Ավտոմաքսատան բակ. արխիվային լուսանկար

«Փրկագին» սեփական պետհամարանիշի համար. Հայաստանում գողության նոր տեսակ է «բարգավաճում»

435
(Թարմացված է 17:17 03.06.2020)
Ճանապարհային ոստիկանությունն, ըստ օրենքի, միանգամից երկու կորցրած համարները չի տրամադրում։ Դրանից հաջողությամբ օգտվում են դրամաշորթ գողերը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանում գնալով ավելի մեծ տարածում է գտնում գողության համեմատաբար նոր տեսակը. ճարպիկ գողերի գլխավոր «ավարը» ավտոմեքենաների պետհամարանիշներն են։

Սոցցանցերի հայկական տիրույթում գրությունների լուսանկարներ են հայտնվել, որոնք մեքենայի դիմապակու վրա թողնում են պետհամարանիշները գողանալուց հետո։

Հանցագործն առաջարկում է իր հետ կապ հաստատել Viber–ով և համարանիշների վերադարձի դիմաց որոշակի գումար վճարել, քաջ գիտակցելով, որ Ճանապարհային ոստիկանությունը միանգամից երկու պետհամարանիշները չի վերականգնում (գողանում են մեքենայի ինչպես դիմացի, այնպես էլ հետևի պետհամարանիշները)։

Sputnik Արմենիան դիմեց երկու վարորդի, որոնք սոցցանցերում խոստովանել էին, որ համաձայնել են չարագործի պայմաններին (վճարելով 20-30 հազար դրամ սեփական պետհամարանիշների համար), սակայն նրանք իրավիճակը մեկնաբանել չցանկացան։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Զարզանդ Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` իրենք տեղյակ են, որ նման դեպքեր կան։

«Մենք գրանցված դեպքեր ունենք, քրեական գործեր են հարուցվել։ Նախաքննություն է ընթանում», – ասաց Գաբրիելյանը։

Դեպքերի հստակ թիվը, սակայն, Գաբրիելյանը դժվարացավ նշել։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Դավիթ Պեդանյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ իրենց են դիմել 5 հոգի, սակայն նման դեպքերի վերաբերյալ ավելի մեծ թվով տվյալներ են ստացվում, մասնավորապես, Նոր Նորք վարչական շրջանից։

Мошенники предлагают номер Viber для обратной связи после кражи госномеров с машины
Գողերի թողած գրություններից

Գոհար Հարությունյանը պարզել է, որ իր տնից 7 տարի շարունակ գողություն են արել. մանրամասներ

Պեդանյանի խոսքով` հանցագործության այս տեսակը «փոխառված է» Ռուսաստանից, որտեղ հայկական պետհամարանիշները բավական հաճախ են գրավում գողերին։ Ավտոսեփականատերերը սովորաբար համաձայնում են վճարել պահանջվող գումարը, քանի որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տարատեսակ մանիպուլյացիաներից և չարաշահումներից խուսափելու համար վերականգնում է միայն մեկ կորցրած պետհամարանիշը։

«Մի քանի հոգի հաստատել են, որ համաձայնել են «փրկագին» վճարել, նշել են նաև գումարը։ Կարծում եմ` համաձայնում են, քանի որ խոսքը 250 հազար դրամ և ավելի արժեցող համարանիշների մասին է։ Իսկ նրանցից ավելի քիչ գումար են պահանջում, քան ոստիկանությունում նոր թանկարժեք պետհամարանիշներ ստանալու համար է պետք վճարել», – ասաց Պեդանյանը։

Օրինակ` եթե գողացել են ձեր 50 QQ 050 պետհամարանիշը, որն արժե 250 կամ 400 հազար դրամ և դրա դիմաց, ասենք, 50 հազար դրամ են պահանջում, դուք բարդ ընտրության առաջ եք կանգնած։ Մի կողմից` օրենքի համաձայն` դուք չեք կարող նույն համարը կրկին ստանալ, բացի այդ, մեկ այլ «գոլդ» համար ունենալու համար ստիպված կլինեք դարձյալ 250 կամ 400 հազար դրամ վճարել և մի քանի օր ժամանակ վատնել դրա վրա։

