Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը նոր մեղադրանք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին

1077
(Թարմացված է 22:29 13.06.2020)
Սերժ Սարգսյանի փեսայի խոսքով` 2018-2019 թվականներին ՀՀ-ից արտահանվել է 50.000 տոննա մետաղաջարդոն` առանց յուրաքանչյուր տոննայի համար 80.000 դրամ մուծելու, և դա արվել է Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ գլխավորությամբ:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, Facebook-ում հրապարակած նոր տեսանյութում նոր մեղադրանք ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կնոջը` Աննա Հակոբյանին։

«2018 թվականից հետո ՀՀ վարչապետն ու նրա կինը մտածում էին, թե ինչպես կարող են հարստանալ: 2018 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու իրենց ընկերները հիմնեցին «ՔԱՊ» ՓԲԸ-ն , որը սկսեց երկաթի ջարդոն արտահանել` առանց մուծելու պետության հասանելիքը»,-ասաց Մինասյանը:

Նրա խոսքով՝ եթե ՀՀ-ից երկաթ կամ երկաթի ջարդոն են արտահանում, պարտավոր են յուրաքանչյուր տոննայի համար մուծել 80.000 դրամ: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ արտահանողը կարողանում է ապացուցել, որ այդ ջարդոնը բաղկացած է իր իսկ արտադրության մետաղական թափոնից:Այդ դեպքում արտահանողը պետական վճար չի մուծում:

Ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով է Հայաստանը «Օսա ԱԿ-Մ» ձեռք բերել. ուշագրավ մանրամասներ

«2018-2019 թվականներին ՀՀ-ից արտահանվել է 50.000 տոննա մետաղաջարդոն` առանց մուծելու յուրաքանչյուր տոննայի համար 80.000 դրամը: Դա արվել է Նիկոլ Փաշինյանի և իր կնոջ գլխավորությամբ: Արդյունքում պետությունից թալանվել է 4 միլիարդ դրամ։ Մեկ շաբաթ ժամանակ, որպեսզի ասվի, որ այդ իրականություն է, մեղավորները սրանք են, որովհետև բոլոր թղթերը կան»,-ասաց Մինասյանը։

Հիշեցնենք, որ հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանը Facebook-ի իր էջում «Ստի վերջը» խորագրով մի շարք տեսանյութեր է հրապարակում: Դրանցից մեկում նա հայտարարել էր, որ Հրաչյա Հակոբյանն ու Աննա Հակոբյանը ներգրավված են ծխախոտի մաքսանենգության գործում։

Մինասյանի խոսքով` ապրիլի վերջին ԱԻՆ-ի ինքնաթիռը Երևանից Ռուսաստան է մեկնել հայկական ծխախոտի խմբաքանակով, որը կշռում է 40 տոննա կամ 2700 տուփ: Կրասնոդարում ԱԴԾ-ն մաքսային և սահմանապահ ծառայության հետ համատեղ ձերբակալել է ինքնաթիռը: Նախկին դեսպանը նաև նշել էր, որ Փաշինյանը հանձնարարել է «մաքրել» ծխախոտի մաքսանենգության հետքերը և այդ հարցը հարթելու համար իր խորհրդական Արշակ Կարապետյանին գործուղել է ՌԴ: Վարչապետի կինն ու նրա եղբայրն արդեն դատի են տվել Մինասյանին ՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել ու հերքել այդ հայտարարությունները։

Միքայել Մինասյանի համակարգչի վերականգնված ֆայլերը կուսումնասիրվեն. մեղադրանքը հիմք է

1077
թեգերը:
Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան, Միքայել Մինասյան, Հայաստան
Ըստ թեմայի
Վանեցյանն ու Մինասյանն ընդդեմ Փաշինյանի. արդյո՞ք ՀՀ վարչապետը մտահոգվելու պատճառ ունի
Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը վերացվել է
«Ես պատրաստ եմ ժառանգել Սերժ Սարգսյանի մեղքերը»․ Միքայել Մինասյան
Բեյրութ

Լիբանանում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել՝ Բեյրութի պայթյունից հայեր տուժել են, թե ոչ

