ՀՔԾ

Սամվել Մայրապետյանի նոր մեղադրանքը հետապնդումների շղթայի հերթական օղակն է. փաստաբաններ

58
(Թարմացված է 12:10 26.06.2020)
Սամվել Մայրապետյանի փաստաբաններն իրենց պաշտպանյալին առաջադրված նոր մեղադրանքի մասին հայտարարություն են տարածել։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը վստահեցնում է, որ Մայրապետյանին առաջադրված վերջին մեղադրանքն իրականության հետ աղերս չունի, բացի դրանից, այդ մեղադրանքով քրեական պատասխանատվության ենթարկելու համար օրենքով սահմանված վաղեմության ժամկետն անցել է:

Փաստաբանները նաև հայտում են, որ իրենց պաշտպանյալին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկացել են ոչ թե ՀՔԾ-ից, այլ ԶԼՄ-ներից:

Ինչ վերաբերում է բուն մեղադրանքին, փաստաբանական խումբը նշում է, որ ՀՔԾ-ի հայտարարության մեջ նշված ընկերությունը, փաստացի չի պատկանել Սամվել Մայրապետյանին: Բացի այդ, այն հարկերն ամբողջ ծավալով վճարել է:

«Ավելին, քանի որ նշված ընկերությունը լուծարվել է 2006 թվականին, այն օրենքի պահանջներին համապատասխան անցել է հարկային ստուգում, որի ընթացքում որևէ էական խախտում չի հայտնաբերվել, ինչը և թույլ է տվել այդ ընկերությանը լուծարվել: Ավելի քան պարզ է, որ նման ահռելի խախտումների առկայության դեպքում նշված ընկերությունը որևէ կերպ լուծարվել չէր կարող»,- ասված է փաստաբանների տարածած հայտարարության մեջ:

Նրանք ՀՔԾ-ի հայտարարությունից եզրակացրել են նաև, որ այդ ընկերությունը կարողացել է անշարժ գույքի իրացումից ստացված գումարով ոչ միայն կառուցել և գնորդներին հանձնել իրենց գույքը, այլ նաև շահույթ է ստացել և վճարել շահութահարկ:

«Իսկ ՀՔԾ-ն ուզում է հանրությանը համոզել, որ շինարարությամբ զբաղվող ընկերությունը իր կողմից կառուցվող շենքերի վրա ծախսվող գումարից առնվազն 10 անգամ շատ շահույթ է ստացել: Սույն պնդման` իրականությանը նույնիսկ մի փոքր առնչություն ունենալու պարագայում Հայաստանում շինարարությամբ զբաղվող բոլոր ընկերությունները եկամտաբերության համաշխարհային ռեկորդներ պետք է սահմանած լինեին»,- ասված է հայտարարության մեջ:

Քննչական մարմնի հերթական հայտարարությունը Մայրապետյանի փաստաբանական խումբը որակում է որպես նրա նկատմամբ «հետապնդումների շղթայի հերթական օղակ», որի նպատակը Սամվել Մայրապետյանին անհիմն մեղադրելն է, պիտակավորելը, հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելը` իրականության հետ կապ չունեցող մեծ թվերի միջոցով մոլորության մեջ գցելը:

Հիշեցնենք՝ հունիսի 25-ին ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, որ Մայրապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել է փաստացի իրեն պատկանող ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 5.678.764.260 ՀՀ դրամի հարկեր չվճարելու գործընթացը։

Ըստ մեղադրանքի՝ Մայրապետյանին փաստացի պատկանող «Գլոբուս» ՍՊ ընկերությունը պայմանագիր է կնքել կապալառու ընկերության հետ, որի կողմից իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքի Տերյան 66 հասցեում 2006 թվականին կառուցվել է 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։

Հիշեցնենք՝ Մայրապետյանը հիշյալ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի՝ առանձնապես խոշոր չափերով վարձատրություն ստանալը )կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (hանցավոր ճանապարհով ստացված`առանձնապես խոշոր չափերով, եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը) ) նախատեսված այն արարքների կատարման համար, որ նա օժանդակել է ՀՀ նախկին ղեկավար պաշտոնատար անձանց՝ նախնական համաձայնությամբ ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև օժանդակել է Արմեն Գևորգյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելուն:

Մայրապետյանը 2018 թվականի օգոստոսի 8-ին ձերբակալվեց, այնուհետ կալանավորվեց։ Նույն տարվա դեկտեմբերին նա ազատ արձակվեց։  Ավելի ուշ` 2019 թվականի փետրվարին, հայտնի դարձավ, որ նրան վիրահատել են Գերմանիայում։ Հոկտեմբերի 21-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ Մայրապետյանի ինքնազգացողությունն օդանավակայանում վատացել է, ինչի պատճառով էլ նա չի կարողացել Հայաստան գալ։ Այս տարվա մարտին նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց։

58
թեգերը:
Սամվել Մայրապետյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Կոռուպցիայի որևէ դրսևորում անարձագանք չի մնալու». ԱԱԾ պաշտոնյա է կալանավորվել. տեսանյութ
Փաշինյանը հիշեց «հոկտեմբերի 27»-ն ու թվարկեց Սերժ Սարգսյանի ընտանիքին վերաբերող փաստեր
Ո՞ւր են «հոսել» մաքսատան փողերը. Մինասյանը նոր մեղադրանք ներկայացրեց Փաշինյանին և կնոջը
Արխիվային լուսանկար

2381 վարակման դեպք, 41 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

238
(Թարմացված է 11:00 31.10.2020)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2381–ով և դարձել 89813։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 32 788-ը (+1330) մարդ, կատարվել է 402588 (+4992) թեստավորում, առողջացել են վարակվածներից 55 317–ը (+1001)։ Գրանցվել է մահվան 1341 (+41) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 9–ով և դարձել 367։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Վիրավոր զինվոր, թե Covid-ով հիվանդ. առողջապահական համակարգը պարալիզացման եզրին է

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

238
թեգերը:
համավարակ, Հայաստան, կորոնավիրուս, թեստ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի. արդեն համաձայնագիր է ստորագրվել
Կորոնավիրուսի դեմ ի՞նչ պատվաստանյութ կհասնի Հայաստանին. նախարարությունը քայլեր է անում
Մենք չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի. կորոնավիրուսը նոր թափ է հավաքել
Շտապօգնության մեքենա

Վթար Աշտարակի աշտարակի կամրջի մոտ. 3–ամյա երեխա է մահացել

99
«Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ողբերգական վթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻն մամուլի ծառայությունը։

Վթարի մասին ահազանգն Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են հոկտեմբերի 30-ին, ժամը 22:21-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ Աշտարակ քաղաքի կամրջի սկզբնամասում, «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սրապիոն Ս․, ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Հովհաննես Ս․-ն (ծնված 2017 թ.) տեղում մահացել է, իսկ Քրիստինե Ա․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»,–նշված է հաղորդագրության մեջ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ

Վթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհի կամրջի մոտակայքում. կան զոհեր

99
թեգերը:
երեխա, Զոհ, Աշտարակի ձոր, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
«Փտած» մեքենաներ կամ «փտած» վարորդական իրավունք. ո՞վ է վթարների մեծամասնության «հեղինակը»
Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները
Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով
Արտակ Բեգլարյան

Սպանվածների մեջ առնվազն 4 ռազմագերի կա. Արցախի ՄԻՊ–ը վերլուծել է թշնամու դաժան տեսանյութը

312
(Թարմացված է 11:20 31.10.2020)
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը գրառում է կատարել` անդրադառնալով ադրբեջանցիների կողմից սոցցանցերում շրջանառող հայ զինծառայողների դիերի տեսանյութին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Twitter–ի իր էջում հայ զինծառայողների դիերի լուսանկարներ է հրապարակել` կատարելով որոշ դիտարկումներ։

«Ադրբեջանական սոցիալական ցանցերի տիրույթում նոր տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում են 19 հայերի մարմիններ։ Նրանցից որոշները ձեռնաշղթաներով են, մյուսները՝ մերկ: Ակնհայտ է, որ ձեռնաշղթաներով առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը»,- գրել է Բեգլարյանը։

​Նա հավելել է նաև, որ անպատժելիությունը և միջազգային հանրության կուրությունը նոր հանցագործություններ են ծնում Ղարաբաղի դեմ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

312
թեգերը:
տեսանյութ, ռազմագերի, Արցախ, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում 3 կանայք են վիրավորվել. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանը թիրախավորում է փրկարարներին. նրանցից մեկը զոհվել է. Արցախի ՄԻՊ
Հնարավոր է՝ Ադրբեջանը հող է պատրաստում Բերձորի հիվանդանոցին հարվածելու համար. Արցախի ՄԻՊ