ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Արփա գետում տանկի արկերի մարտագլխիկներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունիսի 27-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Մոզի աղբյուր» կոչվող տարածքում՝ Արփա գետում, հայտնաբերվել է տանկի արկ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկից երկու փրկարար ծառայող։
Վանաձորի Սարի թաղում 82 մմ տրամաչափի ականանետի արկ է հայտնաբերվել
Պարզվել է, որ հայտնաբերվածը տանկի 12 արկերի մարտագլխիկներ են։
Փրկարարները հայտնաբերված մարտագլխիկները հանձնել են ոստիկանության աշխատակիցներին: