Սեդրակ Առուստամյան

«Հյուսիս-հարավի» գործով արդեն 29 մեղադրյալ կա, նրանց թվում են գործող և նախկին պաշտոնյաներ

102
(Թարմացված է 18:33 12.06.2020)
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի ներկայացուցչի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է վերականգնվել 1 մլրդ ՀՀ դրամ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերով նախաքննությունը շարունակվում է։ ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը հայտնում է, որ արդեն այս փուլում բացահայտվել է պետությանը պատճառված մի քանի միլիարդ դրամի առանձնապես խոշոր չափերի վնաս: Աննախադեպ ծավալներ ունեցող քրեական գործով մի քանի ուղղություններով բացահայտվել են պաշտոնեական ու տնտեսական հանցագործությունների բազմաթիվ դրվագներ:

Քննության ներկա պահին արդեն իսկ քրեական հետապնդում է հարուցվել 29 անձանց նկատմամբ։ Նրանցից չորսը գործող և նախկին պաշտոնատար անձինք են, իսկ մյուսները՝ ծրագրում ընդգրկված կազմակերպությունների ղեկավարներ և աշխատակիցներ:

«Անդրադառնալով հատկապես տարբեր դրվագներով կապալառու և ենթակապալառու մի շարք ընկերությունների աշխատակիցների, նրանց գործունեությունը փաստացի ղեկավարող անձանց կողմից հարկման հիմք հանդիսացող առերևույթ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու եղանակով առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, նաև փողերի լվացման նպատակով առանց աշխատանքների փաստացի կատարման կամ ծառայությունների մատուցման կեղծ հաշվապահական փաստաթղթեր կազմելու վերաբերյալ քննության ուղղությանը, նշենք, որ քննության ներկա փուլում բացահայտվել է պետությանը պատճառված ընդհանուր առմամբ 4.211.416.057 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափերի վնաս»,- նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Ռոհանիի երևանյան «մեսիջները». ինչ կտա՞ն Հայաստանին «Հյուսիս-հարավ» մայրուղին ու երկաթգիծը

Օրինակ` Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցման ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարակական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների և ենթակապալառու «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձանց միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առանց ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր կնքելու, վճարային փաստաթղթեր ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «ՍԹՈՆՍ» ՍՊԸ-ի գործունեությունը փաստացի ղեկավարել է «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը։

Այսպիսով` նախապես մշակված հանցավոր սխեմայի իրագործմամբ, առերևույթ ապօրինի գործարքների արդյունքում, քննության ներկա փուլում բացահայտվել է պետությանը պատճառված ընդհանուր առմամբ 2.729.457.229 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափերի վնաս:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Ս.Ա-ին, վերջինիս հետ հանցակցած չորս աշխատակիցներին, Չինական կապալառու կազմակերպության երեք աշխատակիցներին մեղադրանքներ են առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության և փողերի լվացման համար»,- տեղեկացնում է ՀՀ դատախազությունը։

Բողոքող շինարարները բացել են «Հյուսիս–հարավ» ավտոմայրուղու հատվածը, բայց մի պայմանով

Նշենք, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի ներկայացուցչի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է վերականգնվել 1 մլրդ ՀՀ դրամ՝ որպես վնասի վերականգման երաշխիք:

Հիշեցնենք՝ դեռ նախորդի տարի Առուստամյանի նկատմամբ դատարանի կողմից որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, սակայն սեպտեմբերի 22–ին Առուստամյանը 20 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել։

«Հյուսիս–Հարավ» ծրագրում «անապրանք» գործարքներ են բացահայտվել. դատախազություն

102
թեգերը:
Սեդրակ Առուստամյան, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ դատախազություն, Մեղադրանք, չարաշահում, «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
Ըստ թեմայի
Ո՞վ է հարստացել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության ժամանակ
Ոչ թե մեկ միլիարդ, այլ երեք, բայց «Հյուսիս – Հարավ» նախագիծը կիրագործվի
«Հյուսիս-Հարավ» ծրագրի քրեական գործով անցնում են 50-ից ավելի կազմակերպություն. ՀՔԾ
ՀՀ ՊՆ

