Սերգեյ Լավրով

Լավրովը խոսել է Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության բնույթի մասին

333
(Թարմացված է 16:02 26.05.2020)
Ռուսական դիվանագիտության ղեկավարը թվարկել է այն գործոնները, որոնք վկայում են Երևանի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական սերտ համագործակցության մասին։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքների թեմայով առցանց ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում։

«Հարաբերությունները գնահատում ենք իբրև դաշնակցային, այդպիսին էլ դրանք իրականում կան։ Դա վերաբերում է ինչպես երկկողմանի ֆորմատին, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակում հարաբերություններին։ Ռազմական բավական սերտ փոխգործակցություն ունենք»,-ասել է Լավրովը, պատասխանելով համապատասխան հարցին։

Նա հիշեցրել է, որ Հայաստանում գործում է ռուսական ռազմակայանը, որը նպաստում է կայունության և անվտանգության ամրապնդմանը։ Նախարարը նշել է, որ կարևոր է նաև ռազմատեխնիկական ոլորտը, որտեղ նույնպես սերտ և արդյունավետ աշխատանք է կազմակերպված։

«Մազերս բիզ–բիզ են կանգնում». Լավրովն ասացվածքներով է պատասխանել մեղադրանքներին

«Դա մշտական, ամենօրյա պրոֆեսիոնալ աշխատանք է։ Այստեղ որևէ հարց չի ծագում»,-ավելացրել է նա։

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան։ Բացի այդ, Ռուսաստանը հայկական բանակի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման հիմնական աղբյուրն է։

ՀԱՊԿ ներուժը կարևոր է կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար. Լավրով

333
թեգերը:
Գյումրու 102–րդ ռազմաբազա, ռազմարդյունաբերություն, ռազմաբազա, Սերգեյ Լավրով, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
Հայաստան և ՀԱՊԿ (44)
Ըստ թեմայի
«Որովհետև Լավրովը դեմք է». Սիմոնյանը կանխագուշակել էր, թե որ նախարարները կվերանշանակվեն
Հայաստանի համար գազի գինը կիջնի՞. պատասխանում է Լավրովը
Լավրովը հուսով է` Ռուսաստանն ու Հայաստանը կկարողանան կարգավորել ՀԿԵ–ի հարցը
Հետիոտնային անցում. արխիվային լուսանկար

Քաղաքապետարանը կլուսավորի Երևանի առավել վտանգավոր հետիոտնային անցումները

1
Ծրագրում ընդգրկվել են հատկապես այն անցումները, որտեղ վերջին տարիներին առավել հաճախակի են վրաերթեր գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար քաղաքապետարանը շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիր է սկսել: Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, ծրագրում ընդգրկվել են հիմնականում այն հատվածները, որտեղ վերջին տարիներին հաճախակի վրաերթեր են գրանցվել:

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է անցումներում տեղադրել 674 հատ էներգախնայող LED լամպեր:

Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ միաժամանակ շարունակվում է Երևանի վարչական շրջանների լուսավորության ապահովումը։ Էներգախնայող լամպերով արդեն ամբողջությամբ լուսավորվել են Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանները, ինչպես նաև Աջափնյակի Լենինգրադյան, Շիրազի, Հասրաթյան, Հակոբ Հակոբյան փողոցներն ու Կիևյան կամրջի սկզբնամասից մինչև Բարեկամություն մետրոյի շրջակայքն ընկած հատվածը:

Արդիականացվում է նաև երևանյան արձանների գեղարվեստական ձևավորմամբ լուսավորությունը: Նատրիումային լույսերը փոխարինվում են LED լուսատուներով:

Էրեբունիում 3 անչափահաս աղջիկների վրաերթի են ենթարկել. նրանք հիվանդանոցում են

1
թեգերը:
քաղաքապետարան, լուսացույց, գետնանցում, Երևան
Բռնություն

Մանկատան երեխաներին ծեծել են փայտով, զրկել հիգիենայի միջոցներից. մանրամասներ

1
(Թարմացված է 18:12 22.09.2020)
Ոստիկանությունը պարզել է, որ մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով խփել են անչափահասներին, քաշել մազերը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել `«Մանկան տուն» մանկատան երեխաներին ծեծելու առնչությամբ հարուցված քրգործի վերաբերյալ` տեղեկացնելով, որ երեխաները տևական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից։

«Պարզվել է, որ երեխաները զրկված են եղել անձնական հիգիենայի պահպանման միջոցներից: Բացի այդ, մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն տեղեկացրել էր`«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով։

Փաստի առթիվ ոստիկանությունում սեպտեմբերի 18-ին հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ինչ վիճակում են Գյումրու «Երեխաների տուն» մանկատան երեխաները

1
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, ծեծ, երեխա, մանկատուն