Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանի անվան հետ կապվող բիզնեսների բաժնեմասերը կալանքի տակ են

204
(Թարմացված է 18:28 02.06.2020)
Կալանքի տակ են մի շարք մեդիառեսուրսներ, հյուրանոցներ, ՀԷԿ, գյուղմթերքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություն, սրճարանների ցանց։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված մի շարք ընկերությունների բաժնեմասեր կալանքի տակ են։

1lurer.am-ն իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից առանձնացրել է ընկերություններից մի քանիսը,  որոնց բաժնեմասերը կալանքի տակ են՝ Մինասյանի դեմ հարուցված քրգործի շրջանակում։

Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում երեք հոդվածով՝ ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:

Կալանքի տակ հայտնված ընկերությունների ցանկում է «Ձորագետ հիդրո» ընկերությունը, որն այսօր պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին։ Մինչ այդ ՀԷԿ-ում բաժնեմասեր են ունեցել՝ Արմեն Պետրոսյանն (19%) ու Լեոնիդ Արևշատյանը (11%)։ Ըստ լրատվամիջոցի՝ նրանք Մինասյանի մերձավորներից են։

«Բացի այդ, «Ձորագետ հիդրոյում» բաժնեմաս է ունեցել Լյուքսեմբուրգում գրանցված «ՎՈԴ գրուպ» ընկերությունը։ Ձորահէկի մասնավորեցման վերաբերյալ ներկայում ՀՔԾ-ում քննվում է քրեական գործ, որով մեղադրյալ է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ 2010-ին շահութաբեր համարվող և ՊՆ ենթակայության ներքո գտնվող պետական օբյեկտն օտարվել է հենց «Ձորագետ հիդրոյին», իրական արժեքից չորս անգամ ցածր գնով, պետությանը պատճառվել է մոտ 3 միլիոն դոլարի վնաս։ Գործարքից հետո մամուլում չէին դադարում հրապարակումներն այն մասին, որ ՀԷԿ-ն օտարվել է Մինասյանին»,- գրում է կայքը։

Ապրիլի 28-ից կալանքի տակ են «Օֆիս կլաս» ընկերության բաժնեմասերը, շահաբաժինների հետ կապված գործարքների վրա դրվել է արգելանք, իսկ երեկ՝ հունիսի 1-ին, կալանք է դրվել բաժնեմասերի վրա։ Ընկերությանն է պատկանում «Օպերա սուիթ» հյուրանոցը։

Հունիսի 1-ին կալանք է դրվել նաև «Վելոֆիրմա» ՍՊԸ-ի բաժնեմասերի վրա, որին պատկանում է մեկ այլ հյուրանոց՝  «Դաբլ թրի բայ Հիլթոնը», որը «Հիլթոն» միջազգային ցանցի ապրանքանիշի ներկայացուցիչն է ՀՀ-ում։

Միքայել Մինասյանը վստահեցնում է` Փաշինյանը ծխախոտի գործով մարդ է ուղարկել ՌԴ

Կալանք է դրված նաև «Սպայկայի» սեփականատիրոջ՝ Դավիթ Ղազարյանի բաժնեմասի վրա։ Հիշեցնենք՝ անցյալ տարի նա ձերբակալվեց՝ առանձնապես խոշոր չափի հարկեր և տուրքեր չվճարելու համար։

Արգելանք է դրված նաև «Ջազզվեն» սրճարանների ցանցը ներկայացնող «Ջազզվե» ՍՊԸ-ի բաժնեմասերի, բաժնետոմսերի, շահաբաժինների գործարքների վրա։

«Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ Մինասյանը «Ջազզվեի» միակ մասնակիցն է եղել 2003-2011 թվականներին։ Ընկերության բաժնետերերի ցուցակից դուրս գալուց օրեր անց «Ջազզվեում» ունեցած իր ողջ բաժնեմասերն անցել են «Ջազզվե հոլդինգ» անունով և Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը»,- գրում է կայքը։

Կալանքի տակ են նաև մի շարք մեդիառեսուրդներ, մասնավորապես հունիսի 1-ին կալանք է դրվել «Պանարմենիան մեդիա գրուպի» և «Արմենիա» հեռուստաընկերության բաժնեմասերի վրա։ Բաժնեմասերի, բաժնետոմսերի հետ կապված փոփոխությունների արգելանք է դրվել «Նյուզ էյ էմ» ՍՊԸ-ի վրա։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը 2007- 2008թթ. վարչապետի ավագ օգնականն է եղել, իսկ 2008- 2012թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրել։

2013 թ. մարտի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Սուրբ Աթոռում՝ Վատիկանում, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նույն տարվա դեկտեմբերի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Նրա պաշտպաններից Ամրամ Մակինյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ զավեշտ է եղածը, քանի որ տեխնիկական սխալն ապօրինի հարստացում է որակվել։ Մեղադրանքի անհիմն լինելու հետ կապված պաշտպանն իր տեսակետը ներկայացրել է ինչպես վարույթն իրականացնող մարմնին, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազությանը։

Վանեցյանը խոսել է իր և Միքայել Մինասյանի հանդիպման մասին

Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել, նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել։

Մայիսի 15-ին Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ Միքայել Մինասյանի դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել` անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ։

204
թեգերը:
հետախուզվող, կալանք, բիզնես, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Փաշինյանը պատասխանեց հարցին` Միքայել Մինասյանին «գործարք» առաջարկե՞լ է
Միքայել Մինասյանն առաջարկում է վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին
Միքայել Մինասյանը վստահեցնում է` Փաշինյանը ծխախոտի գործով մարդ է ուղարկել ՌԴ
Արխիվային լուսանկար

Վտանգավոր է առողջության համար․ ո՞ւմ է հակացուցված նեղ հագուստը

33
(Թարմացված է 21:39 19.09.2020)
Բարձր գոտիով ջինսեր, նեղ բլուզներ կամ պատյան-շրջազգեստներ ընտրելիս պետք է հիշել, որ դրանք վնաս են հասցնում առողջությանը։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Մարմինը չափազանց սեղմ գրկող հագուստը որոշ հիվանդությունների դեպքում ոչ միայն անհարմար է, այլև՝ հակացուցված, ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում ասել է աղեստամոքսաբան Նուրիա Դիանովան։

Մասնագետի կարծիքով, վտանգ կարող են ներկայացնել բարձր գոտիով ջինսերը։ Չնայած այդպիսի տաբատները շահեկան կերպով ընդգծում են կազմվածքը, սակայն աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում դրանք չի կարելի կրել։ Սուր գաստրիտի դեպքում այդպիսի ջինսերը կարող են ավելի ուժեղացնել ցավերը։

«Գաստրիտը գոտկատեղի հատվածում է, իսկ «բարձրահասակ» ջինսերը սեղմում են մարմնի հենց այդ հատվածը։ Քայլելիս դա առանձնապես չի զգացվում, բայց հենց նստում ենք՝ այդ հատվածը սեղմվում է, ներորովայնային ճնշումն ավելանում է, հետևաբար՝ ճնշում է գործադրվում ստամոքսի վրա։ Եթե այդ պահին մարդը գաստրիտի սրացում ունի, ցավերը կարող են սաստկանալ»,-բացատրել է Դիանովան։

Նա ավելացրել է, որ եթե առկա է ռեֆլյուքսային հիվանդություն, ապա բարձր գոտիով ջինսերը հակացուցված են․ ճնշումը մարդու մոտ ուժգին այրոց է առաջացնում։

Բեռնաթափման օրեր. ինչպես մեկ օրում մաքրել օրգանիզմը և նիհարել

Եվ խոսքը միայն ջինսերի մասին չէ․ ցանկացած նեղ հագուստ, ինչպես նաև ձիգ կապված գոտին կարող են անհարմարություն առաջացնել նման հիվանդություններյ ղեպքում։

Ինչպես նշել է Դիանովան՝ էրոզիայի, խոցերի և ռեֆլյուքսային հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում հրաժարվել ձիգ գոտիներից և նեղ հագուստից։ Կորսետները, շատ նեղ բլուզները, պատյան-շրջազգեստները, տղամարդկանց դեպքում՝ slim-size հագուստը որովայնի շարժման համար տեղ չեն թողնում։

33
թեգերը:
բժիշկ, հիվանդություն, հագուստ
Ըստ թեմայի
«Ամուսնուս խնդրել եմ ինձ համար հագուստ չգնել». անկեղծ զրույց Լուսինե Բադալյանի հետ
Հիշողությունը պետք է ոչ միայն մարզել, այլև ճիշտ սնել․ 5 մթերք, որոնք կօգնեն լավացնել միտքը
Ձմերուկի օգուտն ու վնասը. ում խորհուրդ չի տրվում օգտագործել այն
Երևան. արխիվային լուսանկար

«Հին Երևանի» մի մասն այս տարի կբացվի, մնացածի հարցը բարդ է. բնակիչները շատ փող են ուզում

75
(Թարմացված է 22:00 19.09.2020)
«Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ ընթացքի մեջ է արդեն 15 տարի շարունակվող ծրագիրը։ Ճարտարապետը հայտնել է նաև, թե ինչ խնդիրներ կան ծրագրում բնակիչների, ներդրողների ու նաև քանդված հուշարձանների քարերի հետ կապված։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի– Sputnik Արմենիա. «Հին Երևան» ճարտարապետական նախագծի Արամի և Բյուզանդի փողոցների հատվածն առաջիկայում կբացվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը։

«Արամի և Բյուզանդի փողոցների կառուցապատման աշխատանքներն այս տարի կավարտվեն։ Այն հատվածներում, որտեղ շինարարությունն ընթանում էր, մնացել է միայն կենտրոնական ծածկը, և բակի կողմից կան փայտե պատշգամբներ, որոնց վրա դեռ աշխատանք կա անելու։ Դեռ ավարտին չեն հասցրել նաև հետիոտնային տարածքների, մայթերի աշխատանքները։ Բայց դրանք այս տարի կավարտենք»,– ասաց Վարդանյանը։

Օրինակ` Միրզոյան եղբայրների պատմական շենքն այս տարի կբացվի, բայց դալանը, որով հետիոտները կկարողանան մտնել երևանյան փոքրիկ բակը, դեռ փակ կմնա։

Ինչ վերաբերում է նախագծի մնացած հատվածներին, այստեղ, Լևոն Վարդանյանի խոսքով, աշխատանքներն իրացման լուրջ խնդրին են բախվել ու դեռ հայտնի չէ, թե այդ հարցը երբ կլուծվի։

Հին Երևանը՝ միայն առաջին հարկում. 2800 տարվա կորսված պատմությունը

«Մեր ժողովրդին գիտեք, էլի, նենց թվեր են ասում։ Վերջիվերջո, ամեն մի ապրանք իր գինն ունի։ Բայց նրանք ֆանտաստիկ գներ են ասում 1քմ–ի համար»,– ասաց Վարդանյանը։

Վարդանյանի հաշվարկով` եթե ամեն բան հարթ ընթանա, ապա 2 տարի անց կբացվի նաև Աբովյան– Քոչինյան հատվածը։ Իրացման տեսակետից` ամենաբարդը Քոչինյանից Կողբացի հատվածի հարցն է։

Բնակիչների հետ բանակցությունները նրանց տարածքների իրացման շուրջ` շարունակվում են, բայց ճարտարապետը հույս ունի, որ հաջորդ տարի շինարարությունը կմեկնարկի նաև այդ տարածքներում։

