Նիկոլ Փաշինյան

«Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, կոչ եմ անում ինձ կախաղան հանել». Փաշինյան

269
(Թարմացված է 16:47 12.06.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր ընտանիքի վերաբերյալ տարածվող լուրերին՝ Կանադայում առանձնատուն գնելուց մինչև մաքսանենգություն:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի հատուկ նիստում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր ու իր ընտանիքի անդամների վերաբերյալ մամուլում ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող, կոռուպցիոն բնույթի լուրերին:

«Օրինակ՝ իմ ընտանիքի մասին գրում են, որ Կանադայում վիլլա ենք առել, մաքսանենգությամբ ենք զբաղվում: Դրա նպատակն ի՞նչ է: Վստահության ճգնաժամ ստեղծելն է, որ մեկ է` ոչ մի բան չի փոխվել, ոչ մի բան չի փոխվելու: Իմիջիայլոց, ուզում եմ հիշեցնել, որ նախկին կառավարող համակարգի հայեցակարգը հենց սրա վրա էր կառուցված, որ մեկ է` ոչ մի բան չի փոխվելու, ով էլ գա, նույնն է լինելու: Այն ժամանակ փոփոխությունները սրանով կասեցվում էին, հիմա պոստ ֆակտում փորձ է արվում փոփոխությունների անիմաստության զգացում ներշնչել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ նման լուրերը կապ ունեն ներկայում հարուցված ու ընթացքի մեջ գտնվող հայտնի ու անհայտ մի շարք քրեական գործերի, ապօրինի գույքի բռնագանձման օրենքի գործողության հետ:

14 օր անցել է` ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ աշխատակազմի ղեկավարը չեն վարակվել. Փաշինյան

«Համենայնդեպս, ես կարծում եմ, որ մեր մարմիններն ուշադիր են, ու բոլոր այն դեպքերում, երբ քրեական օրենսգրքի գիծ է հատվում, պետք է արձագանքեն միանշանակ»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է իրեն վերագրվող կոռուպցիոն լուրերին, Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին կոչ արեց չհավատալ դրանց՝ վստահեցնելով, որ հավատարիմ է մնում «թավշյա հեղափոխության» օրերին իր հռչակած սկզբունքին:

«Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում Հանրապետության հրապարակում ինձ կախաղան հանել»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Պետրոսյանը հունիսի 11-ին մի առանձնատան լուսանկար էր հրապարակել ու գրել, որ «ըստ օդում կախված լուրերի՝ դա Նիկոլ Փաշինյանի՝ Կանադայում գտնվող առանձնատունն է, որը Աննա Հակոբյանը ձեռք է բերել 2019-ին Կանադա այցի ժամանակ 3 միլիոն դոլարով և գրանցել ախրանիկի քրոջ անունով»:

Ոմանց նկատմամբ շատ շուտով պետք է այնքան ուժ կիրառեն, որ ծպտունները դուրս չգա. Փաշինյան

Ավելի ուշ հայտարարվեց, սակայն, որ տվյալ առանձնատունը իրականում ոչ թե Կանադայում, այլ ԱՄՆ-ում է գտնվում, և ամերիկյան անշարժ գույքի Zillow բազայի տվյալների համաձայն՝ գտնվում է Մերիլենդ նահանգի Country Club DR Bethesda հասցեում։ Առանձնատունը կառուցվել է 1998 թվականին, ունի 7 ննջասենյակ և 7 սանհանգույց։ Ըստ բնակարանի պատմության՝ այն վաճառվել է 2013 թվականին՝ 3.8 միլիոն դոլարով։ Որպես գնորդի գործակալ՝ հանդես է եկել Margie Halem-ը, իսկ վաճառողի շահերը ներկայացրել է The Fleisher group-ը:

269
թեգերը:
կոռուպցիա, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1063)
Ըստ թեմայի
ՀՀ իշխանությունն օգնություն կխնդրի՞ միջազգային հանրությունից. Փաշինյանի պատասխանը
Փաշինյանը հանձնարարեց բացահայտել կորոնավիրուսի մասին սուտ լուրեր տարածողներին
Իրավիճակը ճգնաժամային է. կորոնավիրուսի համավարակը շարունակում է տարածվել. Փաշինյան
Председатель военно-промышленного комитета Министерства высоких технологий РА Артак Давтян принял руководителей компаний, производящих армянские беспилотные летательные аппараты (БПЛА).

