ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարությունն է տարածել` տեղեկացնելով, որ ստորագրահավաք է նախաձեռնում Սահմանադրական դատարան դիմելու համար։
Օրվա կադր. ԲՀԿ-ն պահում է հարվածը
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում 89 կողմ ձայնով ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների` «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը:
«Այսօր Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Դա ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածին (Սահմանադրական դատարան դիմելը), ինչպես նաև ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածին (Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման և ընդունման կարգը)»,–նշված է ԲՀԿ հայտարարության մեջ։
ԲՀԿ–ն հայտնում է` խախտվել են այդ հոդվածները, քանի որ դրանցով նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո անպայմանորեն պիտի ներկայացվի Սահմանադրական դատարան՝ պարզելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը Սահմանադրությանը։
Ուստի ԲՀԿ–ն նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ այսօր խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Կուսակցությունը դիմում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերներին՝ միանալու նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն ի սկզբանե բոյկոտել էին արտահերթ նիստն ու չէին մասնակցում քվեարկությանը։
Ընդունված նախագծով փոփոխություններ են իրականացվում 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ընդունված 213-րդ հոդվածում, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարումը:
ԲՀԿ–ն կդիմի Սահմանադրական դատարան. Իվետա Տոնոյան
Նոր օրենքով պաշտոնանկ կարվեն մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված այն դատավորները, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Իսկ այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարին չի լրացել, կշարունակեն աշխատել ՍԴ անդամի կարգավիճակում: Թափուր մնացած տեղերը կլրացվեն 2-ամսյա ժամկետում:
Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահին, նրա պաշտոնավարումը ևս կդադարեցնվի, ու պաշտոնը թափուր մնալուց հետո կընտրվի նոր նախագահ:
Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարի չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:
Նշենք, որ նոր օրենքով նախատեսվում է, որ այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից մեկ օր անց, երբ ԱԺ նախագահը կհրապարակի այն:
Իսկ ներկայիս կարգավորումն այն մասին, որ փոփոխությունն ուղարկվում է հանրապետության նախագահին` ստորագրման, հանվել է:
«Վստահ չեմ, որ ՍԴ այս նույն կազմը կքննի ԲՀԿ–ի դիմումը». Ալեն Սիմոնյան
Վերնիսաժում նախատոնական իրարանցում չի նկատվում։ Անցորդները թռուցիկ նայում են վաճառասեղաններին ու գրեթե կանգ չեն առնում։ Վաճառողներն էլ հավաքվում են խմբերով՝ ջերմանալով գարնանային արևի ճառագայթների տակ ու տարբեր թեմաներ քննարկում։ Վաճառասեղանին մոտեցող գնորդին տեսնելով՝ անմիջապես գալիս ու սկսում են ներկայացնել ապրանքը։
