Ուսանող

Որ աշխատող ուսանողները կազատվեն եկամտահարկից. նախարարությունը ներկայացրել է ցանկը

274
(Թարմացված է 13:36 18.06.2020)
Ըստ կառավարության որոշման նախագծում հրապարակված ցանկի` օրինակ, բժշկական մասնագիտություններից այդ արտոնությունից կկարողանան օգտնվել միայն դեղագետները, կենսաբանական գիտություններից՝ միայն ապագա կենսաբանները, կենսաքիմիկներն ու կենսաֆիզիկները:

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ ոչ բոլոր բուհերի ու ոչ բոլոր աշխատող ուսանողների եկամտահարկը կփոխանցվի որպես ուսման վարձ: ՀՀ ԿԳՄՍ-ն հաստատել է դեռևս ապրիլ ամսին ընդունված օրենքի խոստացված հավելված ցանկը:

Այն այսօր կառավարության հերթական նիստում ներկայացրել նախարար Արայիկ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ տվյալ մասնագիտությունների գծով մագիստրատուրայում, ասպիրանտուրայում ու օրդինատուրայում սովորող ուսանողները կկարողանան իրենց աշխատավարձերից վճարվող եկամտահարկերը փոխանցել որպես ուսման վարձ:

Ըստ կառավարության որոշման նախագծում հրապարակված ցանկի` օրինակ` բժշկական մասնագիտություններից այդ արտոնությունից կկարողանան օգտնվել միայն դեղագետները, կենսաբանական գիտություններից՝ միայն ապագա կենսաբանները, կենսաքիմիկներն ու կենսաֆիզիկները:

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՐՎԵՍՏ
ԱՐՎԵՍՏ
Դիզայն
Արվեստի մագիստրոս
Արվեստի տեսություն և պատմություն
Արվեստի տեսության և պատմության մագիստրոս


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սոցիոլոգիա
Սոցիոլոգիայի մագիստրոս
Մշակութաբանություն
Մշակութաբանության մագիստրոս


ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կենսաբանություն
Կենսաբանության մագիստրոս
Կենսաքիմիա
Կենսաբանության մագիստրոս
Կենսաֆիզիկա
Կենսաբանության մագիստրոս


ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ
Շրջակա միջավայրի գիտություններ
Շրջակա միջավայրի մագիստրոս
Բնապահպանություն և բնօգտագործում
Շրջակա միջավայրի մագիստրոս
ՔԻՄԻԱ
Քիմիա
Քիմիայի մագիստրոս


ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ
Երկրաբանություն
Երկրաբանության մագիստրոս
Աշխարհագրություն
Աշխարհագրության մագիստրոս


ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ֆիզիկա
Ֆիզիկայի մագիստրոս
Ռադիոֆիզիկա
Ֆիզիկայի մագիստրոս


ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մաթեմատիկա
Մաթեմատիկայի մագիստրոս
Վիճակագրություն
Վիճակագրության մագիստրոս
Մեխանիկա
Մեխանիկայի մագիստրոս
Ֆինանսական մաթեմատիկա
Ֆինանսական մաթեմատիկայի մագիստրոս


ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (ՏՀՏ)
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)
Ինֆորմատիկայի մագիստրոս
Ծրագրային ճարտարագիտություն
Ինֆորմատիկայի մագիստրոս
Համակարգչային ճարտարագիտություն
Ինֆորմատիկայի մագիստրոս
Տեղեկատվական համակարգեր
Ինֆորմատիկայի մագիստրոս
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Ինֆորմատիկայի մագիստրոս
Տեղեկատվական անվտանգություն
Տեղեկատվական անվտանգության մագիստրոս


ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Շրջակա միջավայրի պահպանություն
Ճարտարագիտության մագիստրոս
Էներգետիկա
Ճարտարագիտության մագիստրոս


ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետություն
Ճարտարապետության մագիստրոս
Քաղաքային տնտեսություն
Ճարտարագիտության մագիստրոս
Շինարարություն
Ճարտարագիտության մագիստրոս


ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Անտառային տնտեսություն
Անտառային տնտեսության մագիստրոս


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Ֆարմացիա
Ֆարմացիայի մագիստրոս
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Սոցիալական աշխատանք
Սոցիալական աշխատանքի մագիստրոս

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՍԵՐՎԻՍ)
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զբոսաշրջություն
Զբոսաշրջության մագիստրոս

Նախագիծը ներկայացնելիս նախարար Հարությունյանը հայտնեց, որ ցանկը մինչև վերջնական հատատումը կլրացվի ևս մի քանի մասնագիտություններով: Այդ առաջարկով ուշ երեկոյան դիմել է Էկոնոմիկայի նախարարությունը:

Աշխատող ուսանողների եկամտահարկը վերադարձնելուն մեկ քայլ է մնում. օրինագիծը մտավ ԱԺ օրակարգ

«Առաջարկվում է ցանկը համալրել՝ ագրոբիզնես և ֆինանսներ, ագրոպարենային համակարգի էկոնոմիկա, պարենամթերքի տեխնոլոգիա մասնագիտություններով: Եթե համաձայնություն լինի մենք մինչև ստորագրելը ևս մեկ անգամ այս երեք մասնագիտությունները կքննարկենք ու, եթե հնարավորություն կա, կներառենք»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

ՀՀ  վարչապետը չառարկեց:

Նշենք, որ ավելացվող 3 մասնագիտությունները չհաշված, որոշման ցանկը ներառում է ընդհանուր 35 մասնագիտություններ:

274
թեգերը:
Արայիկ Հարությունյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), ՀՀ կառավարություն, եկամտահարկ, վարձ, բուհ, Ուսանող
Ըստ թեմայի
«Ո՞ւր ես գնում, մի՛ արա». ինչպես է ուսանող Գևորգյանը կնոջը փրկել այրվող շենքից
210 հայ ուսանող Ռուսաստանում անվճար կրթություն ստանալու հնարավորություն կունենան
Բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող բուհից դուրս չի մնալու վճարի պատճառով. Փաշինյան
Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн

ՊԵԿ-ն ամփոփել է 2019-ը և միջոցառումների կատարողականը ներկայացրել Փաշինյանին

0
2019-ին Հայաստանում տպվել է 38%-ով շատ ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, ինչի հետևանքով 2018-ի համեմատ արձանագրվել է 21.9%-ով շատ առևտրաշրջանառություն։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել 2019 թվականին կատարված ՊԵԿ-ի միջոցառումների կատարողականը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Համաձայն Հովհաննիսյանի ներկայացված զեկույցի՝ 2019-ին Հայաստանում տպվել է ավելի շատ ՀԴՄ կտրոն, ՊԵԿ-ում կատարվել են ավելի շատ գանձումներ և հարուցվել են քրեական գործեր, քան 2018-ին և մնացած նախորդ տարիներին։ Օրինակ՝ 2019-ին Հայաստանում տպվել է 120 մլն կամ 38%-ով շատ ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, ինչի հետևանքով 2018-ի համեմատ արձանագրվել է 345 մլրդ դրամի կամ 21.9%-ով շատ առևտրաշրջանառություն։

ՊԵԿ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019-ի ընթացքում պետական բյուջե է գանձվել 63,6 մլրդ դրամ, 2018-ին՝ 30,6 մլրդ դրամ, 2017-ին՝ 26,8 մլրդ դրամ։ 2019-ի ընթացքում հարուցվել են 454 քրեական գործեր: Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է 11,9 մլրդ դրամ գումար, 55 քրեական գործով ավարտվել է նախաքննությունը, գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:

Նվազել են ՊԵԿ-ի ստուգումները։ 2019-ին հարկային մարմնի իրականացրած համալիր հարկային ստուգումների քանակը 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6%-ով: Իրականացված համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81.2%-ով, միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը 92.0%-ով: 2019-ին 2018թ-ի համեմատ էականորեն նվազել են ՀՀ սահմանով ներմուծվող բեռների նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող բեռների ֆիզիկական զննման դեպքերը։ Դրանց տեսակակար կշիռը ներմուծման հայտարարագրերի ընդհանուր թվի մեջ 2018թ-ի 22%-ի փոխարեն 2019թ. կազմել է շուրջ 12%։ Էականորեն պարզեցվել է ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված անձնական տրանսպորտային միջոցների ՀՀ սահմանահատման գործընթացը։

Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ներդրվել են երրորդ անձանց վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ին տեղեկատվություն փոխանցելու երկու նորարար վեբ-ծառայություններ:

Հովհաննիսյանը խոսել է նաև Գյումրու արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինաշխատանքների մասին։ Նա հայտնել է, որ շինարարության առաջին փուլը կավարտվի առաջիկա ամսվա ընթացքում, իսկ երկրորդի աշխատանքները կմեկնարկեն 2021-ին ու կավարտվի 2022-ի վերջին:

Փաշինյանը սրան ի պատասխան հանձնարարել է կենտրոնի շինաշխատանքների ուղղությամբ իրականացնել խիստ վերահսկողություն: Նա նաև հավելել է, որ պատրաստվում է առաջիկայում այցելել սահմանային անցակետեր՝ գնահատելու նախորդ այցից հետո իրականացված աշխատանքները:

Խորհրդակցության վերջում ՊԵԿ նախագահը վարչապետին ներկայացրել է ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:

0
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

14
(Թարմացված է 18:42 03.08.2020)
Գեներալ-լեյտենանտը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Շրջայցի ընթացքում ստուգվել են զորամիավորումների զորամասերի պատրաստության և պատրաստականության աստիճանը, իրականացված միջոցառումները, տարբեր իրադրություններում հրամանատարների գործելու և ստորաբաժանումների գործողությունները ղեկավարելու կարողությունները։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է թուրքական կործանիչների մասին լուրերը

Զորամիավորումների հրամանատարները ԶՈւ գլխավոր շտաբի պետին զեկուցել են սահմանագոտում տիրող իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին:

Ինչպես է անցել գիշերը Տավուշի սահմանին. ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկություններ է հայտնել

14
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Խոցված դրոնների ուժեղ և թույլ կողմերը. արժե՞ վախենալ թուրքական ԱԹՍ-ներից
ՀՀ զինված ուժերում հանկարծակի ստուգումներ են անցկացվել. ՊՆ
«Քանի դեռ ուշ չէ»–ն ե՞րբ է. Տոնոյանը պատասխանել է Ալիևին. տեսանյութ