00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սև, սպիտակ, մոխրագույն․ ի՞նչ վտանգներ են պարունակում հայերի սիրած գունավոր դիմակները

© Sputnik / Asatur YesayantsМолодой человек в защитной маске на Северном проспекте (5 марта 2020). Еревaн
Молодой человек в защитной маске на Северном проспекте (5 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
SARS-CoV-2 կորոնավիրուսի համավարակի պայմաններում դիմակը դարձել է ոչ միայն պաշտպանիչ միջոց, այլև աքսեսուսուար, հագուստի բաղադրիչ։ Սակայն տարբեր արտադրողների առաջարկած բազմազանության մեջ կարևոր է ճիշտ ու անվտանգ դիմակ ընտրել։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանում պարտադիր «դիմակային ռեժիմ» է հայտարարվել ու կարծես քաղաքացիներն առնվազն մինչև հաջորդ գարուն ստիպված են նոր աքսեսուարի հետ ապրել։ Այդ ֆոնին բազմաթիվ գործարարներ արագորեն վերափոխել են իրենց միկրոբիզնեսը դիմակների արտադրության։

Ինչպես են դիմակներ արտադրում Տավուշի մարզում․ լուսանկարներ

Դիմակներն այժմ միայն կյանքեր փրկելու համար չէ, որ օգտագործում են․ նորաձևության սիրահարները վերածել են դա իրենց հագուստի մի մասի։ Օրինակ` կարելի է ըստ պայուսակի, աչքերի շպարի կամ կոշիկի գույնի ընտրել։

Հայաստանում այս ամենը հասանելի է, նույնիսկ առաքում է գործում։ Սակայն որքա՞ն անվտանգ են ոչ բժշկական դիմակները, արդյո՞ք դրանք պաշտպանում են կորոնավիրուսից ու ինչպե՞ս ճիշտ դիմակ ընտրել։ Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է գլուխ հանել այդ բազմազանությունից։

Նեոպրենն առաջատար է

Բավական է Facebook-ի որոնման բաժնում գրեք «դիմակ», և ձեզ կառաջարկվի մեծ տեսականի` երեխաների համար՝ մուլտֆիլմների հերոսներով, մեծահասակների համար՝ խիստ ու սև, նորաձևության սիրահար աղջիկների համար՝ ձեռքի ասեղնագործությամբ։

© Sputnik / Aram NersesyanԴիմակով անցորդներ
Սև, սպիտակ, մոխրագույն․ ի՞նչ վտանգներ են պարունակում հայերի սիրած գունավոր դիմակները - Sputnik Արմենիա
Դիմակով անցորդներ

Գները տատանվում են 500-ից 2500 դրամի միջև։ Ընկերություններն առաքում են առաջարկում, ոմանք՝ գումարով, ոմանք՝ անվճար, մյուսներն էլ՝ ակցիայով անվճար․ եթե N քանակի գնես՝ անվճար կբերենք, եթե չէ՝ վճարիր։ Գործում է առաքում նաև դեպի մարզեր, սակայն այդ դեպքում պետք է կլորիկ գումար վճարել։

© Sputnik / Andranik GhazaryanԴիմակ
Սև, սպիտակ, մոխրագույն․ ի՞նչ վտանգներ են պարունակում հայերի սիրած գունավոր դիմակները - Sputnik Արմենիա
Դիմակ

Մենք կապ ենք հաստատել այդ ընկերություններից մի քանիսի հետ՝ հասկանալու համար, թե ինչ գործվածքից են կարում դիմակներն ու ինչով է պայմանավորված գնային տարբերությունը։ Արտադրողների անունները չենք նշում, քանի որ նյութի նպատակը անվտանգ դիմակ ընտրելու հարցում ընթերցողին օգնելն է։

Գրեթե բոլոր միկրոձեռնարկությունների ներկայացուցիչները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասացին, որ նեոպրենից են դիմակները կարում։ Արտադրողները նշեցին, որ դիմակները որակյալ են, լվանալուց չեն փչանում, կարելի է շատ օգտագործել, ամուր են, նաև հիպոալերգեն են ու թույլ են տալիս հանգիստ շնչել։

© Sputnik / Andranik GhazaryanՆեոպրենից կարված դիմակ
Սև, սպիտակ, մոխրագույն․ ի՞նչ վտանգներ են պարունակում հայերի սիրած գունավոր դիմակները - Sputnik Արմենիա
Նեոպրենից կարված դիմակ

«Կարող եք պատվիրել անվանական դիմակ, ասեղնագործությամբ, գունավոր։ Արժեքը դրանից փոխվում է», - ասացին միկրոձեռնարկություններից մեկում։

Մեզ ասացին, որ դասական դիմակը 500 դրամ արժե, իսկ ասեղնագործությունով կամ գրությունով դիմակը՝ 1200-ից 2500 դրամ։

Մյուս ընկերությունում ընդգծեցին, որ դիմակներն արտասահմանից են ներկրում, սակայն դրանք 45%-ով են նեոպրենից։ Նաև ասացին, որ իրենց «շնչող» դիմակները 1200 դրամ արժեն։