«Առանց զբոսաշրջիկների Վերնիսաժն իրեն նման չէ։ Տեղացիներն ամեն ինչի գինը գիտեն, պատկերացնում են, թե ինչ են ուզում, րոպեների ընթացքում գնում ու հեռանում են։ Իսկ զբոսաշրջիկները երկար են ընտրում, գեղեցիկ առևտուր են անում, փորձում խորամանկել, իսկ եթե նրանց թվում է, թե ստացվել է, թեյավճար են թողնում։ Նրանց շնորհիվ մենք մարքեթինգային հնարքներ ու մի քանի լեզու ենք սովորել», - ասում է պայուսակներ վաճառող տղամարդը։
Այստեղ կարելի է արծաթյա զարդեր, կաշվե իրեր, հյուսած պայուսակներ, մետաքսյա շարֆեր, խեցեղեն, կավից ու փայտից պատրաստված հուշանվերներ և շատ այլ բաներ գտնել։ Մարտի 8-ի նախօրեին առավել մարդաշատ են, այսպես կոչված, «կանանց» շարքերը։ Ընդ որում այստեղ գնորդները ոչ միայն տղամարդիկ են, այլև կանայք։ Ճիշտ է, գնման ձևն ակնհայտ տարբերվում է։ Կանայք հիմնականում ըստ գնի են նվեր ընտրում, 6-30 դոլար միջին արժողությամբ, իսկ տղամարդիկ փորձում են որևէ օրիգինալ բան գտնել, տոն օրերին էլ գինը նրանց համար էական չէ։
«Հավանաբար միայն հայ կանայք են միմյանց նվեր գնում մարտի 8-ին։ Նրանք ընտրում են այնպիսի իրեր, որոնք իրենց գնից ավելի թանկ տեսք ունեն։ Տղամարդիկ էլ մեծ զարդեր, բնական քարեր ու ձեռագործ հավաքածուներ են նախընտրում», - պատմում է ոսկերչական իրեր վաճառողը։
Նա բացահայտում է վաճառողների գաղտնիքը․ սկզբում առաջարկում են ամենաթանկ ապրանքը, այնուհետև աստիճանաբար անցնում էժանին։ Եթե մարդը գործի գիտակ է, նախևառաջ նրան վարպետների գործեր են առաջարկում։ Նման հաճախորդներին դեմքով են ճանաչում և փոքր զեղչեր անում։ Իսկ եթե հաճախորդը խորհրդի կարիք ունի՝ ինչ ընտրել զարդի հետ, նրան խորհուրդ են տալիս այցելել ձեռագործ պայուսակների և շարֆերի տաղավար։
Շարֆեր վաճառող կինը պատմում է, որ հիմնականում դրանք նախընտրում են կանայք։ Նրանք երկար ընտրում են, հարցնում պատրաստման տեխնոլոգիան, երբեմն նույնիսկ զանգահարում ու խորհուրդ են հարցնում ընկերուհիներից։ Իսկ տղամարդիկ պայուսակներ ու դրամապանակներ են նախընտրում, բերում են կնոջը, որպեսզի նա անձամբ իր համար որևէ բան ընտրի։ Շատ դեպքեր են եղել, երբ ընտանեկան զույգը սկսել է վիճել և արդյունքում ոչինչ չի գնել։ Եղել են նաև դեպքեր, երբ տղամարդը զայրացել ու միանգամից մի քանի պայուսակ է գնել՝ ծանոթ բոլոր կանանց համար, բացի կնոջից։
- Իսկ ձեզ կանանց տոնին նվերներ նվիրո՞ւմ են։
- Շարֆեր՝ ոչ բայց զարդեր երբեմն նվիրում են։
- Այստեղի վարպետների՞ գործեր են։
- Այո, երբ կրում եմ, նրանք ճանաչում են իրենց գործերը։
Իսկ Անահիտը, որը իր պատրաստած զարդերն է վաճառում, պատմում է, որ հաճախ իրեն ծաղիկներ էին նվիրում, և նա որոշեց դրանք օգտագործել իր աշխատանքներում։ Նրա հաճախորդները հիմնականում կանայք են։ Աղջիկներն իրենց մայրիկներին ու տատիկներին մեծ կախազարդեր են նվիրում, իսկ իրենց՝ նուրբ ծաղիկներով ականջօղեր։ Հայ կանայք նախընտրում են նուրբ գույներ ու իրենց հայտնի ծաղիկներ։
«Այս ծաղիկները երբեք չեն թոռոմի։ Ամեն անգամ կանայք այս զարդերը կրելիս կհիշեն ինձ և նրան, ով իրենց նվիրել է։ Մի՞թե հրաշք չէ», - ասում է նա ժպիտով։
Հարևան վաճառասեղանի վաճառողն արագ միանում է զրույցին ու ասում, որ հրաշքն այն է, երբ կավի փոքր կտորից թեթև բաժակ է ստացվում, որից ամեն առավոտ կարելի է համեղ սուրճ խմել ու դրական հույզեր ստանալ։ Նա անմիջապես հիշում է, որ իր բաժակները գնել են տասնյակ երկրներից զբոսաշրջիկներ ու դրանցից սուրճ են խմում աշխարհի տարբեր քաղաքների բնակիչներ՝ Մոսկվայից մինչև Լոս Անջելես։ Տղամարդը պատմում է, թե ինչ սիրով է պատրաստում բաժակները, և ակամայից ուզում ես գնել նրա գոնե մեկ արտադրանք։
-Վաճառեք ինձ այդ բաժակը։
- Ինչ ես ասում, քույրիկ ջան, նվիրում եմ, շուտով մարտի 8 է։
- Չէ, այդպես չեմ վերցնի։
- Էդ դեպքում թող քո տղամարդը քեզ համար գնի, ես քեզ ոչինչ չեմ վաճառի։
-Մի՛ նեղացեք։
- Չեմ նեղանում, դա մարքեթինգ է, եթե այն քեզ դուր է եկել, ուրեմն դու այն կվերցնես, կգաս ու երկու հատ էլ նույնից կգնես, - ծիծաղելով ասում է վաճառողը։
- Իսկ ի՞նչ եք ձեր կնոջը նվիրելու։
- Ծաղիկներ, այսօր ադամանդի գին ունեն դրանք։
Հանկարծ տղամարդը մատնացույց է անում հուշանվերների վաճառասեղանին՝ խորհուրդ տալով անպայման այցելել ։ Նա գործընկերոջը ձայն է տալիս՝ ասելով, որ ցույց տա ինձ «այս շուկայի ամենագեղեցիկ բանը», ու աչքով անում նրան։
Մոտենում ենք ու նկատում ծածկի տակ կախված հրեշտակներին։ Մինչդեռ հիանում ենք նրանցով՝ վաճառողը գտնում ու մեզ է պարզում կանաչ զգեստով գանգրահեր հրեշտակին։
- Ձեզ է նման, - ասում է վաճառողը։
Մենք սկսում ենք ծիծաղել, իսկ տղամարդիկ պահը բաց չեն թողնում ու շնորհավորում են գալիք տոնի կապակցությամբ։ Մենք հեռանում ենք։ Բայց թվում է, թե տոնավաճառը բազմամարդ ու ավելի ուրախ է դառնում։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է, որ տվյալ տեսանկարահանումը կատարել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առա: Այն կատարել են մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում:
Նշենք, որ ավելի վաղ որոշ ԶԼՄ–ներ և Տելեգրամ–ալիքներ տեսանյութ էին տարածել և տեղեկացրել, որ Կապանում ադրբեջանցիներ են շրջում։
«Անհրաժեշտ է կրկին ընդգծել, որ ինչպես նշված, այնպես էլ հարակից այլ հատվածներում ներկայումս շարունակաբար իրականացվում են համապատասխան ընթացիկ աշխատանքներ և յուրաքանչյուր առանձին դեպքով հանրային լարվածություններ ձևավորելուն միտված հրապարակումներն ու ոչ պաշտոնական վերլուծությունները անտեղի են և անթույլատրելի»,–ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
ԱԱԾ–ն, իր խոսքով` հերթական տարաբնույթ շահարկումներից խուսափելու նպատակով և ի հավելումն 2020 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված հայտարարության տեղեկացնում է նաև, որ հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից (իրենց տեղակայման վայրերում), ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում:
«Այս հատվածի վերաբերյալ ևս լրատվամիջոցներում և սոցիալական տարբեր ցանցերում վերջին օրերին տեղ գտած և հանրության շրջանում անհարկի անհանգստություններ ձևավորող լուրերը դարձյալ իրականությանը չեն համապատասխանում»,–ասված է հայտարարության մեջ:
ՊՆ հերքում է․ Տավուշում ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ չեն անում
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից վստահեցնում են, որ սահմանապահ զորքերի կողմից հիշյալ բոլոր տարածքներում իրավիճակը լիովին վերահսկվում է և ազգաբնակչությանը կրկին հորդորում են տուրք չտալ ստահոդ աղբյուրների կողմից փոխանցվող տեղեկություններին՝ զերծ մնալով նաև վերջիններիս տարածումից: