Գագիկ Ծառուկյան, արխիվային լուսանկար

Ծառուկյանի փեսան ապօրինի աճուրդով օտարել է 10,05 հա հողատարածք. առաջադրվել է մեղադրանք

502
(Թարմացված է 18:28 16.06.2020)
Հանցագործությամբ պատճառված գույքային վնասը մեղադրյալներների կողմից 16.06.2020թ.-ին ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվին:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. 2014թ.-ին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դերենիկ Գևորգյանի և Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանի դիտավորյալ գործողությունների հետևանքով առանց համապատասխան ընթացակարգերի ապօրինի կերպով փոփոխվել է Աբովյան համայնքին պատկանող` 295.470.000 ՀՀ դրամ արժողությամբ 10,05 հա հողատարածքի նպատակային նշանակությունը, և այն ձևական աճուրդի միջոցով օտարվել է ընդամենը 712.400ՀՀ դրամով: Տեղեկությունը հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

Ըստ մեղադրանքի` հիշյալ հողատարածքը ՀՀ կառավարության որոշմամբ փոխանցվել է Աբովյան համայնքին` որպես բնակավայրերի նպատակային նշանակության հողատարածք, որի 1 հեկտարի կադաստրային արժեքը 2014 թվականին կազմել է 29.400.000 ՀՀ դրամ: Այդ ժամանակահատվածում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կոտայքի մարզային ստորաբաժանումը ղեկավարած Դերենիկ Գևորգյանը տվյալ հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմումի և հողամասի նպատակային նշանակության փոփոխության համապատասխան ընթացակարգերի, ինչպես նաև դրական եզրակացության բացակայության պայմաններում հանձնարարել է կադաստրային քարտեզում վերը նշված հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» նշանակությունից փոխել «գյուղատնտեսականի»: Այսինքն` Դերենիկ Գևորգյանը կատարել է այնպիսի դիտավորյալ գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորություններից:

ԲՀԿ–ական պատգամավորները և Ծառուկյանի համակիրներն ԱԱԾ–ի մոտ են. տեսանյութ

«Այնուհետև Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի առաջարկով Աբովյանի քաղաքային համայնքի կողմից որոշում է կայացվել վերը նշված հողատարածքը աճուրդով օտարելու մասին: Աճուրդի մեկնարկային գինը հաշվարկվել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքի համար սահմանված կադաստրային արժեքով՝ մեկ հեկտարի համար 67.500 ՀՀ դրամով` 29.400.000 ՀՀ դրամի փոխարեն: Աճուրդի կայացման համար անհրաժեշտ մեկից ավելի մասնակիցների մասնակցությունն ապահովելու նպատակով ձևակերպվել  է երկրորդ մասնակցի տվյալներով աճուրդի կեղծ հայտ և կատարվել մասնակցության համար ձևական վճարումներ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ դրանից հետո Կարապետ Գուլոյանը, իր համար նախընտրելի մասնակցին աճուրդում հաղթող ճանաչելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական լիազորություններն օգտագործելով համայնքի շահերին հակառակ, երկրորդ մասնակցի անվամբ աճուրդի կեղծ հայտ ձևակերպելու, սակայն աճուրդին փաստացի մեկ մասնակցի մասնակցության պայմաններում աճուրդը համարել է կայացած, որի վերաբերյալ հաստատել է համապատասխան արձանագրություն: Այդ հիմքով 2014 թվականի հուլիսի 21-ին 295.470.000 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող վերը նշված հողատարածքն ընդամենը 712.400 ՀՀ դրամով օտարվել է, փաստորեն, ձևական աճուրդում հաղթող ճանաչված ընկերությանը:

  Նշված գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության և Աբովյան համայնքի օրինական շահերին, այդ թվում` անհարկի միջամտությամբ ձևափոխվել է Աբովյան համայնքի հողերի օգտագործման սխեման և հողային հաշվեկշիռը, որի հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 294.757.600 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բերման ենթարկվածների թիվն ավելացել է. Ծառուկյանի աջակիցներից 154–ը ոստիկանությունում են

Դերենիկ Գևորգյանը ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով: Կարապետ Գուլոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հանցագործությամբ պատճառված 294.757.600 ՀՀ դրամի գույքային վնասը մեղադրյալներ Դերենիկ Գևորգյանի և Կարապետ Գուլոյանի կողմից 16.06.2020թ.-ին ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվին:

 Նախաքննությունը շարունակվում է:

502
թեգերը:
Մեղադրանք, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Աբովյան, փեսա, Գագիկ Ծառուկյան
Ըստ թեմայի
«Լավ եմ արել՝ գրել եմ». Ուրիխանյանը խոստովանեց՝ իր ձեռքով է գրել հավատարմության երդումը
«Բանտում մարդիկ մերն են, Լենինն էլ է դատվել». Վարդան Ղուկասյանը պատրաստ է «նստել»
Որևէ մեկը մյուսին թող ոչնչով չսպառնա. Արարատ Միրզոյան
Ադրբեջանական զրահատեխնիկա, արխիվային լուսանկար

Ինչ կորուստներ ունի Ադրբեջանը

428
(Թարմացված է 01:50 29.09.2020)
Ադրբեջանն իր իսկ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով արդեն 80 զրահատեխնիկայից է զրկվել։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում ներկայացրել է հայկական զինուժի կողմից խոցված սպառազինությունը սեպտեմբերի 28-ի, ժամը 21:00-ի դրությամբ։ 

Ըստ այդմ` Ադրբեջանը կորցրել է 19 ԱԹՍ, 4 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ և 82 ավտոտրանսպորտ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու. ԱՀ նախագահը` կամավորականներին

428
թեգերը:
ինքնաթիռ, անօդաչու թռչող սարք, տանկ, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Անտոնիո Գուտերեշ

Փաշինյանն ու ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

54
(Թարմացված է 01:50 29.09.2020)
ՀՀ վարչապետի ու Գուտերեշի հեռախոսազրույցը կայացել է վերջինիս նախաձեռնությամբ։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը` նշելով, որ զրույցը կայացել է Գուտերեշի նախաձեռնությամբ:

Վարչապետն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին և ընդգծել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին՝ այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և զարգացումներով՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու. ԱՀ նախագահը` կամավորականներին

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու. ԱՀ նախագահը` կամավորականներին

54
թեգերը:
Անտոնիո Գուտերեշ, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Երեկ որ տվել էին, թե Մռավը գրավել են, այսօր արդեն հարձակվել են». Արցախի նախագահ
Պետք է շատ ավելի ծանր և երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք. Արցախի նախագահ
Այստեղ պետք չէ բացատրել՝ ով է Էրդողանը և ինչ է ուզում անել Արցախում. սիրիացի պատգամավոր