00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քննչական մարմիններն ու դատախազությունը պատասխանել են ԲԴԽ նախագահին

Բաժանորդագրվել
Քննչական մարմինները ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանից հրապարակային ներողություն են ակնկալում:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ քննչական մարմինների և դատախազության հասցեին թույլ է տվել արտահայտություններ, որոնք ոչ միայն անհարիր և անհամատեղելի են իր պաշտոնեական կարգավիճակին, այլև դուրս են տարրական էթիկական նորմերի ու պատշաճության սահմաններից: ԲԴԽ նախագահի հայտարարություններին այսպես են արձագանքել Քննչական մարմիններն ու դատախազությունը:

«Իշխանության և նախագահի միջև պայմանավորվածություն է եղել». Մարուքյան

«Անընդունելի է քրեական հետապնդման մարմիններին պիտակավորելը, դատավորներին «սրբադասելը» որպես համակարգային հիմնախնդիրների համար պատասխանատվությունը շրջանցելու եղանակ կիրառելու նման մոտեցումն ընդհանրապես, այն պարագայում, երբ առանձին դեպքերում հենց դատարանների հակասական, անկայուն վարքագծի, անհիմն և որոշ դեպքերում անտրամաբանական պատճառաբանություններով կայացվող որոշումների պատճառով երբեմն չի հաջողվում իրականացնել հստակ և կանխատեսելի քրեական քաղաքականություն, և կոնկրետ դեպքերում պարզապես իմաստազրկվում է հանցագործությունների բացահայտման, պատժի անխուսափելիության ապահովման ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից կատարված հսկայածավալ աշխատանքը»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Քննչական մարմինների տարածած հաղորդագրության մեջ էլ թեև չի բացառվում այնպիսի քննիչների առկայությունը, որոնց մասնագիտական որակները դեռևս բարելավման կարիք ունեն, բայց շեշտվում է նաև, որ քննչական համակարգում բազմաթիվ են իրենց գործին նվիրված, իրավաբանական փայլուն գիտելիքներ ունեցող, սկզբունքային ու բարոյական բարձր հատկանիշներով օժտված արհեստավարժ քննիչները

«Եվ եթե Ռուբեն Վարդազարյանն իր խոսքում նշում է, որ «ցանկացած դատավորի հասցեին հնչեցրած հայհոյանքն ընկալվում է, որ 240-ին են հայհոյում», ապա նույն կերպ պարոն Վարդազարյանն իր գնահատականներով վիրավորում է նախաքննական մարմինների հարյուրավոր քննիչների»,- նշված է հայտարարության մեջ:

Քննչական մարմիններն ակնկալում են, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակային ներողություն կխնդրի նախաքննական մարմինների աշխատակիցներից:

Судья Арсен Никогосян на заседании суда по вопросу частичного снятия ареста с имущества Роберта Кочаряна (24 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակած դատավորին և նրա ընտանիքին սպառնում են

Նշենք, որ վերոհիշյալ հայտարարությունը ստորագրել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ քննչական կոմիտեն ու ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը:

2020թ.-ի հունիսի 23-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի շրջանակներում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, անդրադառնալով դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում անվստահության հարցին, հայտարարել է. «Մենք ունենք ոչ այնքան գրագետ քննչական մարմիններ, մենք ունենք ոչ պատշաճ դատախազական հսկողություն», և որ վերջիններս անորակ քննած գործը «ուղղակի շպրտում են դատարան»: Ռուբեն Վարդազարյանը նաև նշել էր, որ անգրագետ դատավորներ ՀՀ-ում չկան:

«Ամոթի զգացում շատ մարդիկ այլ տեղերում պետք է ունենային». Վարդանյանը` Թովմասյանի մասին

Լրահոս
0