  • Սահմանները միայն մարդիկ չեն պաշտպանում
  • «Գրադի» համազարկի պահը
  • Հայ զինծառայողները զորավարժությունների ավարտից հետո
  • Մի-24-ը ջերմային թակարդներ է արձակում
  • Հետևակի մարտական մեքենաներն ու տանկերը հայկական մոտակա գյուղի ֆոնին
  • Մի-24-ը Հայաստանի և Ռուսաստանի դրոշների ֆոնին
Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում անցկացվեց «Կովկաս-2020» զորավարժությունների գործնական փուլը, որին մասնակցեցին շուրջ 1.5 հազար հայ և ռուս զինծառայող։ Մանրամասները՝ մեր տպավորիչ ֆոտոշարքում։

Մարտական հրաձգություններում ներգրավված էին ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներ, ռուսական ռազմաբազայի սահմանապահներ և զինծառայողներ։

Վարժանքների սցենարի համաձայն` «հակառակորդը» խախտել է պետական սահմանը, որից հետո առաջ գնացել հայկական տարածքում։ Հայ–ռուսական խմբավորումը սահմանապահների հետ համատեղ սկզբում կանգնեցրեց պայմանական հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը, այնուհետև դուրս շպրտեց նրանց երկրի սահմաններից։

Հայաստանում «Կովկաս-2020»  ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում  մարտավարական գործողություններին  ընդհանուր առմամբ ներգրավվել է ավելի քան 1.5 հազար մարդ և շուրջ 300 միավոր  ռազմական տեխնիկա, այդ թվում երկու երկրների օպերատիվ–մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիան։

«Կովկաս-2020». «Մստա-Ս» ինքնագնաց հրետանին վերացրել է «հակառակորդի» տեխնիկան

«Կովկաս-2020» զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 21-26-ը ՀՌՕ տարածքում և Սև ու Կասպից ծովերում` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ։ Զորավարժություններին մասնակցում է շուրջ 80 հազար մարդ, այդ թվում` ԱԻՆ–ի և Ռոսգվարդիայի աշխատակիցները, ինչպես նաև շուրջ 1000 զինվորականներ Հայաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից։

11
  • Զինծառայողը ազդանշանային հրթիռ է արձակում
    © Sputnik / Asatur Yesayants

    Զինծառայողը ազդանշանային հրթիռ է արձակում

  • Հայ և ռուս զինծառայողները մարտական մարտավարական գործողություններ են փորձարկում «Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020»  ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Հայ և ռուս զինծառայողները մարտական մարտավարական գործողություններ են փորձարկում «Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում

  • «Կալաշնիկով» ինքնաձիգի փոշոտ փողը զորավարժությունների գործնական փուլից հետո
    © Sputnik / Andranik Ghazaryan

    «Կալաշնիկով» ինքնաձիգի փոշոտ փողը զորավարժությունների գործնական փուլից հետո

  • Տեխնիկան կրակ է բացել գրոհող պայմանական հակառակորդի ուղղությամբ
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Տեխնիկան կրակ է բացել գրոհող պայմանական հակառակորդի ուղղությամբ

  • Վարժանքներին մասնակցել են  ռազմական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Վարժանքներին մասնակցել են ռազմական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ

  • ՀՀ ԶՈւ զրահատեխնիկան դիմում է հակագրոհի
    © Sputnik / Andranik Ghazaryan

    ՀՀ ԶՈւ զրահատեխնիկան դիմում է հակագրոհի

  • Հայ–ռուսական խմբավորման «թիկունքը» զորավարժությունների ընթացքում
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայ–ռուսական խմբավորման «թիկունքը» զորավարժությունների ընթացքում

  • Զորավարժություններին մասնակցել է շուրջ 300 միավոր տեխնիկա, այդ թվում տանկեր և հետևակի մարտական մեքենաներ
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Զորավարժություններին մասնակցել է շուրջ 300 միավոր տեխնիկա, այդ թվում տանկեր և հետևակի մարտական մեքենաներ

  • Հրամանատարական կազմը հետևում է զորավարժություններին
    © Sputnik / Asatur Yesayants

    Հրամանատարական կազմը հետևում է զորավարժություններին

  • Զորավարժություններին մասնակցում են 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները
    © Sputnik / Asatur Yesayants

    Զորավարժություններին մասնակցում են 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները

  • Պայմանական հակառակորդի դիրքերի ուղղությամբ կրակ են բացել, այդ թվում «Գրադից»
    © Sputnik / Asatur Yesayants

    Պայմանական հակառակորդի դիրքերի ուղղությամբ կրակ են բացել, այդ թվում «Գրադից»

  • Հայ տանկիստները
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայ տանկիստները

  • Տարբերակող գրություն՝ հրետանավորի սաղավարտի վրա
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Տարբերակող գրություն՝ հրետանավորի սաղավարտի վրա

  • Ռազմատրանսպորտային ուղղաթիռները զորավարժարանի երկնքում
    © Sputnik / Asatur Yesayants

    Ռազմատրանսպորտային ուղղաթիռները զորավարժարանի երկնքում

  • Սահմանները միայն մարդիկ չեն պաշտպանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Սահմանները միայն մարդիկ չեն պաշտպանում

  • «Գրադի» համազարկի պահը
    © Sputnik / Asatur Yesayants

    «Գրադի» համազարկի պահը

  • Հայ զինծառայողները զորավարժությունների ավարտից հետո
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայ զինծառայողները զորավարժությունների ավարտից հետո

  • Մի-24-ը ջերմային թակարդներ է արձակում
    © Sputnik / Asatur Yesayants

    Մի-24-ը ջերմային թակարդներ է արձակում

  • Հետևակի մարտական մեքենաներն ու տանկերը հայկական մոտակա գյուղի ֆոնին
    © Sputnik / Asatur Yesayants

    Հետևակի մարտական մեքենաներն ու տանկերը հայկական մոտակա գյուղի ֆոնին

  • Մի-24-ը Հայաստանի և Ռուսաստանի դրոշների ֆոնին
    © Sputnik / Asatur Yesayants

    Մի-24-ը Հայաստանի և Ռուսաստանի դրոշների ֆոնին

թեգերը:
«Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն, զորավարժարան, Զորավարժություններ
Ըստ թեմայի
«Սա ինչ-որ մեկին ուղղված ուղերձ չէ»․ Փարվանյանը` հայ-ռուսական զորավարժությունների մասին
«Կովկաս -2020» զորավարժությունների ժամանակ Հայաստանում ավիացիա է գործարկվել
«Կովկաս – 2020». միջազգային զորավարժություններ, որոնք ուղղված չեն որևէ պետության դեմ