Կապան

«Կատարվածը քաղաքական հետապնդում է». բողոքի ակցիա Կապանի ոստիկանության դիմաց. տեսանյութ

674
(Թարմացված է 18:01 24.05.2020)
Չնայած արտակարգ դրությանը և հավաքներ անելու արգելքին, այս պահին բավական մեծ թվով մարդիկ են հավաքվել ոստիկանության Կապանի բաժանմունքի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կարծում է, որ օրեր առաջ ոստիկանության կողմից իր և մերձավորների բնակարաններում խուզարկությունները, ինչպես նաև համաքաղաքացիների անհիմն ձերբակալությունները քաղաքական հետապնդում են։ Փարամազյանը նման կարծիք է հայտնել Facebook սոցցանցի իր էջում գրառում կատարելով։

Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ Քաջարանի բնակիչ Նվեր Խաչատրյանը բավական չէ սխալմամբ բերման է ենթարկվել ոստիկանություն, նաև բռնության է ենթարկվել։ Ըստ կայքի` լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի։ Ձերբակալվածներից մեկին ազատ են արձակել, և պարզվել է` նա սխալմամբ է տարվել ոստիկանական բաժանմունք:

«Օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իմ և մերձավորների բնակարաններում, որի արդյունքում որևէ կասկածելի բան չի հայտնաբերվել։ Դրան հաջորդել են համաքաղաքացիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ»,–գրել է Փարամազյանը։

Նրա խոսքով` գաղտնիք չէ, որ ինքը երբևէ չի ներգրավվել քաղաքական ինտրիգների մեջ, տուրք չի տվել երկրում ծավալված քաղաքական խաղիկներին: Սակայն, ըստ Փարամազյանի, որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իր ժողովրդական հեղինակությունն ու քաղաքական չեզոքությունը:

«Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ։ Որևէ հայի ձեռնտու չէ իրավիճակի ապակայունացում Սյունիքում՝ Արցախի դարպասում, և սա հղի է ծանր հետևանքներով»,–գրել է նա։

Նշենք, որ չնայած երկրում արտակարգ դրությանը և հավաքներ անելու արգելքին, այս պահին բավականմեծ թվով մարդիկ են հավաքվել ոստիկանության Կապանի բաժանմունքի մոտ։ Հավաքված քաղաքացիները ձերբակալվածների հարազատներն են, ուղղակի համաքաղաքացիներ, որոնք պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին։ «Անգամ մարդասպաններին չեն բռնում, բայց հիմա մարդկանց իզուր տեղը տուն–տեղից կտրել ու ձերբակալել են։ Ու չեն էլ ասում` ինչ հիմքով»,–ասում են բողոքի ակցիա անողները։

ԱԺ պատգամավորի հասցեին բռնության սպառնալիքներ հնչեցրած անձը կալանավորվել է

Նրանք պահանջում են, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը գա ու բացատրի` ինչ է կատարվում։ Հավաքվածներն ասում են` վստահ չեն, թե այժմ ոստիկանությունում գտնվող իրենց համաքաղաքացիներին նույնպես բռնության չեն ենթարկի։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր` վաղն առավոտյան իր ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկի դատախազություն և ոստիկանություն` ոստիկանության Կապանի բաժանմունքում քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքի հետ կապված։ Նա նշել էր` պետք է անմիջապես քրգործ հարուցվի։
Իսկ ոստիկանությունում ներքին ծառայողական քննություն էր սկսվել։

674
թեգերը:
Բռնություն, ՀՀ Ոստիկանություն, Բողոքի ակցիա, Կապան
Ըստ թեմայի
Բելգիայում բժիշկները մեջքով են թեքվել վարչապետին` բողոքի ակցիա իրականացնելով. տեսանյութ
Երկու քարի արանքում. Աբովյանի ադամանդի գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անում
«Քննարկում ենք աջակցության հարցը». ADM գործարանի աշխատակիցները դադարեցրին բողոքի ակցիան
Արմեն Սարգսյան

«Խորապես ցնցված եմ». Արմեն Սարգսյանը ցավակցել է Լիբանանի նախագահին

9
(Թարմացված է 11:54 05.08.2020)
ՀՀ նախագահը զորակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին և նշել, որ Հայաստանն այս ծանր պահին պատրաստ է աջակցել եղբայրական պետությանը։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Խորապես ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի լուրից: Այս ողբերգությունը խլեց բազում կյանքեր և դարձավ հսկայական ավերածությունների պատճառ: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և եղբայրական Լիբանանի ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Այս ծանր պահին պատրաստակամ ենք աջակցություն ցուցաբերել եղբայրական Լիբանանին»,-ասված է նախագահ Սարգսյանի հեռագրում:

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում 5 հայ կա`  լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Ժակ Բարամաքյանը, Ալինա Զաբրին և Դելիա Փափազյանը։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

9
թեգերը:
պայթյուն, Բեյրութ, Արմեն Սարգսյան, Լիբանան, Հայաստան
թեմա:
Պայթյուն Բեյրութում
Ըստ թեմայի
«Ցնցված եմ». Փաշինյանը ցավակցել է Բեյրութի պայթյունից զոհվածների հարազատներին
Ուժգին պայթյունի հետևանքով Բեյրութում մեծ վնասներ է կրել հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին
Առաջին րոպեներին կարծեցինք՝ ահաբեկչություն է. Լորիկ Սապունջյանը՝ Բեյրութի պայթյունի մասին
Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում. ՀՔԾ

29
(Թարմացված է 11:37 05.08.2020)
ԱԺ փոխխոսնակից և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո վերջինիս խուլիգանության մեղադրանք է առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևան քաղաքի «Մալիբուի այգի» կոչվող զբոսայգու տարածքում նկատելով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին, բարևել է նրան, սակայն վերջինս, ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով, սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի և նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Ա.Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Ա. Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ է սկսվել:

Այդ ժամանակ Ա. Դանիելյանը, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երևանի մարդաշատ զբոսայգում գտնվելու հանգամանքը, տարածքում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց ներկայությամբ, խուլիգանական դրդումներով, շարունակել է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անթաքույց արհամարհանք և բացահայտ անհարգալից վերաբերմունք, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ՀՀ օրենսդիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի հասցեին և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածներ է հասցրել Ա.Սիմոնյանի գլխի շրջանին և մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

«Ջարդել եմ Դանիելյանի քիթը»․ Ալեն Սիմոնյանին սեռական բնույթի հայհոյանք է ուղղվել

Դանիելյանը, անտեսելով իրեն մոտեցած քաղաքացիների` կռիվը դադարեցնելու վերաբերյալ հորդորները, շարունակել է խուլիգանական գործողությունները, որի ընթացքում հարվածներ է հասցրել ԱԺ փոխխոսնակին, ապա հետապնդել արդեն իսկ հեռացող Ա. Սիմոնյանին և նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով. պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով):

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Դանիելյանին հարված հասցնելու պահին Ա. Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, որպիսի հանգամանքը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով: Նման պայմաններում 2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել Ա.Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով»,– նշված է ՀՔԾ–ի հաղորդագրության մեջ:

Վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է տուժողին և նրա ներկայացուցչին, մեղադրյալին ու նրա պաշտպանին՝ նրանց տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար:

Ալեն Սիմոնյանի հետ փողոցում «հաշիվներ են պարզել». արյունոտ լուսանկար է հրապարակվել

29
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Արթուր Դանիելյան, Ալեն Սիմոնյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ալեն Սիմոնյանը պատասխանել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին
«Ալեն Սիմոնյանը զոհ չէ...». «Ադեկվադը» պահանջում է հրապարակել տեսագրությունը
Մեկ քրեական գործ և դատական երկու հայց. ԱԺ փոխնախագահն իր ընդդիմախոսներից պատիվ է պահանջում
Բեյրութ

Բեյրութի պայթյունից մեծ վնասներ է կրել նաև «Շաղզոյեան» կենտրոնը

0
Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել նաև Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակի» պատասխանատու խմբագիրը:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Բեյրութի նավահանգստում երեկ տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել «Շաղզոյեան» կենտրոնը, որտեղ տեղակայված են բազմաթիվ հայկական կառույցների գրասենյակներ։ Տեղեկությունը հայտնում է Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթը:

«Կոտրված ու փշրված են գրասենյակների պատուհաններն ու դռները. մեծ վնասներ են կրել ՀՅԴ Բյուրոյի, Միջին Արևելքի Հայ դատի գրասենյակները, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի գրասենյակը: Մեծապես վնասվել է «Ազդակի» «Փյունիկ» սրահը, խորհրդարանի հայ պատգամավորների գրասենյակը»,–գրում է թերթը:

Աղբյուրի փոխանցմամբ`նյութական վնաս են կրել «Ազդակի» խմբագրությունը, «Վանայ Ձայնի», Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարանը, Համազգայինի «Լուսի Թութունջյան» ցուցասրահը, Համազգային Կենտրոնական վարչության և «Բագինի» գրասենյակները:

Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել նաև «Ազդակի» պատասխանատու խմբագիր Նորա Բարսեղյանը:

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում 5 հայ կա`  լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Ժակ Բարամաքյանը, Ալինա Զաբրին և Դելիա Փափազյանը։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:

0
թեմա:
Պայթյուն Բեյրութում