178
(Թարմացված է 22:05 04.08.2020)
Համացանցը ողողվել է հզոր պայթյունի ահասարսուռ կադրերով։ Լիբանանում ՀՀ դեսպանության աշխատակիցներն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն շրջում է հայկական թաղամասերում։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. Լիբանանում ՀՀ դեսպանությունն անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների հայտնաբերման ուղղությամբ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Համացանցում արդեն հայտնվել են կադրեր, որտեղ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն շրջում է հայկական թաղամասերում և փորձում պարզել, արդյոք տուժածներ կան, թե ոչ ։ Կաթողիկոսի կողքով անցնող մարդիկ կանգ են առնում և օրհնություն խնդրում նրանից։ Կադրերում երևում է, որ տների ապակիները կոտրվել են, իսկ բեկորները թափվել գետնին, իսկ շտապօգնության մեքենաները՝ ազդանշանները միացրած երթևեկում։

Նշենք, որ "Management MIX" ընկերության տնօրեն Րաֆֆի Սեմերջյանն Էլ Facebook-ի իր էջում հայտնել է, որ պայթյունը որոտացել է իր տնից 10 կմ հեռավորության վրա, սակայն ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել: Նա տեսանյութ և լուսանկար է հրապարակել։

178
թեգերը:
Բեյրութ, Լիբանան, պայթյուն, դեսպանատուն, հայ
Արմեն Սուքիասյան

Ինչպես ապրում ենք, այնպես էլ կատակում ենք, կամ տոտալ լռություն ցունամիից առաջ

100
(Թարմացված է 23:47 04.08.2020)
Հայաստանում այս օրերին շատ է քննարկվում, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` շատ է տուժել նաև ժամանցային ոլորտը։ Ինչ ակնկալիքներ ունեն ոլորտի մասնագետները, ում են դիմել ու ինչ արձագանք են ստացել, Sputnik Արմենիան փորձել է պարզել պրոդյուսեր Արմեն Սուքիասյանից։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Հայաստանում ժամանցային ոլորտը սարսափելի վիճակում է։ Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` տնտեսությունը մեծ վնասներ է կրում, որի աղետալի հետևանքները կտեսնենք կես տարի անց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ճանաչված պրոդյուսեր, մի շարք մեգանախագծերի համահիմնադիր Արմեն Սուքիասյանը։

Продюсер Армен Сукиасян
Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը

Խնդիրը կարգավորելու, փոփոխություններ անելու, ոլորտն առողջացնելու համար Սուքիասյանը դիմել է տարբեր գերատեսչությունների, ԱԺ պատգամավորների, բայց, ասում է` պատասխանատուներն այնքան էլ շահագրգռված չեն կամ ի զորու չեն խնդիրները լուծելու։

«Ցավոք, այսօր ՀՀ կառավարությունում ունենք կառավարման զրոյական փորձով գործիչներ, որոնք հասարակական սեկտորից դարձել են կառավարիչներ։ Ենթադրենք` մյուս ընտրություններում նրանք բավարար ձայներ չհավաքեն և չկազմեն մեծամասնություն, ինչո՞վ են զբաղվելու։ Շարունակելո՞ւ են քաղաքական կարիերան, թե՞ մտածում են` հայկական կամ միջազգային խոշոր ընկերությունները նստած սպասում են` այս կամ այն նախարարը երբ է թողնելու քաղաքականությունը, որ կանչեն մի կառավարիչի պաշտոն տան»,-ասաց պրոդյուսերը։

Արմենը վստահ է, որ բնության մեջ բացարձակ լռությունը տագնապալի է, պետք է անհանգստանալ, քանի որ տոտալ լռությունից հետո միշտ ցունամի է լինում։ Հիմա մենք այդ տոտալ լռության մեջ ենք ու այդ ցունամին, որը ավերիչ հետևանքներ կունենա՝ գալու է։

«Այժմ բոլորս մի նավի մեջ ենք։ Կան մարդիկ, որ այդ նավը ճոճում են։ Ես չեմ ուզում լինել նավը ճոճողներից մեկը, այլ ուզում եմ օգնել, որ նավապետն իր անձնակազմով մեզ տանի տեղ հասցնի, որովհետև խորտակվելու դեպքում բոլորս ենք խորտակվելու»,-շեշտեց նա։

Արմենը լիահույս է, որ օգոստոսի 12-ից արտակարգ դրության ձևաչափը կփոխվի ու պարետատունը շատ բաներ կթույլատրի, միևնույնն է ոստիկանությունը չի վերահսկում իրավիճակը ու կորոնավիրուսի դեմ հայկական պայքարը չի գործում։

Չնայած բարդ իրավիճակին` Արմենն իր թիմով ձեռքերը ծալած չի նստում։ Աշխատում են այն ծրագրերի վրա, որոնք պարետատունը թույլ է տալիս։

Продюсер Армен Сукиасян
Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը` հերթական նախագծի ժամանակ

