00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նույն իրավիճակում տարբեր լուծումներ. Հայրապետյանը ԿԳՄՍ-ին մեղադրում է հովանավորչության մեջ

© Sputnik / Andranik GhazaryanСтуденты Гос.экономического университета Армении объявили забастовку (2 сентября 2019). Еревaн
Студенты Гос.экономического университета Армении объявили забастовку (2 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՊՏՀ նախկին ռեկտորի պաշտոնակատարի խոսքով` երբ հանրային պաշտոնյան իր «մտերիմի» նկատմամբ փաստացի տարբերվող բարենպաստ վերաբերմունք է ցուցաբերում, դա համարվում է հովանավորչություն։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնը թողնելու իր որոշման շարժառիթներին և բացատրել, թե ինչու է կարծում, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հովանավորչությամբ է զբաղվում։

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանին մեղադրում էին դոկտորական ատենախոսությունում գրագողություն կատարելու մեջ, և նա 2019 թվականի օգոստոսին թողեց զբաղեցրած պաշտոնը:

Председатель Высшей аттестационной комиссии (ВАК) Армении Смбат Гогян  - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է Սմբատ Գոգյանը հրաժարվել պաշտոնից. նա անկեղծացել է

Այդ ժամանակ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հայտարարեց, որ գրագողության դեպքերը կանխարգելող մեխանիզմի անհրաժեշտություն կա, և Հայրապետյանի դեպքն այս մասով կարող է լավ օրինակ ծառայել։

Գոգյանը վստահ էր, որ Հայրապետյանն ու շատ-շատերը ժամանակին չեն էլ գիտակցել, թե ինչ են անում, խնդիրը համակարգային է։

«Դա առկա է բոլոր ասպիրանտների, հայցորդների մոտ: Նրանք գալիս են՝ չիմանալով ինչ է գիտությունը, գիտական աշխատանքը, հետևում են իրենց ղեկավարների ասածներին, որոնք կարող է ժամանակ էլ չունենան զբաղվելու և պարզապես ասեն՝ գնա ստեղից կարդա, էնտեղից կարդա, մի բան գրի, և այդպես շղթայապես գնում է»,-ասել էր նա:

Իրավիճակը փոխելու համար Բարձրագույն որակավորման կոմիտեն նախատեսում էր իր գործառույթներում կետեր ավելացնել, որպեսզի կարողանան կրթել ասպիրանտներին՝ նրանց տեղեկացնելով ակադեմիական գրագիտության մասին։

Խաչատրյան. «ՀՊՏՀ–ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի հրաժարականը հետևանք էր նրա կտրուկ քայլերի»

Մայիսի 14-ին հայտնի դարձավ, որ Գոգյանը հրաժարվել է ԲՈԿ նախագահի պաշտոնից։ Իսկ այս օրերին ակտիվ քննարկվում է, Սմբատ Գոգյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։

Араик Арутюнян покидает здание Дома правительства после пресс-конференции (18 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արայիկ Հարությունյանը խնդրում է իր գրառումն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում

Վերոնշվածի հետ կապված, Ռուբեն Հայրապետյանը գրել է․ «Չէ, լո՞ւրջ: Այն, ինչ պնդում էի ամիսներ շարունակ, որ ամբողջական, խորքային հետազոտությունս չի կարելի նսեմացնել համակարգի օբյեկտիվ և ոչ էական խնդիրներին հղում կատարելով, միայն հիմա՞ պարզ դարձավ, երբ հերթը փոխնախարարի «մտերիմին» (հենց իր խոսքերով) հասավ: Իսկ առանց հասկանալու ու խնդիրը պատկերացնելու ավել-պակաս արտահայտություններով խոսելու և գործելու համար ոչ ոքից ներողություն խնդրելու կարիք այժմ չկա՞: Արժեքային համակա՞րգ է փոխվել, թե՞ ի սկզբանե կեղծ, չմտածված հայտարարություններ էին: Ես, իհարկե, դատից հետո կասեմ, թե որքան անհեթեթ էին այդ խոսքերն ու գործողությունները, բայց այսքանից հետո գոնե սխալն ընդունելու համարձակություն էլ չկա՞»։

Նրա խոսքով ՝խնդիրը բնավ ամիսներ ուշացած ու մրցույթից մի քանի օր առաջ հանրային ճնշմամբ պարտադրված հնարավոր հրաժարականը չէ, այլ մոտեցումների և գործողությունների տարբերությունը:

«Բա երբ հանրային պաշտոնյան իր «մտերիմի» նկատմամբ փաստացի տարբերվող բարենպաստ վերաբերմունք է ցուցաբերում, դա ի՞նչ է: Ես բազմիցս նշել եմ, որ դա համարում եմ ուղղակի հովանավորչություն»,-գրել է նա:

Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց. Փաշինյան

Նշենք, որ այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ եթե պարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության։

Հայրապետյանը վերջում նախարարին հեգնել է, թե սպասում է իր խոսքերի հետ կապված սուտ մատնության վերաբերյալ հաղորդմանը:

Լրահոս
0