Мошенники предлагают выкуп за госномера
Խարդախների սակարկությունը համացանցում

Այս խարդախությունը շատ լավ հաշվարկված է, այն մի քանի տարի գործել է Ռուսաստանի հարավում, մասնավորապես, Կրասնոդարում, որտեղ հայկական մեքենաները մեծաթիվ են։

Հասկանալի է, որ նոր պետհամարանիշներ (երկուսն էլ) տրամադրելու արգելքը կոչված է բացառելու նույն համարի օգտագործումը հանցագործությունների կատարման համար։ Այսինքն` մարդը կարող էր դիմում ներկայացնել պետհամարանիշը կորցնելու մասին, այնուհետև նույն պետհամարանիշով մեքենայով ինչ–որ հանցագործություն կատարել։

Мошенники предлагают выкуп за госномера
Խարդախների սակարկությունը համացանցում

«Այստեղ նաև օրենսդրական բացթողում կա, պետք է համարների վերականգնման հնարավորություն ստեղծել, թող որ որոշակի ֆիլտրերի օգնությամբ», – ասաց Պեդանյանը։

Երևանում տերմինալներից գողություն անելու հարցում «մասնագիտացած» խումբ է բացահայտվել

Մյուս կողմից` հատուկ ուշադրություն է պետք դարձնել ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, մասնավորապես, կիբերհանցագործության ոլորտում։ Անհրաժեշտ է սերտ համագործակցություն հաստատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։ Բացի այդ, կարևոր է կապ պահպանել ինչպես մենեջերների, այնպես էլ, օրինակ, Ռուսաստանի հետ, որտեղ գրանցված են պետհամարանիշները։

Պեդանյանի կարծիքով` կարող էր օգնել նաև ավելի արդյունավետ գիշերային պարեկային ծառայությունը ոստիկանների կողմից։

Ճանապարհային ոստիկանությունում խնդիրը հասկանում են, սակայն ավելի արդյունավետ լուծում, քան գողության մասին հայտնելն ու նոր պետհամարանիշներ (նոր համարներով) ստանալու համար դիմելը, դեռ առաջարկել չեն կարող։

«Պետհամարանիշը կորցնելու դեպքում մենք միայն մեկն ենք տրամադրում, բացառելու համար երկու մեքենաների վրա նույն համարների օգտագործումը», –Sputnik Արմենիային ասաց Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Տաթևիկ Ստամբոլյանը։

Միաժամանակ երկու պետհամարանիշների կորստի դեպքում կարելի է նորը ստանալ։ Հերթական պետհամարանիշն արժե 12 հազար դրամ, սակայն հիմնականում գողանում են «գոլդ» համարներ, որոնք շատ ավելի թանկ են։

Միևնույն ժամանակ ավտոսեփականատերերը չեն կարող ինչ–որ մասնավոր արտադրողների մոտ «պատվիրել» իրենց պետհամարանիշի պատճենը։ Դրանք միևնույն է` կեղծ են համարվելու։

Այդպիսով` ավտոսեփականատերերի համար ավելի հեշտ և արագ է վճարել չարագործների պահանջած գումարը, քան գնալ «ճիշտ» ճանապարհով` դիմել ոստիկանություն և ստանալ նոր համարներ։

Հիտլերի գաղտնի «զենքը», կամ հեծանիվների խոշորագույն գողությունը Դանիայի պատմության մեջ

435
թեգերը:
պետհամարանիշ, ավտոմեքենա, Հայաստան, գողություն
Ըստ թեմայի
Նոր մանրամասներ Արարատի գողություններից. որքա՞ն վնաս էին պատճառել օպերատորին. տեսանյութ
Կողոպուտ` օրը ցերեկով. հաջողված և չհաջողված բանկային գողություններ` հայերի մասնակցությամբ
«Դիվանագիտական գողություն». Երևանում թալանել են Վրաստանի դեսպանի մեքենան
Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ-ն ամփոփել է 2019-ը և միջոցառումների կատարողականը ներկայացրել Փաշինյանին