«Հիմա ընտրել ենք ավելի փոքր նախագծեր, որոնք այս պահին հնարավոր է իրականացնել։ Մեր թիմով (FunnyMen փրոդաքշն) տասնյակ հաղորդումների վրա ենք աշխատում: Ունենք նոր երաժշտական նախագիծ, որը կոչվում է «Shazat»։ Այն բավականին սիրվեց հանդիսատեսի կողմից։ Ունենք նախագիծ, որը կոչվում է «Երկու գնդակների արանքում», դա ավելի աբսուրդ հումորի մասին է։ Վերջին օրերին ևս մեկ հաղորդում նկարահանեցինք, որը կոչվում է «10-ի Բ», որտեղ հայտնի մարդիկ փորձում են իրենց գիտելիքներն ու մրցում են դպրոցականների հետ։ Այս պահին աշխատում ենք նաև 2 սերիալների և մեծ ինտելեկտուալ հաղորդման վրա»,-մանրամասնեց Արմենը։

Продюсер Армен Сукиасян (в середине), Владимир Зеленский (справа) и соавтор проекта Лига Юмора Арам Меликян
© Photo : provided by Armen Suqiasyan
Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ընկերոջ հետ

Պրոդյուսերի խոսքով` համավարակից առաջ ունեցել են 2 մեծ TV նախագծեր, որոնք պետք է ցուցադրվեին հեռուստաընկերություններից մեկով։ Դրանք չեղարկել են, որովհետև նման ֆորմատի հաղորդումնեը խելամիտ չէր լինի նկարել 20 հանդիսատեսով։ Նա նշեց, որ դեռ բանակցությունների փուլում են և փորձում են ստեղծված իրավիճակից ելք գտնել։

Եթե ռեստորանները բացվել են, թատրոններն ինչո՞ւ են փակ. թատերական գործիչների առաջարկը

Պրոդյուսերի խոսքով ՝ այսօր հումորի նշաձողը Հայաստանում շատ ցածր է, որն էլ ավելի է բարդացնում ժամանցային և հումորային արտադրանք ստեղծելն ու մատուցելը։ Մարդիկ կարող են ինչ-որ հաղորդումից կտոր վերցնելով Tik-tok նկարել, ստեղծել անորակ մի բան, որն առցանց տիրույթում մեծ դիտումներ է հավաքում։ Իսկ երբ մարդն ունի թատերական կրթություն, աշխատել է իր վրա ու նստում, լուրջ սցենար է գրում և հումոր ստեղծում, որի վրա մարդիկ պետք է մտածեն, հասկանում է, որ նրանք այլևս չեն ուզում մտածել։

Продюсер Армен Сукиасян
© Photo : provided by Armen Suqiasyan
Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը

«Բայց մենք չենք հարմարվում ու անընդհատ փորձում ենք հասարակությանը ցույց տալ, որ հումորը պետք է ունենա կառուցվածք, ունենա պարադոքս, մարդկանց մտածելու տեղիք տա»,-ասաց նա։

Անդրադառնալով հումորի ուղվածություններին` Արմենը մեջբերում է ՈՒՀԱ–ի (КВН) հաղորդավար ու հիմնադիր Ալեքսանդր Մասլիկովի խոսքերը՝ «Как живем, так и шутим» (Ինչպես ապրում ենք, այնպես էլ կատակում ենք)։

Վստահ է՝ քանի դեռ Հայաստանում քաղաքական իրավիճակն է առաջին տեղում, գերիշխելու է քաղաքական հումորը, կլինի մշակույթը կամ սպորտը, ապա հումորն այդ ուղղվածության կլինի։

Արմենը շեշտում է՝ Հայաստանում հնարավոր է գրագետ քաղաքական հումոր անել, սոցիալական հարցեր բարձրացնել ՝ չվիրավորելով անձը, բայց կա քաղաքական որոշում, որ այս կամ այն TV-ին չի ցանկանում հարաբերությունները փչացնել տվյալ քաղաքական ուժի հետ, և այդ հումորների համար պարզապես տեղ չի գտնվում եթերում։

Փաշինյանն արձագանքել է, բայց ռեստորանային բիզնեսի ցավը միայն քաղաքապետը կարող է բուժել

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

100
թեգերը:
Արմեն Սուքիասյան, պրոդյուսեր, հումորներ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ծաղիկները կորոնավիրուսին չեն սպասում․ ի՞նչ վիճակում են ծաղկավաճառներն ու ջերմոցատերերը
«Մեր վարչապետն էլ է լրագրող»․ 10-ամյա Հակոբն ուզում է՝ մայրն այլևս չլացի, չոր բարձին քնեն
Եթե ես չանեմ, չեմ կարող ուրիշից ակնկալել․ կորոնավիրուսի դեմ պայքարող կամավորի պատմությունը

