00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ պետք է անի Փաշինյանը, որ հասարակությունը նորից հավատա իրեն

© Photo : press office of the Government of RAСтоп-кадр прямого эфира брифинга с участием премьер-министра Никола Пашиняна, начальника полиции Армана Саркисяна и министра здравоохранения Арсена Торосяна (28 мая 2020). Еревaн
Стоп-кадр прямого эфира брифинга с участием премьер-министра Никола Пашиняна, начальника полиции Армана Саркисяна и министра здравоохранения Арсена Торосяна (28 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը պարզաբանել է՝ ինչու է հայ հասարակության մեջ կորոնավիրուսի հետ կապված հայտարարությունների վերաբերյալ անվստահություն առաջացել իշխանության հանդեպ։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով վարակվելու վերաբերյալ կասկածներն առաջացել են COVID-19-ի դեմ իշխանության ձախողված պայքարի պատճառով։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Стоп-кадр прямого эфира брифинга с участием премьер-министра Никола Пашиняна, начальника полиции Армана Саркисяна и министра здравоохранения Арсена Торосяна (28 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Կառավարությունը ստիպված կլինի «դուբինկաներով» առողջություն պարտադրել հանրությանը

Հունիսի 1-ին կառավարության ղեկավարը հատնել էր, որ իր ու իր ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Սակայն սոցիալական ցանցերում Փաշինյանի հայտարարությունը միանշանակ չի ընկալվել։ Վարչապետի քննադատներից շատերը կարծում են, որ սա հերթական PR քայլ է, համավարակի դեմ պայքարում բացթողումների համար պատասխանատվությունից խուսափելու փորձ։

Հակոբյանի խոսքով՝ անվստահությունը վարչապետի խոսքերի նկատմամբ այնքան էլ պատահական չէ․ դա նրա անհետևողական հայտարարությունների, նաև նրա թիմի ներկայացուցիչների ելույթների հետևանքն է։

«Պայքարի տարբեր փուլերում հակասական հայտարարություններ են հնչել ինչպես համավարակի լրջության, այնպես էլ կորոնավիրուսի տարածումը կանխող քայլերի ու միջոցների վերաբերյալ։ Հակասությունները, կոմպետենտության պակասն, օրինակ, առողջապահության նախարարի դեպքում (որն անզեն աչքով էլ երևում է), երեք ամսվա ընթացքում քայքայել են բնակչության վստահությունը», - նշեց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգը փաստում է, որ իշխանությունն ամբողջովին տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին փուլը. բավական է նայել վիճակագրական տվյալներին։ Ընդ որում՝ քաղաքական ղեկավարությունը փորձում է բացթողումների համար պատասխանատվությունը բարդել այլ քաղաքական ուժերի, սեփական քաղաքացիների, այլ երկրների սխալ հաշվարկների վրա։

Премьер-министр Никол Пашинян на онлайн брифинге по коронавирусу (2 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Կամ–կամ. Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ առկա ելքերի մասին

Հակոբյանի կարծիքով՝ եթե դիմակ դնելու կոչերն ավելի շուտ հնչեին, քաղաքացիները զանգվածային կերպով կհետևեին այդ հորդորին, քանի որ ղեկավարությունը վստահության մեծ պաշար ուներ, որն այժմ չկա։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ անցած երեք ամիսների ընթացքում Հայաստանի իշխանությունը իմիջային մեծ կորուստներ է ունեցել։ Այժմ նրանց անլուրջ են վերաբերվում, դա տարածվում է նաև առողջապահության ոլորտում նրանց տված խորհուրդների վրա։ Բնակչությունը պարզապես չի հավատում Առողջապահության  նախարարության խորհուրդներին։

«Մարդիկ փորձում են համացանցում այլ ինֆորմացիա գտնել ուրիշ երկրների փորձի կամ մասնագետների այլընտրանքային կարծիքի մասին։ Ու երբ վարչապետը հայտարարում է, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով, մարդկանց մոտ լուրջ կասկածներ են առաջանում»,-ասաց Հակոբյանը։

Զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպումը պետք է կանխարգելվի. Փաշինյան

Նա օրինակ է բերում Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում կորոնավիրուսի «երկրորդ ալիքն» է եկել՝ երկրում վարակվածների թվի աճը որևէ կերպ բացատրելու համար։ Սակայն գրեթե բոլորի համար պարզ է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին փուլը տապալվել է, ոչ մի նոր ալիք էլ չկա։

Кадр из прямого эфира премьер-министра Никола Пашиняна в Facebook (1 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. տեսանյութ

Հիմա իշխանության համար դժվար է փոխել իրավիճակը, ու եթե նրանք իսկապես ուզում են ինչ-որ բան անել, Հակոբյանի կարծիքով, պետք է անկեղծ լինեն բնակչության հետ ու փորձեն փոխել պաշտոնյաներին, որոնք պատասխանատու են այս ձախողման համար։ Խոսքն առաջին հերթին Առողջապահության նախարարության ղեկավարության մասին է։

Քաղտեխնոլոգը նշեց, որ Փաշինյանն ամեն դեպքում մասնագետ չէ․ ցանկացած երկրում առողջապահության ոլորտում որոշում կայացնելուց առաջ վարչապետը խորհրդակցում է այդ ոլորտի համար պատասխանատու նախարարի հետ։

Հակոբյանն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ նախարարը չպետք է վախեցնի մարդկանց հաղորդագրություններով, որ վերակենդանացման բաժանմունքների բոլոր մահճակալները զբաղված են։ Նրա կարծիքով՝ առողջապահության նախարարը պետք է ոչ միայն հորդորի քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները, այլև պետք է հանգստացնի խուճապը, վստահեցնի, որ համակարգը հոգ կտանի նրանց մասին, հիվանդանոցային մահճակալների քանակը կավելացվի ու թոքերի արհեստական օդափոխության սարքերի նոր խմբաքանակ ձեռք կբերվի։

Կորոնավիրուսն ուսումնասիրել է պետք. Մյասնիկովը` վրացական կարանտինի և Փաշինյանի մասին

Քաղտեխնոլոգը վստահ է, որ եթե անվերջ կրկնեն, որ դիմակ դնելը, սոցիալական հեռավորություն պահելն ու ձեռքերն ախտահանելը բավական են ճգնաժամը հաղթահարելու համար, ապա իրավիճակը Հայաստանում չի փոխվի։

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 517–ով և հասել 10 009–ի։

Հիշեցնենք, որ մարտի 16-ից Հայաստանում ևս գործում է արտակարգ դրության ռեժիմ, որը երկարացվել է մինչև հունիսի 13-ը: Մայիսի 18-ից հանրապետությունում աշխատում է հասարակական տրանսպորտը, բայց գործում են որոշակի սահմանափակումներ. ուղևորներն անպայման պետք է լինեն դիմակներով և ձեռնոցներով։ Բացվել են նաև առևտրի կենտրոնները, ամբողջությամբ չեղյալ է հայտարարվել հասարակական սննդի օբյեկտների աշխատանքի արգելքը։

Փաշինյանի ու Թորոսյանի միջև տարաձայնություններ կա՞ն. պատասխանում է վարչապետը

Լրահոս
0