Նաիրա Զոհրաբյան

«Բարի խուզարկություն եմ մաղթել նրանց». Զոհրաբյանը` իր աշխատասենյակ մտնելու մասին

125
(Թարմացված է 11:09 16.06.2020)
Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ է հայտնել իր աշխատասենյակը խուզարկելու առնչությամբ։ Նա ԱԺ–ում է, իսկ քննիչները խուզարկում են Զոհրաբյանի` ԲՀԿ գրասենյակի աշխատասենյակը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «բարի խուզարկություն» է մաղթել իր աշխատասենյակը խուզարկելու որոշում ունեցող քննիչներին։ Զոհրաբյանն Ազգային ժողովում լրագրողներին պատմեց, որ առավոտյան, երբ տանն է եղել, իրեն զանգահարել ու ասել են` այս պահին իր աշխատասենյակի դիմաց են ու որոշում ունեն խուզարկելու։

«Ինձ ասացին` քանի որ դուռը փակ է, ստիպված ենք «ջարդել» դուռը։ Սակայն ես ասացի, որ կարիք չկա այն կոտրելու, քանի որ ԱԺ եմ գալիս։ Ես կուսակցության գրասենյակի իմ աշխատասենյակում չեմ եղել մի քանի տարի, քանի որ այն տրամադրված է մեր երիտթևին։ Եվ երբ հայտարարություն դրեցի ֆեյսբուքյան իմ էջում, ԱԱԾ–ն էլ հայտարարեց, թե սխալ եմ հասկացել, քանի որ մտադիր են խուզարկել ԲՀԿ–ի իմ գրասենյակը»,–ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով` քիչ առաջ զրուցել է քննիչի հետ ու ասել, որ չի գնալու Հանրապետության 47 հասցեում գտնվող գրասենյակի իր աշխատասենյակ, սակայն իր փաստաբանները կլինեն այնտեղ։

Զոհրաբյանը վստահեցնում է, որ սա «քաղաքական բեսբրեդել» է։ Նա հայտնեց նաև, որ քաղաքացիներին չի դիմելու ԱԺ գալու կոչով, քանի որ հարգում են արտակարգ դրության պահանջները։

ԱԺ պատգամավորը նշեց, որ իրեն լռեցնել չի կարելի։ Նա հավելեց` «Ոչ պապ է սպանել, ոչ տերտեր և խիղճն էլ մաքուր է»։

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել Զոհրաբյանի մասին` հայտնելով, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նա 2018 թ. մայիսին ՀՀ–ում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդած ընտրությունների արդյունքների կապակցությամբ համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իրենց կամքն ազատորեն արտահայտած բազմահազար քաղաքացիների նկատմամբ՝ նրանց անվանելով ոչխարներ, աղանդավորներ։

Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբի» հետ. ընկերության պարզաբանումը

Ըստ ԱԱԾ–ի` Զոհրաբյանը նույն համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս ընդունել է այն փաստը, որ ԲՀԿ–ն նախկին տարիներին անցկացված ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետևյալը․ «…պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի…պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե չէ, էտա…, իրականությունը էտա…»:
Այժմ ԱԺ–ն քննարկում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը, քանի որ նրա դեմ 3 քրգործ է հարուցվել, որոնցից մեկն էլ առնչվում է ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքերին։ Դրանցում, ըստ ԱԱԾ–ի, ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամները:

Գագիկ Ծառուկյանը բոլոր հարցերին սպառիչ պատասխան է տվել. փաստաբանը մանրամասներ է հայտնում

125
թեգերը:
խուզարկություն, Նաիրա Զոհրաբյան, Հայաստան
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները (134)
Ըստ թեմայի
«Ծառուկյանի հարցում իշխանությունը կրկնում է Սերժ Սարգսյանի գործելաոճը». Անտինյան
Ներքաղաքական «դրամա». ինչ հետևանքներ կունենա իշխանություն–Ծառուկյան հակամարտությունը
Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ գրառում է արել
Արման Բաբաջանյան. արխիվային լուսանկար

ԲԴԽ նախագահը Արման Բաբաջանյանին խոստացավ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով պատասխանել

41
(Թարմացված է 13:52 03.03.2021)
ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց քաղաքականապես անաչառ չլինելու մեջ՝ հավելելով, որ նրա որդին Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից է:

«Տեղեկացնեմ ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ տանը պառկել է հիվանդ, ապա վիրահատվել է և հիմա հետհիվանդանոցային բուժում է ստանում՝ տանը պառկած: Եվ ձեր պնդումը, իմ գնահատմամբ, ընդամենը քայլ է փորձելու վիրավորելու, գոտկատեղից ներքև հարվածելու և իմ ընտանիքի անդամներին ներքաշելու այս պրոցեսին»,- ասաց Վարդազարյանը:

Նման վարքագիծը, նրա խոսքով, հարիր չէ պատգամավորին, ուստի ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:

Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում է՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:

Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին՝ իրենց ապագա գործունեության վերաբերյալ, նրանք նախ սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանը, որն այս պահին շարունակվում է, անցնում է շատ թեժ մթնոլորտում:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։

Ինչու է աղմկում գետը. ԱԺ-ում թեժ քննարկում ծավալվեց ԲԴԽ նախագահի հետ հարցուպատասխանի ձևով

Սամվել Գրիգորյանը մարտի 2-ին ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:

41
թեգերը:
Արման Բաբաջանյան, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), Ռուբեն Վարդազարյան
Ըստ թեմայի
Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»
Դիլիջանի արդեն նախկին քաղաքապետը դիմել է Սահմանադրական դատարան. «Հրապարակ»
Դատարան դիմելը կթանկանա. վարորդներն իրենց խախտումները բողոքարկելու համար պետտուրք կվճարեն
Արխիվային լուսանկար

Երևանում մեքենան կայանելու շուրջ ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ

19
(Թարմացված է 13:31 03.03.2021)
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Երևանի Միկոյան փողոցում։ Վիճաբանության մասնակիցներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, մյուսը` գլխի վնասվածքով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։

Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։

«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։

«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։

Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են

19
թեգերը:
Ծեծկռտուք, վեճ, դանակահարություն, Երևան
Ըստ թեմայի
Դանակահարություն Գեղարքունիքի մարզում. տուժել է Նորատուսի գյուղապետի որդին
Երևանի դպրոցներից մեկի բակում 15-ամյա տղան դանակահարել է համադասարանցուն
Նոր դանակահարություն Գյումրիում. 22-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց

Վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտվել. ՊԵԿ

0
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի տեղափոխման բացառիկ դեպք: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

«Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես խմորիչ հայտարարագրված 18600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։ Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով նախատեսված էր տեղափոխել Արևմտյան Եվրոպա»,–ասվում է հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ հանցավոր սխեման բացահայտվել է լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում իրենց դերն են կատարում ՊԵԿ շնագիտական կենտրոնի կինոլոգներն ու ծառայողական շները, ովքեր նույնպես ներգրավվել են այս խոշոր դեպքի բացահայտման աշխատանքներում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման փուլում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 և 266 հոդվածների (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հատկանիշներով: Տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։

ԱԱԾ–ի հետ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը շարունակվում է` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:

0