ՊՆ–ն պահանջում է բանակը չներքաշել քաղաքական պրոցեսների մեջ

104
(Թարմացված է 22:29 27.02.2021)
Պաշտպանական գերատեսչությունը հայտարարում է, որ թե՛ նախարարությունը, թե՛ զինված ուժերը դուրս են քաղաքականությունից։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. ՀՀ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով արձագանքել է առկա ներքաղաքական գործընթացներին։

«Հայաստանի զինված ուժերը լիարժեք և պատասխանատվությամբ կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները և, անկախ քաղաքական գործընթացներից, շարունակում են իրենց ծառայությունը հանուն պետության եւ ժողովրդի անվտանգության ապահովման»,– ասված է հայտարարության մեջ։

ՊՆ–ն պահանջում է զերծ մնալ զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց, բանակը չներքաշել քաղաքական պրոցեսների մեջ, երկրի անվտանգությունը չստորադասել սեփական քաղաքական շահերին։

«Պաշտպանության նախարարությունը, զինված ուժերը դուրս են քաղաքականությունից եւ հետևողականորեն շարունակելու են բարեփոխումների իրականացմանն ու պաշտպանության բնագավառի արդիականացմանն ուղղված քայլերը»,– ասված է հայտարարության մեջ։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ընդդիմության հանրահավաքն ու հանդիսավոր երթը՝ լուսանկարներով

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ու հետ է ուղարկել կառավարություն։

Ընդդիմությունը փետրվարի 25-ից Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց է անում։

104
թեգերը:
հայտարարություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
Ըստ թեմայի
ՀՀ նախագահը կանգնեց բանակի կողքին. Վազգեն Մանուկյանը կոչով դիմեց ուժային կառույցներին
ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ նախագահին. Փաշինյան
Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում նախագահի առարկությունները
Ստեփանակերտը ռմբակոծությունից հետո. 31 հոկտեմբերի, 2020

Պատերազմն ավարտվեց, հոգեբանական խնդիրները մնացին. ո՞ւմ դիմել

89
Ծրագիրը կտևի 1 տարի։ Աշխատանքներն իրականացվելու են ինչպես անհատական, այնպես էլ խմբային`առկա կամ առցանց տարբերակով։

Արցախյան վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո հոգեբաններն էլ իրենց ճակատում են կռիվ տալիս, որպեսզի պատերազմի մասնակիցներին ու նրանց հարազատներին վերադարձնեն բնականոն կյանքին։

Թե ինչ հոգեբանական օգնություն է տրամադրվում խոցելի խմբերին, Sputnik Արմենիայի տաղավարում պատմել է հ.գ.թ., դոցենտ, հոգեբան խորհրդատու, դատահոգեբանական փորձագետ Լևոն Սարգսյանը։

Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը իրականացնում է պատերազմից տուժած անձանց անվճար հոգեբանական աջակցություն տրամադրելու և հոգեսոցիալական վերականգնմանն ուղղված ծրագիր: Ծրագրից կարող են օգտվել ռազմական գործողություններին մասնակցած պայմանագրային և ժամկետային զինծառայողները, կամավորները, պահեստազորայիններն ու նրանց ընտանիքի անդամները, գերությունից վերադարձած անձինք, գերեվարված կամ անհետ կորած անձանց ընտանիքի անդամները, զոհվածների ընտանիքի անդամները։ Աշխատանքներն իրականացվելու են ինչպես անհատական, այնպես էլ խմբային`առկա կամ առցանց տարբերակով։

«Պատերազմը բավականին ծանր սոցիալ-հոգեբանական երևույթ է, որը էականորեն ազդում է մարդու կյանքի, գործունեության և սոցիալ-հոգեբանական մի շարք ոլորտների վրա։ Պատերազմը սկսվում և ավարտվում է, բայց դրա թողած հոգեբանական հետևանքները դեռ տևական ժամանակ ապրելու են մեր մեջ։ Այն մարդիկ, որոնք պատերազմից հետո կորցրել են իրենց հարազատներին կամ տունը, կորցրել են նաև անցյալի հետ կապերը։ Սա բավականին լուրջ հոգեբանական տրավմա է»,–ասում է Սարգսյանը։

Психолог-консультант Левон Саркисян в гостях радио Sputnik
© Sputnik / Aram Nersesyan
Լևոն Սարգսյան

Նրա խոսքով` խոցելի խմբում են նաև երեխաները, որոնք հոգեբանորեն շատ ավելի փխրուն են և նրանց համար պատերազմը շատ ավելի խորքային տրավմա է հանդիսանում։

Սարգսյանն ընդգծում է, որ թեև այս տարիներին հայ ժողովուրդը սպառազինության տեսանկյունից պատրաստվել է պատերազմին, սակայն հոգեբանորեն դրան պատրաստ չի եղել։

«Այս պատերզմը սպեցիֆիկ էր հատկապես հոգեբանորեն դրան պատրաստ չլինելու տեսանկյունից, որովհետև տարիներ շարունակ հաղթողի կարգավիճակով մտածել ենք, որ գնում ենք դեպի ծովից–ծով Հայաստան և չենք գնահատել հնարավոր ռիսկերը։ Մենք չունեինք երաշխիքներ, որ այլևս մեր տարածաշրջանում չի կրկնվի 90–ականների կատարվածը։ Այս տեսանկյունից շատ կարևոր է հոգեբանական պատրաստություն կազմակերպել պատերազմի հնարավոր կրկնության դեպքի համար։ Մենք չենք կարող երաշխավորել, և ոչ մեկ չի կարող տալ երաշխիքներ, որ մեզ հետ չի կարող կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ։ Սկսած նախադպրոցական հաստատություններից, դպրոցներից և մյուս սոցիալական ինստիտուտներից, մենք պետք է հասարակությանը պատրաստենք նմանատիպ երևույթներին, որպեսզի ստեղծված իրադրություններում հնարավորինս ռացիոնալ և համարժեք պատասխան կարողանանք ունենալ»,–ընդգծում է հոգեբանը։

Ծրագրում ներգրավված է 6 հոգեբան, որոնք զբաղվում են մարդկանց մոտ հոգեբանական խնդիրների գնահատումով և դրա արդյունքում փորձում են առանձնացնել այն հիմնական աշխատանքը, որը պետք է իրականացնել։ Այս ամենին նախորդում են հոգեբանական խորհրդատվությունը, հոգեթերապիան, հոգեվերականգնողական, հոգեշտկողական աշխատանքները։

Անհրաժեշտության դեպքում այցելուին ուղղորդում են այլ մասնագետների, այդ թվում՝ հոգեբույժների մոտ։

Սարգսյանի խոսքով`շատ կարևոր է հասկանալ, թե որ դեպքում պետք է դիմել հոգեբանին և ինչպես կողմնորոշվել մասնագետի ընտրության հարցում, քանի որ Հայաստանում ոլորտը, մեղմ ասած, չի վերահսկվում։

«Եթե մարդը զգում է, հասկանում է, որ կան խնդիրներ, որոնք տևական ժամանակ իրեն հանգիստ չեն տալիս և ինքնուրույն չի կարողանում գտնել այդ հարցերի պատասխանը, հաղթահարել իր հոգեվիճակը, ապրումները, ուրեմն կարելի է ենթադրել, որ նա հոգեբանական աջակցության կարիք ունի»,–ասում է հոգեբանը։

Իսկ ինչպե՞ս կողմնորոշվել՝ ճիշտ եք ընտրել հոգեբանին, թե ոչ։ Սարգսյանը շեշտում է`կան մասնագետներ, որոնք աշխատում են բոլորի հետ և բոլոր խնդիրների դեպքում. դա խոսում է նրանց ոչ մասնագետ լինելու մասին։ Հասարակությունը պետք է հասկանա, որ չկա հոգեբան մասնագետ, ով ի վիճակի է բոլոր խնդիրների և բոլոր տարիքային խմբերի հետ աշխատել։

«Շատ կարևոր է նաև այցելուի կողմից այն հարցադրումը, թե ինչ պրոբլեմների հետ է աշխատում հոգեբանը։ Դա հենց կլինի առաջին ինդիկատորը, որով քաղաքացին կկողմնորոշվի՝ ճիշտ է ընտրել հոգեբանին, թե ոչ։ Բացի այդ, եթե մարդիկ կխոստանան, որ 3-5 հանդիպումից ձեր մոտ ամեն ինչ կարգին կլինի, նշանակում է նրանք մասնագետ չեն։ Շատերը այցելուների հոգեվիճակից օգտվելով՝ փորձում են մոլորության մեջ գցել ու ավելի շատ շահույթ ստանալ»,–նշում է Սարգսյանը։

Լավ հոգեբանի համար շատ կարևոր է չվնասել այցելուին։

«Թուրքի աչքերին նայելով կռված մեր տղերքը չեն փախչում». ծնողները ՊՆ–ից երաշխիքներ են ուզում

«Եթե չեք հասկանում, չեք կարողանում կողմնորոշվել այցելուի խնդրում, ավելի լավ է լինել էմպատիկ, հնարավորություն տալ այցելուին խոսելու և վերջ, ոչինչ չանել, թողնել, որ մարդը խոսի ու գնա։ Հետո հոգեբանին անպայման սուպերվիզիոն աշխատանք է պետք, որպեսզի հասկանա՝ կարողանալու է այդ այցելու հետ աշխատել, թե ոչ»,–ասում է Սարգսյանը։

Նա գտնում է, որ հոգեբանը նման դեպքերում պետք է այցելուին ուղղորդի այլ մասնագետի մոտ կամ ուղղակի ազնիվ գտնվի և ասի, որ չնայած մեծ ցանկության՝ չի կարող աշխատել այդ խնդրի հետ։ Ինչ վերաբերվում է հոգեբանական աշխատանքի ժամկետներին, ապա հոգեբանը տեղեկացնում է, որ չկա որևէ չափելի գործիք, որի միջոցով կարելի է ասել, թե որքան կտևի պրոբլեմի հետ աշխատանքը և քանի հանդիպումից հետո այն կավարտվի։

Նշենք, որ ծրագիրը կտևի 1 տարի։ Աշխատանքներն իրականացվելու են ինչպես անհատական, այնպես էլ խմբային`առկա կամ առցանց տարբերակով։

Սարգսյանը համոզված է՝ որպեսզի հայ ժողովուրդն առաջ շարժվի, կարողանա ավելի ուժեղ դառնալ, պետք է սեփական պարտությունն ընդունի։

«Երբ մարդուն ստիպում են չընդունել պարտությունը, առավել ևս չեն ուզում հասկանալ նրա ապրումները, արհեստական իրադրություն է ստեղծվում և թվում է, թե ճնշելով զգացմունքները, կարելի է կառուցել ապագան, բայց ոչ, պետք է ընդունենք և հասկանանք, թե ինչու ենք պարտվել, որպեսզի շարժվենք դեպի ապագա»,–եզրափակում է հոգեբանը։

Ծրագրից օգտվելու համար քաղաքացիները կարող են զանգահարել 095244262, +37444470190 (Viber, WhatsApp) հեռախոսահամարներով, ամեն օր` ժամը 10։00-18:00–ը։

