00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է լինելու վարկային արձակուրդի ավարտից հետո. բանկերից «լավ հոտ չի գալիս»

© Sputnik / Andranik GhazaryanМужчина проходит мимо велосипеда на площади Республики
Мужчина проходит мимо велосипеда на площади Республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարկերի ուշացման համար նախատեսված տույժերն ու տուգանքները կարող են աճել։ Վարկային գրավների վիճակն անհասկանալի է։ Մեկը բացասական մեծություններ է ցույց տալիս, մյուսն ընդհանրապես լռում է։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները շարունակվում են։ Մարդիկ մտածում են` ինչպես սկսել եկամուտ ստանալ կամ չկորցնել եկամուտը, գումար աշխատել կամ եղած աշխատանքը չկորցնել։ Այս մտքին գումարվում է երկրորդը` ինչպե՞ս մուծել վարկերի գումարները։ Բանկերի հայտարարած վարկային արձակուրդներն ավարտին են մոտենում, և այդ միտքն ավելի ու ավելի հաճախ է տանջում մարդկանց։

Премьер-министр Армении Никол Пашинян во время межправительственного совета ЕЭК (10 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Քանի մարդու է վարկային արձակուրդ տրամադրվել. Փաշինյանը տվյալներ է հրապարակել

Վարկային ռիսկեր կարող են ունենալ շատերը` թե՛ քաղաքացիները՝ հիփոթեքի և սպառողական վարկերի հետ կապված, թե՛ բիզնեսը (որը, վերջին հաշվով, իր ապրանքը քաղաքացիներին է վաճառում)։ Դրանց գումարվում է մարդկանց մի առանձին շերտ՝ ավտոմեքենաների վաճառքով զբաղվողները, որոնց անցած տարի ոգեշնչել է ավտովարկերի բումը և որոշել են մի քիչ գումար աշխատել ավտոմեքենաների բումի վրա։

Շատերը ենթադրում էին, որ եթե տեղական շուկա այդքան ավտոմեքենա մտնի, կլճանա, դրանք վաճառելը բարդ է լինելու։ Բայց դժվար թե որևէ մեկի մտքով անգամ անցներ այն, ինչ կատարվում է հիմա։ Մարդիկ մեքենայից ավելի կարևոր հոգսեր ունեն․ պետք է լուծել սննդի հարցը և կոմունալները վճարելու գումար գտնել։ Ո՞վ է հիմա մեքենա գնելու մասին մտածում։ Բայց չէ՞ որ մեքենա բերած մարդիկ էլ իրենց վարկերը պիտի մուծեն․ մեքենաների մեծ մասը նրանք գնել են ոչ իրենց գումարով։

Քանի՞ մարդու են վարկային արձակուրդ տվել . Փաշինյանը տվյալներ է հայտնում

Վարկերի զանգվածային արժեզրկում, բարեբախտաբար, առայժմ տեղի չի ունենում։ Բայց առաջին եռամսյակի տվյալներով՝ բանկերի հաշվետվություններում արդեն իսկ հայտնվել են առաջին ոչ այնքան դրական նշանները։ Գուցե դրանք դեռևս միանշանակ չեն, հնարավոր է նաև, որ մենք այնքան էլ օբյեկտիվ չենք։

Այնուամենայնիվ, փորձենք պատկերացնել, թե ինչ են ներկայացրել հաշվետվություններում երեք խոշորագույն բանկերը և վարկային կազմակերպություններից մեկը։

Թե՛ «Ամերիաբանկում», թե՛ «Արդշինբանկում» առաջին եռամսյակում աճել են տոկոսային եկամուտները։ Աճել է նաև վարկային պորտֆելը, այսինքն՝ հաճախորդները ոչ միայն վճարել են հին վարկերի համար, այլ նաև նոր վարկեր են վերցրել։ «Ամերիաբանկում» նվազել է ոչ ստանդարտ վարկերի մասնաբաժինը (30 օրից ավելի ժամկետանց), «Արդշինբանկում» դեռևս լուրջ փոփոխություններ չեն նկատվում։