© Sputnik / Asatur YesayantsՆեոպրենից կարված դիմակ
Սև, սպիտակ, մոխրագույն․ ի՞նչ վտանգներ են պարունակում հայերի սիրած գունավոր դիմակները - Sputnik Արմենիա
Նեոպրենից կարված դիմակ

Սովորական բժշկական դիմակները կարելի է 200 դրամով դեղատներից գնել, մեկի փոխարեն երկու հատ էլ` մետրոպոլիտենից։ Սակայն դրանց բացասական կողմն այն է, որ դրանք միանգամյա օգտագործման են։ Խորհուրդ է տրվում դնել դրանք առավելագույնը 3-4 ժամ։

Ի՞նչ է խորհուրդ տալիս Առողջապահության նախարարությունը

Նեոպրենը սինթեստիկ կաուչուկ է, դրանից պատրաստած դիմակները վարակներից չեն փրկում։ Այսպես է գրված стопкоронавирус.рф կայքում։

Նշվում է, որ նեոպրենն օգտագործվում է բժշկության մեջ, բայց օրթոպեդիկ իրեր պատրաստելու համար, նաև սպորտային բժշկության մեջ՝ վերականգնողական բուժման համար։ Այսինքն՝ նեոպրենից պատրաստած դիմակը ձեզ պետք է, եթե վերականգնվում եք ծնոտի կոտրվածքից հետո։

Ինչպե՞ս դնել դիմակը կորոնավիրուսից պաշտպանվելու համար․ ԱՀԿ նոր խորհուրդները

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հանրապետությունում խորհուրդ է տրվում օգտագործել բժշկական դիմակներ կամ ինքնաշեն դիմակներ, որոնք պատրաստված են պետական ստանդարտների (ԳՕՍՏ) համաձայն։

Նոր որոշում. անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում քաղաքացիները կտուգանվեն

«Բուժաշխատողներն ու COVID-19-ով պացիենտները պարտավոր են գործարանային արտադրության դիմակներ դնել։ Եթե խոսքն առողջ մարդու մասին է, ապա դիմակը կարող է լինել ինքնաշեն, տնային պայմաններում պատրաստած։ Սակայն այստեղ որոշակի պայմաններ կան», - նշեց նա։

Օրինակ` դիմակի լայնությունը պետք է լինի 16 սանտիմետր, իսկ լայնությունը՝  26։ Այսպիսով դիմակը պետք է ամբողջովին փակի դեմքը` քթից մինչև ծնոտը ներառյալ, ու պետք է պատրաստված լինի բամբակե գործվածքից, այսինքն՝ պետք է թույլ տա հանգիստ շնչել։ Սինթետիկ գործվածքից պատրաստած դիմակ դնելն անթույլատրելի է։

© Sputnik / Andranik GhazaryanԴիմակներով ոստիկաններ
Սև, սպիտակ, մոխրագույն․ ի՞նչ վտանգներ են պարունակում հայերի սիրած գունավոր դիմակները - Sputnik Արմենիա
Դիմակներով ոստիկաններ

Աբովյանը պարզաբանում է, որ դիմակը պետք է ծառայի իր նպատակին, այսինքն՝ պաշտպանի մարդուն վարակվելուց։

«Դիմակը կօգնի չվարակել այլ մարդկանց, եթե դուք վարակված եք ու ինկուբացիոն շրջանում եք», - ասաց Աբովյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է նաև դիմակը ճիշտ դնելը․ այն չպետք է դեմքից կախված լինի։ Աբովյանը նշեց, որ այդ դեպքում մարդն անընդհատ կպչում է դրա մակերեսին, փորձում ուղղել, սակայն դա ոչ մի դեպքում չի կարելի անել. այդ դեպքում այն անարդյունավետ է դառնում։

© Sputnik / Andranik GhazaryanԴիմակներով երիտասարդներ
Սև, սպիտակ, մոխրագույն․ ի՞նչ վտանգներ են պարունակում հայերի սիրած գունավոր դիմակները - Sputnik Արմենիա
Դիմակներով երիտասարդներ

Բազմակի օգտագործման դիմակների դեպքում դրանք պետք է օգտագործելուց հետո դնել ցելոֆանե տոպրակի մեջ, տուն բերել ու առնվազն 60 աստիճան տաքության ջրով ու լվացող միջոցով լվանալ։ Չորանալուց հետո մաքուր դիմակը նորից կարելի է օգտագործել։ Աբովյանը խորհուրդ է տալիս դիմակը գրպանում կամ այլ տեղ չդնել։

Ինչ վերաբերում է խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, Աբովյանն ընդգծում է` դիմակ դնելը կպաշտպանի նրանց վարակվելուց, քանի որ նրանց դեպքում կորոնավիրուսն առանձնապես վտանգավոր է։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 425–ով և դարձել 17 489։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 529 մարդ։

Արսեն Թորոսյանը գտել է անպատասխանատու քաղաքացիներին «պատժելու» ձևը

Լրահոս
0