Դավիթ Տոնոյան

Դավիթ Տոնոյանը հարավարևելյան զորամասեր է այցելել

69
(Թարմացված է 14:14 13.06.2020)
ՀՀ պաշտպանության նախարարը պարգևատրել է ծառայության ընթացքում աչքի ընկած դիրքապահներին:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հարավարևելյան զորամասեր, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրը նախարար Տոնոյանն այցելել է ազգային հերոսի անունը կրող մարտական բարձրադիր հենակետ, ծանոթացել դիտարկման հնարավորություններին, զինանձնակազմի հերթապահության պայմաններին, ինչպես նաև պարգևատրել ծառայության ընթացքում աչքի ընկած դիրքապահներին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Տոնոյանն այցի շրջանակում եղել է նաև այն զորամասերում, որտեղ շինարարական աշխատանքներ են իրականացվում, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, բարելավվում են զինծառայողների կենցաղային պայմանները, նորոգվում և կահավորվում են զորամասերի ուսումնական կետերը։

Պաշտպանության նախարարը շրջել է զորամասերից մեկի ճաշարանում, որտեղ վերջերս ներդրվել է սննդի մատուցման նոր տարբերակ։

Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը խորհրդակցություն է անցկացրել հրամանատարական կազմի հետ և տվել համապատասխան հանձնարարականներ:

Հայացք վիրուսազերծ միջավայրից. Տոնոյանը «Մոնթե» դիրք է այցելել. լուսանկարներ



69
թեգերը:
զորամաս, Դավիթ Տոնոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Դավիթ Տոնոյանի հրամանով անսպասելի ստուգայցեր են իրականացվել զորամասերում
Տոնոյանն ընդունել է Անջեյ Կասպրշիկին. դեսպանը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել
Տասնյակ զինվորներ ծառայության են վերադառնում մեկուսացումից և ինքնամեկուսացումից. Տոնոյան
Արմեն Սարգսյան ու Էմանուել Մակրոն

Ահաբեկչությունը սահման չունի. Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը՝ Էմանուել Մակրոնին

8
Նախագահը համոզվածություն է հայտնել, որ Ֆրանսիան նաև այս մարտահրավերը կհաղթահարի։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին։ Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանը ցավակցել է պաշտոնակցին Նիցցայում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ:

«Խորապես ցնցված եմ այս բարբարոս արարքից, որը հարվածեց Նիցցայի սրտին՝ Աստվածամոր տաճարին: Հայաստանը խստորեն դատապարտում է ատելության և անհանդուրժողականության այդ արարքը»,- նշված է նախագահի ցավակցական ուղերձում։

Արմեն Սարգսյանը նշել է, որ այս ողբերգական պահին մենք մտքով զոհերի և նրանց ընտանիքների հետ ենք։ Նախագահն ընդգծել է՝ ահաբեկչությունը, արմատականությունն ու մոլեռանդությունը սահմաններ չունեն։ Դրանք լուրջ սպառնալիք են մեր հասարակությունների համար, ուստի անհրաժեշտ է համախմբել մեր ջանքերը՝ այդ աղետի դեմ պայքարելու համար:

«Այս դժվար պահին Հայաստանն ու հայ ժողովուրդը համերաշխ են Ֆրանսիայի և նրա ժողովրդի հետ: Մենք միշտ ձեր կողքին ենք: Լինենք ուժեղ և միասնական՝ պաշտպանելու խաղաղության, հանդուրժողականության և ազատության արժեքները»։

Արմեն Սարգսյանը արիություն է մաղթել ֆրանսիացի բարեկամ ժողովրդին և համոզվածություն հայտնել, որ Ֆրանսիան, ինչպես միշտ, կհաղթահարի նաև այս մարտահրավերը։

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ անհայտ տղամարդը դանակով հարձակվել է հավատացյալների վրա։ Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտարարել է, որ Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ դանակով հարձակումը նման է ահաբեկչության։ Հարձակման ընթացքում զոհվել է երկու մարդ, մի քանիսը վիրավորվել են։ 

8
թեգերը:
Ահաբեկչություն, Էմանուել Մակրոն, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
«Նա ցանցառի մեկն է». ֆրանսիական Charlie Hebdo–ն պատկերել է Էրդողանի ծաղրանկարը. լուսանկար
Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում սպանել են ոստիկանների վրա դանակով հարձակված տղամարդուն
Թուրքի կողմից գլխին մուրճի հարված ստացած երիտասարդը վիրահատության կարիք ունի
Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում են մեկնել Մոսկվա. Փաշինյանը դեմ չէ

