Ֆրանսիայից բժիշկներ են ժամանել Հայաստան

Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկներ են եկել Հայաստան. նրանք կաշխատեն 3 հիվանդանոցում

270
(Թարմացված է 10:23 15.06.2020)
Ֆրանսիացի մասնագետները գործունեություն կծավալեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik.  Ֆրանսիացի բժիշկներն արդեն Հայաստանում են և վաղ առավոտից լինելու են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

«Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկների մեծ մասն առաջին անգամ են Հայաստանում, և վստահ են՝ ներդնելու են իրենց ողջ փորձն ու գիտելիքները մարդկային կյանքեր փրկելու պատասխանատու առաքելության մեջ: Եղբայրական Ֆրանսիայի պրոֆեսիոնալ բուժաշխատողները առաջիկա օրերին գործունեություն կծավալեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում»,–նշված է գրասենյակի գրառման մեջ:

Գրասենյակը շեշտում է, որ սա օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն դարձավ մեր գրասենյակի, USAID-ի և Առողջապահության նախարարության համագործակցությամբ:

Հիշեցնենք` հունիսի 14–ի տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 16 667–ի։

Փաստացի բուժում է ստանում 10093 մարդ, կատարվել է 82 324 թեստավորում, առողջացել են վարակվածներից 6214-ը։ Գրանցվել է մահվան 269 դեպք (+5)։

Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 91 է։

Կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկումն անխուսափելի է. գիտնականի կանխատեսումը

270
թեգերը:
բժիշկ, Ֆրանսիա, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1902)
Ըստ թեմայի
Լիտվացի բժիշկները հայ գործընկերներին կօգնեն կորոնավիրուսի դեմ պայքարում
Ֆրանսիայից բժիշկներ են գալիս ՀՀ. ՌԴ–ից նույնպես բժիշկների խումբ է նման ցանկություն հայտնել
Ռուսաստանաբնակ հայ բժիշկները պատրաստվում են «բժշկական դեսանտ» իջեցնել ՀՀ–ում. ԱԳՆ-ն կօգնի
Երևան

Արաբական անապատներից հոսանքներ են գալիս, շոգ է լինելու. եղանակի տեսություն

33
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է, որ պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 21-25-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն։

«Այո, ես վիրահատել եմ ՀՔԾ պետի հայրիկին». Արմեն Չարչյանը մանրամասներ հայտնեց

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39․․․+40 աստիճան տաքություն։ Հունիսի 20-25-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հանրապետության տարածքում հունիսի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Աստված տվեց այդ ուրախությունը». դիջեյ Smoke-ը որդուն Ադամ Սահակյանի պատվին է անվանակոչել

Երևան քաղաքում հունիսի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մայրաքաղաքում հունիսի 21–ի գիշերը կլինի 23-25 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժաներին կգրանցվի +38...+40 աստիճան։

33
թեգերը:
Արցախ, Երևան, շոգ, արև, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Նիկոլ Փաշինյան

Բոլոր ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվեցին. Փաշինյանի կուսակցությունը հաղթեց

997
(Թարմացված է 08:29 21.06.2021)
Վերջին տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոշոր տարբերությամբ առաջ անցավ մյուսներից։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո ամփոփվեցին բոլոր 2008 ընտրատեղամասերի արդյունքները։

Ըստ այդմ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 687 251 քվե (53.92%),

«Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%),

«Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝  50 416 (3.96),

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04),

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 647 (1.54)։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ 

Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

997
թեգերը:
քվեարկություն, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
«Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսվում էր». Փաշինյանը շտաբում է, ՔՊ-ն տոնում է հաղթանակը
Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ կսկսի
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել