00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. «Լուսավոր Հայաստանը» նախագիծը հակասահմանադրական է համարում

© Sputnik / Asatur YesayantsПленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի բացառում, որ խմբակցությունը չի մասնակցի արտահերթ նիստին:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Այսօր` ժամը 13:00–ին, խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի, օրակարգում Սահմանադրության փոփոխության հարցն է: ԱԺ խորհրդարանական ուժերի ճեպազրույցների ժամին այս տեղեկությունը լրագրողներին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Երբ մայր օրենք է փոխվում, ամիսների աշխատանք է՝ հանրային լսումներ, դեբատներ, քարոզարշավ, բանավեճեր: Հայաստանում դա արվում է այս ձևով` գալիս է խորհրդարան, առավոտյան 9:30 իմանում ես, որ այսօր Սահմանադրությունը պետք է փոխվի, գնում ես այդ նիստին, ու փոխվում է Սահմանադրությունը»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ չի բացառում, որ «Լուսավոր Հայաստանը» չմասնակցի արտահերթ նիստին:

Խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ հայտնեց, որ «Իմ քայլի» նույն պատգամավորները փետրվարին ԱԺ ամբիոնից հայտարարում էին, որ Սահմանադրությունը կարող է փոխվել միայն հանրաքվեով:

Татевик Айрапетян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ինչու չեն սպասել Վենետիկի հանձնաժողովի պատասխանին. պատգամավորը` ՍԴ–ի թնջուկի մասին

Ընդ որում` արտահերթ նիստի համար ԱԺ խորհրդի որոշմամբ սահմանվել է 3-ժամյա ռեժիմ, ինչը Սիմոնյանը հակասահմանադրական է որակում:

«Այն, որ խորհրդարանը որոշել է չդիմել ՍԴ, խախտում է Սահմանադրության համապատասխան հոդվածը, որտեղ գրված է, որ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված` խորհրդարանն առաջին ընթերցումից հետո դիմում է ՍԴ, և սա իմպերատիվ դրույթ է: Եթե այս դրույթը չի պահպանվում, խախտվում է ՀՀ Սահմանադրությունը»,- ասաց նա:

Մեր Սահմանադրությունը նախագահի համար գործադիր իշխանության լծակներ չի ենթադրում. ՀՀ նախագահ

Սիմոնյանի խոսքով` քանի որ իշխանությունը պնդում է, որ ՍԴ-ին վերաբերող հարցը չի կարող քննել ՍԴ-ն, վարչապետի որոշմամբ ստեղծվել էր Սահմանադրության փոփոխության հանձնաժողով, որի նպատակն էր լուծում գտնել, որ Սահմանադրությւնը չխախտվի:

«Բայց դա անտեսեցին մեր գործընկերները»,- ասաց Սիմոնյանը:

300.1 հոդվածի արտահայտություններն ու Վենետիկի հանձնաժողովի սպասելի կարծիքը

Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հունիսի 19-ին ԱԺ նախագահին էր ներկայացրել ՀՀ Սահմանադրությանը փոփոխությունների իր նախագիծը և առաջարկում է փոփոխություններ կատարել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ընդունված 213-րդ հոդվածում, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարումը:

Председатель Конституционного суда Армении Грайр Товмасян отвечает на вопросы журналистов после проведения обыска СК (24 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Իմ քայլը» գտել է Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատելու տարբերակը

Նախագծի հեղինակներն առաջարկում են պաշտոնանկ անել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված այն դատավորներին, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Իսկ այն անդամները, ում պաշտոնավարման 12 տարին չի լրացել, ըստ նախագծի կշարունակեն աշխատել ՍԴ անդամի կարգավիճակում՝ մինչև 12 տարին լրանալը: Թափուր մնացած տեղերը կլրացվեն մեկամսյա ժամկետում:

Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահին, նախագծով նախատեսվում է նրա պաշտոնավարումը ևս դադարեցնել ու պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրել նոր նախագահ:

Իշխող խմբակցության հեղինակած օրենքի նախագծի ընդունումից հետո փաստորեն Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարի չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:

Իշխանությանն անհանգստացնո՞ւմ է Քոչարյանի ազատության մեջ գտնվելը. Սիմոնյանի պատասխանը

Լրահոս
0