245
(Թարմացված է 18:12 30.10.2020)
Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են Մոսկվա մեկնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը ռուսական էլիտայի հետ քննարկելու համար։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նրա խոսքով՝ ԼՂՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետի հետ հանդիպման ժամանակ նշել են, որ ՀՀ նախկին նախագահները ցանկանում են մոսկովյան քննարկումների արդյունքում կոնկրետ լուծումներ առաջարկել Հայաստանի կառավարությանը։

«ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի և ԼՂՀ նախկին ու ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը»,- գրել է Գևորգյանը։

Վարչապետի աշխատակազմի տեղեկություններով՝ նախկին նախագահները դեռևս Հայաստանից չեն մեկնել:

Գևորգյանն ընդգծել է՝  վարչապետը և կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար և երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

245
թեգերը:
Լևոն Տեր–Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Իրավիճակը մտահոգիչ է. հանդիպել են Հայաստանի ու Արցախի 5 նախկին նախագահները
Բոլորս պետք է մեզ ԱՀ պաշտպանության բանակի զինվոր համարենք. Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպել են
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է. Նիկոլ Փաշինյան

0
(Թարմացված է 18:17 30.10.2020)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների՝ The Telegraph-ի (Մեծ Բրիտանիա), European Post-ի (Բրյուսել), Foreign Policy-ի (ԱՄՆ), Tageblatt-ի (Ավստրիա) և Il Gеornale-ի (Իտալիա) հարցերին:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հարցերին պատասխանելով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Արցախում խաղաղապահների տեղակայման հարցին։ Վարչապետը հիշեցրել է` միակ երկիրը, որը հանդես է եկել խաղաղապահ ուժեր Լեռնային Ղարաբաղ ուղարկելու առաջարկով, Ռուսաստանն է:

Փաշինյանը շեշտել է, որ կողմ է հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը, բայց խնդիրն այն է, որ խաղաղապահների տեղակայումը պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար:

«Հայաստանի և Ղարաբաղի համար դա ընդունելի է, և դա կարող է տեղի ունենալ այն պարագայում, ինչպես ռուսաստանցի գործընկերներն են ասել, եթե Ադրբեջանը նույնպես դրան կողմ լինի: Եվ ընդհանրապես ցանկացած խաղաղապահ կարող է տեղակայվել կողմերի համաձայնության պարագայում: Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմավարական գործընկեր Մոսկվային, Ռուսաստանի մեր գործընկերներն ասել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրական սպառնալիքի դեպքում իրենք իրենց դաշնակցային պարտավորությունները (այդ թվում՝ ռազմական) կկատարեն»,– ասել է Փաշինյանը։

Ռուսաստանը ճնշում կգործադրի՞ Ադրբեջանի վրա. Սուրենյանցը` դիտորդների ու խաղաղապահների մասին

Նա նաև շեշտել է, որ օպտիմալ լուծումն, իր կարծիքով, ռուս խաղաղապահների տեղակայումն է:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման հարցում Իրանի դերին` Փաշինյանն ասել է, որ Իրանը հարևան և բարեկամ երկիր է, որի ղեկավարության հետ ինքը մշտապես կապի մեջ է։

«Մենք, ի վերջո, ընդհանուր սահման ունենք, և մեր սահմանապահներն են համագործակցում»,– ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը միջազգային լրատվամիջոցներին նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղն այսօր, ըստ էության, դարձել է հակաահաբեկչական պատերազմի առաջնագիծ, ուստի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանաձևն, իր համոզմամբ, պետք է դառնա «անջատում հանուն փրկության» միջազգային իրավունքի նորմը:

«Որովհետև Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ՝ նշանակում է էթնիկ զտումներ և Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն: Ես, ինչքան գիտեմ, դուք եղել եք Ղարաբաղում և տեսել եք հրթիռակոծությունները: Հենց դա է այդ հարցի պատասխանը: Մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչո՞ւ է հրթիռակոծվում Ստեփանակերտը: Մի պարզ պատճառով: Որպեսզի մարդիկ հրաժարվեն այնտեղ ապրելու գաղափարից: Սա էթնիկ զտման, ցեղասպանության մի շատ կարևոր բանաձև է: Եվ մեր հիմնական ուղերձն այն է, որ պետք է տեղի ունենա «անջատում հանուն փրկության»»,– ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
Պատերազմ, Արցախ, խաղաղապահ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ձեր ընտրած կառավարությունը չի շեղվել և չի շեղվելու հաղթանակի ճանապարհը կերտելուց. Փաշինյան
Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում են մեկնել Մոսկվա. Փաշինյանը դեմ չէ
«Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին». Փաշինյանը` փոխզիջումների մասին