Արթուր Վանեցյան

Դատարանն ընդունել է Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակի

183
(Թարմացված է 21:26 13.06.2020)
Վանեցյանը պահանջում է, որ վարչապետն ու նրա խոսնակը հրապարակավ հերքեն զրպարտություն հանդիսացող տվյալները, փոխհատուցեն պատվին և արժանապատվությանը հասցրած վնասը:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի։ Այս մասին տեղեկացնում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Արթուր Վանեցյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի՝ պահանջելով, որ նրանք հրապարակավ հերքեն զրպարտություն հանդիսացող տվյալները, հեռացնեն դրանք, հրապարակեն հերքման տեքստն ու փոխհատուցեն պատվին և արժանապատվությանը հասցրած վնասը:

Հիշեցնենք` ապրիլի 28-ին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ում գրել էր, թե ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալներով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի փայաբաժինն առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինի հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Արամազդ Կիվիրյանը մայիսի 1-ին հայտարարել էին, որ պատրաստվում են քաղաքացիական հայց պատրաստել ու ներկայացնել դատարան:

«Կանգ առ, Նիկոլ». Վանեցյանը դիմել է Փաշինյանին

Ըստ փաստաբանների` Փաշինյանի խոսնակի հայտնած տեղեկություններն այն մասին, որ Վանեցյանն առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին պատկանող փայաբաժինը, որևէ աղերս չունեն իրականության հետ։

Հավելենք, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել է 2019 թվականի սեպտեմբերին:

ՀՔԾ պետին նման հանձնարարական չեն կարող տալ. Խաչատրյանը` Վանեցյանի հարցում «բզբզալու» մասին

183
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Նիկոլ Փաշինյանի հրաժարականն առաջինը ես եմ պահանջել». Վանեցյանը ՀՔԾ–ում էր
Ինչու է Արթուր Վանեցյանը որոշել մտնել քաղաքականություն. նա ներկայացրել է իր դիրքորոշումը
Վանեցյանն ու Մինասյանն ընդդեմ Փաշինյանի. արդյո՞ք ՀՀ վարչապետը մտահոգվելու պատճառ ունի
Люстра

Երևանի և Կոտայքի մարզի որոշ հատվածներում մի քանի ժամ լույս չի լինի

4
(Թարմացված է 09:36 14.08.2020)
«ՀԷՑ»-ից տեղեկացնում են, որ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառը պլանային նորոգման աշխատանքներն են:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի- Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանում՝

10:00-16:00 Մայիսի 9փ․4/1 շենք,

11:00-17:00 Պուշկին փ. 43, 51ա, Արամի փ. 64 շենքեր, Սարյան փ. 16, 18 շենքեր, Դեմիրճյան փ. 17 շենք, Կողբացի փ. 1, 83 շենքեր, Եկմալյան փ. 5, Մաշտոցի պող. 7, 9 շենքեր, Ամիրյան փ. 22 շենք, Ամիրյան 15 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորաշեն թաղ. 21 շենք, Դավթաշեն 1-ինթաղ. 15, 35 շենքեր, Դավթաշեն 1-ին թաղ. 47 շենք և հարակից ոչ բակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 3-րդ թաղ. 7ա շենք, Հր.Քոչար փ. 16/1 շենք, Սունդուկյան փ. 23 շենք 1-ին մուտք, Դրոյի փ. 16 շենք, Բաբայան փ. 36, 38 շենքեր, Կիևյան փ. 2բ շենք, Քանաքեռ 9, 10 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 19 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զարյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Տիգրանյան փ. 5/2, Բաղրամյան պող. 64 շենք, Համբարձումյան փ. 8 շենք, Մայիսի 9-ի փ․51, Արագածի փ․26 շենքեր, Արագածի փողոցի սեփական տներ, Նորագավիթ 13, 14 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Ջուղայի փ. 2, 4, 4/1, 6 , Նանսենի փ. 4/1, 19, 21, 21/1, 21/2, 21/3, Լվովյան փ. 19, 21, 23, 25, 27, 29 շենքեր, թիվ 238 և 100 մսուր մանկապարտեզներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 3-րդ զանգ՝. Բաղյան 2-րդ նրբ․ 3 , 4 շենքեր, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 7 շենքեր, Ավան՝ Խուդյակով փ․ 84/3 շենք, Ավան Առինջ 1-ին միկրո.՝ 1/2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Արեշ 1փ. 139-154; 7փ. 47-62; 38փ. 1-16; 42փ. 3-53; 44փ. 2-34; 42փ. 66-102 սեփական տներ և հարակից ոչ բնակչ բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

