Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյանն արձակուրդ է գնացել

327
(Թարմացված է 13:36 26.06.2020)
ՍԴ–ի շուրջ ծավալված աղմկահարույց իրադարձությունների ֆոնին Հրայր Թովմասյանը և Սահմանադրական դատարանի ևս մեկ դատավոր արձակուրդ են վերցրել։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանի` արդեն իսկ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը երեկվանից արձակուրդ է գնացել: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Սա Հրայր Թովմասյանի հերթական արձակուրդն է»,–ասաց Ղազարյանը` հավելելով, որ չգիտի` քանի օրով է Թովմասյանն արձակուրդ վերցրել։

Ղազարյանը հայտնեց նաև, որ Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը նույնպես արձակուրդ է գնացել երեկ։

Նշենք, որ այս պահին ՍԴ–ի առջև իրավապաշտպաններ են հավաքվել` իրենց բողոքն արտահայտելով ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունների փաթեթի առնչությամբ։

Հիշեցնենք` հունիսի 22-ին ԱԺ–ն սահմանադրական փոփոխությունների փաթեթ ընդունեց, որն ուժի մեջ է մտել այսօր։ Ըստ այդ փոփոխությունների` ՍԴ երեք դատավորների` Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորություններն այսօրվանից դադարում են։ Թովմասյանը կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ երեկոյան դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը։ ԲՀԿ-ի դիմումի ճակատագիրը պարզ կլինի 15 օրում։ Խմբակցության 25 պատգամավորներին միացել էր նաև անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Վահե Գրիգորյանն աղմկահարույց փոփոխությունները պատմական իրադարձություն է համարում

 

327
թեգերը:
Արձակուրդ, Հրայր Թովմասյան, Հայաստան
թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (104)
Ըստ թեմայի
ՍԴ-ի հարցում հեղափոխական տրամաբանությունն է գերակայում․ Մարկեդոնով
ՍԴ նախագահի և 3 դատավորների  հայտարարությունը` ի պատասխան պաշտոնից ազատվելու կարծիքների
Ռուստամ Բադասյանը պատասխանել է ՍԴ 4 դատավորների` պաշտոնից ազատվելու մասին հայտարարությանը
Արմեն Մելիքբեկյանն ու Մարիո Կեմպեսը

Լեգենդար ֆուտբոլիստ Մարիո Կեմպեսը Հայաստանում է

31
(Թարմացված է 18:49 16.05.2021)
Արմեն Մելիքբեկյանը և Մարիո Կեմպեսը քննարկել են Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հեռանկարները և համագործակցության հնարավոր ձևաչափը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով, եռօրյա այցով Հայաստանում է գտնվում արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի 1978 թվականի առաջնության չեմպիոն և լավագույն ռմբարկու Մարիո Կեմպեսը։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ–ի մամուլի ծառայությունը։

«ՀՖՖ գրասենյակում կայացավ Արմեն Մելիքբեկյանի և Մարիո Կեմպեսի հանդիպումը։ Քննարկվեցին Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հեռանկարները և համագործակցության հնարավոր ձևաչափը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Արգենտինայի հավաքականում Մարիո Կեմպեսը սկսել է հանդես գալ 1973 թվականին Բոլիվիայի դեմ խաղում։ Այնուհետև Կեմպեսը պայմանագիր է կնքել իսպանական «Վալենսիայի» հետ։ Կարճ ժամանակահատվածում Կեմպեսը դարձել է հավաքականի լավագույն ռմբարկուն։

1982 թվականի աշխարհի առաջնության ընթացքում Կեմպեսին հակառկորդի դարպասը գրավելու բախտ չվիճակվեց։ Բրազիլիայի հետ խաղում փոխարինվելուց հետո նա աշխարհի չեմպիոնի կարիերան ավարտեց 18 անցկացրած խաղերով։ Նրան ընդամենը պակասում էր երեք խաղ, որպեսզի կրկներ աշխարհի ռեկորդը։ Կեմպեսը հավաքականում անցկացրեց 43 խաղ և խփեց 20 գնդակ։

Ֆուտբոլային նոր մրցաշար՝ Սուպերլիգա է ստեղծվում. ՈւԵՖԱ-ն այն «ցինիկ նախագիծ» է անվանել

31
թեգերը:
Արմեն Մելիքբեկյան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, Արգենտինա, ֆուտբոլիստ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և նախագահ Արմեն Մելիքբեկյանը դատի են տվել Էդմոն Մարուքյանին
«Էությամբ խենթ եմ»․ դարպասապահ Դավիթ Յուրչենկոն՝ հայկական ծագման ու ֆուտբոլի մասին
«Չելսին» պաշտոնապես հայտարարել է եվրոպական ֆուտբոլային Սուպերլիգայից դուրս գալու մասին
ՀՅԴ

Ինքնակազմակերպվելով պաշտպանել Հայաստանը. ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել

137
(Թարմացված է 18:07 16.05.2021)
ՀՅԴ Բյուրոն շեշտում է, որ Ադրբեջանը կասկածելի հիմքերով իրականացված սահմանազատումներից հետո, չհանդիպելով ՀՀ իշխանությունների կողմից որևէ դիմադրության, անցել է բացահայտ զավթողական քաղաքականության։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. ՀՅ Դաշնակցության Բյուրոն աշխարհի տարբեր երկրներում զորաշարժի է ենթարկել Դաշնակցության բոլոր կարելիությունները՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու  ուղղությամբ` միաժամանակ պատրաստ լինելով ինքնակազմակերպվելով պաշտպանել Հայաստանն ու հայերի անվտանգությունը։ Նման հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։