2
(Թարմացված է 19:04 03.08.2020)
2019-ին Հայաստանում տպվել է 38%-ով շատ ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, ինչի հետևանքով 2018-ի համեմատ արձանագրվել է 21.9%-ով շատ առևտրաշրջանառություն։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել 2019 թվականին կատարված ՊԵԿ-ի միջոցառումների կատարողականը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Համաձայն Հովհաննիսյանի ներկայացված զեկույցի՝ 2019-ին Հայաստանում տպվել է ավելի շատ ՀԴՄ կտրոն, ՊԵԿ-ում կատարվել են ավելի շատ գանձումներ և հարուցվել են քրեական գործեր, քան 2018-ին և մնացած նախորդ տարիներին։ Օրինակ՝ 2019-ին Հայաստանում տպվել է 120 մլն կամ 38%-ով շատ ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, ինչի հետևանքով 2018-ի համեմատ արձանագրվել է 345 մլրդ դրամի կամ 21.9%-ով շատ առևտրաշրջանառություն։

ՊԵԿ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019-ի ընթացքում պետական բյուջե է գանձվել 63,6 մլրդ դրամ, 2018-ին՝ 30,6 մլրդ դրամ, 2017-ին՝ 26,8 մլրդ դրամ։ 2019-ի ընթացքում հարուցվել են 454 քրեական գործեր: Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է 11,9 մլրդ դրամ գումար, 55 քրեական գործով ավարտվել է նախաքննությունը, գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:

Ռեկորդային ցուցանիշ. պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտներին նվազել է

Նվազել են ՊԵԿ-ի ստուգումները։ 2019-ին հարկային մարմնի իրականացրած համալիր հարկային ստուգումների քանակը 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6%-ով: Իրականացված համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81.2%-ով, միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը 92.0%-ով: 2019-ին 2018թ-ի համեմատ էականորեն նվազել են ՀՀ սահմանով ներմուծվող բեռների նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող բեռների ֆիզիկական զննման դեպքերը։ Դրանց տեսակակար կշիռը ներմուծման հայտարարագրերի ընդհանուր թվի մեջ 2018թ-ի 22%-ի փոխարեն 2019թ. կազմել է շուրջ 12%։ Էականորեն պարզեցվել է ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված անձնական տրանսպորտային միջոցների ՀՀ սահմանահատման գործընթացը։

Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ներդրվել են երրորդ անձանց վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ին տեղեկատվություն փոխանցելու երկու նորարար վեբ-ծառայություններ:

Հովհաննիսյանը խոսել է նաև Գյումրու արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինաշխատանքների մասին։ Նա հայտնել է, որ շինարարության առաջին փուլը կավարտվի առաջիկա ամսվա ընթացքում, իսկ երկրորդի աշխատանքները կմեկնարկեն 2021-ին ու կավարտվի 2022-ի վերջին:

Փաշինյանը սրան ի պատասխան հանձնարարել է կենտրոնի շինաշխատանքների ուղղությամբ իրականացնել խիստ վերահսկողություն: Նա նաև հավելել է, որ պատրաստվում է առաջիկայում այցելել սահմանային անցակետեր՝ գնահատելու նախորդ այցից հետո իրականացված աշխատանքները:

Խորհրդակցության վերջում ՊԵԿ նախագահը վարչապետին ներկայացրել է ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:

2
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում տուրիզմի ոլորտը կոլապսի մեջ է. փրկության 2 ճանապարհ կա
Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»
Միջպետական ճանապարհները հիմնանորոգվում են. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Գևորգ Պետրոսյանը խոստացել է ավլել Հանրապետության հրապարակը, եթե...
Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

15
(Թարմացված է 18:42 03.08.2020)
Գեներալ-լեյտենանտը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Շրջայցի ընթացքում ստուգվել են զորամիավորումների զորամասերի պատրաստության և պատրաստականության աստիճանը, իրականացված միջոցառումները, տարբեր իրադրություններում հրամանատարների գործելու և ստորաբաժանումների գործողությունները ղեկավարելու կարողությունները։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է թուրքական կործանիչների մասին լուրերը

Զորամիավորումների հրամանատարները ԶՈւ գլխավոր շտաբի պետին զեկուցել են սահմանագոտում տիրող իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին:

Ինչպես է անցել գիշերը Տավուշի սահմանին. ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկություններ է հայտնել

15
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Խոցված դրոնների ուժեղ և թույլ կողմերը. արժե՞ վախենալ թուրքական ԱԹՍ-ներից
ՀՀ զինված ուժերում հանկարծակի ստուգումներ են անցկացվել. ՊՆ
«Քանի դեռ ուշ չէ»–ն ե՞րբ է. Տոնոյանը պատասխանել է Ալիևին. տեսանյութ