«Մոտ 60 տոկոսն է մինչև էսօր իրացված, կա իրացվելիք 30 տոկոս, որտեղ բարդություններ կան։ Բնակիչների հետ աշխատանքներ են սկսվել, որոնք դեռ չգիտենք` ինչով կավարտվեն։ Մենք սպասում ենք, որ գոնե մի ինչ–որ տարածք մաքուր լինի, որ կարողանանք շինարարական աշխատանքներ սկսել»,– ասաց Վարդանյանը։

Չիրացվածության հետևանքով, ըստ ճարտարապետի, առաջանում է նաև երկրորդ խնդիրը` կապված կառուցվող ու վերակառուցվող շենքերի ֆունկցիոնալ նշանակության հետ։ Տարիներով ձգձգումներն անորոշություններ են առաջացնում նաև հենց ներդրումային ծրագրերում։

«Եթե պատվիրատուն մի քանի տարի սպասում է, որ իրացման աշխատանքները վերջանան, ինքը սկսի շինարարությունը, ինքն ինչպե՞ս կարող է այդպիսի անորոշ ժամանակահատվածում որևէ կոնկրետ ֆունկցիայի մասին խոսել։ Այնտեղ կոնկրետ կտոր կա նախկին Աստաֆյան ֆողոցում (ներկայում` Աբովյան,–խմբ.), որ հստակ գիտենք` հյուրանոց է լինեու։ Բայց, օրինակ, եկամտաբեր տները, որոնք, գիտեք` վերևը բնակելի են, ներքևը` հասարակական նշանակության, փորձում ենք իրենց նախկին ֆունկցիային համապատասխան հոթել-ապարտամենտ սկզբունքով տուրիստներին վարձակալության տալու համար տարածքներ կառուցել։ Թեև կոնկրետ ֆունկցիաներ դեռևս գոյություն չունեն»,– ասաց Վարդանյանը։

«Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը նշում է, որ կառուցապատման ենթակա ամբողջ տարածքում 3 տեսակի հուշարձաններ կան` տեղում պահպանվող, տեղափոխվող և վերաստեղծվող։

Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում

Տեղափոխվող հուշարձաններն ամենավատ վիճակում են։ Վարդանյանը պատմում է, որ երբ ինքը սկսեց զբաղվել ծրագրով, տեղափոխման նպատակով քանդված հուշարձանների համարակալված քարերի մի մասն արդեն ավիրված էր։

«Քանդված բոլոր շենքերի քարերի տեղերը գիտեմ, թե որտեղ են։ Բայց մինչև այդ քարերը չբերենք, չփռենք, նորից չսկսենք վերստեղծել այդ շենքերը, քարերի վիճակի մասին չենք կարող վերջնական բան ասել, որովհետև տեղեր կան, որ ուղղակի կույտերով «սամասվալ արած» է»,– ասաց նա` հավելելով, որ կորած ու ավիրված քարերի փոխարեն հետագայում` շենքի վերաստեղծման ժամանակ, ստիպված են լինելու նոր քարեր բերել ու լրացնել։

Վարդանյանը նշում է, որ այն պահից, ինչ ինքն է ղեկավարում ծրագիրը, ապամոնտաժվել է միայն մեկ հուշարձան` Պուշկինի փողոցում գտնվող Աֆրիկյանների եկամտաբեր տան շենքը։

«Ես, հասկանալով, թե ինչ պետք է լինի, գնացել, կանգնել եմ Աֆրիկյանների տան աշխատանքների գլխին, բերել եմ ապամոնտաժողներին, նրանք ապամոնտաժել են։ Այնտեղ մենք ունենք Աֆրիկյանների շենքի ճակատային մասին բոլոր քարերը` 100 տոկոսով, առանց վնասելու»,– ասում է նա։

Երևանի կենտրոնում «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայր ստեղծելու մասին առաջին անգամ սկսեցին խոսել 2005թ–ին։ Հենց այդ տարիներին էլ Երևանի կենտրոնական թաղամասերը` Փավստոս Բյուզանդի, Եզնիկ Կողբացու, Արամի փողոցների շենքերն ու տները հանրային գերակա շահ հռչակվեցին։

Նախագիծը նախատեսված է իրականացնել շուրջ 2.2 հեկտարի վրա։

Նոր Երևանը՝ հին երևանցիների աչքերով

75
թեգերը:
Երևան, «Հին Երևան» նախագիծ
Ըստ թեմայի
Հայաստանի կառավարությունը հողատարածք է հատկացրել «Հին Երևան» նախագծի համար
«Հին Երևանի»` խախտումներով շինարարություն իրականացնելու դեպքով քրգործ է հարուցվել
Ինչու է Փաշինյանը շարունակում նախկինների հակասական նախագծերը, կամ ինչ եղավ «Հին Երևանը»
Ջերմաչափ

Ինչու պետք չէ վախենալ 37 աստիճան ջերմությունից. բժիշկը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել

0
(Թարմացված է 21:41 19.09.2020)
37 աստիճան ջերմությունը դեռ բժիշկին դիմելու առիթ չէ։ Իսկ եթե այն պահպանվում է մի քանի օր շարունակ, արդեն մտահոգվելու առիթ է կա։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Երբ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37 և ավելի աստիճան միշտ չէ, որ դա վկայում հիվանդության մասին. Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ բժշկական գիտությունների դոկտոր Անդրեյ Պրոդեուսը։

Ընդունված է համարել, որ 37 աստիճանից բարձր ջերմության դեպքում մարդը հիվանդ է։ Բժիշկի խոսքով` սա փոքր–ինչ պարզունակ մոտեցում է, որն այդքան էլ կոռեկտ չէ։

Ըստ նրա, նույնիսկ եթե ջերմաչափին տեսնում եք 37 աստիճան, սակայն դուք ձեզ լավ եք զգում, խուճապի մատնվելու կարիք չկա։

«Նման ջերմաստիճանն ինքնին վտանգավոր չէ։ Առավել կարևոր է մարդու ինքնազգացողությունը։ Եթե առկա են  թունավորման ախտանշաններ, մարդն իրեն լավ չի զգում, նույնիսկ եթե նա, պայմանականորեն նորմալ ջերմություն ունի։ 37.1 ջերմաստիճանը, որը նորմալ սարքով ջերմաչափվել է թևատակից, մտահոգություն չպետք է առաջացնի», – վստահեցրել է մասնագետը։

Նա նշել է, որ նման ջերմաստիճանը միշտ չէ, որ վկայում է հիվանդության մասին։

«Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը տատանվում է 36.2-37.2 աստիճանի սահմաններում։ Առավելագույն ջերմաստիճանը լինում է 20:00, նվազագույնը` 03:00, երբ քնած ենք։ Սրանք թևատակի մակերեսի ջերմաստիճաններն են, քանի որ մարդու ջերմություն հասկացությունը հարաբերական է և կախված է, թե որ մասից են ջերմաչափում։

Նուբար Աֆեյանի ընկերությունը Covid 19-ի դեմ պատվաստանյութի 20 միլիոն դեղաչափ կարտադրի

Ջերմաչափել կարելի է նաև բերանի խոռոչում, հետանցքում և այլն։ Իսկ եթե խոսում ենք 36,2-37,2 աստիճանի նորմալ ջերմության մասին, ապա դա թևատակի ջերմաչափման դեպքում է», – պարզաբանել է Պրոդեուսը։

Միևնույն ժամանակ բժիշկը նշել է, որ 37 աստիճանից բարձր ջերմությունը չպետք է հաճախակի երևույթ լինի։  Եթե այդպիսի ջերմությունը երկար է պահպանվում, անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկի հետ։

0
թեգերը:
բժիշկ, հիվանդություն, հիվանդ, ջերմաչափ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Ռուսաստանից ժամանած հայ բժիշկը փրկել է էպիլեպսիայով հիվանդ երեխային
Ռուսաստանցի բժիշկը հայտնել է համավարակը վերջնական հաղթահարելու հավանական ժամկետները
Ինչպես օգտագործել խնձորը, որ ավելի օգտակար լինի․ բժիշկների բացահայտումը