Ալվինա Գյուլումյան

«Օրենքի ուժով մենք շարունակում ենք աշխատել». Ալվինա Գյուլումյանը եկել է աշխատանքի

261
(Թարմացված է 15:17 26.06.2020)
Հայտարարությունները, Ալվինա Գյուլումյանի մեկնաբանմամբ, աշխատանքից ազատվելու իրավական հիմք չեն:

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը, որի լիազորությունների դադարեցման մասին երեկ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր ՍԴ  շենքի մոտ հավաքված լրագրողներին հայտնեց, որ եկել է աշխատանքի:

«Ոչ մեկը դեռևս չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտված են: Սահմանադրական նորմը ընդունվել է, բայց գոյություն ունի ՍԴ-ի մասին օրենք, որով կարգավորվում է ՍԴ-ի գործունեությունը: Եվ այս պարագայում օրենքի ուժով մենք դեռևս շարունակում ենք աշխատել»,- ասաց նա:

Ալվինա Գյուլումյանը նշեց, որ ՍԴ անդանի լիազորությունների դադարեցման մասին կազմվում է ՍԴ նիստի արձանագրութուն, որով հաստատվել է տվյալ անձի լիազորությունների դադարեցման փաստը, մինչդեռ նման փաստաթուղթ, նրա խոսքով, այս պահին չկա: «Իսկ հայտարարությունները ո՛չ իմ, ո՛չ էլ ձեր՝ աշխատանքից ազատվելու իրավական հիմք չեն»,- ասաց նա:

Անդրադառնալով Սահմանադրական վերջին փոփոխություններին` Գյուլումյանն արձանագրեց, որ երկրի գլխավոր օրենքում անմիջական գործող են համարվում միայն մարդու իրավունքներին վերաբերող նորմերը, մյուսները գործում են օրենսդրական համապատասխան ամրապնդում ստանալուց հետո: Տվյալ դեպքում Սահմանադրության փոփոխված նորմերը չեն համապատասխանում ՍԴ-ի մասին օրենքի դրույթներին:
Ինչ վերաբերում է իր աշխատանքային իրավունքին, Ալվինա Գյուլումյանը վերահաստատեց նախկինում արած հայտարարությունն այն մասին, որ պատրաստվում է դրանք պաշտպանել դատական կարգով, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Հիշեցնենք՝ հունիսի 22-ին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրությունում փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ է մտել հունիսի 26-ին։
Դրանով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

Իրավաբաններին ու դատավորներին քաղաքական ուժերն անպաշտպան թողեցին. Ավետիք Իշխանյան

Նույն օրը խորհրդարանն ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն: ՀՀ նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, ինչը նա արեց հունիսի 24-ին կեսգիշերն անց։

«Օրենքն ինձ վրա չի տարածվում». Գյուլումյանը կարծում է` ՍԴ երկու գործընկերներն էլ չեն լռի

Այս ամենը նշանակում է, որ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարի չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:

Հունիսի 26-ի կեսգիշերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում ազդարարել է, որ այդ պահից սկսած Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։  Նա նաև նշել էր, որ ՍԴ երեք նոր դատավորները պետք է ընտրվեն 2 ամսվա ընթացքում:

261
թեգերը:
Հրայր Թովմասյան, Նիկոլ Փաշինյան, Սահմանադրական դատարան, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, Ալվինա Գյուլումյան (ՍԴ դատավոր)
թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (104)
Ըստ թեմայի
ԲՀԿ-ի դիմումի ճակատագիրը պարզ կլինի 15 օրում
Վահե Գրիգորյանն աղմկահարույց փոփոխությունները պատմական իրադարձություն է համարում
«Այսօր ունենք փշուր–փշուր եղած սահմանադրական կարգ». Ռուբեն Մելիքյան
Քիմ և Քորթնի Քարդաշյան. արխիվային լուսանկար

«Իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան». Քիմը շնորհավորել է քրոջ ծննդյան տոնը. լուսանկարներ

125
Քիմ Քարդաշյանը գրել է, որ Քորթնին միշտ գիտի, թե ինչ է ուզում այս կյանքում։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը յուրահատուկ կերպով է շնորհավորել ավագ քրոջը` Քորթնի Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ։ Նա Քորթնիի հետ տարբեր ժամանակներում արված լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ կա նաև Հայաստան կատարած այցը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան։ Մոլորակի այն մարդն ես, ում ես շատ երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ։ Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես ինչ ես ուզում այս կյանքում, և երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին, ես այնքան եմ հիանումքեզնով: Դու միշտ ճշտի կողմից ես և դարձել ես լավագույն հոգեթերապևտը, որի մասին կարող է երազել ցանկացած աղջիկ։ Ես սիրելու եմ քեզ մինչև վերջին շունչս։ Քեզ լավագույն տարեդարձն եմ մաղթում, դու արժանի ես այս ամենին»,– գրել է Քիմը։

Նշենք, որ այսօր Քորթնին նշում է իր ծննդյան 42–րդ տարեդարձը։ Նա Instagram-ում հրապարակել է նախօրեին իր նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի մատուցած օրիգինալ անակնկալը և երկրպագուներին ցույց տվել տան անկյունում կակաչների ահռելի փունջն ու առաստաղից թելով կախված բազմաթիվ գարդենիաները։

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Քորթնին նոր ընտրյալ ունի։ Օրեր առաջ նա հանգստյան օրերն անցկացրել էր Թրևիս Բարքերի հետ։
Ընտանեկան հանգստից լուսանկարներ են հրապարակել ինչպես Քորթնի Քարդաշյանը, այնպես էլ հայտնի երաժիշտը։

Նշենք, որ Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։

«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»

125
թեգերը:
Ծննդյան օր, Քորթնի Քարդաշյան, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում
Արմենչիկ և ոչ միայն. Քորթնի Քարդաշյանը գաղտնազերծել է իր հայկական «փլեյլիստը»
Ինչո՞ւ վճարել պրոֆեսիոնալ լուսանկարիչներին․ Քորթնի Քարդաշյանը որդուն գործի է դրել
Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը
Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին 3 մեքենա են բախվել. կան տուժածներ

67
(Թարմացված է 22:10 18.04.2021)
Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երեք ավտոմեքենա, կան տուժածներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են ապրիլի 18-ին, ժամը 18։23-ին, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա. Ղ., ծնված 1987 թ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1978 թ.) և «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1953 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Երկաթուղային վթար Եգիպտոսում. տուժել է ավելի քան 100 մարդ, կան զոհեր

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, 3 տուժածներ տեղի ուժերով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ողբերգական վթար Աբովյան քաղաքում. 1 մարդ մահացել է, երեքը հիվանդանոցում են

67
թեգերը:
Տուժածներ, Ճանապարհ, Լոռի, վթար
Ըստ թեմայի
Տեղի է ունեցել դժբախտ պատահար. պաշտպանը` Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի մասին
Վթար Չիվա գյուղի մոտ. տուժածներից մեկին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով
Խոշոր վթար Սյունիքում․ 6 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է