00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ Ռոբերտ Քոչարյանի` կալանքից ազատման հարցը որոշելու

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян со своими адвокатами Айком Алумяном (слева) и Арамом Вардеваняном (справа) на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн
Роберт Кочарян со своими адвокатами Айком Алумяном (слева) и Арамом Вардеваняном (справа) на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդը պնդում է` Ռոբերտ Քոչարյանն իր համար երաշխավորություն ներկայացրած Անուշավան Դանիելյանին պաշտոն է տվել այն ժամանակ, երբ նա միջազգային հետախուզման մեջ է գտնվել։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը գնաց խորհրդակցական սենյակ` Քոչարյանի պաշտպանների բողոքի առնչությամբ որոշում կայացնելու։  Դատավորն իր որոշման մասին կհայտնի այսօր, ժամը 17։30–ին։

Նշենք, որ այսօր Վերաքննիչում քննվում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման (նախկին վարչապետների ներկայացրած անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժելու մասին) դեմ Քոչարյանի պաշտպանների բողոքը։
Գործով դատախազներն ու տուժողների ներկայացուցիչներըառարկել էին Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը։

Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (3 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի դատին հիշեցին Սիլվա Կապուտիկյանին. նիստը հետաձգվեց

Մարտի 1-ի դեպքերից տուժողների իրավահաջորդ Տիգրան Եգորյանն այսօր ընթացող նիստի ժամանակ դատարանին հայտնեց, որ Քոչարյանի համար երաշխավոր կանգնած Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը նախկինում Ղրիմում հետախուզման մեջ է եղել։ Դանիելյանին հաջողվել է վերադառնալ Արցախ, իսկ Քոչարյանը նրան «ներում» է շնորհել, ՀՀ քաղաքացիություն տվել ու վարչապետի պաշտոնում նշանակել։ «Կարևոր է այն, որ Քոչարյանը հանդուրժողական վերաբերմունք ունի և իր ռեսուրսն օգտագործել է ապօրինի հետապնդումն անտեսելու համար»,–ասաց Եգորյանը։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն առարկեց Եգորյանի ասածները` հայտնելով, թե այդ նյութերը որևէ կապ չունեն քննվող գործի հետ, ավելին` դրանք հիմնված են Ղրիմում հրապարակված մեկ հոդվածի վրա, որի իսկությւոնը ստուգված էլ չէ։  Ի պատասխան դատավորը հետաքրքրվեց Եգորյանից, թե արդյո՞ք նա փաստական հիմքեր ունի նման հայտարարություն անելու, ինչին ի պատասխան Եգորյանը նշեց, որ կարևորն այն չէ` ինտերպոլում ինչ փաստաթուղթ կա, այլ այն, որ Քոչարյանը մեկին պաշտոն է շնորհել, որը հետախուզման մեջ է գտնվել։

Եգորյանը նշեց նաև, որ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրած մյուս նախկին վարչապետներն էլ` Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանը, կարծում են, որ Քոչարյանի դեմ ապօրինի գործընթաց է գնում։ Ավելին, ըստ նրա, Վազգեն Մանուկյանը Քոչարյանի մասին շատ բացասական կարծիք ուներ, ինչի մասին քանիցս ասել է իր հարցազրույցներում։ Սակայն Մանուկյանը ֆինանսական կախում ունի Քոչարյանից, ինչի համար էլ երաշխավորություն է ներկայացրել։  Փաստաբան Հայկ Ալումյանը հերյուրանք համարեց Եգորյանի վերջին պնդումը։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ գործով տուժող Սարգիս Քլոյանը, դիմելով դատարանին, ասաց, որ Քոչարյանի փաստաբաններն ասում են` ամբաստանյալն ազնիվ, անկեղծ, մաքուր մարդ է։ «Սա եղավ այն դեպքը, երբ եկեղեցուց խաչը գողանում են, բայց ասում են` ներսում գտնվողները բոլորը ազնիվ, հավատացյալ մարդիկ են։ Լավ, բա խաչն ո՞վ գողացավ»,–հարցրեց Քլոյանը։

ՀՀ նախկին վարչապետները դատարան չեն ներկայանա. Ռոբերտ Քոչարյանը հեռացավ դատարանից

Ի դեպ, ուշագրավ է այն հանգամանքը, որ դատավորը նիստի վերջում հայտնեց, որ Առաջին ատյանից դեռ չի ստացել գործի նյութերը։

Դեռ մայիսի 8-ին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։ Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց միջնորդությունը։ Այս որոշումն էլ Վերաքննիչում բողոքարկել են Քոչարյանի պաշտպանները։

Հիշեցնենք` երեկվա դատական նիստին Քոչարյանը պատասխանել էր դատավորի հարցերին` ասելով, որ իր կենսագրությունից ելնելով մի բրենդ է ձևավորվել, ըստ որի` ինքը փախչող չէ։ Այդ բրենդի խաթարմանն ուղղված որևէ քայլ Քոչարյանը չի պատրաստվում անել։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Լրահոս
0