Երևան, արխիվային լուսանկար

«Ենթարկվող» Սահմանադրություն․ քանի անգամ ու ինչպես է փոխվել Հայաստանի մայր օրենքը

365
(Թարմացված է 01:27 28.06.2020)
Հայաստանում յուրաքանչյուր նոր իշխանությունից հետո Սահմանադրություն փոխելը բավականին վատ ավանդույթ է դարձել։ Sputnik Արմենիայի նյութում ընթերցեք՝ ինչպես է այդ փոփոխությունն իրականացվել տարբեր տարիներին։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցրեց Սահմանադրական դատարանի անցանկալի դատավորներին հեռացնելու համար։ Սահմանադրությունն ընդունելուց ի վեր սա երրորդ միջամտություն էր։ Sputnik Արմենիան առաջարկում է վերհիշել` ինչպես ու ինչի համար է փոխվել մայր օրենքը։

ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեի արդյունքում Հայաստանի անկախացումից մի քանի տարի անց՝ 1995 թվականի հուլիսի 5-ին։ Մինչ այդ հիմնական էին համարվում «Հանրապետության նախագահի մասին» ու «Գերագույն խորհրդի մասին» օրենքները։

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը», - նշված է Սահմանադրության սկզբում։

Ավելի մանրամասն դիտարկենք՝ ինչպես են պահպանվել այդ արժեքներն ու ինչպես են փոխվել այս տարիների ընթացքում։

2005 թվականի փոփոխություններ

Սահմանադրության առաջին փոփոխություններն արվեցին 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Փոփոխության անհրաժեշտությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ 2001 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհուրդ մտավ։ Բայց փոփոխությունները առաջին փորձից (2003 թվականին) հավանության չարժանացան։

Միայն 2005 թվականի նոյեմբերի 27-ին կայացած երկրորդ հանրաքվեի ժամանակ հնարավոր եղավ ընդունել դրանք։ Ընդ որում՝ ընդդիմությունը վստահ էր, որ արդյունքները կեղծվել էին զանգվածային լցոնումների միջոցով։ Ընտրությունները նույնիսկ «ուրվականների հանրաքվե» անվանումը ստացավ։

Ուղղումները վերաբերում էին իշխանությունների և պետական կառավարման համակարգի տարանջատմանը։ Սահմանափակվեցին նախագահի լիազորությունները, մեծացավ Ազգային ժողովի դերը։ Մասնավորապես վարչապետ նշանակելիս նախագահը պետք է հաշվի առներ խմբակցությունների կարծիքը, այսինքն՝ ունենար մեծամասնության աջակցությունը։

Իշխանության պնդմամբ՝ փոփոխություններն ուղղված էին դատական համակարգի անկախության ուժեղացմանն ու տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավելացմանը։ Բացի այդ, ներդրվեց երկքաղաքացիության ինստիտուտը։

2015 թվականի հանրաքվե

Եթե 2005 թվականին տեղի ունեցածը կարելի է սահմանադրական փոփոխություններ անվանել, ապա 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանն արդեն Սերժ Սարգսյանի օրոք փաստացի նոր փաստաթուղթ ընդունեց։

2015 թվականի Սահմանադրության ընդունումը նշանակում էր, որ երկիրը կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանականի։

Նախագահի գործառույթները կտրուկ կրճատվեցին, իսկ երկրի իրական կառավարումն անցավ վարչապետին, որին պետք է ընտրի խորհրդարանը, պաշտոնապես նշանակի նախագահը։

Սահմանադրության համաձայն՝ «եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ»։ Զինված ուժերը պատկանում են կառավարությանը, իսկ պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար է դառնում վարչապետը, ոչ թե նախագահը։ Պետական կառավարման նոր համակարգը «սուպերվարչապետական» անվանումը ստացավ։

Ընդդիմությունը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը փոփոխություններ է անում, որպեսզի շարունակի ղեկավարել վարչապետի պաշտոնում։ Թեև Սարգսյանը խոստացել էր, որ այդ քայլին չի գնա, բայց այդուհանդերձ ստանձնեց վարչապետի պաշտոնը ու հաշված օրեր նստեց կառավարության ղեկավարի աթոռին. սկսվեց «թավշյա հեղափոխությունը»։

Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս ընդդիմությունը հայտարարեց, որ հանրաքվեի ժամանակ բազում խախտումներ են եղել։

2020 թվականի փոփոխություններ

Սահմանադրական փոփոխություններն առաջին անգամ արվեցին ոչ թե հանրաքվեի միջոցով (այն պաշտոնապես չեղարկվեց կորոնավիրուսի ու արտակարգ դրության պատճառով), այլ Ազգային ժողովի քվեարկությամբ։ Փոփոխությունների պատճառ դարձավ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» արդյունքում վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանի իշխանության ու Հրայր Թովմասյանի գլխավորած Սահմանադրական դատարանի անդամների կոնֆլիկտը։

Սկզբում իշխանությունը պատրաստվում էր ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնել ու Սահմանադրության մեջ մտցնել փոփոխություններ, որոնք կդադարեցնեին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու մինչ 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններից առաջ նշանակված ՍԴ անդամների լիազորությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իշխող թիմի անդամները սկսեցին սահմանադրական փոփոխությունների ընդունմանն ուղղված «Այո»-ի քարոզարշավը, բայց վրա հասավ կորոնավիրուսը։

Հանրաքվեն հետաձգվեց երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պատճառով։ Հունիսի սկզբին ԱԺ–ն ընդունեց մի օրենք, որը Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու համար հայտարարված հանրաքվեն չեղարկելու իրավունք էր տալիս։ Հանրաքվեն չեղարկվեց, ու միանգամից շրջանառության դրվեցին սահմանադրական փոփոխությունները, որոնք թույլ էին տալիս պաշտոնանկ անել ՍԴ նախագահին ու «հին ռեժիմի» դատավորներին։ «Իմ քայլը» խմբակցությունն ընդունեց ուղղումները։ Ընդդիմությունը բոյկոտեց գործընթացը։

Արդյունքում ընդդիմությունը մեղադրեց իշխանությանը, որ կոպտորեն խախտում է Սահմանադրությունը, քանի որ փոփոխությունները պետք է արվեին Սահմանադրական դատարանի հավանության դեպքում։ Բացի այդ, խորհրդարանը շտկում արեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում, որով, այսպես ասած, չեզոքացրեց նախագահին։ Այսուհետ Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու համար նրա ստորագրության կարիքն այլևս չի լինի։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ նախագահը չվիճարկեց դա ու ըստ էության իրեն ազատեց Սահմանադրության այսօրվա և հետագա փոփոխություններից։

«Գործից ազատված» դատավորները հայտարարել են, որ շարունակելու են կատարել իրենց պարտականություններն ու պաշտպանել իրենց իրավունքները, այդ թվում՝ ՄԻԵԴ-ում։ Ի դեպ, դատավորների հետ կապված հարցը վերջնականապես լուծելու համար պետք է փոփոխություններ անել Սահմանադրական դատարանի մասին օրենքում ու իրավական մի շարք ակտերում. իշխանությունը դեռ պետք է շտկի այդ բացթողումը։

365
թեգերը:
Սահմանադրական դատարան, ԱԺ, Նիկոլ Փաշինյան, Սահմանադրություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Սահմանադրական փոփոխությունների օրենքն ընդունվել է ոչ սահմանադրական ճանապարհով». Խաչիկյան 
ՍԴ-ի հարցում հեղափոխական տրամաբանությունն է գերակայում․ Մարկեդոնով
Իրավաբաններին ու դատավորներին քաղաքական ուժերն անպաշտպան թողեցին. Ավետիք Իշխանյան
«Օրենքի ուժով մենք շարունակում ենք աշխատել». Ալվինա Գյուլումյանը եկել է աշխատանքի
Հրայր Թովմասյանն արձակուրդ է գնացել
ՀՀ ԱԱԾ

Սյունիքում ադրբեջանցիների` ավտոմեքենայից կատարված նկարահանումը հին է. ԱԱԾ-ի պարզաբանումը

139
(Թարմացված է 17:05 07.03.2021)
Տեղեկացվում է, որ հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է, որ տվյալ տեսանկարահանումը կատարել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առա: Այն կատարել են մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում:

Նշենք, որ ավելի վաղ որոշ ԶԼՄ–ներ և Տելեգրամ–ալիքներ տեսանյութ էին տարածել և տեղեկացրել, որ Կապանում ադրբեջանցիներ են շրջում։

«Անհրաժեշտ է  կրկին ընդգծել, որ ինչպես նշված, այնպես էլ հարակից այլ հատվածներում ներկայումս շարունակաբար իրականացվում են համապատասխան ընթացիկ աշխատանքներ և յուրաքանչյուր առանձին դեպքով հանրային լարվածություններ ձևավորելուն միտված հրապարակումներն ու ոչ պաշտոնական վերլուծությունները անտեղի են և անթույլատրելի»,–ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

ԱԱԾ–ն, իր խոսքով` հերթական տարաբնույթ շահարկումներից խուսափելու նպատակով և ի հավելումն 2020 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված հայտարարության տեղեկացնում է նաև, որ հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից (իրենց տեղակայման վայրերում), ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում:

«Այս հատվածի վերաբերյալ ևս լրատվամիջոցներում և սոցիալական տարբեր ցանցերում վերջին օրերին տեղ գտած և հանրության շրջանում անհարկի անհանգստություններ ձևավորող լուրերը դարձյալ իրականությանը չեն համապատասխանում»,–ասված է հայտարարության մեջ:

ՊՆ հերքում է․ Տավուշում ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ չեն անում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից վստահեցնում են, որ սահմանապահ զորքերի կողմից հիշյալ բոլոր տարածքներում իրավիճակը լիովին վերահսկվում է և ազգաբնակչությանը կրկին հորդորում են տուրք չտալ ստահոդ աղբյուրների կողմից փոխանցվող տեղեկություններին՝ զերծ մնալով նաև վերջիններիս տարածումից:

139
թեգերը:
ադրբեջանցի, Ադրբեջան, Կապան, Սյունիք, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ դարձած 39 բնակավայրում կօգտվեն աջակցության ծրագրերից
Դրանից կրակոցների վտանգը չի մեղմվում. Արման Թաթոյանը` Սյունիքի սահմանային գյուղերի մասին
Սյունիքում պետք է ստեղծվի 5-7 կմ տարածությամբ ապառազմականացված անվտանգության գոտի. Թաթոյան
Տավուշ. արխիվային լուսանկար

ՊՆ հերքում է․ Տավուշում ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ չեն անում

175
(Թարմացված է 17:10 07.03.2021)
Սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր գրում էին, որ Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բարխուդարլու տեղանքում ադրբեջանցիները չափագրումներ են կատարում։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող լուրերն այն մասին, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում»։

«Տեղեկությունը բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր հերթին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սահմանազատման խնդրին։

«Սիրելի հայրենակիցներ, հանցագործ, կեղծ և անբարոյական մարդիկ նորից շահարկում են մեր սահմանների անվտանգությունը, փոթորկում են սահմանին ապրող մարդկանց հանգստությունը։

Հայաստանի սահմանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է, իսկ անմենաչնչին վտանգի դեպքում բոլորս մեկ մարդու նման լինելու ենք սահմանին»,–գրել է նա։

Նա այս «անպատասխանատու գործողությունները» համարում է անձնական վիրավորանք իր և Տավուշի ժողովրդի հասցեին և խոստանում անձնապես հետամուտ լինել, որպեսզի բոլորը առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն։

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Արթուր Բեգինյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ  համայնքում սահմանազատման աշխատանքներ տեղի չեն ունեցել։