Արտակ Դավթյանը հանդիպել է անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունների ղեկավարների հետ

0
Հայկական ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարները ներկայացրել են ընթացիկ աշխատանքները, մատնանշել ոլորտային ցուցանիշների բարելավման իրենց պատկերացումները:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն ընդունել է հայկական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունների ղեկավարներին։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը ռազմարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահ Արտակ Դավթյանը ծանոթացել է ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարների հետ, լսել նրանց առաջարկությունները, ներկայացրել ոլորտի զարգացման իր տեսլականը:

Հայկական ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարները ներկայացրել են իրականացվող ընթացիկ աշխատանքները, մատնանշել ոլորտային ցուցանիշների բարելավման իրենց պատկերացումները:

Քննարկվել են Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի գիտահեն զարգացման հնարավորությունները, ԱԹՍ-ների կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները:

Հանդիպմանը նաև ամփոփվել է հուլիսին սահմանային բախումների ժամանակ հայկական արտադրության ԱԹՍ-ների կիրառման փորձը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել

0
Ռոբերտ Քոչարյանը դատարանում

Դատարանը հրաժարվեց վերացնել Քոչարյանի ու Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը

31
(Թարմացված է 15:12 04.08.2020)
ՀՀ երկրորդ նախագահի ու նախկին փոխվարչապետի փաստաբանները դեմ են դատարանի որոշմանը։ Նրանք կարծում են, որ այդ որոշումը հակասում է քրեական դատավարության օրենսգրքին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում դատարանը մերժեց քննության այս փուլում հանել Քոչարյանի ունեցվածքի, ինչպես նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը։ Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ փաստաբանները մերժեցին դատավորին տրամադրել կալանքի տակ գտնվող գույքի արժեքը։

Հուլիսի 28-ին կայացած նախորդ նիստում փաստաբանները դատարանին միջնորդել էին վերացնել նրանց գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքը։։ Երկրորդ նախագահի պաշտպանները կարծում են, որ կալանքի ոչ մի պատճառ չկա։

Ալումյանը, ներկայացնելով պաշտպանական կողմի դիրքորոշումը, նշեց, որ դեռ 2019 թվականին իրենք կալանքը չեղարկելու համար Վերաքննիչ դատարան էին դիմել, դատարանը բավարարել էր բողոքը։ Սակայն ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանն անցյալ տարվա հունիսին փաստացի հրաժարվել էր կատարել վերադաս դատական ատյանի որոշումը։ Ալումյանի խոսքով` դատարանը չի ուզում վերացնել ակնհայտ ապօրինությունը, հենց այդ պատճառով էլ իրենք որոշել են մերժել դատարանի խնդրանքը։

Ալումյանի որոշմանը միացավ նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Դանիբեկյանն իր հերթին հայտարարեց, որ դատարանը չի կարող կալանքը հանելու հարցը լուծել առանց ունեցվածքի չափի նախնական գնահատման։ Այդ պատճառով էլ դատարանը որոշել է հետաձգել կալանքը հանելու հարցը։ Ի պատասխան դրան պաշտպանները հայտնեցին, որ այդ որոշումը հակասում է քրեական դատավարության օրենսգրքին։

«Ես չեմ հասկանում` ինչ է նշանակում՝ Արցախը Հայաստան է, և վերջ». Ռոբերտ Քոչարյան

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Ռոբերտ Քոչարյանը խոսել է տավուշյան դեպքերի ու Ադրբեջանի ագրեսիայի պատճառների մասին

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Իշխանությունները պատրաստ չեն լսել. Ռոբերտ Քոչարյանը մտահոգություններ ունի. տեսանյութ

31
թեգերը:
Դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան