00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիմորդներին երկրորդ հնարավորություն չի տրվի. իսկ ի՞նչ կլինի հետո

© Sputnik / Karine HarutyunyanСтудент Ереванского гос.института театра и кино в день выборов ректора вуза (22 мая 2019). Еревaн
Студент Ереванского гос.института театра и кино в день выборов ректора вуза (22 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դիմորդներն ու նրանց ծնողները մտահոգ են, քանի որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, քննությունների երկրորդ փուլ նախատեսված չէ։ Կրթության փորձագետը կարծում է` շատ անարդար որոշում է կայացվել։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Միջազգայնագետ դառնալու երազանքը Լիլիթ Մանուչարյանին ստիպել է վերջին շրջանում հնարավորինս նվազեցնել շփումները. տնից փորձում է դուրս չգալ, պահպանում է անվտանգության բոլոր նորմերը։

«Այն, որ կարող ես թեկուզ մրսել, տաքություն ունենալ և դրա հետևանքով մեկ տարի կորցնել` վախենալու է։ Միտքը, որ ընդունելության համար երկրորդ հնարավորություն չի տրվելու, պարապելու ընթացքում մի քիչ խանգարում է»,–ասաց Լիլիթը` հավելելով, որ «Պատմություն» առարկայից է քննություն հանձնելու։

Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով` այս տարի բուհ ընդունվելու համար քննությունների երկրորդ փուլ նախատեսված չէ, այսինքն` դիմորդները մեկ հնարավորություն ունեն միայն։ Քննության մտնելուց առաջ բոլորին ջերմաչափելու են` ջերմություն ունեցողներին թույլ չեն տալու մասնակցել քննությանը։

Совещание по законопроекту о высшем образовании и науки и предлагаемых изменений во главе с премьер-министром Николом Пашиняном (18 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց. Փաշինյան

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` բոլոր նրանք, ովքեր ինչ-որ հիվանդության պատճառով կամ առանց դրա ունենում են մի փոքր ավելի բարձր ջերմություն, պոլիկլինիկաներից պետք է տեղեկանք ունենան։

Նա ասաց նաև, որ նախքան քննասենյակ մտնելը դիմորդներին դիմակ, ձեռնոց և գրիչ կտրամադրվի, իսկ ԱԻՆ–ը յուրաքանչյուր քննությունից առաջ կախտահանի քննական կենտրոնները։ Այս տարի 30 տոկոսով ավելացել է նաև դրանց թիվը` 47 քննական կենտրոն կլինի, որպեսզի դիմորդների միջև սոցիալական հեռավորությունը հնարավոր լինի պահպանել։ Նախկին 250–ի փոխարեն էլ մեկ քննական կենտրոնում այժմ 100-120 դիմորդ կլինի։

Աշակերտներին նման «լավություն» պետք չէ. քննությունները հանելն անարդարություն է. փորձագետ

«Ինչ վերաբերում է քննության ժամանակին, ապա դիմորդները կարող են չանհանգստանալ, քանի որ քննության մեկնարկը հայտարարվելու է, երբ թեստերը, պատասխանի ձևաթուղթը կբաժանվեն։ Ջերմաչափել, դիմակ տրամադրելը նախապատրաստական փուլ կդիտարկվի»,–ասաց Գրիգորյանը։

Քննական կենտրոններում տեսախցիկներ լինելու են, և ծնողները կարողանալու են ինչպես միշտ` դրսում հետևել քննության ընթացքին, սակայն Գրիգորյանը ծնողներին հորդորեց մեծ խմբերով չգնալ քննություններին։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ շատ անարդարացի է մեկ փուլով քննություն անցկացնելը, քանի որ դիմորդին պետք է առնվազն ևս մեկ անգամ հնարավորություն տրվի։

«Սա շատ սխալ որոշում է, և ես հայտնում եմ նաև դիմորդների կարծիքը։ Այսինքն, եթե մեկի մոտ հարբուխ լինի` վերջ, մեկ տարի կկորցնի։ Մեկ փուլով քննություն անցկացնելը կհանգեցնի այն բանին, որ տասնյակ կամ հարյուրավոր դիմորդներից կարող ենք զրկվել առհասարակ, քանի որ ոչ ոք չի կարող ասել` այս տարի բուհ չընդունված երիտասարդը վստահաբար հաջորդ տարի նորից կուզենա՞ ուժերը փորձել»,–ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով` որոշներն այդ ընթացքում աշխատանքի հարց կփորձեն լուծել և դեռ հարց է նրանց` հետագայում կրթություն ստանալը։ Կրթության փորձագետը նշեց, որ այս որոշումը գալիս է մեկ անգամ ևս հաստատելու կարծիքը, որ կրթության ոլորտում որոշումները կայացվում են` հաշվի չառնելով հանգամանքները, որոնք հետագայում կարող են բերել ավելի մեծ բարդությունների։

Араик Арутюнян покидает здание Дома правительства после пресс-конференции (18 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ջերմություն ունեցող դիմորդները քննությանը չեն մասնակցի․ Արայիկ Հարությունյան

Կարեն Հովհաննիսյանը, որի աղջիկն այս տարի պետք է փորձի արևելագիտության ֆակուլտետ ընդունվել, նշում է, որ դստեր հետ շփումները սահմանափակել են անգամ տանը։

«Ես աշխատանքի եմ գնում–գալիս, կինս` նույնպես։ Գործից գալիս և աղջկաս խնդրում ենք սենյակից դուրս չգալ` եթե մենք կորոնավիրուսով կամ գրիպով վարակված լինենք, նրան էլ ենք փոխանցելու։ Կինս ծածուկ լոգասենյակն է ամեն օր ախտահանում, մեր սպասքն էլ առանձնացրել ենք։ Կարծում եմ` ավելորդ լարվածություն են մտցրել դիմորդների շրջանում քննության երկրորդ փուլը հանելով»,–ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ին և կավարտվեն հուլիսի 8-ին։ Այս տարի, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, դիմորդները միայն մեկ քննություն կհանձնեն բուհ ընդունվելու համար։

Արայիկ Հարությունյանը դիմորդների ծնողներին խնդրում է քննական կենտրոններ չգնալ

Լրահոս
0