Ստուգումներ Արմավիրում

Արմավիրում հանրային սննդի կետերում խախտումներ չեն գրանցվել անգամ «խոշորացույցով»

44
(Թարմացված է 18:28 19.06.2020)
Խանութում ջերմաչափելիս են եղել բոլոր հաճախորդներին, ինչը, պարետի որոշմամբ, իրացման ցանցի համար պարտադիր էլ չէ։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Այսօր հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մի քանի տասնյակ սննդի շղթայում գործող կազմակերպությունների գործունեությունը: Նրանց մոտ հայտնաբերվել էին պարետի սահմանած մի շարք նորմերի խախտումներ՝ ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ, չեն ապահովել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը և այլն: Տեղեկությունը հայտնում են ՍԱՏՄ մամուլի ծառայությունից։ 

Санитарные проверки в магазинах и объектах общепита (19 июня 2020). Армавир
Ստուգումներ Արմավիրում

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թիրախում այս անգամ էլ Արմավիր քաղաքն է եղել։  Առավել խստացված ու թիրախային ստուգումներ են իրականացվել հանրային սննդի կետերում, խանութներում և արտադրական կազմակերպություններում: Պարետի որոշումների խախտումների նվազումները տեսանելի են մարզում, հատկապես, Արմավիր քաղաքում։

Санитарные проверки в магазинах и объектах общепита (19 июня 2020). Тавуш
Ստուգումներ Արմավիրում

«Հանրային սննդի կետերից և խանութներից մեկում ՍԱՏՄ տեսուչների ամենամանրակրկիտ դիտարկումն անգամ որևէ թերացում չի հայտնաբերել: Ավելին՝ խանութում ջերմաչափում էին բոլոր հաճախորդներին, ինչը, պարետի որոշմամբ, իրացման ցանցի համար պարտադիր չէ»,- նշված է տեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել գյուղատնտեսական շուկաներում

Այնուամենայնիվ, մի շարք տնտեսվարողների մոտ բացթողումներ հայտնաբերվել են, որոնք հիմնականում կապված են գրանցամատյանների թերի լրացման հետ:

Санитарные проверки в магазинах и объектах общепита (19 июня 2020). Котайк
Ստուգումներ Արմավիրում

Հավելենք, որ ՍԱՏՄ մասնագետները ստուգայցեր են կատարել հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում: Հայտնաբերված թերացումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Санитарные проверки в магазинах и объектах общепита (19 июня 2020). Ширак
Ստուգումներ Արմավիրում

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որը մի քանի անգամ երկարաձգվել է։ ՀՀ կառավարությունը հունիսի 12–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը հերթական անգամ երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Տեսչական մարմինները մշտադիտարկումներ ու ստուգայցեր են կատարում, հայտնաբերված խախտումները ներկայացնում պարետատուն, որտեղ էլ որոշվում են պատժամիջոցները։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

«Պրոբլեմի ամենավառ արտահայտությունը». Փաշինյանը խախտումները հավաստող փաստեր է հրապարակել

44
թեգերը:
խանութ, պարետ, ՍԱՏՄ(Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), ստուգումներ, Արմավիրի մարզ, Արմավիր
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1507)
Ըստ թեմայի
«Տաշիր» առևտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ կասեցվել է․ տեսանյութ
Կրկին բազմամարդ հարսանիքներ. 72 ժամով կասեցվել է ռեստորանային 3 համալիրի գործունեությունը
«Նատալի Ֆարմ», «Կայզեր», «Պրոմ-Տեստ». նրանց աշխատանքը կասեցվել է
Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը 790 զոհ ունի, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

77
(Թարմացված է 22:37 29.09.2020)
ՀՀ պաշտպանության ներկայացուցիչը թվեր է հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Ադրբեջանը կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180–ը` Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ և թեժ մարտեր են ընթացել, կա մոտ 1900 վիրավոր։

«Հակառակորդը կորցրել է 137 տանկ, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ»,– նշեց նա։

Մարտերը շարունակվում են, բոլոր հարձակողական գրոհները հետ են մղվում` հակառակորդին համապատասխան կորուստներ պատճառելով։

«Ցավոք, այսօր ունեցանք նաև կորուստ։ Թուրքական Ֆ-16 կործանիչները, որ երկար ժամանակ գտնվում էին Ադրբեջանի տարածում ու այդ մասին մենք հայտնել էինք, խոցեցին հայկական Սու–25 ուղղաթիռը»,– ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ մեր կողմի կորուստներն այս պահին ամփոփվում են, հավանաբար կներկայացվեն վաղը։

Նորությունը լրացվում է

77
թեգերը:
Զոհ, Ադրբեջան, Արցախ
Տիգրան Ուլիխանյան

«Իմ քայլի» պատգամավորը վայր է դնում մանդատը. նա հրաժարականի դիմում է ներկայացրել

372
(Թարմացված է 21:32 29.09.2020)
Եթե մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը պատգամավորական մանդատը վայր է դնում։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ Տիգրան Ուլիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել այսօր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուլիխանյանը հաստատել էր Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու լուրը։

«Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել». Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատվելուց հետո գրառում է արել

Հիշեցնենք, որ նա մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ է։ 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար եղել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ցանկանում են մեկնել Արցախ

372
թեգերը:
Տիգրան Ուլիխանյան, Պատգամավոր, Հայաստան
Ըստ թեմայի
«Լո՞ւրջ եք ասում». ԿԳՄՍ նախարարը պատասխանում է իր հրաժարականը պահանջողների հարցերին
Գրիշա Թամրազյանի դեմ քրգործ է պատրաստվո՞ւմ. փոխնախարարի հրաժարականի հետքերով

Հայ զինծառայողները մեկ կադրում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ

0

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած տեսանյութում Մարտունու շրջանում հայկական ԶՈՒ-ն ևս 2 ԱԹՍ է ոչնչացնում:

«Մի կադրում երկու անօդաչու սարքի խոցում. Մարտունի»,- նշված է տեսանյութին կից գրառման մեջ:

 

 

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020