Նշվում է, որ արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանը, ոչ միայն շարունակում է սպառնալիքներ հնչեցնել և պահանջներ ներկայացնել, այլև բացահայտ քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

Կոպտորեն ոտնահարելով նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ հայտարարության դրույթները` Ադրբեջանը կասկածելի հիմքերով իրականացված սահմանազատումներից հետո, չհանդիպելով  ՀՀ իշխանությունների կողմից որևէ դիմադրության, անցել է բացահայտ զավթողական քաղաքականության։

«Հեռահար նպատակադրումներով կատարված ադրբեջանական բացահայտ ագրեսիան ստեղծել է ռազմական բախման եւ պատերազմի իրական վտանգ։ Օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանցավոր անգործությունից` Ադրբեջանը փորձում է թելադրել իր կամքը՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը։ Այսօր արդեն վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանի ագրեսիան կանխելու, հակազդելու փոխարեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը շարունակում է իր ապաշնորհ կառավարմամբ կործանման տանել երկիրը։

«Այս ընթացքը պարտավոր ենք կասեցնել»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել

Մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։

Ադրբեջանցիների հետ բանակցությունները սկսվեցին մայիսի 13–ից, հիմա դրանք կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

137
թեգերը:
Ադրբեջան, Նիկոլ Փաշինյան, Գեղարքունիքի մարզ, Սյունիք, Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը Փաշինյանը քննարկել է Ղազախստանի նախագահի հետ
Ադրբեջանում սկսվել է գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը
Լևոն Տեր–Պետրոսյան ասաց` ինչո՞վ է վտանգավոր թե՛ Փաշինյանի, թե՛ Քոչարյանի հաղթանակը
Հենրիխ Մխիթարյան

Անհրաժեշտ է ամեն ինչ լավ կշռադատել. Մխիթարյանը խոսել է «Ռոմայում» մնալ–չմնալու մասին

0
(Թարմացված է 19:53 16.05.2021)
Մխիթարյանը նշել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Մանչեսթերում, այնտեղ էլ ավարտվում է, և եթե մնա, ամեն ինչ պետք է սկսեն զրոյից:

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sky-ի հետ հարցազրույցում խոսել է հռոմեական ակումբում իր հետագա ճակատագրի մասին։

«Հիմա չեմ կարող ասել, որ հաջորդ մրցաշրջանում հանդես եմ գալու «Ռոմայում»։ Տեսնենք։ Որոշում ընդունելու համար դեռ ժամանակ կա։ Ես սիրահարված եմ այս ակումբին, այս քաղաքին, երկրպագուներին, բայց անհրաժեշտ է ամեն ինչ լավ կշռադատել»,–ասել է հայ ֆուտբոլիստը` «Լացիոյի» հետ խաղում հաղթանակ տանելուց հետո։ Մխիթարյանը հիշեցրել է, որ ինքն արդեն  32 տարեկան է, և ընտրություն կատարելը հեշտ չէ:

Նշենք, որ Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Ռոման» 2։0 հաշվով հաղթանակ տարավ «Լացիոյի» նկատմամբ։ Հայ ֆուտբոլիստը հռոմեական դերբիում դարձավ գոլի հեղինակ։

Ինչպես արդեն հայտնել ենք, ամռանը «Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնում պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկային կփոխարինի պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, որը գլխավորում էր »Մանչեսթեր Յունայթեդը» այն ժամանակահատվածում, երբ Մխիթարյանը խաղում էր այդ ակումբում։ Մարզչի ու հայ ֆուտբոլիստի հարաբերություններն այնքան էլ հարթ չէին։

«Այն, ինչ տեղի ունեցավ Մանչեսթերում, այնտեղ էլ ավարտվում է, եթե ես մնամ, մենք կսկսենք զրոյից: Պետք է հասկանանք, որ, եթե ուզում ենք ինչ-որ բան հաղթել, մեզ միևնույն ամբիցիաներն են անհրաժեշտ: Եթե մնամ թիմում, ամեն ինչ կանեմ թիմին օգնելու համար»,–ասել է Մխիթարյանը`հավելելով, որ ժամանակ կունենան այդ մասին խոսելու:

Նա նշել է, որ սա իր լավագույն մրցաշրջանն է «Ռոմայում» և կցանկանար տիտղոս նվաճել հռոմեական ակումբի հետ, բայց ափսոս այս անգամ չստացվեց։

Ճակատագրի հեգնանք. Մխիթարյանը վերադարձավ «Օլդ Թրաֆֆորդ», իսկ Մոուրինյոն կգլխավորի «Ռոման»

«Իմ դերակատարությունը խաղադաշտում ինձ համար ոչ մի նշանակություն չունի։ Ես պարզապես ցանկանում եմ խաղալ և հաճույք ստանալ խաղից իմ թիմակիցների հետ միասին»,–ասել է Մխիթարյանը։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

0
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Ժոզե Մոուրինյո, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
«Ռոման» հաղթեց խոշոր հաշվով. Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցումների հեղինակ
Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ. նա գրավեց «Ինտերի» դարպասը
Հնարավոր է` Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայից» տեղափոխվի «Միլան»