Դրա հետ մեկտեղ` երկու բանկերում էլ աճել են գումարային մուտքերը տույժերից և տուգանքներից։ «Ամերիայում» մեկ եռամսյակում դրանք ավելացել են 60 միլիոն դրամով, իսկ «Արշինբանկում» այլ գործարքային եկամուտները (որոնց թվում են նաև տույժերից և տուգանքներից գումարային մուտքերը) աճել են 300 միլիոն դրամով (բանկն առանձին տուգանքների և տույժերի վիճակագրությունը չբացահայտեց)։

Ավելացե՞լ է արդյոք վարկային գրավների բռնագանձումն ու վաճառքը

Պարզվեց, որ այս հարցի պատասխանը շատ դժվար է ստանալ։ Ֆինանսական հոսքերի մասին հաշվետվություններում այս եկամուտները նշվում են իբրև «ներդրումային գործունեությունից դրամական հոսքեր»։ «Ամերիան ու «Արդշինը»
այստեղ բացասական մեծություններ են ցույց տալիս, իսկ «Մոգո» վարկային կազմակերպությունն այս սյունակում առհասարակ ոչինչ չի նշել։

«Հայբիզնեսբանկը» (երկրում երրորդ բանկը ակտիվների մեծությամբ) նույնպես այս դաշտը դատարկ է թողել։

Ինչ վերաբերում է տույժերին և տուգանքներին, ապա այն սյունակում, որտեղ դրանք նշվում են («այլ գործարքային եկամուտներ»), բանկը բացասական գումար է նշել (այսինքն՝ եկամուտների այդ խմբի համար բանկն ավելի շատ ծախսել է, քան ստացել)։

Բանկերը վերանայել են պայմանները. հազարավոր վարկառուներ վարկային արձակուրդ են ստացել

Ինչ վերաբերում է «Մոգոյին», ապա նրանց մոտ վարկային պորտֆելի և եկամուտների միջև հետաքրքիր տարբերություն հայտնաբերվեց։ Վարկային պորտֆելը գրեթե չի աճել (10,2-ից դարձել է 10,3 միլիարդ դրամ), իսկ ահա տոկոսային եկամուտը կտրուկ աճել է․ 2019թ․-ի առաջին եռամսյակում այն կազմում էր մոտ 700 միլիոն դրամ, իսկ 2020թ-ի առաջին եռամսյակում՝ արդեն 910 միլիոն։

Одинокая женщина на площади Республики в Ереване - Sputnik Արմենիա
Զբոսաշրջային կազմակերպությունները կառավարությունից վարկային արձակուրդ են ակնկալում

Նշենք, որ Կենտրոնական բանկի վիճակագրության համաձայն՝ առայժմ չաշխատող վարկերի մասնաբաժնի ավելացում չի նկատվում անգամ մարտի տվյալներով, երբ ամսվա կեսը կորոնավիրուսն արդեն «բռնել էր»։ 2019թ․-ի դեկտեմբերի համեմատ՝ դրանց մասնաբաժինը շատ աննշան է աճել․ 4,91%-ից մինչև 5,08%։ Ընդ որում՝ հունվարի համեմատ (5,14%) այդ տոկոսը նվազել է։

Սրանից ելնելով՝ սխալ է խոսել այն մասին, թե բանկային համակարգը ճգնաժամի եզրին է կանգնած (նման բան չկա և անգամ մոտ չէ իրականությանը)։ Բայց հաշվետվությունների մի քանի տվյալներ, որոնց մենք ուշադրություն դարձրինք, ցույց են տալիս, որ վարկերի ուշացման համար տուգանքներն ու տույժերը կարող են սկսել աճել, իսկ գրավների վիճակագրությունը այդպես էլ մինչև վերջ անհասկանալի է մնում։

Կառավարությունն անտոկոս վարկեր է տրամադրում սպանդանոցներին

Լրահոս
0