00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեղավորները կստանան արժանի պատիժը». Գյումրիում մահացած կնոջ հարազատները բողոքում են

© Sputnik / Asatur YesayantsКареты скорой помощи перед зданием медцентра Сурб Григор Лусаворич (2 апреля 2020). Еревaн
Кареты скорой помощи перед зданием медцентра Сурб Григор Лусаворич (2 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում 2 օր առաջ մահացած կնոջ հարազատները վրդովված են։ Նրանք հերյուրանք են համարում բժշկակական կենտրոններում կնոջ մահվան մասին պատմածները և ներկայացնում եմ իրենց տեսակետը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Արմենուհի Մխոյան. «Գյումրի» Բժշկական կենտրոնում 2 օր առաջ մահացած 66-ամյա կնոջ հարազատները զայրացած են: Այն տեղեկությունը, թե կնոջն առաջարկվել է 2 անգամ թեստավորվել ու 2 անգամ էլ թեստավորումից հրաժարվել են` այն էլ գրավոր, հիվանդի հարազատները հերյուրյանք ու լկտի սուտ են որակում:

Կատարվածի իրենց տարբերակը Sputnik Արմենիային անձամբ ներկայացրեց մահացած կնոջ ամուսինը՝ Հայ Առաքելական եկեղեցու հովիվ Տեր Եզնիկ քահանա Գալստյանը: Ըստ վերջինիս, չի եղել գրավոր հրաժարվելու փաստ, այնպես ինչպես ներկայացվում է պոլիկլինիկայից: Ի դեպ, «Գյումրու միջազգային կարմիր խաչի» պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանը  Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ տեղեկացրել է, որ փաստաթուղթ կա: «Բժշկուհին բավական փորձառու է ու ինքն իր գլխից չէր թռնի և առանց այդ ստորագրության չէր թողնի գնան։ Հրաժարվելու մասին նշում կա անկետայի մեջ: Մենք պարզապես իրավունք չունենք անձնական գաղտնիք պարունակող տվյալները այս պահին հրապարակելու, բայց անհրաժեշտության դեպքում դա էլ կանենք»,–ասաց Վարձելյանը:

Тестирование россиян на наличие антител к COVID-19 в Москве - Sputnik Արմենիա
Մեկ օրում` 665 դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 18698

Ի պատասխան այս պնդման  Տեր Եզնիկը փաստում է՝ նման փաստաթուղթ չկա: «Չկա, եթե կա նման բան ես համաձայն եմ, թող այս պահին հրապարակեն»: Ընդհանրապես, ըստ հանգուցյալի հարազատների չի եղել թեստավորման խիստ անհրաժեշտության մասին խոսակցություն պոլիկլինիկայում, այլ միայն հեռախոսային խոսակցության ժամանակ է դրա մասին ասվել:

Կնոջ հարազատները դեպքերի այսպիսի ընթացք են ներկայացնում. երեքշաբթի զանգել են պոլիկլինիկա, ասել են, թե ինչ խնդիրներ ունի հիվանդը (մրսածություն է ունեցել և ջերմություն)։ Դա շատ լավ իմանալով` բուժքույրն ասել է` ինձ հարմար չի, հինգշաբթի եկեք, հինգշաբթի (հունիսի 11-ին) ևս տեղում չի եղել, բայց ստուգել են թոքերը: Նույնիսկ չեն առաջարկել թեստավորել այն դեպքում, երբ հիվանդը ջերմություն է ունեցել: Հետո բժշկուհին զանգել ասել է ռենտգենի պատասխանները` թոքաբորբ ունի։ Բայց նա նույնիսկ չի ասել, որ հնարավոր է կյանքին վտանգ սպառնա, հարազատներն էլ մտածել են, որ նորից թոքաբորբ է, ինչպես մի անգամ էլ է եղել։ Բժշկուհին ուղղակի զրույցի ընթացքում առաջարկել է թեստ հանձնել, ամուսնու` տանը մնալու առաջարկին դեմ չի եղել, նշանակել է տնային բուժում, շաբաթ -կիրակի հեռախոսի միջոցով կապ են պահպանել անձամբ բժիշկի հետ, ունեցել են նաև տնային բուժքույր։ Ամուսնուն ասել են` հենց վատ լինի, մեզ ասեք, թեստ կհանձնենք։ Ըստ ամուսնու, կինն ինքը սկզբում չի ուզել տեղափոխվել հիվանդանոց ասում է՝ վախենում էր հիվանդանոցում տիրող վիճակից:

Կորոնավիրուսից մահացել են 7 պացիենտ. ամենաերիտասարդը 62–ամյա մի տղամարդ է

Երկուշաբթի արդեն կնոջ վիճակը վատացել է, ամուսինը շտապօգնությանը խնդրել է տանեն ինֆեկցիոն հիվանդանոց, որին պատասխանել են, որ իրավունք չունեն և հիվանդին տարել են «Գյումրի» կենտրոն: Ի դեպ, հարազատները նշում են՝ կնոջ մահից հետո պոլիկլինիկայից զանգել ու խնդրել են` գան, անկետայի մեջ հետին թվով ստորագրեն, թե հրաժարվել են, իրենք չեն արել:

 «Ես իմ վշտի մեջ տեսնում եմ, թե ինչ ստեր են խոսել, պատմել են բաներ, որ չի եղել»,-ասում է քահանա, որը նաև բողոքեց «Գյումրի» կենտրոնում իր կնոջ հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից: Հիվանդանոցում հարազատներին մոտ չեն թողել և շնչահեղձ եղող մարդու շնչառությունը կարգավորելու փոխարեն թեստավորել են`  ավելի վատացնելով նրա վիճակը: Այն դեպքում, որ հարազատներին մոտ գնալ չէր կարելի, ստիպել են, որ նրանք մահից հետո սովորական հագուստով մահացածին տանեն դիահերձարան:  

Գիտնականները զգուշացրել են` ապաքինվելուց հետո կորոնավիրուսի հակամարմիններն անհետանում են

Կնոջ հարազատները պնդում են` իրենք մինչև վերջ կգնան ու կապացուցեն իսկությունը՝մեղավորներին արժանի պատժելու համար:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Գյումրի» բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված 66-ամյա կինը մահացել է: Չնայած COVID 19-ին բնորոշ ախտանիշներին, ըստ բժշկական հաստատությունների տվյալների, քաղաքացին հրաժարվել է թեստավորումից:

Լրահոս
0