Մարգարիտա Խաչատրյան

Կորոնավիրուսից մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը

193
(Թարմացված է 15:28 28.05.2020)
ՀՑԹԻ անձնակազմն իր վշտակցությունն է հայտնում տիկին Մարգարիտայի ընտանիքին և հարազատներին։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Կորոնավիրուսից մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը։ Տեղեկությունը հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջը։

«Մարգարիտա Խաչատրյանն ավելի քան տասն օր պայքարեց կորոնավիրուսի դեմ, սակայն անզոր էին նրա ջանքերը։

Տիկին Մարգարիտան բոլորիս հիշողություններում վառ կմնա որպես կենսուրախ, իր գործում պրոֆեսիոնալ, բոլորին իր խորհուրդներով օգնող և քաջալերող վառ անհատականություն»,–ասված է թանգարան ինստիտուտի ցավակցական ուղերձում։

ՀՑԹԻ անձնակազմն իր վշտակցությունն է հայտնում տիկին Մարգարիտայի ընտանիքին և հարազատներին։

Նշենք, որ մայիսի 28–ի տվյալներով` Հայատանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 8216 է։

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից 15 մարդ է մահացել։ Նրանցից 7–ը տղամարդ են, 8–ը` կին։

Վիրուսի թողած «ժառանգությունը». ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը երիտասարդների վրա

193
թեգերը:
Մահ, Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանություն, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1240)
Ըստ թեմայի
Հունիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների թիվը կես միլիոնի չի հասնի. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման համար 2000 նոր սարք կգնի
Ինչպես ստուգել` դիմակն իսկական է, թե «կեղծ». քաղաքացիները՝ «կորոնապաշտպանության» մասին
Զինծառայող, արխիվային լուսանկար

Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից

6
Աստանան պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել միջազգային կազմակերպությունների շրջանակում հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ գտնելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հրաժարվել վիճահարույց հարցերի լուծման համար ուժի կիրառումից։

Հուլիսի 12-ին ադրբեջանական կողմը գնդակոծել էր հայկական դիրքերն ու փորձել գրոհել։ Հայկական կողմի պատասխան կրակի արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, վերադարձել էր իր դիրքեր։ Ադրբեջանի ԶՈւ–ն այսօր առավոտյան վերսկսել էր հայկական դիրքերի գնդակոծումը։

Պաշտոնապես նշվում է, որ Ադրբեջանը 4 զոհ և 4 վիրավոր ունի, հայկական կողմը` 5 վիրավոր։

Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

«Ղազախստանի հանրապետությունը խորապես մտահոգված է հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպով, որը հանգեցրել է մարդկային զոհերի։ Կոչ ենք անում մեր բարեկամական Ադրբեջանի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետությանը զսպվածություն դրսևորել և հրաժարվել ուժային միջոցների կիրառումից վիճահարույց հարցերի լուծման համար», – գրված է ԱԳՆ–ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ղազախստանը կարծում է, որ COVID-19 համավարակի և աշխարհում սոցիալ–տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնին, առճակատման հետագա էսկալացիան կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

«Խաղաղության և համաձայնության շուտափույթ ձեռքբերման հույս ենք հայտնում, նախևառաջ, երկկողմանի ձևաչափում։ Պատրաստ ենք ամեն կերպ միջազգային կազմակերպությունների` այդ թվում՝ ՄԱԿ–ի, ԵԱՀԿ–ի, ԱՊՀ–ի,  ԱՓՎՄԽ–ի (Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների) շուրջ խորհրդակցության շրջանակում աջակցել հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ փնտրելու հարցում», – նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ԵԱՀՄ ՄԽ համանախագահները արդեն դատապարտել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը` կոչ անելով կողմերին կանխել հետագա էսկալացիան։

6
թեգերը:
ուղերձ, հրետակոծություն, Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան
Ըստ թեմայի
Հայ-ադրբեջանական լարվածություն. Լավրովը Թուրքիայի՞ն է սաստել
Մնացականյանը Լավրովի հետ է խոսել. քննարկել են հայ–ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը
Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում․ քաղաքագետը՝ լարվածության ստեղծման պատճառների մասին
Հայկական ուժերն ադրբեջանական մի քանի անօդաչու են խոցել, այդ թվում՝ կամիկաձե
ՀՀ դատախազություն

Գլխավոր դատախազը նոր տեղակալ ունի

8
(Թարմացված է 20:41 13.07.2020)
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով արդեն իսկ նշանակվել է Արմեն Հարությունյանին փոխարինող տեղակալ։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի -  Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հրավիրված կոլեգիայի նիստին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Ալբերտի Աֆանդյանի թեկնածությունը։ Այն ընդունվել է կոլեգիայի անդամների կողմից:

ՀՀ գլխավոր դատախազի այսօրվա հրամանով Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Հուլիսի 10–ին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից սեփական դիմումով ազատվեց Արմեն Հարությունյանը` կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Արմեն Ալբերտի Աֆանդյանը ծնվել է 1976թ. մայիսի 5-ին, Երևան քաղաքում: 1997թ. ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը: 1997 - 1998թ. պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՀՀ զինված ուժերում:
Դատախազության համակարգում սկսել է աշխատել 2007թ.-ից՝ նախ որպես Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության քննիչ, ապա նույն դատախազության դատախազ, այնուհետեւ դատախազության ավագ դատախազ: Զբաղեցրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնը:

2019թ․սեպտեմբերի 26-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում: 

Ըմբշամարտի ԽՍՀՄ համամիութենական մրցաշարի եւ Հայաստանի Հանրապետության առաջնության հաղթող է:
Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր:

8
թեգերը:
ՀՀ դատախազություն, դատախազ, Հայաստան