 «Ժողովրդի շրջանում լուրեր է տարածվել, թե ադրբեջանցիները եկել են դրոշ են դրել, մարդկանց ասել են անասնագոմերն ազատեք, իբրև հանդիպել են բնակիչների, համայնքի ղեկավարի հետ։ Նման բան չկա։ Ոչ ոք իմ կամ բնակիչների չի հանդիպել, դրանք կեղծ տեղեկություններ են։ Ինձ փոխանցել են, որ համայնք ռուս զինվորականներ են եկել, բայց ես նրանց անձամբ չեմ հանդիպել»,-ասաց նա։

Մարզպետարանը հերքում է` Սյունիքի Նոր Առաջաձորի ջրատարը ադրբեջանցիները չեն քանդում

Հավելենք, որ սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր տարածում էին այն տեղեկությունը, որ Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բարխուդարլու տեղանքում արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում։ Նրանք վրդովվել էին, որ լրատվականները չեն անդրադառմում խնդրին ։

175
թեգերը:
խաղաղապահ, Հայկ Չոբանյան, Սահման, Տավուշ
Ըստ թեմայի
«Մենք էլ ենք զարմացել». նախկինում սահմանամերձ Շինուհայրն այժմ չկա որևէ ցանկում. ինչո՞ւ
Դիլիջանի արդեն նախկին քաղաքապետը դիմել է Սահմանադրական դատարան. «Հրապարակ»
Գուցե մինչև վաղը ուղարկո՞ւմ է ՍԴ. սահմանադրագետը` ԳՇ պետի ազատման միջնորդության մասին
Պուտինը Իվանովայում. արխիվային լուսանկար

«Ցավոք, նա ինձ չի զանգել»․ Պուտինին առաջարկություն արած աղջիկը դեռ չի ամուսնացել

9
(Թարմացված է 18:34 07.03.2021)
Աղջիկը խոստովանել է, որ ՌԴ նախագահին ամուսնության առաջարկ անելուց հետո շատ երկրպագուներ է ունեցել, սակայն տղամարդկանցից ոչ մեկը չի կարողացել գրավել իր սիրտը։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. ՌԴ Իվանովո քաղաքի բնակչուհի Յուլիա Շիլովան, որն անցյալ տարի ամուսնության առաջարկություն էր արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այդպես էլ չի ամուսնացել: Այս մասին նա այսօր ասել է «Ռոսիա 1»հեռուստաալիքի եթերում։

Աղջիկը Պուտինին ամուսնության առաջարկ էր արել մարտի 6-ին, երբ ՌԴ նախագահն այցելել էր Իվանովո և շփվել տեղի բնակիչների հետ:

«Նա, ցավոք, ինձ չի զանգահարել», - ասել է Շիլովան մեկ տարի անց:

Նրա խոսքով՝ նախագահին ամուսնության առաջարկ անելուց հետո նա շատ երկրպագուներ է ունեցել, սակայն նրանցից ոչ ոք չի կարողացել նվաճել իր սիրտը։

Նշենք, որ աղջիկը բազմության միջից դիմել էր Պուտինի ու բղավել․«Ամուսնացե՛ք ինձ հետ, խնդրում եմ»: Պուտինը շփոթվել էր, բայց մի քանի բառ փոխանակել էր աղջկա հետ։

Նա փոխանցել էր Վլադիմիր Պուտինին իր երկու լուսանկարները, որոնցում նշել էր իր հեռախոսահամարն ու պատմել իր մասին:

«Ամուսնացե՛ք ինձ հետ, խնդրում եմ: Ես ունեմ բարձրագույն կրթություն, 28 տարեկան եմ, երեխաներ և նյութական խնդիրներ չունեմ»,- նկարներից մեկի հետևում գրել էր Շիլովան։

Պուտինը պատմել է օտարերկրացի ընկերոջ հետ Կրեմլում հանդիպելու մասին

Շիլովան պատմել էր, որ դերասանուհի է մանկական թատրոնում: Նա իր խոսքում նշել էր, որ կկարողանա դառնալ Պուտինին արժանի առաջին տիկին:

9
թեգերը:
ամուսնություն, աղջիկ, Ռուսաստան, Նախագահ, Վլադիմիր Պուտին