Пожар в Хосровском лесу

«Եթե ուշացնենք աշխատանքները, ճակատագրական կլինի»․ Խոսրովի անտառում կրկին հրդեհ է բռնկվել

179
(Թարմացված է 17:32 18.06.2020)
Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարներ, Խոսրովի արգելոցի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցներ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ-ի ուղղաթիռ։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Արարատի մարզում գտնվող Խոսրովի անտառ պետական արգելոցում հրդեհ է բռնկվել։ Համաձայն Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ տեղում աշխատում են 40 հրշեջ-փրկարարներ, տեղազննման համար օդ է բաձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել ուղղաթիռ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև Խոսրովի արգելոցի և արգելոցին կից գործող Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցները։

Խոսրովի անտառ տանող ճանապարհի հրդեհը մեկուսացվել է. տեսանյութ

Հիմնադրամի աշխատակից Տիգրան Անդրեասյանը Sputnik Արմենիայի հետ երկար չկարողացավ զրուցել, ասաց՝ հենց հիմա բարձրանում են այն վայրը, որտեղից ծուխ է նկատվում։

«Հրդեհը հիմնական ճանապարհից 200-300 մետրի վրա է, վերևում՝ ժայռերի մեջ։ Հրդեհի խոշորության մասին հիմա չեմ կարող ոչինչ ասել, ամեն դեպքում, եթե ուշացնենք աշխատանքները, այն ճակատագրական կլինի», - ասաց Անդրեասյանը։

Հրդեհը բռնկվել է արգելոցի «Քյոսոս» կոչվող հատվածում։

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ՝ 2017-ի օգոստոսին, Խոսրովի անտառում բռնկվել էր անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր հրդեհը։ Հրդեհաշիջման աշխատանքները տարվում էին օրուգիշեր, դրանց մասնակցում էին 500-ից ավելի մարդ, տեղի աշխատակիցներին միացել էին ՊՆ զինծառայողներ, գյուղացիներ։ Իսկ չորրորդ օրը հայկական ուժերին օգնության հասավ Ռուսաստանից եկած մեկ ինքնաթիռ։

Հրդեհն ամբողջությամբ մարվեց միայն մեկ ամիս անց։ Արգելոցում այրվեց 2500 հա տարածք՝ ահռելի վնաս հասցնելով արգելոցի բնությանը։

«Խոսրովի անտառ» արգելոցի հարակից տարածքում հրդեհ է. տեսանյութ

179
թեգերը:
անօդաչու, ուղղաթիռ, Խոսրովի անտառ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ
Ըստ թեմայի
Խոսրովի սիրտը կբաբախի առանց մարդու օգնության. ի՞նչ եղավ անտառի բույսերի ու կենդանիների հետ
Ինչի՞ց այրվեց Խոսրովը. նախարարն ամփոփում է անցնող տարին
Ի՞նչ դաս տվեց Խոսրովի հրդեհը հայ փրկարարներին. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցնող տարին
Ինքնաթիռ, արխիվային լուսանկար

Առաջիկա օրերին ՌԴ-ից միանգամից 3 չարտերային չվերթ կիրականացվի

8
(Թարմացված է 18:08 03.08.2020)
Չարտերային չվերթներից երկուսը նախատեսված է Մոսկվա-Երևան, մեկը՝ Կալուգա - Երևան ուղղություններով:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ «Aircompany Armenia» ավիաընկերությունն առաջիկա օրերին կիրականացնի 3 չարտերային չվերթ՝ Մոսկվա-Երևան և Կալուգա - Երևան ուղղություններով:

Հայաստանից հայրենիք է վերադարձել ևս 158 ռուսաստանցի

«Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել ընկերության կայքից (armeniafly.com), կամ ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10)։ Մոսկվա-Երևան չվերթների տոմսերի արժեքը՝ սկսած 14 հազ․ 500 ռուբլի, իսկ Կալուգա-Երևան չվերթի տոմսի արժեքը՝ սկսած 10 հազ․ 700 ռուբլի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մոսկվա-Երևան առաջին չվերթը նախատեսված է օգոստոսի 7-ին՝ ժամը 12։30-ին՝ «Վնուկովո» օդանավակայանից, Կալուգա - Երևան չվերթը՝ օգոստոսի 10-ին՝ ժամը 10։30-ին՝ «Կալուգա» միջազգային օդանավակայանից: Մոսկվայից դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է օգոստոսի 11-ին՝ ժամը 12։30-ին՝ դարձյալ «Վնուկովո» օդանավակայանից:

