00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գուցե ներողություն խնդրեմ, որ ինչ-որ հարցերում կարող էինք ուրիշ կերպ վարվել»․ Թորոսյան

© Photo : YouTube / Government of ArmeniaМинистр здравоохранения Арсен Торосян в защитной медицинской маске во время онлайн пресс-конференции (21 мая 2020). Еревaн
Министр здравоохранения Арсен Торосян в защитной медицинской маске во время онлайн пресс-конференции (21 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարը վստահեցնում է, որ եթե իրենք կորոնավիրուսի մասին փոքր-ինչ շատ տեղեկություն իմանային, շատ հարցերում այլ կերպ կվարվեին։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի ուղիղ եթերում անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակնրում վերջին օրերին հնչող քննադատություններին, որոնք ուղղված են առողջապահական համակարգին և իշխանությանը։ Նախարարը նշեց, որ անգամ չէր խոսի այդ թեմայից, եթե չլսեր նման մեղադրական կարծիքներ հենց գործընկերներից։

«Կորոնավիրուսը նոր հիվանդություն է, և կան բազմաթիվ հարցեր հիվանդության վերաբերյալ, որոնց պատասխանները չկան, այդ պատճառով էլ որոշակի գործողություններ կորոնավիրուսի դեմ պայքարում ժամանակի ընթացքում փոխվել են։ Անորոշություններն են եղել պատճառը, որ մենք ինչ-որ հարցում հապաղել ենք, որոշումը մի քանի օր ուշ ենք կայացրել, շուտ չենք կայացրել, որովհետև վստահ չենք եղել, որ դա այդպես է։ Ես չեմ վարանի ասել, որ այո՛, ես գուցե ներողություն խնդրեմ, որ ինչ-որ հարցերում կարող էինք ուրիշ կերպ վարվել»,-ասաց նախարարը։

Թորոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր քննադատներին, որոնք մատնացույց են անում այս կամ այն գործողությունը, քանի որ դա իրենց թույլ է տալիս շտկումներ անել և ավելի ճշգրիտ քայլերով առաջ գնալ։

Весенняя ереванская улица - Sputnik Արմենիա
Տաք եղանակը կօգնի՞ կորոնավիրուսի «հախից գալ». հայ և վրացի մասնագետների կարծիքները

«Այս 4–5 ամիսները մեզ շատ բան են սովորեցրել, օրինակ` հիվանդության տարածման տեմպերը, սովորեցրել են հասկանալ` դա սովորական գրիպ է, թե չէ, չնայած, որ ես մի անգամ նման հայտարարություն արել եմ։ Թույլ են տվել հասկանալ, որ դիմակ կրելը հանրային վայրերում էականորեն դանդաղեցնում է վարակման պրոցեսը, չնայած, որ նախկինում հայտարարել եմ, որ առողջ մարդկանց պետք չէ դիմակ կրել։ Այդ ժամանակ ամբողջ աշխարհում դիմակի դիֆիցիտ կար և անհրաժեշտ էր, որ բուժաշխատողներին դրանք հասանելի լինեին, բացի այդ, դեռ ապացուցված չէր դիմակի էֆեկտիվությունը»,-ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ եթե հիվանդությունը նոր չլիներ և իրենք իմանային հիվանդության մասին որոշակի տեղեկություն, ամեն ինչ այլ կերպ կլիներ։

Արևը չի օգնում. Թորոսյանը Ռուսաստանի առողջապահության նախարարի հետ խոսել է կորոնավիրուսից

«Մենք մեր հայտարարություններում չենք խաբել, մինչև հիմա էլ չենք խաբում թե՛ թվերի, թե՛ պատճառների մեջ, չենք կեղծել ոչինչ ու չենք կեղծելու, ու դա է մեր ուժեղ կողմերից մեկը։ Մենք չենք կարող հենվել այն ժամանակվա գիտելիքի վրա և հիմա չանենք ճիշտ քայլերը։ Այդ ժամանակ մենք աններելի սխալ գործած կլինենք»,-ասաց Թորոսյանը։

Նա ստեղծված իրավիճակը համեմատեց պատերազմի հետ, նշելով, որ թշնամու ուժերը անհայտ էին։

Հիշեցնենք` այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14 103–ի։ Նախորդ մեկ օրում 428 նոր դեպք է գրանցվել։ Բուժվածների թիվը 5226 է, բուժում ստացողներինը՝ 8573։ Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում։

Վարակակիրների 15-20 տոկոսը հոսպիտալացման կարիք է ունենում. Թորոսյանը նոր տվյալներ հայտնեց

Լրահոս
0