10։30-16։30 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ և Կալեր թաղամաս,

12:00-14:00 Ձորաղբյուր և Ջրվեժ գյուղեր՝ մասնակի:

«ՀԷՑ»-ը միաժամանակ հիշեցնում է, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

4
թեգերը:
Հայաստան, Երևան, Կոտայք, էլեկտրաէներգիա, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)
Ըստ թեմայի
Դադարեցվել է «ՀԷՑ»-ի, «Արարատ Ցեմենտի» և «Նոր Զովքի» գործունեությունը․ տեսչական մարմին
Երևանի որոշ հատվածներ 6 ժամով կհոսանքազրկվեն. ՀԷՑ
ՀԷՑ-ը խոստանում է չհոսանքազրկել սոցիալապես անապահով բաժանորդներին
Հակաճգնաժամային ծրագրերի շահառուները հաստատ չեն տուժի. «Գազպրոմի» և ՀԷՑ–ի պատասխանը
Մանե Թանդիլյան

Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

133
(Թարմացված է 09:43 14.08.2020)
Պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին Թանդիլյանը հայտնել է Facebook-ի իր էջում արված գրառմամբ:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Այս մասին պատգամավորը հայտնել է Facebook-ի իր էջում՝ նշելով, որ պատճառը առողջական խնդիրներն են, որոնք աշխատանքի հետ անհամատեղելի են:

«Տիկին Թանդիլյան, նախարարի պաշտոնում ծրարով փող ստացե՞լ եք». վարչապետը հարցախույզ սկսեց

«Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ»,- գրել է նա։

Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել իր քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստանին», միասին անցած ճանապարհի համար, մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության, նաև այն մարդկանց, որոնց վստահության շնորհիվ ստանձնել է քաղաքական գործչի պարտականությունները:

«Ուզում եմ նաև ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որևէ հիասթափության առիթ եմ տվել ։ Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ»,- հավելել է պատգամավորը։

Թանդիլյանը միաժանակ տեղեկացրել է, որ տասն օրվա ընթացքում Facebook-յան իր էջը կապաակտիվանա:

Հիշեցնենք՝ Մանե Թանդիլյանը ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կազմում: Թանդիլյանը 

2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար, 2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: 2018 թվականի փետրվարի 19-ին ԼՀԿ կառավարման խորհրդի նիստում ընտրվել է ԼՀԿ փոխնախագահ։

Տատիկ-պապիկներին առաջարկում են QR կոդով իրենց գյուղի «բուդկայից» գնումներ անել

2018 թվականի մայիսի 11-ին՝ Թավշյա հեղափոխությունից հետո, նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2018 թվականի հունիսի 12-ին՝ դեմ լինելով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, հրաժարական է ներկայացրել նախարարի պաշտոնից: Հունիսի 21-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը, և վերջինս կշարունակի պաշտոնավարել։

2018 թվականի նոյեմբերի 14-ին երկրորդ անգամ հրաժարական է տվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: ԼՀԿ համապետական ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում և ընտրվել 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր: Նա նաև ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր։

 

133
թեգերը:
ԱԺ, Հայաստան, մանդատ, Պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Մանե Թանդիլյան
Ըստ թեմայի
Մանե Թանդիլյանը կրկին հրաժարվեց իր լիազորություններից
Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր. Ռուստամյանը խոսեց պարտադիր կուտակայինի մասին
«Դուխով» նախարար Մանե Թանդիլյանը պետք է խոսի և չհեռանա. Թևան Պողոսյան