4 չվերթ՝ 2 օրում. օդային փոխադրումներն աստիճանաբար աշխուժանում են

8
թեգերը:
ուղևոր, տոմս, չվերթ, Կալուգա, Մոսկվա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Մոսկվայից դեպի Երևան ու Գյումրի չարտերային չվերթեր կլինեն
Երևան–Մոսկվա չվերթ. Հայաստանից Ռուսաստան են վերադարձել ևս 112 քաղաքացի
Երևան-Մոսկվա երկու չվերթ․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել
Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել
ֆուտբոլիստներ

2019/20 մրցաշրջան. հայտնի է` ով է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը

9
(Թարմացված է 17:58 03.08.2020)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է քվեարկության արդյունքներն ու հրապարակել լավագույն ֆուտբոլիստի անունը։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Գյումրու «Շիրակ» ակումբի հարձակվող Մորի Կոնեն Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«Քվեարկության արդյունքում Մորի Կոնեն հավաքել է 137 միավոր»,– գրված է հաղորդագրության մեջ։

Եվրոպայի լիգային ընդառաջ. Հենրիխ Մխիթարյանը մարզումներից լուսանկար է հրապարակել

Լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար կազմակերպված քվեարկության արդյունքում 31 միավորով երկրորդ հորիզոնականում է «Նոայի» կիսապաշտպան Մաքսիմ Մայրովիչը, 22 միավորով երրորդ տեղում է «Լոռի» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ջոնել Դեսիրեն:

Ալեքսանդր Կարապետյանը մարզական կարիերան կշարունակի ռուսական «Տամբովում»

9
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
«Ջորդանը նրան չի հասնի». Գալուստյանը սպորտում «ռեկորդներ» է սահմանում. տեսանյութ
«Նոան» նոր մրցաշրջանում կհանդիպի Արարատի հետ ու կիրագործի հեռուն գնացող նպատակները
Արագ, ուժեղ, բարձր. Ծաղկաձորն օլիմպիական ոսկու պայքարի գլխավոր «հենակետն» էր
Մարզիկները ո՛չ իրենց «քաշեցին», ո՛չ էլ թիմին. Հայաստանը լավագույններին էր Մոսկվա ուղարկում
Լաբորատորիա, արխիվային լուսանկար

Ռուսաստանի ՊՆ-ում ներկայացրել են COVID-19-ի  դեմ պատվաստանյութի փորձարկման արդյունքները

0
Կամավորների շրջանում կատարված ուսումնասիրությունները վկայում են պատվաստանյութի անվտանգության ու առանց կողմնակի ազդեցության մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Բուրդենկոյի հոսպիտալում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկմանը մասնակցող կամավորների զննման արդյունքում իմունային պատասխան է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Կլինիկական փորձարկումների մասնակիցների ամփոփիչ զննումն իրականացվել է օգոստոսի 3-ին։

«Հետազոտության արդյունքը հստակ ցույց է տվել, որ կամավորների մոտ պատվաստումից հետո ակնհայտ իմունային պատասխան կա։ Որևէ կողմնակի ազդեցություն կամ շեղումներ նրանց օրգանիզմում չի բացահայտվել», - նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանում զանգվածային պատվաստումը կմեկնարկի հոկտեմբերին. նախարարն ասել է` ումից կսկսեն

Հետազոտության տվյալները թույլ են տալիս ասել, որ պատվաստանյութն անվտանգ է, մարդիկ այն լավ են տանում։

Փորձն անցկացվել է հունիսի 3-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում, կամավորները գտնվել են Բուրդենկոյի անվան հոսպիտալի բժիշկների մշտական հսկողության տակ։

Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը պատրաստ է․ ՌԴ պաշտպանության փոխնախարար

0
թեգերը:
պատվաստանյութ, կամավոր, Ռուսաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Ռուսաստանում հայտնել են COVID-19-ի պատվաստանյութի փորձարկման 3–րդ փուլի կամավորների թիվը
ՌԴ–ում Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկում անցած կամավորները տուն գնացին. տեսանյութ
Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը
Նուբար Աֆեյանի ընկերությունը սկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը