Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Տուսկը. արխիվային լուսանկար

Տուսկն ընդդեմ Փաշինյանի. արձագանք Բրյուսելի՞ց, թե՞ եվրոպացի բյուրոկրատի անձնական կարծիքը

277
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի գնահատականներին, որոնք առանչվում են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։ Տուսկն իր թվիթերյան էջում մտահոգություններ էր հայտնել ընթացող գործընթացների կապակցությամբ։
Միքայելյան. «Դոնալդ Տուսկի մտահոգություններն ավելի շատ առնչվում են ոչ թե ՀՀԿ–ին, այլ ԲՀԿ–ին»

Հրանտ Միքայելյանի դիտարկմամբ` «Հանրապետական կուսակցության» հետ կապված գործընթացները տեղի են ունենում արդեն երկու տարի, և Դոնալդ Տուսկը դժվար թե մանրամասնորեն տեղյակ լիներ դրանց, ուստի նրա գնահատականն ավելի շատ վերաբերում է ԲՀԿ–ի հետ կապված զարգացումներին։ 

«Կարելի է ասել, որ եվրոպական գործընկերների հետ աշխատանքը կամ ընդհանրապես չի կատարվում կամ ճիշտ չի կատարվում։ Եվրոպական կառույցների ներկայացուցիչները միշտ մտածել են, թե կարող են կարծիք արտահայտել ՀՀ քաղաքական իրադարձությունների վերաբերյալ և գնահատել ժողովրդավարության մակարդակը, ինչն էլ կարելի է դիտարկել նաև տվյալ համատեքստում»,– նշում է քաղաքագետը։

Հրանտ Միքայելյանի փոխանցմամբ` պաշտոնական Երևանի ու Բրյուսելի միջև վերջին շրջանում շփումները սակավացել են, գուցե անձնական հարաբերությունները նորմալ են, սակայն իրադարձությունների հետ կապված վերաբերմունքն այլ է։ Ըստ Միքայելյանի`այդուհանդերձ չարժե քաղաքականացնել այդ իրողությունը։ 

«Երբ խոսում ենք ինստիտուցիոնալ մակարդակի մասին, ապա պետք է նշել, որ ներքաղաքական զարգացումների խնդրին եվրոպացիների կողմից միշտ ցուցաբերվել է համակարգված մոտեցում, հետևաբար ճիշտ չի լինի Դոնալդ Տուսկի գնահատականն ընկալել որպես անձնական կարծիք, քանզի նա նույնիսկ իրավասու չէ նման դեպքերում անձնական կարծիք արտահայտել»,– նշում է քաղաքագետը։ 

Հրանտ Միքայելյանը համամիտ է նրանց հետ, ովքեր կարծում են, որ Գագիկ Ծառուկյանին առնչվող գործընթացը, ոչ այնքան իրավական, որքան քաղաքական է, թեև նրա կարծիքով` հաճախ չի պատահում, որ մարդիկ ասեն` մենք մարդուն դատում ենք քաղաքականության համար։ Ըստ այդմ` Ծառուկյանի հանդեպ վերաբերմունքը փոխվել է հայտնի իրադարձություններից հետո, ու եթե նրա հետ կապված նախկին գործի առթիվ շատ երկար ժամանակ քննարկումներ չեն եղել, և հիմա է այդ ամենը սկսվել, ապա այստեղ զուտ իրավական գործընթացի հետ գործ չունենք։ 

Քաղաքագետը հակված է այն մտքին, որ ԵԺԿ ղեկավարի մտահոգությունը կապված էր հենց քաղաքական զարգացումների հետ։ Ըստ նրա` իրավական գործընթացները սովորաբար ընթանում են այլ հունով և դրանց վերաբերյալ չպետք է հնչեն քաղաքական գնահատականներ, ուստի Դոնալտ Տուսկն էլ ակնկալում է, որ եթե գործընթացն իրավական հարթությունում է, ապա պետք է հենց իրավականի էլ նման լինի։ 

«Ծառուկյանի հարցում իշխանությունը կրկնում է Սերժ Սարգսյանի գործելաոճը». Անտինյան

Հշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն հունիսի 18–ին մասնակցել է Բրյուսելիում անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին` ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ։ Սերժ Սարգսյանը հայաստանյան զարգացումները ներկայացրել է ԵԺԿ–ին։

Հիշեցնենք նաև, որ վերջին օրերին իրադարձությունների կենտրոնում է հայտնվել ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը։ ԱԺ–ն որոշել է Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։

277
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Հայաստան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Սերժ Սարգսյան, Եվրոպա, Դոնալդ Տուսկ
Ըստ թեմայի
Սա շինծու գործ է. Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից
Ինչ կլինի մեր մարզիկների հետ, եթե Ծառուկյանը չգլխավորի ՀԱՕԿ-ը. սպորտը և քաղաքականությունը
Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքը մտահոգ է Ծառուկյանի գործով
Ադրբեջանական զրահատեխնիկա, արխիվային լուսանկար

Ինչ կորուստներ ունի Ադրբեջանը

474
(Թարմացված է 01:50 29.09.2020)
Ադրբեջանն իր իսկ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով արդեն 80 զրահատեխնիկայից է զրկվել։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում ներկայացրել է հայկական զինուժի կողմից խոցված սպառազինությունը սեպտեմբերի 28-ի, ժամը 21:00-ի դրությամբ։ 

Ըստ այդմ` Ադրբեջանը կորցրել է 19 ԱԹՍ, 4 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ և 82 ավտոտրանսպորտ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու. ԱՀ նախագահը` կամավորականներին

474
թեգերը:
ինքնաթիռ, անօդաչու թռչող սարք, տանկ, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Անտոնիո Գուտերեշ

Փաշինյանն ու ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

56
(Թարմացված է 01:50 29.09.2020)
ՀՀ վարչապետի ու Գուտերեշի հեռախոսազրույցը կայացել է վերջինիս նախաձեռնությամբ։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը` նշելով, որ զրույցը կայացել է Գուտերեշի նախաձեռնությամբ:

Վարչապետն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին և ընդգծել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին՝ այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և զարգացումներով՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու. ԱՀ նախագահը` կամավորականներին

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու. ԱՀ նախագահը` կամավորականներին

56
թեգերը:
Անտոնիո Գուտերեշ, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Երեկ որ տվել էին, թե Մռավը գրավել են, այսօր արդեն հարձակվել են». Արցախի նախագահ
Պետք է շատ ավելի ծանր և երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք. Արցախի նախագահ
Այստեղ պետք չէ բացատրել՝ ով է Էրդողանը և ինչ է ուզում անել Արցախում. սիրիացի պատգամավոր