89
թեգերը:
Պատերազմ, հոգեբան, զինծառայող
Ըստ թեմայի
Պատերազմում վիրավորվածներին տրվող 500 000 դրամ աջակցության ծրագրի դիմումներն ընդունվում են
Հաշմանդամություն ունեցող տղաները պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու հնարավորություն կունենան
Հայրենիքը հայ կարատեիստի համար սկսվում էր Եռաբլուրից ու այնտեղ էլ ավարտվեց
Լարիսա Ալավերդյան

Միջազգային հանրությանը մեղադրելը տեղին չէ. Ալավերդյանը` Սումգայիթյան ջարդերի մասին 

0
Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք Սումգայիթյան ջարդերի, ՀՀ իշխանությունների անելիքների և միջազգային հանրության անտարբերության մասին։
Եթե պետությունը ոչինչ չի անում, ինչ պետք է անի միջազգային հանրությունը. Ալավերդյանը` Սումգայիթյան ջարդերի մասին

Վերջին 33 տարիներին նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարները որևէ որոշում չեն ընդունել, որով Սումգայիթում իրականացրած գործողությունները որակվեն որպես ցեղասպանություն, և դա է պատճառը, որ հայերին զուտ հայ լինելու համար սպանում ու խոշտանգում են նաև մեր օրերում։

«Եթե այդ զրկանքները, այդ ողբերգությունը կրող պետությունը չի ընդունում այդպիսի որոշումներ, որոշումները չի տարածում և չի աշխատում հասցեական թե՛ առանձին պետությունների, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ, ո՞վ պետք է դրան արձագանքի»,- ասաց նա։

Ալավերդյանի խոսքով` թշնամական Ադրբեջանում ճիշտ հակառակն է արվում` ադրբեջանական կողմը հետևողականորեն շարունակում է իր իսկ նախաձեռնած ցեղասպանությունը քողարկել և դրանք հերքող «փաստեր» հավաքագրել։ Իսկ նման իրավիճակում մեղադրանքի սլաքները միջազգային հանրության ուղղությամբ թեքելը, մեղմ ասած, տեղին չէ։ 

«Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում, բոլոր պետություններում այն լեզվով է տարածում սուտն ու կեղծիքը, որով խոսում են այդ պետություններում, բոլոր միջազգային կոնֆերանսներին Ադրբեջանը գալիս է մի տրցակ նյութերով, ու ոչ միայն տպագիր, այլև տեսանյութերով, ու տարածում դրանք ամենուր»,- նշեց Ալավերդյանը։ 

Նրա խոսքով` հայկական կողմը ոչ թե մեկ, այլ հարյուր-հազարավոր այդպիսի տրցակներ, բազմաթիվ ապացույցներ կարող է ներկայացնել ոչ միայն տեսանյութերի, հեռուստառեպորտաժների, այլև դատավճիռների տեսքով, որոնք ընդամենը պետք է հավաքագրել և միջազգային հարթակներում ներկայացնել։ Սակայն մեր երկրում չգիտես ինչու՝ իշխանությունները ոչ միայն  փաստահավաք խումբ չեն ստեղծում, այլև ամեն տարի, երբ խնդրով մտահոգ քաղաքացիները դիմում են պատկան մարմիններին Սումգաիթյան ջարդերը դատապարտելու  և դրանց իրավական որակում տալու  հարցով, նրանց դիմումներն անարձագանք են մնում։ 

Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:

Մեր իշխանությունները սումգայիթյան ցեղասպանությունից այդպես էլ դասեր չեն քաղել. Ուլուբաբյան

Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։

0
թեգերը:
Լարիսա Ալավերդյան, Սումգայիթ
Ըստ թեմայի
Արցախի վերածնունդն ու Ադրբեջանի բացեիբաց հայտարարությունները. ՀՀ ԱԳՆ–ն ուղերձ է հղել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
Սումգայիթում մարդասպանների հերոսացումն իր արտացոլումը ստացավ Արցախյան պատերազմում. ԱԳՆ