Առաջին րոպեներին կարծեցինք՝ ահաբեկչություն է. Լորիկ Սապունջյանը՝ Բեյրութի պայթյունի մասին

0
(Թարմացված է 23:46 04.08.2020)
Լիբանանում կարծել են, թե տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է, քանի որ օգոստոսի 7-ին միջազգային դատարանը պետք է հրապարակի նախկին վարչապետ Րաֆիկ Հարիրիի սպանության գործով որոշումը:

Երևան, 4 օգոստոսի - Sputnik. Լիբանանի նավահանգստում այսօր երեկոյան որոտացած հզոր պայթյունի մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ է հաղորդել Լիբանանի «Օ TV» հեռուստաընկերության և «Վանա ձայն» ռադիոյի հաղորդավար Լորիկ Սապունջյանը:

Նրա խոսքով՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ ցնցումը զգացվել է ավելի քան 10 կիլոմետր շառավղով: Սապունջյանը նշեց, որ մարդիկ, որոնք հիշում են 15 տարի առաջ տեղի ունեցած պայթյունը, ինչի հետևանքով զոհվեց Լիբանանի վարչապետ Րաֆիկ Հարիրին, փաստում են, որ այսօր տեղի ունեցածն ավելի ուժգին էր:

«Առաջին րոպեներին բոլորս կարծեցինք, թե տեղի ունեցածն ահաբեկչություն է, քանի որ օգոստոսի 7-ին միջազգային դատարանը պետք է հրապարակի նախկին վարչապետ Րաֆիկ Հարիրիի սպանության հարցով որոշումը, և շատերը կարծում էին, որ պայթյունը ահաբեկչական գործողություն է՝ վճռի հրապարակումից առաջ, սակայն ավելի ուշ լրատվամիջոցները հաղորդեցին, որ տեղի ունեցածը պարզապես դժբախտ պատահար է»,- պատմեց Սապուջյանը:

«Ցնցված եմ». Փաշինյանը ցավակցություն է հայտնել Բեյրութում զոհվածների հարազատներին

Ըստ լրագրողի՝ նախնական տեղեկություններով, Բեյրութի նավահանգստի թիվ 12 պահեստում եղած պայթուցիկ ու դյուրավառ նյութերն են պայթել: Անվտանգության մարմինների նախնական վարկածով՝ պայթուցիկներն անցյալ տարի Լիբանան են ներկրվել ապօրինի և առգրավվել էին նավերից մեկից ու մինչ օրս պահվում էին պահեստում:

«Պայթյունն այնքան հզոր էր, որ մեծ թվով, այդ թվում՝ հայահոծ շրջաններ են տուժել: Կոտրվել են բնակարանների և տների ապակիներ, քանդվել են մեծ թվով շինություններ: Հայերով բնակեցված շրջաններում կան վիրավորներ, որոնց մի մասը վիրահատվել են: Զոհերի թվի մասին հստակ տեղեկություններ չկան, բայց նյութական վնասն ահռելի է»,- փաստում է ականատեսը:

Սապունջյանը հայտնեց է, որ պայթյունից տուժել են նաև հայկական Բուրջ Համուդ թաղամասում գտնվող «Վանա ձայն» ռադիոկայանը, «Ազդակ» օրաթերթի խմբագրատունը, «Համազգային հայ կրթական և մշակութային միության» հրատարակչատունը:

Լիբանանի նախագահ Միշել Աունը երկրում համազգային սուգ է հայտարարել:

Հիշեցնենք` Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում` նավահանգստի շրջանում, այսօր երեկոյան ուժգին պայթյուն է որոտացել։ Ինչպես պարզվեց պայթյունը որոտացել է Բեյրութի Բուրջհամուդ հայկական թաղամասի մոտ. վնասները շատ մեծ են։

Սկզբում կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է բարձրացել երկինք։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։

0
թեգերը:
Վիրավոր, Տուժածներ, պայթյուն, Ահաբեկչություն, Բեյրութ, Լիբանան
Ըստ թեմայի
Ուժգին պայթյունի հետևանքով Բեյրութում մեծ վնասներ է կրել հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին
Լիբանանում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել՝ Բեյրութի պայթյունից հայեր տուժել են, թե ոչ
Պայթյունը որոտացել է Բեյրութի հայկական թաղամասի հարևանությամբ. Վարդինե Օհանյան