Բժիշկ. արխիվային լուսանկար

Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնության կհասնեն նաև իտալացի ու լեհ բժիշկներ

115
(Թարմացված է 20:04 23.06.2020)
Նախարար Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ Երևան է ժամանում ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբը։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանների հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց, որ կորոնավիրուսի դեմ Հայաստանի պայքարին կմիանան Իտալիայի բուժաշխատողները։ 

«Մենք շատ շոնրհակալ ենք այն բոլոր երկրներին, որ արդեն աջակցում են մեզ և շուտով կմիանան մեզ։ Այդ երկրներից մեկը Իտալիան կլինի»,-իր խոսքում նշեց Թորոսյանը։

Նախարարը նաև հիշեցրեց, որ այսօր երեկոյան Երևան կժամանի ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբը։ Ֆրանսիայից ժամանած բժիշկների առաջին խումբը՝ ղեկավար Ալեքսանդր Մինյոնի գլխավորությամբ, կվերադառնա հայրենիք:

Ինչպես կարելի է Հայաստանում կանգնեցնել կորոնավիրուսի թափը. հայ պրոֆեսորը գործոններ է նշել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր հերթին նշեց, որ մոտ օրերս բժիշկներ կգան նաև Լեհաստանից։

«Մենք ունենք հետաքրքրվածություններ ԱՄՆ-ից, Ուկրանիայից, աշխատանքներ են տարվում տեղի հայկական համայնքների ու ընկերությունների հետ, դեսպանատների ու Առողջապահության նախարարությունների հետ», - ասաց Սինանյանը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանի բուժաշխատողներին օգնելու նպատակով արդեն իսկ մասնագետներ են եկել Ռուսաստանից, Լիտվայից, Ֆրանսիայից։ Սերբիան և Չինաստանը բուժամիջոցներ են ուղարկել, Վրաստանը նույնպես օգնություն է առաջարկել։

Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը. լուսանկարներ

Հիշեցնենք, որ մարտի 16-ից Հայաստանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, որն արդեն 3 անգամ երկարացվել է։ Եթե նորից չերկարաձգվի, արտակարգ դրության ռեժիմը կավարտվի հուլիսի 13-ին։ Հունիսի 23-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 21006 դեպք կա։ Մահվան ելքով դեպքերը 372–ն են։

115
թեգերը:
Զարեհ Սինանյան, Արսեն Թորոսյան, Հայաստան, Լեհաստան, Իտալիա, բժիշկ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1896)
Ըստ թեմայի
Ֆրանսիացի բժիշկը Երևանի հիվանդանոցում հոգնել և հենց միջանցքում քնել է
Նման ճգնաժամ մեկ ամիս առաջ Ֆրանսիայում էր. ֆրանսիացի բժիշկը` Հայաստանի իրավիճակի մասին
Բժիշկ Մյասնիկովը Շավարշ Կարապետյանի օրինակով պատմել է «հերոսի գենի» մասին
Очередное прямое включение Микаэла Минасяна в Facebook

Ինչո՞ւ Փաշինյանը չի կանգնեցրել պատերազմը. Մինասյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել

1
(Թարմացված է 23:35 15.06.2021)
Միքայել Մինասյանը հրապարակել է Գերմանիայի կանցլերի օգնականի հաշվետվությունը, որտեղ Պուտին-Մերկել հեռախոսազրույցից հատվածաբար մանրամասներ են ներկայացված։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հերթական գաղտնի փաստաթուղթն է հրապարակել Telegram-ի իր ալիքում։

Ըստ Մինասյանի` հրապարկված փաստաթուղթը հատվածներ է պարունակում 2020-ի դեկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցից։

Մինասյանի խոսքով` փաստաթուղթը Մերկելի օգնական Մաթիաս Լյութենբերգի հաշվետվությունն է, որտեղ վերջինս ասում է, որ Մերկելի հետ հեռախոսազրույցում Պուտինն իր զարմանքն է հայտնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի պահվածքի առնչությամբ։ Մասնավորապես, Պուտինը զարմացել է, թե ինչու հայկական կողմը՝ հանձին վարչապետ Փաշինյանի, չէր համաձայնում հաշտության փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին` ԱԳ նախարարների մակարդակով պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։

«Բացի այդ, արյունահեղությունը դադարեցնելու համար եղել են այլ հնարավորություններ, որից ևս հայկական կողմը չի օգտվել»,–գրված է Մինասյանի հրապարակած փաստաթղթում։

Միքայել Մինասյանն ինքն էլ նշում է` այսօր մեծ հարց պետք է հնչեցնել, թե ինչո՞ւ ժամանակին Փաշինյանը հաշտության պայմանագիր չի կնքել և չի կանգնեցրել պատերազմը։

1
թեգերը:
փաստաթուղթ, Անգելա Մերկել, Վլադիմիր Պուտին, Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Միքայել Մինասյան

2021թ․–ի առաջին եռամսյակի 10 խոշոր հարկատուները

3
(Թարմացված է 23:28 15.06.2021)
ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստանի երկրորդ խոշոր հարկատուն է․ գերատեսչությունը 15 մլն դրամ հարկ է վճարել պետբյուջե։
2021թ–ի առաջին եռամսյակի առաջին 10 խոշոր հարկատուները
© Sputnik / Shushanik Avdalyan

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակվել է 2021 թ–ի առաջին եռամսյակի խոշոր հարկ վճարողների տվյալները:

Հրապարակման համաձայն՝ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ–ի առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարվել ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ:

Հայաստանի ամենախոշոր հարկատուն այս տարի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն է` վճարած 18 704 826 դրամ հարկերով, երկրորդը պաշտպանության նախարարության աշխատակազմն է` 15 051 743 հարկերով, երրորդը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` 9 770 690 հարկերով։

Ով հասցրել է, վաճառել է․ ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում

Առաջին տասնյակում են նաև ծխախոտի տեղական արտադրողներն ու հեղուկ վառելիքի 2 խոշոր ներկրողները։

Հայաստանում ստվերային տնտեսությունը 2018-ից հետո կրճատվել է 40% -ով. Փաշինյան

3
թեգերը:
խոշոր հարկատու, Հայաստան
Ըստ թեմայի
Որքան պարգևավճար են ստացել պետական աշխատողները. Ջանջուղազյանը թվեր հրապարակեց
5 ամսում հավաքվել է 618.4 մլրդ դրամի հարկ, որից 68.6 միլիարդը վերադարձվել է հարկատուներին
Եթե ցանկանում եք երկիրը փլուզել ներսից` պարտք տվեք, կամ ինչ է պետք անել պետական պարտքի հետ