Նիկոլ Փաշինյան

«Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու». Փաշինյան

120
(Թարմացված է 20:19 24.05.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել` ասելով, թե պետք է արձանագրել, որ կրիմինալի ու կոռուպցիայի դեմ լինելու է չոր, օրինական ու, ըստ անհրաժեշտության, կոշտ հակազդեցություն։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Փաշինյանը նման գրառում է կատարել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Կրիմինալի ու կոռուպցիայի դեմ լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաև կոշտ հակազդեցություն։ Սա եկեք արձանագրենք»,–գրել է Փաշինյանը։

Նշենք, որ Փաշինյանը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ կամ ում նկատի ունի։ Սակայն այս պահին Կապանի ոստիկանության բաժանմունքի առջև մի քանի ժամ առաջ մեկնարկած բողոքի ակցիան շարունակվում է։ Այնտեղ էր ժամանել նաև Սյունքի մարզպետ Հունան Պողոսյանը։

Խնդիրն այն է, որ Քաջարանի բնակիչ Նվեր Խաչատրյանը բավական չէ սխալմամբ բերման է ենթարկվել ոստիկանություն, նաև բռնության է ենթարկվել։ Լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի։

Ձերբակալվածներից մեկին ազատ են արձակել, և պարզվել է` նա սխալմամբ է տարվել ոստիկանական բաժանմունք: Դրանից հետո մի խումբ մարդիկ են հավաքվել Կապանի ոստիկանության բաժանմունքի մոտ` ասելով, որ չգիտեն` ինչի համար են ձերբակալել իրենց համաքաղաքացիներին։

«Կատարվածը քաղաքական հետապնդում է». բողոքի ակցիա Կապանի ոստիկանության դիմաց. տեսանյութ

Մի քանի ժամ տևած բողոքի ակցիայի հետո, երբ ժամանեց Հունան Պողոսյանը, առաջարկ եղավ 15 հոգանոց խմբով քննարկել դեպքի մանրամասները ու հավաքվածների պահանջները։ Այժմ Պողոսյանն ու բողոքի ակցիայի մասնակիցները քննարկում են իրավիճակը։

120
թեգերը:
Կապան, ՀՀ Ոստիկանություն, քրեական ենթամշակույթ, կոռուպցիա, Հայաստան, Բռնություն, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1063)
Ըստ թեմայի
Սոցիալական բնակարանաշինությունը մեծ կոռուպցիոն ռիսկե՞ր է պարունակում
Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ-ում. քանի «խոշոր ձուկ» են բռնել 2019-ին
Գագիկ Խաչատրյանին «Աստղիկ» ԲԿ-ից դուրս գրելու փաստաթուղթն անհետացել է․ կոռուպցիոն ռի՞սկ
Արմեն Սարգսյան

«Խորապես ցնցված եմ». Արմեն Սարգսյանը ցավակցել է Լիբանանի նախագահին

1
ՀՀ նախագահը զորակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին և նշել, որ Հայաստանն այս ծանր պահին պատրաստ է աջակցել եղբայրական պետությանը։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Խորապես ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի լուրից: Այս ողբերգությունը խլեց բազում կյանքեր և դարձավ հսկայական ավերածությունների պատճառ: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և եղբայրական Լիբանանի ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Այս ծանր պահին պատրաստակամ ենք աջակցություն ցուցաբերել եղբայրական Լիբանանին»,-ասված է նախագահ Սարգսյանի հեռագրում:

1
Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում. ՀՔԾ

15
(Թարմացված է 11:37 05.08.2020)
ԱԺ փոխխոսնակից և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո վերջինիս խուլիգանության մեղադրանք է առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևան քաղաքի «Մալիբուի այգի» կոչվող զբոսայգու տարածքում նկատելով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին, բարևել է նրան, սակայն վերջինս, ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով, սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի և նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Ա.Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Ա. Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ է սկսվել:

Այդ ժամանակ Ա. Դանիելյանը, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երևանի մարդաշատ զբոսայգում գտնվելու հանգամանքը, տարածքում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց ներկայությամբ, խուլիգանական դրդումներով, շարունակել է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անթաքույց արհամարհանք և բացահայտ անհարգալից վերաբերմունք, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ՀՀ օրենսդիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի հասցեին և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածներ է հասցրել Ա.Սիմոնյանի գլխի շրջանին և մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

«Ջարդել եմ Դանիելյանի քիթը»․ Ալեն Սիմոնյանին սեռական բնույթի հայհոյանք է ուղղվել

Դանիելյանը, անտեսելով իրեն մոտեցած քաղաքացիների` կռիվը դադարեցնելու վերաբերյալ հորդորները, շարունակել է խուլիգանական գործողությունները, որի ընթացքում հարվածներ է հասցրել ԱԺ փոխխոսնակին, ապա հետապնդել արդեն իսկ հեռացող Ա. Սիմոնյանին և նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով. պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով):

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Դանիելյանին հարված հասցնելու պահին Ա. Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, որպիսի հանգամանքը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով: Նման պայմաններում 2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել Ա.Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով»,– նշված է ՀՔԾ–ի հաղորդագրության մեջ:

Վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է տուժողին և նրա ներկայացուցչին, մեղադրյալին ու նրա պաշտպանին՝ նրանց տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար:

Ալեն Սիմոնյանի հետ փողոցում «հաշիվներ են պարզել». արյունոտ լուսանկար է հրապարակվել

15
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Արթուր Դանիելյան, Ալեն Սիմոնյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ալեն Սիմոնյանը պատասխանել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին
«Ալեն Սիմոնյանը զոհ չէ...». «Ադեկվադը» պահանջում է հրապարակել տեսագրությունը
Մեկ քրեական գործ և դատական երկու հայց. ԱԺ փոխնախագահն իր ընդդիմախոսներից պատիվ է պահանջում