ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Աստղագիտական ամառը Հյուսիսային կիսագնդում կլինի արդեն հունիսի 21-ին։ Դա նշանակում է, որ կիրակին տարվա ամենաերկար օրը կլինի. այն կտևի 17 ժամ 33 րոպե։
Արևադարձը աստղագիտական նշանակալի իրադարձություն է, որը տեղի է ունենում տարին երկու անգամ` ամռանն ու ձմռանը։ Ամառային արևադարձի ժամանակ Հյուսիսային կիսագնդում երկնային լուսատուն հորիզոնից վեր ամենաբարձր կետում է հայտնվում, հարավային կիսագնդում` հակառակը` աստղագիտական ձմեռ է գալիս. արևը հորիզոնից ներքև ամենացածր կետում է գտնվում։
Լուսնի խավարումը կտեսնեն նաև երևանցիները. աստղագետը նշել է ստույգ օրն ու ժամը
Արևադարձի պահից առաջ և հետո մի քանի օր արևը կպահպանվի այդ բարձրության վրա, կարծես կանգ կառնի։ Այնուհետև այն կսկսի իջնել դեպի հարավ, և արևածագից մինչև մայրամուտ ընկած ժամանակահատվածը կսկսի նվազել։
Այս տարի ամենաերկար օրը ևս մեկ բացառիկ աստղագիտական երևույթ տեղի կունենա` արևի օղակաձև խավարումը։ Այն տեղի է ունենում այն ժամանակ, երբ լուսինը հեռանում է երկրից առավելագույն հնարավոր հեռավորության վրա ու այդ իսկ պատճառով կարող է իրենով փակել արևը, ինչը հանգեցնում է նրան, որ լուսնի շուրջ լույսի օղակ է առաջանում։
Խավարումը կսկսվի ժամը 04:47–ին (UTC), այսինքն Երևանի ժամանակով ժամը 08:47–ին` Կոնգո պետության տարածքից, կավարտվի Խաղաղ օվկիանոսի վրա ժամը 08:32–ին (UTC)։
NASA-ն ներկայացրել է լուսնի խավարումը Լուսնից դիտողի «աչքով»
Այս երևույթը հնարավորություն կունենան տեսնելու ոչ բոլորը, սակայն Հայաստանի տարածքում այն հնարավոր կլինի տեսնել։ Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց հայտնի աստղագետ Գուրգեն Հովհաննիսյանը, Հայաստանի բնակիչները մասամբ կկարողանան տեսնել հազվագյուտ երկնային երևույթը հունիսի 21-ի առավոտյան մոտավորապես ժամը 10:40–ի սահմաններում։
Ամառային արևադարձի ուղիղ հեռարձակումը կկաազմակերպվի հունիսի 21-ին հնագույն մեգալիթյան համալիրի` Քարահունջի (Զորաց քարեր) տարածքից։
«Արևադարձ 2020 Քարահունջում» խորագրով առցանց հեռարձակումը ցանկացողները հնարավորություն կունենան տեսնել առավոտյան ժամը 7-ից մինչև 19։00–ն, միջոցառման պաշտոնական կազմակերպիչ «Բնօրրան» ՀԿ–ի ֆեյսբուքյան էջում։
Հեռարձակման ժամանակացույցը խոստանում է հետաքրքիր լինել, հնարավորր կլինի տեսնել աստղագիտական այս երևույթի ողջ գործընթացը. ժամը 07:15–ից մինչև 07:30–ն օգտատերերը հնարավորություն կունենան հետևել արևածագին, ժամը 09:40 – 10:40–ը կլինի արևի խավարումը, 18:45–ին կսկսվի մայրամուտը, իսկ արևածագի և խավարման միջև ընկած 15-ժամյա ընդմիջման ժամանակ կանցկացվի հեռուստամարաթոն «Մարդը և տիեզերքը» խորագրով։ Մարաթոնի ընթացքում 15 րոպեանոց ֆիլմեր կհեռարձակվեն տիեզերքի թեմայով, ինչպես նաև հարցազրույցներ` աստղագետների, ազգագրագետների, հնագետների և Քարահունջն ուսումնասիրած մասնագետների հետ։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Ռոմա»-«Սպեցիա» հանդիպմանը, գրում է Armsport–ը։
«Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը «Ռոմայի» հայտացուցակում 22 ֆուտբոլիստներ են ներառվել։
Մխիթարյանի` հանդիպումը բաց թողնելու պատճառը նրա մկանային ցավերն են։ Բացի Մխիթարյանից, «Ռոմա»-«Սպեցիա» հանդիպմանը չեն մասնակցի նաև Էդին Ջեկոն ու Պեդրո Ռոդրիգեսը:
Հիշեցնենք, որ «Ռոմա»-«Սպեցիա» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոմա»- «Սպեցիա» հունվարի 20-ին կայացած հանդիպմանը Մխիթարյանը ոչ միայն մասնակցել էր, այլև գոլ խփել։
Մխիթարյանը 8 րոպեում 2 գոլ է խփել «Ռոմայի» կազմում. տեսանյութ
Փաստերն անողոք բան են։ Շուշիում միշտ գերակշռել են հայերը։ Շուշիում ադրբեջանական բնակչության ավելի քան 90%-ը բաժին եղել է միայն երկու շրջանում (երկուսն էլ հայերի ջարդերից հետո)՝ 1920 և 1988 թվականներին։ Փորձագետներն արդեն Փաշինյանի հայտարարությունն անվանել են Շուշիի կորուստն արդարացնելու փորձ։
Փաշինյանը շրջանցում է մի ոչ պակաս կարևոր փաստ՝ Շուշիի կարգավիճակը հայկական վերահսկողության տակ (անգամ ադրբեջանական բնակչության 90% –ի դեպքում) մի բան է, իսկ քաղաքի կարգավիճակը Ադրբեջանի ձեռքում՝ բոլորովին այլ։
Դրանք իրարից տարբերվող սցենարներ են ՝ աշխարհաքաղաքական տարբեր հետևանքներով, ինչի մասին Հայաստանի վերնախավում առանձնապես չեն սիրում խոսել։
«Գիտակցված ենք եկել այստեղ». Թաթուլը նստեց տեղն ու... Շուշիի մշակույթի տունը հրթիռակոծեցին