00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազի գինը փոխվեց. ով որքան է վճարելու հուլիսի 19-ից հետո

© Sputnik / Aram GareginyanПлита, горящая на биогазе в селе Памбак, Гегаркуник
Плита, горящая на биогазе в селе Памбак, Гегаркуник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարության հետ շուրջ 2 ժամ քննարկման արդյունքում սահմանեց ՀՀ սպառողների համար գազի նոր սակագները:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հուլիսի 19–ից Հայաստանում գազը կթանկանա։ Նման որոշում կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը քննարկում էր հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու վերաբերյալ` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայցը:

Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա

Ներկայացնելով ընկերության հայցի հիմնավորումը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը նշեց, որ գազի սակագնի բարձրացման հայտի հիմնական պատճառն այն է, որ գործող սակագինը չի փակում ընկերության բոլոր ծախսերը:

«Մենք ներկայում գազը սահմանին գնում ենք 1000 խմ-ը 165 դոլարով և վաճառում միջինը՝ շուրջ 255 դոլարով: Տարբերությունը 90 դոլար է, որից շուրջ 43 դոլարը՝ ԱԱՀ-ն, հետ է վերադարձվում բյուջե, «Գազպրոմ Արմենիային» մնում է 47 դոլար, որի մեջ 12 դոլարը կորուստն է, 19 դոլարը՝ աշխատավարձը, և մնացած 16 դոլարով պետք է ծածկվեին մաշվածությունը, շահագործումը, շահույթը և այլն, ինչը անիրական է»,- ասաց Թադևոսյանը:

Ընկերությունը հանձնաժողովին առաջարկում է սպառողներին մատակարարվող գազի միջինացված սակագինը 1000 խմ-ի համար դարձնել 283.14 դոլար` ներկայիս 255.06 դոլարի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկում է սահմանել 266.71 դոլար:

Монтаж оборудования на заводе газовых компрессоров - Sputnik Արմենիա
Խոշոր բաժանորդների համար գազը կթանկանա 11-12%-ով. ՀԾԿՀ անդամի թեկնածու

Ներկայացնելով հանձնաժողովի դիրքորոշումը՝ Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը հայտնեց, որ ուսումնասիրելով «Գազպրոմ Արմենիայի» առաջարկը, հանձնաժողովի աշխատակազմը հանգել է այն եզրակացության, որ ընկերության ներկայացրած մաշվածության ու շահագործման որոշ ծախսեր հիմնավորված չեն: Ուստի «Գազպրոմ Արմենիայի» առաջարկած 283.14 դոլարի փոխարեն ՀԾԿՀ-ն առաջարկում է գազի նոր գինը սահմանել 266.71 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց:
Հանձնաժողովն առաջարկում է նաև թանկացումը չկիրառել ՀՀ շարքային սպառողների, անապահով խավերի ու որոշ արտադրողների նկատմամբ:

Աշոտ Ուլիխանյանի խոսքով` ՀՀ անապահով խավերին վաճառվող գազի գինը կմնա այնքան, որքան այսօր է՝ 1 խմ-ի դիմաց 100 դրամ: Շարքային սպառողները ևս կշարունակեն վճարել ներկա սակագնի չափով՝ 1 խմ-ի դիմաց 139 դրամ:

2025 թ-ին ԵԱՏՄ-ում պետք է ձևավորվի գազի միասնական սակագին. Քոչարյան

139 դրամ կվճարեն նաև խոշոր սպառողները, այդ թվում՝ ՋԷԿ-երը, բայց միայն ամսական մինչև 10 000 խմ սպառած գազի դիմաց, դրանից ավելին սպառելու դեպքում ավել սպառված գազի յուրաքանչյուր 1000 խմ-ը կարժենա արդեն 255.91դոլար:

Газовая плита - Sputnik Արմենիա
2020 թվականին աշխարհում բնական գազի պահանջարկի ռեկորդային նվազում է սպասվում

Կառավարությունն առանձնացրել է նաև տնտեսական գործունեության որոշ տեսակներ: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն:

Նույն սակագինը կգործի նաև պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա կտրվածքով:

«Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը հայտարարեց, որ ընդունելի է համարում հանձնաժողովի առաջարկը, բայց ոչ բավարար «Գազպրոմ Արմենիայի» ստանձնած պարտավորությունները կատարելու համար։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարության հետ շուրջ 2 ժամ տևած քննարկման արդյունքում հաստատեց ՀՀ սպառողների համար գազի նոր՝ վերոհիշյալ սակագները:

Գազը կթանկանա. ՀԿԾՀ–ն համաձայն է

Դրանք սկսեն գործել 2020թ-ի հուլիսի 19-ից:

Հիշեցնենք՝ վերջին անգամ ՀՀ ներկրվող գազի սակագինը թանկացել էր 2017թ-ի հունվարի 1-ից: Այդ ժամանակ թանկացումը «Գազպրոմ Արմենիան» մեկնաբանել էր համակարգում անհրաժեշտ ներդրումներով:

Լրահոս
0